Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Աշխատանքային օրենսգիրքում խնդրահարույց փոփոխությունները շարունակվում են 06/12/2020   15:08  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի, Վաղարշակ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի օրենսդրական նախաձեռնությամբ շրջանառության է դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումների նախագիծ:

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm,  կետ 90: Ի դեպ, նախագծի փաթեթում, երևի տեխնիկական պատճառով, հիմնավորման մեջ ներառված ակնկալվող արդյունքներ բաժինը ամբողջական չէ: Հնարավոր չէր այդ մասին լիարժեք կարծիք կազմել:

Միանգամից ասեմ՝ լրացումների համար փաթեթավորված նպատակը դրական է և սպասված: Ընդհանուր առմամբ, դրված նպատակը վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային և ծնողական պարտականությունները զուգահեռ իրականացնելու հնարավորությունների ապահովմանը:

Սակայն նորից նույնն է՝ առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը: Ավելին՝ սրանով լրացուցիչ անորոշություններ են ներմուծվում առկա օրենսդրական կարգավորումներում, որոնք իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են իրական նոր հիմքեր՝ աշխատանքային վեճերի համար:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է.

1. Նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, որն աշխատում է ոչ պետական հատվածում, գործատուն պարտավոր է նրա օրական աշխատաժամանակը կրճատել: Նախագծի հեղինակներն այսպիսով ենթադրում են, որ այդ աշխատողը կկարողանա ժամը 18.00-ից շուտ ավարտել աշխատանքը և իր երեխային տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը՝ 17.30-ը:

Նման կարգավորման դեպքում նախ՝ անորոշ է մնում այս հիմքով ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի անցած աշխատողների վարձատրության հարցը՝ պահպանվելու է՞, թե՞ համամասնորեն կրճատվելու է: Երկու պարագան էլ խնդրահարույց են: Եթե պահպանվելու է, ապա ստացվում է, որ պետական ու համայնքային իշխանությունների սոցիալական պարտավորության և աշխատողի ծնողական պարտավորության կատարման բեռն անբողջությամբ և անհամաչափ դրվում է գործատուի վրա: Սա աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման հիմնական սկզբունքի խախտում է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Իսկ եթե այս դեպքում համամասնորեն կրճատվելու է աշխատողի վարձատրությունը, ապա պետք է փաստենք, որ նման հնարավորություն արդեն իսկ առկա է ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ որոշում են աշխատանքային ռեժիմը և նույն կերպ էլ կարող են ցանկացած պարագայում փոխել այն, ասենք՝ կրճատել: Հետևաբար, նախագծով առաջարկվող լրացումն այս դեպքում դառնում է ոչ թե առկա խնդրի լուծում, այլ տարընկալման և աշխատանքային վեճ ծնող:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար, որոնք խնամում են նախադպրոցական տարիքի աշխատողներ, նախագծով առաջարկվում է այլ կարգավորում: Մասնավորապես, նախատեսվում է՝ այս աշխատողների դիմումի և տեղեկանքի հիման վրա նրանց աշխատանքային օրն ավարտվում է 18.00-ից մեկ ժամ շուտ: Այս դեպքում պահպանվում է այդ աշխատողների վարձատրությունը: Այսպիսով, նախագծի հեղինակները ենթադրում են, որ այս աշխատողները ևս կկարողանան իրենց աշխատանքն ավարտել ժամը 18.00-ից մեկ ժամ շուտ և իրենց երեխաներին տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը: Նաև՝ կպահպանեն իրենց վարձատրությունը:

Առաջարկվող այս կարգավորումը ևս խնդրահարույց է հետևյալ առումներով՝

ա. ձևավորվում է խտրական մոտեցում աշխատանքային հարաբերություններում՝ պետական հատվածի աշխատողները նույն հիքով անցնում են ոչ լրիվ աշխատաժամանակի և օրենքի պահանջով պահպանվում է նրանց վարձատրությունը, իսկ ոչ պետական հատվածի աշխատողների համար վարձատրությունը կարող է չպահպանվել,

բ. ընդհանուր առմամբ չի լուծվում հիմնական նպատակը՝ միայն աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու դեպքում, միևնույն է աշխատողը չի կարողանալու պատշաճ կազմակերպել իր երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը, որի պատճառն ակնհայտ է՝ իր աշխատանքի և նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի սկիզբը, որպես կանոն, նույն ժամին է՝ 9.00-ին,

գ. որևէ կերպ չի լուծվում նախադպրոցական տարիքի երեխա խնամող և հերթափոխով աշխատողների խնդիրը, քանի որ նրանց օրական աշխատաժամանակը կարող է ամբողջությամբ չհամընկնել՝ 9.00-18.00 ժամանակահատվածի հետ,

դ. կիրառական տեսանկյունից բավարար չափով որոշակի չի՝ այս իրավունքից օգտվելու համար ի՞նչ տեղեկանք պետք է աշխատողը ներկայացնի գործատուին, որի պահանջը նախատեսված է նախագծով:

3. Նախագիծն ունի խմբագրման կարիք, օրինակ՝ 2-րդ հոդվածով առաջարկվող հղումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ճիշտ չի:

Հատկանշական է նաև, որ նախագծով դրված խնդրի լուծումն առաջնային վերաբերում է ոչ թե աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պարտականնությունների լիարժեք կատարմանը: Ըստ որի՝ պետք է այս մարմիններն ապահովեն համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար այնպիսի ճկուն աշխատանքային ռեժիմ, որ դրանք լիարժեք հասանելի լինեն նաև աշխատող ծնողների համար: Ի դեպ, այս և աշխատանքը ծնողական պարտականություններին զուգահեռ կատարելուն վերաբերող այլ լուծումներ տասնամյակներ շարունակ գործադրվում են բազմաթիվ երկրներում և արձանագրել են իրական արդյունքներ:

Ամփոփելով՝ այս նախագծի պարագայում ևս օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Նորից հիշեցնեմ՝ իշխանափոխությունից հետո, պոպուլիստական շարժառիթներով շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այդ նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների կատարումը:

Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ ևս ներկայացրել ենք հանրային քննարկման՝ դեռևս 2019 թվականի հուլիսին, որն այդպես էլ մնաց անարձագանք պատկան մարմինների կողմից (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ https://www.arfd.am/library/12652/ հղումով):

Իսկ այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում ևս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող առարկայական հիմնախնդիրները, որոնք այդպես էլ մնում են չլուծված:

 

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 22/05/2020  |  ՎերլուծություններԳոգյանի տարածած ապատեղեկատվությունը ատենախոսությանս մասին
16:29 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ուզում ենք հասկանալ կյանքը թանկացել է, թե ոչ, միայն կարագով, շաքարավազով չենք կարող կարծիք կազմել. Տնտեսագետ
20:00 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու նոր իրավիճակից բխող խնդիրները. Թադևոս Ավետիսյան
14:16 17/04/2020  |  ՏնտեսությունԱջակցության գործիքները բավականաչափ հասկանալի չեն ո'չ սոցիալական խմբերին, ո'չ էլ փոքր ու միջին բիզնեսի շահառուներին. տնտեսագետ
15:24 23/03/2020  |  ՏնտեսությունԱշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները պետք է լինեն առաջանցիկ՝ իրավիճակից բխող նոր խնդիրների նկատմամբ
18:10 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի երեկվա հարցազրույցի վերաբերյալ օրակարգային որոշ դիտարկումներ
11:48 20/02/2020  |  ՎերլուծություններԸնտրակաշառքի մուտացիան չիրականացվող խոստումների տեսքով
11:52 06/02/2020  |  ՎերլուծություններԳնահատվել է՞ այսօր քննարկվող խնդրահարույց օրինագծերի տնտեսական ազդեցությունը
11:56 17/01/2020  |  ՎերլուծություններԿառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը
19:54 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀիմա էլ գործազուրկներին ու աղքատներին են «հակահեղափոխական» հռչակում.Թադևոս Ավետիսյան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]