ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դա ինձ համար հանելուկ է». Վարուժան Հոկտանյանը ծխախոտի մաքսանենգության դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժելու մասին 06/06/2020 14:08 | ԼՐԱՀՈՍ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարակուսած է, թե ինչու գործ չի հարուցվում ծխախոտի մաքսանենգության սկանդալային բացահայտումների առնչությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Դրանից հետո նույնպիսի խմբաքանակ հայտնաբերվեց Վորոնեժում, որը Ռուսաստան էր արտահանվել տնտեսական ապրանքների անվան տակ, երրորդ խմբաքանակի մասին էլ հայտարարել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ այն Վրաստանի տարածքով փորձ է արվել տեղափոխել Աբխազիա։
Առաջին-երկու խմբաքանակների հայտնաբերման աղմուկից հետո դատախազությունը հայտարարեց, որ հանձնարարել է ոստիկանությանը նյութեր նախապատրաստել։
«Ինձ համար ակնհայտ է, որ սա մաքսանենգություն է»,- «Փաստինֆո»-ին ասել էր «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան տեղափոխված ծխախոտի խոշոր մաքսանենգության դեպքերին՝ ընդգծելով, որ օբյեկտիվ քննությամբ իրավապահները պետք է պարզեն, թե ովքեր են կանգնած այդ մաքսանենգության հետեւում:
Սակայն հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով։
«Ես չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում, դա ինձ համար հանելուկ է։ Միգուցե այն պատճառով, որ չի ֆիքսվում՝ ում նկատմամբ քրեական գործ հարուցվի»,- մեկնաբանելով ոստիկանության որոշումը «Փաստինֆո»-ին ասաց Վ.Հոկտանյանը՝ ավելացնելով. «Ամեն դեպքում, պետք է ճշտել՝ Ռուսաստանի Դաշնությունում քրեական գործ հարուցվել է՞, թե ոչ, որովհետև առաջին հերթին տվյալ պարագայում խախտվել են Ռուսաստանի Դաշնության ներքին օրենքները։ Անհրաժեշտ է, որպեսզի ծխախոտի մաքսանենգության բոլոր երեք գործերով հետաքննություն իրականացվի, որովհետև միայն այդ հետաքննության արդյունքում կճշտվի արդյո՞ք հայաստանյան կողմի պաշտոնատար անձինք մեղավորություն ունեն և ինչո՞ւմ են նրանք մեղավոր»։
Վ.Հոկտանյանն արձանագրեց, որ հանցագործությունը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Վորոնեժ, Սոչի, Կրասնոդար քաղաքներում և սա առաջին հերթին ռուսական իրավապահ մարմինների խնդիրը պետք է լինի, դրանից բխող հետևանքներով։ «Եթե իրենք քրեական գործ հարուցեն և դրա արդյունքում ի հայտ գա, որ այստեղ ներքաշված են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք կամ մարմիններ, այդ դեպքում ամեն բան պարզ կդառնա և դրանից հետո միայն կորոշեն, թե այստեղ ինչ պետք է անել։ Հնարավոր է, որ քրեական գործ հարուցվի պարզապես ինչ – որ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձ հանդիսացող որևէ տնտեսվարող ղեկավարի նկատմամբ միայն։ Իսկ թե ինչո՞ւ ռուսական կողմը քրեական գործ չի հարուցում մի նախադասությամբ՝ ինձ համար դա հանելուկ է»։
Մեր այն դիտարկմանը, թե ինչպես զենքի ապօրինի վաճառքի բացահայտման պարագայում, այս դեպքում նույնպես, միգուցե, ըստ Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարության, վարչապետը որևէ մեկի միջոցով փորձել է ռուսաստանյան կողմի հետ հարթել իրավիճակը, Վարուժան Հոկտանյանը նկատեց՝ եկեք Միքայել Մինասյանի բոլոր ասածները հալած յուղի տեղ չընդունենք. «Ես հակված չեմ Միքայել Մինասյանի խոհանոցային զրույցները որպես Ավետարան կամ վերին ճշմարտություն դիտարկել։ Պետք է հստակեցնել, թե դրանից ո՞ր մասն է ճիշտ, որը սխալ, որ մասն է մանիպուլյացիա, իսկ որը իրականություն։ Պետք է հստակեցնել նաև՝ որքանո՞վ է հավաստի այն ինֆորմացիան, թե զենքի առևտրի մեջ ներքաշված անձի՝ Դավիթ Գալստյանի մուտք արգելափակել է դեպի Ռուսաստանի դաշնություն։ Ես ունեմ շատ հիմնավոր կասկածներ, որ այդ ամենը եղել է նաև Միքայել Մինասյանի աներոջ կառավարման ժամանակ և, հենց այդ պատճառով է, որ նա այդքան հմտորեն և մանրամասնությամբ նկարագրում է զենքի առևտրի ողջ մեխանիզմը, որովհետև զենքի ապօրինի առևտուրն այնքան էլ նորահայտ երևույթ չէ։ Խնդիրն այն է՝ ի՞նչ է հիմա տեղի ունենում, արդյո՞ք սա շարունակվում է նոր իշխանությունների օրոք, թե ոչ։ Սա հասկանալու համար միայն Մինասյանի խոսքերով չպետք է առաջնորդվել։ Ինչպես մենք տեսնում ենք, այս ողջ պատմության մեջ խոսող կողմը միայն Միքայել Մինասյանն է։ Թե ինչո՞ւ վերջնական և հիմնավոր չեն հերքվում այս լուրերը ես չգիտեմ, մեղադրվող կողմին է պետք այս հարցն ուղղել։ Իրականում սա ոչ թե հերքել - չհերքելու հարց է, այլ լուրջ հետաքննություն իրականացնելու խնդիր և, նորից եմ կրկնում, առաջին հերթին հենց Ռուսաստանի կողմից, որովհետև այստեղ ավելի շատ վնաս է հասցվել հենց Ռուսաստանի, քան Հայաստանի շահերին։ Միգուցե հայ – ռուսական դարավոր բարեկամությունն է իրենց ստիպում աղմուկ չբարձրացնել։ Ամեն պարագայում սխալ է մեկ մարդու ելույթներով վերջնական եզրահանգումներ կատարել, մանավանդ, որ դեռ շատ ելույթներ կլինեն և հատկապես, իրավապահ մարմինների ելույթները՝ պաշտոնական հաղորդագրությունների տեսքով»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ