ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Աբովյանը՝ համաճարակի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին 06/08/2020 16:02 | Քաղաքական
Օրերս «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ էր արել ստեղծել քննիչ հանձնաժողով և քաղաքական գնահատական տալ համաճարակի դեմ պայքարում վարչապետի, կառավարության գործողություններին։
Հասկանալու համար արդյոք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ, թե ոչ, «Փաստինֆո»-ն զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։
- «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկո՞ւմ է քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը և արդյոք այս հարցի վերաբերյալ համագործակցու՞մ եք «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։
- Այս պարագայում առայժմ ոչ մի գրություն կամ պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել, բայց մենք շատ դինամիկ քաղաքական ընթացքների մեջ ենք։ Խմբակցության ներսում առայժմ հարցի քննարկում չի եղել, բայց հարկ եղած դեպքում, իհարկե, քննարկելու ենք։
- Ի՞նչ նկատի ունեք դինամիկ գործողություններ ասելով։
-Ոչ թե դինամիկ գործողություններ, այլ քաղաքականությունն առհասարակ դինամիկ է։ Նորմալ աշխատանքային գործընթաց է, ոչ մի արտառոց բան չկա։ Առայժմ քննարկում չենք ունեցել, սակայն յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուր ընթացք, որը կնպաստի, որ այս իրավիճակից հնարավորինս շուտ և նորմալ ձևի դուրս գանք, իհարկե, մեր կողմից ոչ մի ինստրումենտ չի անտեսվի։
-Քննադատում եք այս ընթացքում իշխանությունների գործողությունները, հայտարարությունները։ Որպես խորհրդարանական ընդդիմություն ե՞րբ կսկսեք կոնկրետ գործողություններ իրականացնել՝ առաջնորդվելով ստեղծված իրավիճակի հետ կապված Ձեր մտահոգություններով։
-Մենք միշտ էլ արձագանքել ենք և՛ մինչև մեր հայտարարությունը, և՛ հայտարարությունից հետո։ Մեզ մոտ, ըստ էության, այդ առումով ոչինչ չի փոխվել։ Մենք միշտ արձագանքել ենք, կլինի դա թե՛ հանրային տարբեր հարթակներում, թե՛ օրինագծերի ձևով։ Այս պահին բավականին ակտիվ հանդիպումներ ենք ունենում բոլոր մարդկանց, քաղաքական ուժերի հետ։ Մենք բաց ենք բոլորի համար, սակայն այն քաղաքական ուժերը, անձինք, մարդիկ, որոնք ժողովրդի կողմից ընդունելի չեն, մեզ համար էլ ընդունելի չեն։ Գոյություն ունի շատ ծանր իրավիճակ, և այս իրավիճակի ելքն արդեն իսկ հնչեցրել ենք մեր հայտարարության մեջ։ Կարծում ենք, որ կառավարությունը տապալել է գրեթե ամեն ինչ և ամենակարևորն այսօր տեսնում ենք։
Ընդդիմությունը կամ կառավարությունը կարող է մտնել քաղաքական պոլիմիկայի մեջ, բայց ճշմարտությունը հետևյալն է՝ մենք ունենք ահագնացող ճգնաժամ թե՛ տնտեսական, թե՛ կորոնավիրուսի հետ կապված։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիները չափազանց մտահոգ են ստեղծված իրավիճակից։ Մենք երբեք լոկ չենք քննադատել պարզապես քննադատելու համար։ Միշտ ելքեր ենք առաջարկել, բայց ցավոք իշխանությունները խուլ են, չեն լսում, չեն ուզում լսել։
- Իշխանություններին ավելի կառուցողական դաշտ բերելու համար չե՞ք կարծում, որ պետք է արագացնել քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացը։
Բոլոր գործիքակազմը, որը թույլ կտա Ձեր մատնանշած բոլոր ընթացքները, մեր կողմից չի անտեսվի։ Առայժմ հենց կոնկրետ այս հարցի շուրջ քննարկում ֆրակցիայում չենք ունեցել, բայց հավատացնում եմ, որ մենք ոչ մի ձևով կաշկանդված չենք նույն այդ հանձնաժողովը նախաձեռնելու և մասնակցելու համար։ Այստեղ պարզապես խնդիրն այն է, որ առայժմ այս փուլում մենք հիմնականում անցկացնում ենք այդ հանդիպումները և զրույցները։ Մեզ համար շատ կարևոր է այդ ընդհանուր հանրային կարծիքը, հանրային խնդրի շուրջ ծավալվող քննարկումները, մեր և իրենց տեսակետները հասկանալը։ Այսօր մենք ունենք շատ կարևորագույն խնդիր, որ այս ստեղծված իրավիճակը պետք է շտկվի։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել