Թեմաներ
Ուրբաթ 07 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/10/2020   12:31 Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին 07/10/2020   12:19 Չպետք է ունենանք իրավիճակ, որ չունենանք պատմական, մշակութային արժեք ունեցող տարածքներ. իրավապաշտպան 07/10/2020   12:01 «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ընկերությունը Ֆիրդուսի թաղամասի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/10/2020   11:27 Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել 07/10/2020   11:21 Քննություն է տարվում՝ պարզելու 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/10/2020   11:14 Կորոնավիրուսից մահացած 11 անձանցից ամենաերիտասարդը 51-ամյա կին է, ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ 07/10/2020   11:00 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ 07/10/2020   10:56 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար 07/10/2020   10:51 Դավիթ Մովսիսյանին դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին 07/10/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսի 557 նոր դեպք է գրանցվել 07/10/2020   10:45 Լավ, ի՞նչքան ա տևելու էս դիմակահանդեսը. Գևորգ Պետրոսյան 07/10/2020   10:45 Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/10/2020   10:30 Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան. «Հրապարակ» 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   10:18 Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է. «Հրապարակ» 07/10/2020   10:12 Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են. «Իրատես» 07/10/2020   10:07 Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս. «Իրատես» 07/10/2020   09:56 Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է. Facebook-ի «լայքերը» չափանիշ չեն. «Փաստ» 07/10/2020   09:31 Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում. «Հրապարակ» 07/10/2020   09:28 Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի. «Ժողովուրդ» 07/10/2020   09:24 ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը. «Փաստ» 07/10/2020   09:20 «Իմ քայլը» կտապալի ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծումը. «Իրատես» 07/10/2020   09:17 Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը. «Ժողովուրդ» 07/10/2020   09:12 Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ» 07/09/2020   23:46 Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը 07/09/2020   23:30 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   22:49 Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ Հայկական բնապահպանական ճակատ 07/09/2020   22:39 Օպերայի շենքում կայծեր են նկատվել. Ժամանել են հրշեջ մեքենաներ 07/09/2020   22:23 Եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու է լուրջ հակազդեցություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանի նախագծերի փաթեթի վերաբերյալ 07/09/2020   22:12 Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը 07/09/2020   21:59 Չինաստանը նշել Է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման երեք քայլերը 07/09/2020   21:40 Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար 07/09/2020   21:23 Չեմ կարծում, որ դատարանին կկարողանաք ապացուցել, որ անմեղսունակ եք. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ ուսանողներին՝ ուսման վարձի վճարները պարտադրելու մասին 07/09/2020   21:11 Երևանի Անտառային փողոցում հուլիսի 11-ից կկատարվի երթևեկության փոփոխություն 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   20:28 Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   20:06 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով 07/09/2020   19:55 Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է. Արման Սաղաթելյանը՝ ՍԴ վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքի մասին 07/09/2020   19:49 «Երբ թատրոններ փակելու որոշումները կլինեն, ես կկանգնեմ ու կհայտարարեմ այդ մասին, կամ դիմում կգրեմ, դուրս կգամ». Արա Խզմալյան 07/09/2020   19:30 Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ 07/09/2020   19:29 ԲԴԽ-ն կատարեց իր սահմանադրական առաքելությունը. Վարդևանյան 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   19:06 Հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով. Արման Խաչատրյան 07/09/2020   19:02 Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ
07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում 07/08/2020   22:00 Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են.Հակոբ Արշակյան

Բաղրամյան համայնքին պատճառվել է 64մլն. դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին 06/12/2020   22:37  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
            Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերևույթ թույլ է տվել չարաշահումներ. իր քրոջ ամուսնու` Մյասնիկյան համայնքի նախկին ղեկավարի օժանդակությամբ, շահադիտական և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, էական վնաս է պատճառել Բաղրամյան համայնքի, Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնող ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին: Արդյունքում՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարենպաստ միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով՝ էական վնաս է պատճառել նաև պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, ի պաշտոնե հստակ տեղեկացված լինելով, որ նշված ՍՊ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Բաղրամյան և հարակից համայնքներում և ձեռք բերել հողատարածքներ, ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին տրամադրել է խեղաթյուրված տեղեկատվություն՝ համայնքում գտնվող հողատարածքների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, պատկանելության վերաբերյալ՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները միջնորդավորված եղանակով, հետևաբար նաև՝ ավելի բարձր արժեքով վերավաճառել ընկերությանը։

Մասնավորապես` 2018 թվականի օգոստոսի վերջին, համայնքի ղեկավարը, քաջատեղյակ լինելով որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ՍՊ ընկերության փոխտնօրենին հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, վաճառքի ենթակա հողատարածք առկա չէ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հիշյալ ընկերությունը մասնակցի համայնքին պատկանող հողերի աճուրդով վաճառքի գործընթացին։

Օրեր անց, սակայն, համայնքի ղեկավարը հիշյալ ՍՊ ընկերության փոխտնօրենին տեղեկացրել է, թե, իբրև, սեփականատերերից մեկը վաճառում է իրեն պատկանող հողը՝ նրան ուղղորդելով կապ հաստատել գնման առարկա հանդիսացող հողատարածքի հետ փաստական և իրավական որևէ առնչություն չունեցող իր քրոջ ամուսնու հետ, որը ներկայացել է իբրև նշված հողատարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ: Վերջինս հողատարածքի ձեռքբերման հարցով պայմանավորվել է ընկերության փոխտնօրենի հետ, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել՝ 1 հեկտարը 1.100 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որպես կանխավճար պահանջել և բանկային փոխանցման եղանակով ՍՊ ընկերության կողմից ստացել 4.845.000 ՀՀ դրամ գումար՝ վստահ լինելով, որ հողատարածքի աճուրդը լինելու է ձևական և հաղթող է ճանաչվելու ինքը: 2018թ. Նոյեմբերին ՍՊ ընկերության և լիազորված անձ ներկայացած՝ համայնքի ղեկավարի քրոջ ամուսնու միջև կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի՝ 71.489.000 ՀՀ դրամով առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո բանկային փոխանցման եղանակով վերջինս ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը:

Համայնքի ղեկավարը, միջնորդավորված եղանակով հողատարածքները վաճառելու իր մտադրությունն ի կատար ածելու նպատակով, իր իրավասության սահմաններում, 2018թ սեպտեմբերին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու նիստի ընթացքում առաջարկել և ստացել է համայնքի ավագանու համաձայնությունը` համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ 132հա հողն աճուրդով օտարելու վերաբերյալ և նույն օրը, համայնքի ղեկավարի որոշմամբ, նշված հողատարածքների վերաբերյալ հայտարարվել է աճուրդ-վաճառք` մեկ հեկտարի մեկնարկային վաճառքի գին սահմանելով 67.500 ՀՀ դրամ:

2018թ. նոյեմբերի 16-ին կազմակերպված ձևական աճուրդում վաճառքի հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի քրոջ ամուսինը, որից օրեր անց նշված հողատարածքը 9.360.352 ՀՀ դրամով վաճառվել է վերջինիս, որը աճուրդով գնված հիշյալ հողատարածքը առքուվաճառքի պայմանագրով, նոտարական վավերացմամբ, վերավաճառել է հիշյալ ՍՊ ընկերությանը` նույն օրը ստանալով նաև վաճառքի մնացած 39.508.940 ՀՀ դրամ գումարը՝ այդկերպ համայնքին պատճառելով ընդհանուր 64.353.940 ՀՀ դրամի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 12/06/2020  |  Քրեական խրոնիկոնՆելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքները
20:13 09/06/2020  |  Քրեական խրոնիկոնՕրենքի խախտում. Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
18:23 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դուխով» կոռուպցիա. ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրել է իշխանությանը կոռուպցիայի մեջ
22:33 29/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ
19:22 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս տարվա ընթացքում արձանագրված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է. Քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
22:47 11/05/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանության և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչը
22:47 08/05/2020  |  Քրեական խրոնիկոն«Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար
23:55 06/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի
19:55 06/05/2020  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է Գորիս քաղաքի 44-ամյա բնակիչը՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով
22:05 01/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Արխիվ

[]