Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան 06/13/2020   16:40  |  Հարցազրույց

Խաղաղ հավաքների արգելքը արտակարգ դրության սկզբնական փուլում առանձնակի տեսանելի արձագանք չունեցավ, սակայն տևական ժամանակ այդ սահմանադրական իրավունքն անվերապահորեն բացառելը, հատկապես, այն պարագայում, երբ արտասահմանյան երկրներն օրինական համարեցին այդ իրավունքը միայն մասամբ սահմանափակելու տարբերակը, լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ Սահմանադրական այս իրավունքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Փաստինֆո»-ն դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Պարոն Դանիելյան, նախ, մենք ականատեսը եղանք այն իրողության, որ անգամ մեկ մարդու կողմից ցույց անցկացնելը ճանաչվեց հակաօրինական, իսկ կասկածյալը բերման ենթարկվեց և տուգանվեց։

- Անձը կարող է տվյալ իրավիճակում բերման ենթարկել միայն այն դեպքում, երբ չի կատարում ոստիկանի օրինական պահանջը, իսկ հավաքի անցկացման կարգը խախտելը  ինքնին հարկադրանք կիրառելու և բերման ենթարկելու հիմք չէ, ինչը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածից։ Ի դեպ, որ պահից անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր կատարել օրինական պահանջները, այդ պահից նրա նկատմամբ որևէ հարկադրանք չի կարող կիրառվել։  Ֆիզիկական ուժի կիրառումն ինքնանպատակ չէ, իսկ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. «Իրավախախտումները կանխելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ»։ Հավելեմ, որ ֆիզիկական ուժի գործադրումը առավել ևս չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով, մարդուն նվաստացնող վերաբերմունքով, սա բացարձակ իրավունք է, այն չի կարող սահմանափակվել անգամ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում։ Պատահական չէ, որ իմ կողմից նշված օրենքը պարտադիր է համարում, որպեսզի նմանաբնույթ խախտումները բացառելու նպատակով ոստիկանները անցնեն «հատուկ պատրաստվածություն»՝ ինչպես ֆիզիկական ուժի գործադրման, այնպես էլ «բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ» ձեռք բերելու նկատառումով։ Մի ուրիշ առիթով ավելի հանգամանորեն կխոսենք մարդկանց նկատմամբ ուժ կիրառելու խնդիրների շուրջ, որոնք, թերևս, արդիականություն են ձեռք բերել։

Ինչ վերաբերում է ձեր նշած այն իրավիճակին, երբ հավաք է նախաձեռնում և իրականացնում մեկ մարդը, ապա հարկ է նկատել, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:

Հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս կարող է մեկ մարդը հավաք անցկացնել, «հավաք» եզրույթը ինքնին նշանակում է մարդկանց որոշակի խմբավորում։ Սակայն հավաքի էությունն այնքան քանակը չէ, որքան այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ ձևավորել հանրային կարծիք և հանրային իշխանությունների ուշադրությունը բևեռել որևէ խնդրի լուծման անհրաժեշտության վրա։ Ընդ որում, ընդունված է, որ մեկ մարդու պարագայում պարզապես ի ցույց է դրվում նախապես պատրաստված պաստառ։

-  Ասվածից բխո՞ւմ է, արդյոք, որ մի անձի կողմից իրականացված ցույցը չի կարող ճանաչվել, որպես օրենքով ճանաչված հավաք։

Հարկ է իրավունքը, դրա երաշխիքը չշփոթել պատասխանատվություն առաջացնող իրավաբանական փաստի հետ։ Ճիշտ հակառակը՝ ասվածից ընդամենը բխում է, որ մեկ անձը ևս օգտվում է այդ իրավունքից, ուղղակի նրա վրա չեն տարածվում հավաքի կազմակերպման կանոններն ու սահմանափակումները։ Մյուս կողմից՝ իրավասու մարմինները պարտավոր են ապահովել մեկ անձի անվտանգությունը և երաշխավորել նրա կողմից իր սահմանադրական իրավունքի անարգել իրականացումը։ Եվ քանի որ մեկ անձի կողմից հավաքի վրա չեն տարածվում օրենքի սահմանափակումները, ապա որևէ ենթաօրենսդրական ակտով «հավաք» եզրույթը կիրառելիս, հարկ է նկատի ունենալ միայն այն իմաստը, ինչը դրան հաղորդվել է օրենքով։

-Մամուլի տեսությունից մենք տեղեկանում ենք, որ արտակարգ դրության դեպքում արտասահմանյան երկրները ամբողջովին չեն սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը։

-Խաղաղ հավաքների առնչությամբ ԵԱՀԿ «Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների» բյուրոյի կողմից ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, արտոնագրումը իրավաչափ է միայն նվազագույն թվին գերազանցող անձանց կողմից հավաքներ կազմակերպելու պարագայում։ Ըստ այդմ էլ՝ գրեթե բոլոր պետությունները արտոնագրման ենթակա են համարում միայն այն հավաքները, որոնց մասնակիցների թիվը տատանվում է 2-ից (ինչպես՝ Հայաստանում) մինչև 15։ Օրինակ Սինգապուրի 2009 թ. «Հասարակական կարգի պահպանության մասին» օրենքի համաձայն, եթե մեկ անձը չի հրավիրում որևէ մեկին մասնակցելու իր նախաձեռնած հրապարակային միջոցառմանը, ապա այն արտոնագրելու անհրաժեշտություն չի ծագում։ Շվեդիայում, 1984 թ. «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, արտոնագրման ենթակա է այն հրապարակային միջոցառումը, որի մասնակիցները գերազանցում են 15-ը։ ՌԴ֊ի 2004 թ. «Հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի և պիկետների» մասին օրենքով ևս մեկ անձի կողմից հրապարակային միջոցառում իրականացնելու դեպքում արտոնագրում չի պահանջվում։

Ի՞նչ նկատառումներով է սահմանափակվում խաղաղ հավաքների ազատությունը, կոնկրետ համաճարակի տեսանկյունից մարդկային կուտակումները կարող են վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հավաքների ազատության իրավունքը առավելապես կարգավորված է «Հասարակական կարգի պահպանության մասին» անվանումներով օրենսդրական ակտերով, քանզի ելակետ է ընդունվում այն դիրքորոշումը, որ այս միջոցառումը, առաջին հերթին, աղերսներ ունի հասարակական կարգի պահպանության հետ։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք ընդհանուր են միայն այն մասով, որ վերաբերում են հասարակական կարգի պահպանմանը, օրինակ՝ միանշանակ արգելվում է ցանկացած հավաք, այդ թվում՝ մեկ անձի կողմից, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է և այլն։ Այլ բնույթի սահմանափակումները պարզապես չեն կարող կիրառվել այն դեպքերում, երբ, օրինակ՝ հավաքը նախաձեռնում և իրականացնում է մեկ անձը կամ թույլատրելի նվազագույն քանակով անձինք, քանզի դա հասարակական կարգը խախտելու գործոն չէ։

Նկատենք, որ Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պարետին վերապահված է լիազորություն՝ սահմանված տարածքներում արգելելու որոշ տեսակի հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, եթե մասնակցում են 20 և ավելի անձինք։ Ընդ որում, այդպիսի հանրային միջոցառումներ են ճանաչված համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ։

Այսպիսով, ելակետ է ընդունվել այն դիրքորոշումը, որ 20 անձը չգերազանցելու դեպքում, որոշ հանրային միջոցառումներ, եթե պահպանվում են հակահամաճարակային կանոնները, սկզբունքորեն թույլատրվում են, և այս համատեքստում հավաքների անվերապահ արգելքը առնվազն խնդրահարույց է, մանավանդ այն ասպեկտով, երբ այն իրականացվում է մեկ մարդու կողմից, որի վրա օրենքի սահմանափակումները չեն էլ տարածվում։

-Արդեն ակնհայտ է, որ արտակարգ դրության դեպքում, Սահմանադրության ուժով չի կարող իրականացվել հանրաքվե, էլ ուրիշ ի՞նչ իրավաքաղաքական գործընթացներ չեն կարող տեղի ունենալ արտակարգ դրության ժամանակ։

-Սահմանադրությամբ ելակետ է ընդունվում այն սկզբունքը, որ մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումներ ենթադրող կառավարման հատուկ ռեժիմների դեպքում իրավաչափ չէ նաև իրականացնել այնպիսի սահմանադրական գործընթացներ, օրինակ բացառվում է Ազգային ժողովի ընտրությունը, չի կարող ներկայացվել կամ քննարկվել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը։ Հավելեմ, որ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի կարող նախաձեռնվել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով։

Նման դեպքերում, իհարկե, նախապատվությունը պետք է տալ ոչ թե արտակարգ դրության երկարատև կիրառմանը, այլ անցնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրության հենքով միջոցառումներ իրականացնելուն։ Նկատենք, որ Արցախում հենց այս պահին հայտարարված է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Ընդ որում, Արցախում գործում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության նույնանուն օրենքի հետ։

Ի դեպ, այս օրենքը ևս նախատեսում է այնպիսի սահմանափակումներ, որոնք կիրառվում են այս պահին արտակարգ դրության շրջանակում։ Ինչ վերաբերում է հարկադիր մեկուսացումներին, այն կարող է կիրառվել անկախ նրանից, հայտարարվել է արտակարգ դրություն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, եթե գործնականում ծագել է անհրաժեշտություն այդ օրենքը վերանայելու և սահմանափակումների իմաստով առավել համաչափ դարձնելու, ապա որևէ սահմանադրական արգելք չկա այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Վերջին հաշվով, մենք չենք կարող անհարկի պարբերաբար երկարացնել արտակարգ դրության ժամկետը, մի պահ ուղղակի հարկադրված կլինենք անցնելու արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, որպեսզի գոնե Սահմանադրության հիմնական կառուցակարգերն ու ընթացակարգերը կարողանան անարգել գործել։

Ի դեպ, դեռ տարիներ առաջ եմ նկատել, որ մենք ցավալիորեն ուշանում ենք և պետք է անցնենք էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ոչ թե գերատեսչական «մեկ պատուհան», այլ ընդհանուր կառավարման «մեկ պատուհան» սկզբունքին, ինչը աննախադեպ չափով կնվազեցնի մարդկային կուտակումների և շփումների անհրաժեշտությունը, կնպաստի մարդկանց խնայողությունների և բյուջետային միջոցների անհարկի ծախսերը կրճատելուն։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան
12:55 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն արձագանքել է Գեւորգ Դանիելյանին
17:17 11/05/2020  |  ՄեկնաբանությունԳևորգ Դանիելյան. Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել
19:26 16/03/2020  |  Հարցազրույց«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան
10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան
21:52 05/02/2020  |  ՀարցազրույցՉենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին
20:15 13/12/2019  |  ՀարցազրույցԴեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]