ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/05/2020 22:20 | ԼՐԱՀՈՍ
Ֆեյսբուքյան օգտատեր Էլիզա Առաքելյանը այսօր՝ հունիսի 5-ին, սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է այն կառավարությունը, որն ամիսներ առաջ ծաղրում էր վարակը, այսօր հանրության հանդեպ անհեթեթ ու անտրամաբանական պարտադրանքներ կիրառում՝ ստիպելով, սպառնալով, հատելով բարեվարքության բոլոր սահմանները։ Եվ մինչ այս ամենն ամենաանընդունելի մեթոդներով պարտադրվում է հասարակ քաղաքացիներին, մեր պետական այրերն իրենց նեղություն չեն տալիս հետևելու իրենց իսկ սահմանած կանոններին։
Օրեր առաջ հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակված է։ Նույն օրը նա սեփական առանձնատանն ընդունեց պարետ Տ․ Ավինյանին և ԱՆ Ա․ Թորոսյանին, ինչը, ըստ տրամաբանության, անթույլատրելի էր, քանի որ վարակված անձը, ըստ օրենքի, պետք է լրիվ մեկուսացված լինի, ինչպես նաև նրա հետ շփում ունեցած անձինք։ Այս կանոնը ևս շրջանցվեց մեր պետական այրերի կողմից, ավելին, վարակակիր վարչապետի հետ ուղիղ շփում ունեցած Տ․ Ավինյանը առանց դիմակի հայտնվում է հանրային վայրում հենց այն օրը, երբ իր իսկ որոշման համաձայն՝ բաց տարածություններում և փողոցում քայլելիս դիմակ կրելու պարտադիր և խստագույն օրենքը (կանոնը) մտնում է օրինական ուժի մեջ։
— Բարև ձեզ, պարոն Ավինյան, կներեք, իսկ ինչու՞ եք առանց դիմակի բաց տարածությունում։
— Հանրային սննդի վայրերում դիմակ կրելը պարտադիր չէ,— պատասխանեց պարոն պարետը, որ այդ պահին ոչ մի տեսակի սնունդ չէր ընդունում, որը նստած էր բացօդյա սրճարանում և նրա կողքով անցնում դառնում էին սրճարանի հաճախորդներն ու աշխատակիցները։ Նա հանգիստ զրուցում էր Արդարադատության նախարար Ռ․ Բադասյանի հետ, ով, ի դեպ, դիմակով էր։ Եվս մեկ անգամ նշեմ, որ պարոն պարետը մի քանի օր առաջ ուղիղ շփում էր ունեցել հաստատված վարակակիր անձի հետ։
Եվ ուրեմն, ի՞նչ իրական նպատակ է հետապնդում վարչապետական հիստերիան՝ անձնապես թիրախավորելով հասարակ քաղաքացուն, հանրային տհաճագույն պարսավանքի և անգիտակից պախարակության զոհ դարձնելով նրանց, ովքեր առանց դիմակի են հայտնվում հանրային վայրերում և բաց տարածքներում։
Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում պարոն Տիգրան Ավինյանից իր անձնական տարածք ներխուժելու և իր հանգիստը խանգարելու համար։ Ինքս շտապում էի ու բավական անհարմար էր դիմակով շոգին վազելը, երբ կողքերս նույնիսկ երկու մետր հեռավորության վրա ոչ մեկը չկար, սակայն ես չզլացա, հատուկ ետ դարձա նկարելու, որովհետև հարգարժան վարչապետը նախօրեին պատվիրել էր տեսանկարահանել օրինախախտներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ