ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղևորների արժանապատիվ տրանսպորտի մատուցման մասով կատարողականը զրո է. Մանե Թանդիլյան 06/10/2020 16:53 | ԼՐԱՀՈՍ
Երթևեկության բարելավման ծրագրի մասով նշված է ուղևորների արժանապատիվ տրանսպորտի մատուցում, որի կատարողականը զրո է, այնինչ գումարների կեսը համարյա ծախսել եք։ Այս մասին ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց նիստը վարող Մանե Թանդիլյանը՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին։
«Փաստացի ծախսված գումարի կեսն էլ ծախսել եք, բայց այդ հատվածով կատարողականը զրո է կազմում և բացատրել եք ահա ինչպես. պայմանավորված է տրանսպորտային նոր համակարգի ներդրումով, որը չի ավարտվել։ Այսինքն` չենք արել, որովհետև չենք արել»,-ասաց Մանե Թանդիլյանը։
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը, որը դեռևս 2018 թվականի դեկտեմբերից ակտիվ քննարկման փուլում է քաղաքապետարանում, ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է. «Մինչ մենք ծրագրի հնարավոր, առկա և մեր կողմից կասկածվող բացթողումները կուսումնասիրեինք և որոշակի փոփոխություններ կիրականացնեինք, զուգահեռ իրականացվում էր նաև նշված 100 մլն բյուջետային միջոցների կամ լրացուցիչ, ներդրումային ֆոնդերի ներգրավման հարցը։ Բնականաբար 60-70 մլն սեփականմուտքեր ունեցող քաղաքի բյուջեով հնարավոր չէր իրականացնել 100 և ավել մլն եվրոյանոց ծրագիր, ուստի այստեղ աշխատանքն իրականացվում է քաղաքապետարանի և կառավարության համատեղ ջանքերով։ Այս պահին որպես ծրագրի սկզբնական փուլի իրագործում ունենք 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքներով կունենանք առաջին խմբաքանակը մատակարարված Երևան որպես տրանսպորտային ցանցի ավտոբուսային շարժակազմի համալրման առաջին փուլ»,-ասաց փոխքաղաքապետը։
Մանե Թանդիլյանը, արձագանքելով փոխքաղաքապետին, հարցրեց որևէ աշխատանք արվե՞լ է, բացի մրցույթից։ Հայկ Սարգսյանն ասաց, որ այս պահին ծրագիրը ներդրումային կոմպոնենտ չի պարունակում, որպեսզի որևէ ներդրողի համար լինի հետաքրքիր. «Ամբողջ աշխարհում տրանսպորտային ցանցը վնասաբեր է։ Այս փուլում դեռևս չունենք պատրաստի իրավիճակ, երբ կա որոշում արվում է վարկային միջոցներով, ներդրումային միջոցներով, թե կառավարության ուղիղ սուբսիդավորման»,-ասաց փոխքաղաքապետը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ