Թեմաներ
Հինգշաբթի 07 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   22:17 «Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար». Գոհար Մելոյանը՝ Հրայր Թովմասյանի խոսքերից մեջբերում 07/08/2020   22:00 Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են.Հակոբ Արշակյան 07/08/2020   21:48 Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել.Երեմ Սարգսյան 07/08/2020   21:40 «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա 07/08/2020   21:27 Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՃՈ հայտարարություն 07/08/2020   21:05 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին 07/08/2020   21:00 Հոսանքի տատանման հետևանքով Յուքոմի ֆիքսված և շարժական կապը կաթվածահար է եղել 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:07 Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ 07/08/2020   20:01 Իտալական մաֆիան խրվել է պարտքերի մեջ 07/08/2020   19:44 Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է 07/08/2020   19:37 Ալիևի վերջին ելույթն իր մեջ շանտաժի էլեմենտ է պարունակում. Մակունց 07/08/2020   19:12 Արցախ մուտք գործելու պայմաններն ավելի կխստացվեն. ԱՀ պարետի նոր որոշում 07/08/2020   19:03 ՔՏՀԱ տեսչական մարմինն Արագածոտնի մարզի ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   18:46 Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/08/2020   18:38 Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները 07/08/2020   18:23 Բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու. Լիլիթ Մակունցը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ 07/08/2020   18:20 «Իմ քայլը» խմբակցությունում այս պահի դրությամբ նոր վարակակիր չկա. Մակունց 07/08/2020   18:15 Էդգար Սողոմոնյանին խցում ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք ստանալու համար.«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ 07/08/2020   18:10 Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել. Tert.am 07/08/2020   18:06 Հայաստանում նույնպես մինչև այս համավարակը կորոնավիրուսով որևէ մեկը չի զբաղվել. Լիլիթ Մակունց 07/08/2020   18:03 Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է 07/08/2020   17:59 Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ 07/08/2020   17:56 Քաղաքի ծայրամասային հատվածներում, հատկապես բակերում նորից դիմակ չկրելու խնդիր է առաջանում. Մակունց 07/08/2020   17:45 Իրանը չի փոխհատուցի Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանիքներին 07/08/2020   17:42 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա 07/08/2020   17:38 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային 07/08/2020   17:32 ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ 07/08/2020   17:26 Արման Բաբաջանյանն ամենաքիչ քվե ստացած պատգամավորն է, որը ԼՀԿ-ի մանդատն օգտագործում է այլ կուսակցություն ստեղծելու համար 07/08/2020   17:18 Պետք է անպայման տեղեկացնեն ազատությունից զրկելու պատճառը, ռեժիմը. Մելիքյան 07/08/2020   16:58 Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել. Նարեկ Սամսոնյան 07/08/2020   16:53 ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին 07/08/2020   16:48 Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան անհանգստացած է ու հանդիպում է ակնկալում պարետի հետ 07/08/2020   16:41 «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը չի վերականգնվի 07/08/2020   16:37 Մեկ-մեկ ընկնում են թավիշը դիմակ դարձրածների դիմակները 07/08/2020   16:27 Նարեկ Սամսոնյանին բերման է ենթարկվել դիմակն իջեցրած ծխելու համար 07/08/2020   16:20 Քրեական գործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   16:14 Այստեղ որոշակի հնարավոր միտումներ ու սադրանքներ եմ տեսնում. ԱԺ պատգամավոր 07/08/2020   16:07 Սահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ 07/08/2020   16:00 ԿԸՀ-ն քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերադարձնելու հարցը 07/08/2020   15:50 Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում 07/08/2020   15:45 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում
07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/07/2020   09:59 Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին. «Հրապարակ» 07/07/2020   17:04 Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ 07/07/2020   09:06 Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա. «Իրատես» 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան

Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/05/2020   16:42  |  Հարցազրույց

Քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու, տարածելու վարչապետի կոչի եւ անձամբ նրա կողմից դրանց տարածմանն անմիջականմ ասնակցություն ունենալու վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան Անահիտ Սարգսյանի հետ։

- Տիկին Սարգսյան, կորոնավիրուսի դեմ պայքարում պետական մարմինների գործողություններում որքանով են պաշտպանված քաղաքացու իրավունքները:

Ընդհանուր առմամբ, ըստ իս, ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում, չհաշված որոշ սահմանափակումների, օրինակ՝ կապված ընտանիքի անդամի հետ մեքենայում գտնվելիս դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի: Տվյալ դեպքում, առկա է անհամաչափ վարչարարություն, որը պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոց չի նպատակին հասնելու համար:

- Նախկինում վարչապետը ուղիղ եթերում զանգում էր կոմունալ վճարումներ չկատարած քաղաքացիներին և զրույցից ակնհայտ էր, որ նրանք տեղյակ չեն եղել, որ իրենց տվյալները փոխանցվել են երրորդ անձի, թեկուզ և այդ անձը երկրի վարչապետն է, իսկ այսօր ֆեյսբուքյան էջում է կառավարության ղեկավարը հրապարակում լուսանկարներ: Արդյոք սա իր մեջ չի պարունակում անձնական տվյալների գաղտնիության խախտում: 

-Իհարկե, միանշանակ: «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Կոնվենցիան սահմանում է թե ինչ է անձնական տվյալը՝ ինքնությունը հաստատված և ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքը նույնպես տալիս է անձնական տվյալների սահմանումը, այն է՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Քանի դեռ քաղաքացին իր անձնական տվյալը չի դարձրել հանրամատչելի, ոչ ոք, նույնիսկ երկրի ղեկավարը իրավունք չունի տվյալ տեղեկությունը հրապարակել: Խոսքը վերաբերում է թե կոմունալների տեղեկատվությունը տնօրինողի կողմից երրորդ անձին, տվյալ դեպքում՝ վարչապետին տրամադրելը, իսկ վարչապետի կողմից էլ՝ հանրությանը, այնպես էլ՝ նկարներին և վիդեոձայնագրություններին, որոնք հրապարակվում են վարչապետի ֆեյսբուքյան էջում: Սա, միանշանակ, անձի իրավունքների խախտում է:

Անձին կարելի է լուսանկարել, նրա վերաբերյալ տվյալները մշակել ու տարածել միայն նրա համաձայնության դեպքում, իսկ այսօր կառավարությունը հորդորում է բոլորին՝ զբաղվել այլ անձանց վերաբերյալ տվյալների մշակմամբ ու տարածմամբ, որքանով է սա համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին:

- Իհարկե, սա հակասում է թե ժողովրդավարությանը, և թե իրավական պետության գաղափարին: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է՝ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, 31-րդ հոդվածըսահմանում է, որ Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Անձի լուսանկարը իր անձնական տվյալն է. անձին չի կարելի նախ՝ առանց իր համաձայնության լուսանկարել, երկրորդ՝ առանց նրա համաձայնության լուսանկարը հրապարակել: Յուրաքանչյուրը պարտավոր է հարգել անձի անձնական կյանքը և անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների դատական պաշտպանության թե խախտված իրավունքը վերականգնելու, տվյալ դեպքում՝ նկարը կամ ձայնագրությունը հեռացնելու և թե ոչ նյութական վնասի հատուցման համար:

-Վարչապետն իր էջում երիտասարդ աղջկա լուսանկար էր հրապարակել եւ այն ուղեկցել ժողովրդական լեզվով ասած ռեպլիկով, որքանով է սա հարիր բարձրաստիճան պաշտոնատար անձին: Բացի այդ, նույն գրառման տակ առկա էին պարսավանքի խոսքեր՝ ուղղված աղջնակին։ Քաղաքացուն ծաղր ու ծանակի առարկա դարձնելը նպաստո՞ւմ է հասարակության իրավագիտակցության բարձրացմանը:

- Իհարկե, բոլորին է պարզ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է հստակ հետևի պատշաճ վարքագծի կանոններին թե իր լիազորությունների իրականացման ժամանակ, և թե ամենօրյա կյանքում: Մասնավորապես, պարտավոր է հարգել օրենքը և առաջնորդվել բացառապես օրենքով, հարգել հանրության բարոյական նորմերը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Բնականաբար, այլոց նկարները, ընտանեկան միջոցառումները առանց նրանց համաձայնության, դեռ ավելին՝ նրանցից գաղտնի արված, սեփական էջում հրապարակելը չի հանգեցնի վարչապետի ինստիտուտի նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանը: Հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացնել՝ ընդունելով իրական օրենքներ և հասարակությանը դաստիարակելով հարգել ընդունված օրենքները և պահպանել դրանք: Այսինքն, օրենքի տառի պահպանմանը պետք է հասնել օրենքով սահմանված միջոցներով և ոչ թե ինքնագործունեությամբ, կամ ասենք՝ ֆլեշմոբով: Ինչ վերաբերվում է նկարի տակ արված պարսավանքի խոսքերին, վատ բառերին ու արտահայտություններին, ապա այս դեպքում նույնպես խախտվել է իրավունքը՝ պատիվն ու արժանապատվությունը, որի համար նա կարող է դիմել և վնասի փոխհատուցում ստանալ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվախ կարգով:

- Մի կողմից հանրությանը հասանալի ենք դարձնում քաղաքացուն վերաբերվող տվյալները, մյուս կողմից՝ պարետը հայտարարում է, թե բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիաների անձնական տվյալների հավաքագրման և մշակման ծրագրի մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, քանի որ այն մշակվել է կամավոր հիմունքներով: Որքանով է սա իրավաչափ: Մեր բոլորի վերաբերյալ տվյալների մշակումը պետությունը վերալիազորել է իքս կազմակերպության առանց որևէ մրցույթի, առանց պայմանագրի: Սա պետական կառավարման համակարգի համար որքանով է ընդունելի:

- Կարծում եմ, այստեղ խնդիր կա: Քաղաքացիների հեռախոսահամարները, քաղաքացիների տեղորոշումը հեռախոսահամարներով պարզելը այնպիսի անձնական տվյալներ են, որոնք պետք է խստիվ պահպանվեն: Խնդիրն այն է, որ նման տվյալներ տնօրինողը հատուկ մարմիններն են, օրինակ՝ ԱԱԾ-ն, որոնք ունեն օրենքով հստակ սահմանված պարտականություն այդ տվյալների գաղտնիության պահպանման համար: Իսկ այդ տվյալների տրամադրելումը ինչ որ անհայտ կամավորների, որոնք օրենսդրորն որևէ պարտականություն չեն կրում անձնական տվյալների գաղտնիության պահպանման համար, կարող է հանգեցնել իրավունքի լուրջ խախտումների: Ավելին, անկախ կամավորությունից, և այդ ծառայությունը անվճար հիմունքներով ձեռք բերելու հանգամանքից, պարտադիր պետք է լինի կնքված պայմանագիր, որտեղ հստակ պետք է սահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Ավելացնեմ նաեւ, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում որևէ ծառայություն նվիրատվությամբ ձեռք բերելը, ինչը նշանակում է, որ այստեղ իրավական խնդիր կա մրցույթ չհայտարարելու և մրցակցությունը խախտելու տեսանկյունից: Իհարկե, կրկին ցանկանում եմ նշել, որ սա այն ծառայությունը չի, որ կարելի էր հանձնարարել մասնավոր ընկերության:

Ընդհանրապես՝ ըստ իս, խնդրահարույց էր հենց այս իրավասությունը այսքան անորոշ ձևակերպումներով պարետատանը տալը: Եվ ինչպես տեսնում ենք, արդյունավետության տեսանկյունից էլ այն որևէ օգուտ, կարծես թե, մինչ օրս չի տվել:

- Եվ վերջում, այսօր տեսանյութ է տարածվել. թեե ինչպես են ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն: Նախկինում, ասֆալտին փռելու գործողություններն իրականացվում էին պաշտոնյաների նկատմամբ, այսօր՝ քաղաքացիների: Որքանով է բիրտ ուժի գործադրումն արդարացված:

- Կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ, որ իրավական պետությունում քաղաքացու հետ նման կերպ վարվելն արդարացված չի կարող լինել: Ինչպես երևում է տեսանյութից, քաղաքացին մենակ է, չի դիմադրում, զինված չի և հանրության համար որևէ վտանգ չի ներկայացնում: Անհասկանալի, անընդունելի և հակաիրավական է ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, քանի որ կրկին պետք է նշեմ, որ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Կարծում եմ, մի քանի ոստիկաններով առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը թե համաճարակի դեմ պայքարի, թե իրավական պետություն կերտելու և պահպանելու առումով, քան քաղաքացու՝ առանց դիմակի բացօթյա քայլելը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:58 05/06/2020  |  ՄեկնաբանությունԽոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ
14:39 05/06/2020  |  Վարչական իրավունքԲռնի ուժով բերման ենթարկված քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
14:24 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան
14:12 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները
14:09 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
13:55 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Փաշինյան
13:35 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ
13:28 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. Գորգիսյան
13:24 05/06/2020  |  ՄեկնաբանությունՈ՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն. Զարուհի Հովհաննիսյան
13:17 05/06/2020  |  ՄեկնաբանությունԻնչով է զբաղված անդունդի եզրին կանգնած երկրի ղեկավարը. Խնդրում եմ դադարեցրել. Իրավաբանը՝ վարչապետին

Տեսանյութեր

07/08/2020   21:11 ՄԻԵԴ որոշումը ՍԴ դատավորների վերականգնման հիմք կարող է դառնալ. ՄԻԵԴ-ի հարցերով փորձագետ

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]