Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է նկատվում. կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ 06/08/2020   20:48  |  Կորոնավիրուս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանի հետ, ով իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին, անցկացրել է ճեպազրույց։

Մինչ ճեպազրուցը տեղի ունեցած պարետատան նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է այսօր կայացրած որոշումներին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոններից ազատմանը։ «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, այսօր ես մի շարք որոշումներ եմ կայացրել: Նախ ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին և էդուարդ  Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի և ներդրած ջանքի համար: Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են և նրանք, եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցն անպայման կքննարկենք:

Առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաններն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը: Բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունենում: Եվ առավել ևս ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի  գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին: Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ. չի կարող ուղղակի լինել այդպիսի մի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն: Ու սա դուրս է մարդկային անձնական հարաբերություններից, որովհետև սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնի հստակ և անվերապահ, անքննարկելի պահպանելու պահանջ, որը չի կարող որևէ պարագայում քննարկման առարկա լինել: Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն: Ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավարար չափով լուրջ է, և պետք է այդ լրջությունը գնահատել: Եվ իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել և չի փոխվելու, ընդ որում՝ առավել ևս համաճարակային իրավիճակում, բայց համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու: Եկեք սա հստակ արձանագրենք»,- նշել է վարչապետը:

Այնուհետև ճեպազրույցի ընթացքում վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ովքեր հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում են միանալ։ Այս հակահամաճարակային գործողությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է համարել Հայաստանի տնտեսական և սոցիալ-տնտեսական ոլորտները հնարավորինս լավ վիճակում լինելը։ «Մեր հակահամաճարակային քաղաքականության սկզբունքներից է այն, որ կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են Հյաաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից։ Մեր խնդիրը ոչ միայն հաղթահարելն է այս հակահամաճարակային իրավիճակը, այլև այդ հաղթահարման պահին Հայաստանի տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներն առավել լավ վիճակում տեսնելն է։ Ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացում, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այդ խնդիրներից են, մասնավորապես, հերթ կանգնելու կուլտուրան, ինչպես նաև օրենքի, կարգի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։

Այս առումով, վարչապետը վստահ է, որ պետությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից պետք է լսելի լինեն ավելի ու ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը մեծ գոհունակությամբ է ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչերը նույնպես որոշակի արձագանք են ստացել։

«Հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, ովքեր հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին կիրազեկեն դրանք պահպանելու մասին։ Նրանք կմտնեն տարբեր բակեր, փողոցներ, շուկաներ և մեր քաղաքացիներին, առանց որևէ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու, առանց հանդիմանելու կհորդորեն պահել կանոնները»,- ասել է վարչապետը:

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»,- նշել է նա։

Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ):

«Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։

Երկրորդ կուրսի ուսանողուհի, կամավոր Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը  հասարակությանը հորդորել է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասել է, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն  արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է:

Նա պատմել է, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժնում: «Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ քայլով և կոչ եմ անում  բոլորին ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս հարցին և անել հնարավորը համաճարակը հաղթահարելու համար»,- շեշտել է Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնափոխությունների շքերթը շարունակական կլինի. Քաղտեխնոլոգ
19:17 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը. Փաշինյանը՝ հայտնի քաղաքական շրջանակների մասին
18:59 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՑավում եմ նման զարգացումների համար. Փաշինյանը՝ ուժային կառույցներում պաշտոնանկությունների մասին
18:31 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿձևավորվեն կամավորների երկու հոգանոց խմբեր, որոնք քաղաքացիներին կհորդորեն պահպանել հակահամաճարակային կանոնները. Փաշինյան
18:04 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Փաշինյանն իր սովորության համաձայն փախուստի է դիմելու և դա անելու է պետության համար ամենակրիտիկական պահին». Հոգեբան
17:49 08/06/2020  |  ՎերլուծություններԼեգիտիմ, ժողովրդի ընտրյալ վարչապետն ինչու՞ է վախենում ժողովրդից
17:31 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից
15:40 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴավաճանություն «պատերազմի» ժամանակ. Նարեկ Սամսոնյան
15:21 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են ԱԱԾ նոր տնօրենի, ոստիկանապետի ու ԳՇ պետի անունները
14:51 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]