ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլին այլևս ոչինչ չի փրկի, նրա օրերը հաշված են». Սայաթ Շիրինյան 06/09/2020 18:48 | ԼՐԱՀՈՍ
«Օրվա իշխանությունը՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, ցայտնոտի մեջ է հայտնվել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում, մեկնաբանելով նախօրեին տեղի ունեցած աղմկահարույց կադրային փոփոխությունները, ասում է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը, - ես դեռ փորձում եմ հասկանալ՝ ո՞ւմ է նա նշանակել ստրատեգիական նշանակության ամենակարևոր ոլորտներից մեկի՝ ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում, ո՞ւմ... Մեկին, ով բացարձակապես ոչ մի տեղեկություն չունի, թե ինչ է առհասարակ ազգային անվտանգության համակարգը՞։ Սա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլն իր մի նշանակմամբ ստորագրեց և հողին հավասարեցրեց ողջ համակարգը։ Ի վերջո ԱԱԾ-ում բազմաթիվ վաստակաշատ գեներալներ կային, ովքեր և՛ քաջատեղյակ էին, և՛ արժանի՝ գլխավորելու այդ կարևորագույն կառույցը։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա հենց այդ տղային նշանակեց ԱԱԾ-ի ղեկավար, ի՞նչ է՝ մնացյալ բոլորն այդքան անվստահելի՞ կադրեր էին»։
Շիրինյանի կարծիքով՝ վարչապետը փորձում է իր երերացող իշխանությունն ամրապնդելու համար ոչ թե համակարգին, այլ իր անձին անվերապահ ծառայող մեկին բերել, որովհետև պրոֆեսիոնալները շատ լավ են հասկանում, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը բազմաֆունկցիոնալ գործառույթներով օժտված կառույց է՝ պինդ թելերով կապված հարևան երկրների՝ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների այլ գերատեսչությունների հետ։ Դա մի կառույց է, որն առանձին գոյատևել չի կարող։ «Իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա»,- հարցնում է ոստիկանության գնդապետն ու ինքն էլ պատասխանում. «այս հզոր կառույցի քանդման վերջին փուլն է ընթանում։ Սկիզբը դրվել էր սրանց գալու հետ՝ դեռևս 2018- -ին»։
Նրա խոսքով՝ Նիկոլն իր տեսակով միջակ լրագրող է և, այս երկու տարիների ընթացքում, երբ նրան վստահվել էր երկրի ղեկը տանելու ծանր պարտականությունը, նա՝ որպես ղեկավար, այդպես էլ ո՛չ անձնային, և ո՛չ էլ մասնագիտական աճ չգրանցեց, այլ մնաց որպես միջակ լրագրող։ Հետևաբար, նա գաղափար անգամ չունի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պետական համակարգն ու դրան հարող կառույցները։ Արդյունքում, մեր աչքի առաջ պետությունը փլուզվում է և դրանում են մեղավոր են բացառապես բոլորը՝ բացի իրենից։ Ի վերջո, եթե մի տղամարդ չի կարողանում ղեկավարել իր կնոջը, նա երկիր չի կարող ղեկավարել»։
Արդյո՞ք նոր կադրային փոփոխությունները կփրկեն երկիրն ու կարդարացնեն Փաշինյանի սպասումները հարցին Սայաթ Շիրինյանը պատասխանում է՝ Նիկոլ Փաշինյանին այլևս ոչինչ չի կարող փրկել, որովհետև նրա օրերն՝ իշխանության ղեկին, արդեն իսկ հաշված են. «Որքան էլ որ մեր երկիրն անկախ լինի, այն չի կարող գոյատևել՝ մնալով աշխարհից մեկուսացված, իսկ մենք միջազգային աշխարհից մեկուսացված վիճակում ենք հայտնվել։ Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկվել է և մեր պետության միջազգային վարկանիշը շարունակում է արագընթաց գահավիժել ու սրա պատասխանատուն անպատասխանատու Նիկոլ Փաշինյանն է»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ