Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Վարչապետի քայլերը վկայում են, որ նա չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և անում է այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ. Ալավերդյան 06/05/2020   18:41  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետը կոպիտ, բիրտ ներթափանցում է անձնական անձեռնմխելիություն կոչված տարածք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քաղաքացիների լուսանկարների և նրանց մասնակցությամբ տեսանյութերի տարածմանը՝ առանց վերջիններիս համաձայնության։

«Տեսական և պրակտիկ առումով մարդու ազատությունները, այդ թվում՝ անձեռնմխելիությունը, անձնական տարածք որևէ մեկի ներխուժումը բացառելը, մանավանդ պետական մակարդակով, խոսում է նրա մասին, որ պետությունը՝ հանձինս իր պետական կամ ինքնակառավարման մարմինների կամ ներկայացուցիչների, իրավունք չունի մտնել անձնական կյանքի այդ տարածքը։ Դա ուղղակի բացառվում է» ,- ասաց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ այդ մարդիկ կարող են դատական գործընթացով հասնել ՄԻԵԴ ։

Ալավերդյանի խոսքով՝ վարչապետը ոչ միայն միջամտել է, այլև այդ խայտառակ և երկրի համար ամոթալի գործընթացներում ընդգրկել է անգրագետ, մարդու իրավունքներից և նորմերից անտեղյակ մարդկանց, ինչը կհանգեցնի իրավունքների խմբակային ոտնահարման։

Միաժամանակ բանախոսն ընդգծեց, որ այն, ինչ արվում է օրվա վարչապետի կողմից, վկայում է այն մասին, որ նա բացարձակապես չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և դիմում է ժողովրդավարական, ժամանակակից, զարգացած երկրների կողմից ամբողջովին մերժված մեթոդների, այն է՝ անել այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ։

Ըստ Ալավերդյանի՝ վարչապետի շուրթերից հնչած «սամասուդ» խոսքն իրականում գաղափարախոսություն է։

«Վերջապես, եթե պետության ղեկավարը չի կարողանում կառավարել, առնվազն համավարակի օրերին, նա պետք է դիմի մասնագետներին։ Ամոթ բան չէ չիմանալը։ Ամոթ է այսպես խայտառակ քայլեր ձեռնարկել և մտածել, որ դա ժողովրդավարություն է։ Սրանք ամբոխավարության ամենաբիրտ դրսևորումներն են »,- նշեց Ալավերդյանը՝ նշելով, որ զանգվածներին և ամբոխներին անձանց հետապնդելուն ուղղորդելու դրսևորումները տեղի են ունեցել Ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ պարզապես կարող էին տեղում ինքնադատաստան իրականացնել այս կամ այն անձի, որն ըստ իրենց, խախտել էր այս կամ այն հեղափոխական նորմը։

« Նույնը տեղի է ունեցել Բոլշևիկյան Ռուսաստանում՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Դա ոչ միայն մերժելի է, այլև՝ դատապարտելի է։ Եթե գտնվեն հմուտ և շահագրգիռ իրավաբաններ, կարող են այդ մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հասցնել ԵԴ և կարողանան հասնել նրան, որ ոչ միայն ներողություն խնդրեն, այլ՝ ընդհանրապես բացառվի»,- նշեց Ալավերդյանը։

Նա մտահոգություն հայտնեց վարչապետի գործելաոճի վերաբերյալ և նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի պահանջում է վերջ դնել այդ գործելաոճին և դրանից բխող այլ գործողություններին և, եթե չեն կարողանում, ապա պետք է դիմեն մասնագետներին, իսկ չդիմելու դեպքում էլ պետք է մտածեն այնպես, որ այսօրվա իշխանության մեղքերը գնալով չշատանան։

Անդրադառնալով դիմակ չունեցող քաղաքացուն բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելուն՝ Ալավերդյանն ասաց, որ դա ոչ համաչափ ուժի կիրառում է և հիշեցրեց օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքին, երբ ոստիկանության ծառայողի ոչ համաչափ գործողությունների արդյունքում մահացել է սևամորթ տղամարդ։ Ալավերդյանը նշեց, որ այդ տղամարդն առնչություն է ունեցել քրեական գործի հետ, սակայն նրա մահը մեծ աղմուկ և ալիք է բարձրացրել ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։

«Ոչ համաչափ ուժի կիրառումը ոչ միայն հանցագործություն է՝ կոնկրետ հոդվածներով, այլև՝ ամբողջովին քայքայիչ գործողություն է հասարակության համար։ Եթե չեմ սխալվում, խնդիրը հենց դա է՝ ամբողջովին քայքայել հասարակությունը, որովհետև այդ մեթոդներն այս կամ այն ձևերով պարբերաբար կրկնվում են։ Ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ոստիկանների իրավունքները, բայց հիմա կարկամած եմ։ Ես բազմիցս ասել եմ, որ այսօրվա ոստիկանապետը պետք է դեռևս այն ժամանակ հրաժարական տար, որովհետև նա մի պաշտոն է ստանձնել, որն իրեն չի համապատասխանում »,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով. «Եղել են նաև այլ հաղորդումներ խոշտանգումների, դաժան ծեծի մասին։ Մենք որ դարն ենք վերադառնում։ Հայաստանում հանրությունը պայքարել է դաժան վերաբերմունքի դեմ և, կարելի է ասել, որ թեկուզ և համեստ, բայց հասել է նվաճումների։ Հիմա կարծես թե մեկ օրվա մեջ ջուրն է ընկնում և մենք հայտնվում ենք ամենահետամնաց երկրների շարքում, ինչպես՝ ավիաուղիների հարցում»։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում «սպեցնազ» կիրառել ժողովրդի վրա, բայց մի քանի օր անց ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկում անձին, Ալավերդյանն ասաց, որ այն հրապարակային խոսքերը, որոնք կոչված են քողարկելու իրականությունը, բացարձակապես գին չունեն։

« Հիմա մենք ոչ թե հետընթաց ենք ապրում, այլ՝ տապալում ենք, փոսի մեջ ենք գցում ամբողջ նվաճումները, որոնք ունեցել ենք»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ նախկին իշխանություններն էլ իրենց կամքով չէ, որ ընդառաջում էին հանրության պահանջներին։

Նրա խոսքով՝ այսօր իրավիճակն այլ է և ձևական բնույթ կրող ներողություններին և նողկալի արտահայտություններին՝ ընտանիքի անդամների, որոնք իրենց, չգիտես ինչու պաշտոնատար անձ են զգում, պետք է վերջ տրվի, դա հետամնաց ոճ է։ Պետք է վերջ տրվի նաեւ խմբավարությանը և, ինչպես նշեց բանախոսը, թող որևէ մեկն իրեն չներկայացնի որպես ամենագետ և ամբոխավարությունը չներկայացնեն որպես ժողովրդավարություն։

«Ի՞նչ անի տանջված ժողովուրդը, որ իր նկատմամբ հարգանք ցուցաբերեն։ Ի տարբերություն այն խոսքերի՝ հպարտ քաղաքացի և այլն, մենք տեսնում ենք, որ ոտնահարվում են քաղաքացիների ամենատարրական իրավունքները»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքներին, բայց հիշեցրեց, որ դրանք չկատարելու համար կան իրավական կարգավորումներ, որոնք ներառված են օրենքներում և պետք չէ ամբոխին ուղղորդել անձանց վրա։

Ալավերդյանի խոսքով՝ այսօրվա գործող խումբը, որն իր վրա է վերցրել երկիրը կառավարելու պատասխանատվությունը, չի կարողանում անել դա և ժամանակն է մտածելու՝ ինչ անել, որ իրենց կողմից թույլ տված օրինազանցությունները չդառնան հանցագործություններ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:42 05/06/2020  |  ՀարցազրույցԱռանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան
15:58 05/06/2020  |  ՄեկնաբանությունԽոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ
14:39 05/06/2020  |  Վարչական իրավունքԲռնի ուժով բերման ենթարկված քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
14:24 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան
14:12 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները
14:09 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
13:55 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Փաշինյան
13:35 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ
13:28 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. Գորգիսյան
13:24 05/06/2020  |  ՄեկնաբանությունՈ՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն. Զարուհի Հովհաննիսյան

Արխիվ

[]