ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ Ժողովրդի վարչապետը ժողովրդին փռում է ասֆալտին 06/05/2020 20:06 | Վերլուծություններ
Օրեր առաջ, երբ վարչապետ Փաշինյանն իր հերթական լայվերից մեկում խոսում էր դիմակներ չկրելու, ընդհանրապես, պարետատան կանոնները խախտելու մասին, մեկ էլ թվացյալ անսպասելի հիշեց ոստիկանությանը, արդեն իսկ բարձրաձայնելով ուժ կիրառելու իր որոշում-ցանկության մասին, թե՝ « պիտի սպեցնազը հանեմ եւ ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել»:
«Այլ» կուլտուրան էլ, ըստ ամենայնի՝ իր լայվերն ու ֆոտոներն են, որ արդեն մի քանի օր է որպես վարչապետական գործունեություն է իրականացնում՝ բազմակի անգամ խախտելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ: Այսինքն, վարչապետը մեկուսացել է տանը և տնից հեռակառավարում է: Կառավարում ասածը այս ու այն ՖԲ օգտատիրոջ էջից կամ անձնական նամակով ստացված լուսանկարներն իր էջում տեղադրելն է: ՈՒ սեփական քոմենթներով դրանք հանրությանը ներկայացնելը: Մարդու իրավունքների խախտումներով, ապատեղեկատվությամբ, մեդիագրագիտության իսպառ բացակայությամբ: Բայց դա սկիզբն էր միայն, իսկ այսօր արդեն ոստիկանությունը վարչապետի հրահանգով անցավ «կորոնավիրուսի դեմ պայքարում» իր նոր գործունեության իրականացմանը, այն է՝ ծեծուջարդին:
Առավոտից սոցցանցերում տարածվող տեսանյութը շատերին կեղծ էր թվացել, մարդիկ չէին կարողանում հավատալ ու հասկանալ, թե՝ հեղափոխության օրերի ,,մեր ոստիկանները,, ինչպե՞ս կարող էին ասֆալտին պառկեցնել քաղաքացուն և աքացիներով, կոկորդից բռնած մի քանի հոգով հարձակվել դիմակ չունեցող մարդու վրա և ֆիզիկական ուժ կիրառել, իբր թե՝ նրան բերման են ենթարկում, քանի որ պարետատան կանոններն է խախտել՝ դրսում առանց դիմակի է ման գալիս: Մինչ մարդը ցավից ճչում է, թե՝ գալիս եմ, թողեք, սրանք իրենց՝ բռնարարի, մարդուն ստորացնելու անհագ ծարավն են հագեցնում կարծես՝ բոլոր կողմերից հարվածներ տեղալով անօգնական մարդուն:
Մարդկանց տարակարծությունները անձամբ վարչապետ Փաշինյանը փարատեց՝ իր խոսնակի բերանով հայտարարելով՝ «Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի»:
Փաշինյանը, փաստորեն, այսպես թավիշը փոխարինում է սպեցնազական ծեծուջարդով՝ ազդարարելով գունավոր հեղափոխության նոր՝ ռեպրեսիվ փուլը, որի ժամանակ, ըստ վարչապետի՝ ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Եվ հավելում՝ «Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»։
Եվ սա ասում է ժողովրդական վարչապետը արդեն ոչ թե ընդդիմությանը, այս կամ այն ընդդիմադիր գործչին, նախկիններին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, բերման ենթարկելու համատեքստում, այլ ասում է սեփական ժողովրդին: Այն ժողովրդին, որը երկու տարի առաջ նրան բերեց իշխանության: Հիմա՝ Ժողովրդի վարչապետը ժողովրդին փռում է ասֆալտին՝ թքած ունենալով մարդու իրավունքների վրա, խախտելով ՀՀ Սահմանադրությունը և միջազգային կոնվենցիաները:
Սա արդեն բոլորովին նոր իրադրություն է: Արտակարգ իրադրություն: Կորոնավիրուսը առիթ է սոսկ...
Արտակարգ դրության պայմաններում մենք ականատեսն ու վկան ենք մի արտակարգ իրադրության, մի վիճակի, որն այլ բառով, քան դավաճանությունն է, դժվար է բնորոշել: Դավաճանություն ոչ բռնի հեղափոխության և ժողովրդի հանդեպ:
Կորոնավիրուսը առիթ է սոսկ, որն օգտագործում է տանը մեկուսացած և օրեցօր վարկանիշային նոր անկումներ արձանագրող Նիկոլ Փաշինյանը:
Իսկ պատճառները ավելի խորն են:
Հեղինակ Աննա Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել