Թեմաներ
Երկուշաբթի 07 / 13 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/13/2020   22:24 Գյումրին մնացել է կարկուտի շերտի տակ 07/13/2020   22:16 Այդ պատգամավորի հաջողությունները հիմնականում եղել են խարդավանքների ոլորտում. Սահակյանը՝ Քոչարյանին 07/13/2020   22:06 Պարզվել է՝ կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. Ոստիկանություն 07/13/2020   22:03 ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   21:47 Թուրքական կապիտալը Լիդիանում 07/13/2020   21:39 Հունիսի 25-ից ՍԴ մուտք եղած դիմումներից որևէ մեկը, օրենքով սահմանված կարգով, չի քննարկվել. Սահմանադրական արդարադատության դռները փակ են 07/13/2020   21:26 Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ 07/13/2020   21:13 Դադարեցրե՛ք կորոնատեղեկատվական մանիպուլացիան. ՀԱՀ 07/13/2020   21:05 ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ արագ վերսկսել բանակցությունները 07/13/2020   20:44 Անդրանիկ Քոչարյանը մտավոր թուլություն ունեցողների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի. Արսեն Բաբայան 07/13/2020   20:32 Ըստ ԱԱԾ ծառայողի, նա դիմակ չդնողներին հայտնաբերելով՝ սահանադրական կարգի պահպանման գործառույթ է իրականացնում. Ամրամ Մակինյան 07/13/2020   20:03 Հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   19:21 Բերդի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. համայնքապետ 07/13/2020   19:13 «Իշխանությունն օգտվելով առիթից, փորձում է «սղացնել» օրենքներ». Գևորգ Գորգիսյան 07/13/2020   19:13 Ռուստամ Բադասյանը՝ ՄԻԵԴ-ի վրա ճնշումներ գործադրելու հնարավորության մասին 07/13/2020   19:04 Պետանվտանգությունը ձերբակալել է Ադրբեջանի Պաշպանության նախկին նախարարին 07/13/2020   18:59 «Գործող մոդելը հակակշիռներ ապահովում է». Բադասյանը՝ ՍԴ դատավորներ նշանակելու ՀՀ նախագահի առաջարկի մասին 07/13/2020   18:56 «Մարդիկ վարակված են, սովի են մատնված, դուք ծիծաղում եք». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին 07/13/2020   18:55 Գյումրիում աննախադեպ ծավալի տեղումներ են եղել. ԱԻՆ-ը փորձում է ջրի թակարդից հանել մեքենաները 07/13/2020   18:52 Չստացվեց արդարացնել կիրթ Ալիևի և ադրբեջանցիների սադրանքը 07/13/2020   18:49 «Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը». Արման Թաթոյան 07/13/2020   18:47 «Թողեք ճանապարհ անցած կուսակցությունները իրենց օրակարգը ճիշտ կառուցեն». Անդրանիկ Քոչարյան 07/13/2020   18:44 Հայկական կողմը մի քանի ադրբեջանական անօդաչու է խոցել, այդ թվում՝ «կամիկաձե». Անդրանիկ Քոչարյան 07/13/2020   18:39 «Հանգիստ նստեք տեղներդ սովը կսկսվի թե չէ՝ դուք եք պատասխանելու». Միքայել Մելքումյան 07/13/2020   18:35 Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից. Արսեն Բաբայան 07/13/2020   18:29 Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում. Սուրենյան 07/13/2020   18:22 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ 07/13/2020   18:16 Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները չեն վերացվի 07/13/2020   18:14 «1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու» Տիգրան Կարապետյան 07/13/2020   18:09 Իրենք իրենց վախն են ցույց տալիս բոլորից. Փաստաբանը՝ «Վստրեչի Ապեր»-ին բերման ենթարկելու մասին 07/13/2020   18:04 ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից 07/13/2020   17:57 Նրանց բորբոքում է այն, որ կան դատարաններ ու դատավորներ, որոնց չեն կարող ճնշել. Լուսինե Սահակյան 07/13/2020   17:48 Ոչ միայն ԱՄՆ, այլև ԵՄ տարբեր ծրագրերով ՀՀ կառավարությունը, պետական հիմնարկները մշտապես ունեցել են խորհրդականներ. միջազգայնագետ 07/13/2020   17:44 Վարակակիր ուսանողները կմասնակցեն ընդունելության քննությանը 07/13/2020   17:38 Հրապարակվել է լուսանկար խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից Banak.info 07/13/2020   17:31 Միանշանակ սխալներ եղել են, դրանք ինստիտուցիոնալ բնույթի են.Ավինյան 07/13/2020   17:28 Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 07/13/2020   17:18 ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը 07/13/2020   17:15 ՀԺ-ն, չունենալով որևէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել. փաստաբան 07/13/2020   17:09 Քննչական կոմիտեի նախագահը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 07/13/2020   17:06 Սահմանափակումների թուլացումը կվերաբերի նաև մշակույթի ոլորտի գործիչներին 07/13/2020   17:04 Ավինյանը կոչ արեց Ոստիկանությանը՝ զերծ մնալ բնության գրկում զբոսնող մարդկանց տուգանելուց 07/13/2020   16:58 «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը». Նաիրի Հոխիկյան 07/13/2020   16:50 Նարեկ Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին միջնորդություն է ներկայացվել 07/13/2020   16:45 «Մոտիվն, անշուշտ, աշխարհին խաղաղասեր, գերքաղաքակիրթ, «ադրբեջանցիներից բարձր» լինելու մարմաջն է». Հայկ Մարտիրոսյանը՝ Աննա Հակոբյանին 07/13/2020   16:41 ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ 07/13/2020   16:38 Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին 07/13/2020   16:34 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը հանդես է եկել խաղաղության կոչով 07/13/2020   16:29 Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություն է տվել
07/12/2020   18:04 «Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկերը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասին 07/12/2020   23:09 Ադրբեջանական կողմը սկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակել 82 մմ ականանետերից, տանկից 07/13/2020   15:46 «Ունենք 5 վիրավոր». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան 07/13/2020   00:58 Գեներալ Խաչատուրովը մի քանի ժամում թուրքի 3 հարձակում հետ շպրտեց. Նարեկ Մալյան 07/13/2020   03:18 Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք են դառնալու. Վահրամ Պողոսյան 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   13:50 Այսօրվա իշխանությունն իր անբարոյականության մեջ ինքն իրեն գերազանցեց. Արմեն Աշոտյան 07/12/2020   23:03 Ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց. Արշավիր Ղարամյան 07/13/2020   03:06 Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերի միջոցով ներկայացնում են իրավիճակը 07/13/2020   10:04 «Աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   00:16 Հայաստանա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումը սպասելի էին. Աշոտյան 07/13/2020   16:58 «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը». Նաիրի Հոխիկյան 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/12/2020   19:05 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սպանվածների և վիրավորների թվի մասին 07/13/2020   16:11 Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան 07/12/2020   22:41 Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհի մասին 07/12/2020   20:01 Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/12/2020   23:56 Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան 07/13/2020   00:26 ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Տիգրան Կարապետյանը Տավուշի մարզում են

Նախկին փոխոստիկանապետը ներկայացնում է անձանց իրավունքները՝ հնարավոր խախտումները կանխելու համար 06/05/2020   17:00  |  Մեկնաբանություն

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը հրապարակել է անձանց իրավունքները բերման ենթարկելիս կամ նրա իրավունքները այլ կերպ սահմանափակելիս։

«Ոստիկանության ծառայողների հետ շփումները հասկանալի պատճառներով այսուհետ ավելի հաճախակի են դառնալու: Ստորև ներկայացնում եմ մի տեղեկություն, որի իմացությունը կարող է կանխել ինչպես Ձեր իրավունքների հնարավոր խախտումներն, այնպես էլ ոստիկանության ծառայողների օրինական պահանջների հնարավոր չկատարման /անհնազանդության/ անցանկալի դեպքերը:

Անձին բերման ենթարկելիս, կամ նրա իրավունքները այլ կերպ սահմանափակելիս, ոստիկանության ծառայողը պարտավոր է ներկայանալ՝ հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, և հենց տեղում, բերման ենթարկելուց առաջ, բանավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 818-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկով նախատեսված իրավունքները (առնվազն հիմնականները): Համաձայն այդ ցանկի՝ անձն իրավունք ունի.

1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.

2) ստանալու իրավաբանական օգնություն.

3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.

6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.

8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.

9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.

10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:

- Մինչև անձին բերման ենթարկելը, ինչպես նաև ուժ գործադրելուց առաջ, ոստիկանության ծառայողը պարտավոր է վերջինիս տեղեկացնել իրավախախտման հետևանքների, ինչպես նաև ուժ գործադրելու իր մտադրության մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով ներկայացված օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

- Գործնականում, քաղաքացիները առավելապես բերման են ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար, որպիսի արարքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:

- Բերման ենթարկվածը ոստիկանության բաժնում կարող է պահվել ոչ ավելի քան 3 (երեք) ժամ, ընդ որում՝ օրենքով նախատեսված այս ժամկետը սկսում է հոսել քաղաքացուն ազատությունից փաստացի զրկելու պահից: Բերման ենթարկելը, նույն է թե՝ վարչական կարգով ձերբակալելը, ինքնանպատակ չէ: Այն կիրառվում է բերման ենթարկվողի ինքնությունը պարզելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով:

- Բերման ենթարկվելուց խուսափելու համար խորհուրդ եմ տալիս Ձեր մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, որի առկայությունը հնարավորություն է տալիս ոստիկանության ծառայողին՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել հենց իրավախախտման վայրում, առանց անձին ոստիկանություն տանելու: Հետևապես, իր մոտ անձնագիր ունեցող քաղաքացուն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով բերման ենթարկելն իրավաչափ չի կարող համարվել, եթե տվյալ իրադրությունում ոստիկանության ծառայողների համար օբյեկտիվ այլ խոչընդոտներ առկա չեն եղել.

- Եթե բերման ենթարկվածի նկատմամբ ոստիկանության բաժնում կազմվել է վարչական իրավախախտման և վարչական ձերբակալման արձանագրություն, ապա անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ ձերբակալման առավելագույն 3 (երեք) ժամը լրացած լինելուց:

- Կատեգորիկ ձեռնպահ մնացեք ոստիկանության ծառայողների պահանջները չկատարելուց, անհնազանդություն կամ դիմադրություն ցուցաբերելուց, կամ ծառայողներին անձնական վիրավորանքներ հասցնելուց, անգամ ՝ եթե համոզված եք, որ Ձեր նկատմամբ կատարվում է ակնհայտ ապօրինություն, ոստիկանության ծառայողը չի ներկայանում, չի ծանուցում Ձեր իրավունքները, չի հայտարարում, թե ինչ իրավախախտման մեջ եք կասկածվում և այլն.

- Ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կարող է առաջ բերել նույնիսկ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ ծառայողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ:

- Նկարագրված իրավիճակներում հայտնվելու դեպքերում, Ձեր բոլոր առարկություններն ու դիտողությունները Ձեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ անձնական կամ Ձեր մոտ գտնվող իրերի (առարկաների) խուզարկության արդյունքները արձանագրել տվեք կամ ինքներդ գրավոր շարադրեք կազմվող արձանագրություններում (հատուկ դրա համար արձանագրության բլանկներում կան նախատեսված տողեր):

Արձանագրություններում դիտողություններ ու առարկություններ ամրագրելը իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է, ուստի նման դեպքերում արձանագրությունները ստորագրելուց հրաժարվելն անմտություն է:

- Ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք հընթացս զանգահարել 1-02, հրավիրել փաստաբան, դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ծառայողների գործողությունները վերադասության կարգով գրավոր բողոքարկել ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձանց:

Փաստաբան հրավիրելու կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ դիմելու Ձեր ցանկությունը անպայման արձանագրեք և օգտվեք զանգի իրավունքից կամ զանգի խնդրանով դիմեք ոստիկանության ծառայողին՝ հետամուտ լինելով այդ փաստի արձանագրմանը:

Հ. Գ. Միանում եմ համաճարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները պահպանելու մեր հազարավոր քաղաքացիների կոչին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:02 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
15:40 04/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսուհետ տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց եղանակով. Ոստիկանություն
12:06 03/06/2020  |  Քրեական խրոնիկոն«Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ
11:39 03/06/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱյսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
11:28 03/06/2020  |  Քրեական խրոնիկոնՈւժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում
12:01 02/06/2020  |  Քրեական խրոնիկոնՀունիսի 2. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում
13:09 30/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱրտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները մայիսի 29-ի դրությամբ
13:34 29/05/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության արտակարգ ռեժիմով ծառայության արդյունքները վիճակագրական տվյալներով
18:38 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄայիսի 27․ ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը
16:14 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը հորդորում է զերծ մնալ արշավներ, խնջույքներ, հավաքույթներ կազմակերպելուց. 12 վայրերում հսկելու են

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]