Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Լուսավոր Հայաստան խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել Արայիկ Հարությունյանին 06/05/2020   19:07  |  ԼՐԱՀՈՍ

Լուսավոր Հայաստան խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որը խմբակցության ղեկավարը ամբողջությամբ հրապարակել է. 

 «03 հունիսի, 2020թ.

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 113-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 121-րդ հոդվածի 1-3-րդ մասերը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ձեզ է դիմում ներքոհիշյալ հարցապնդմամբ։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 9-րդ կետի՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ «Կառավարություն») ծրագրի 4.4-րդ կետի («Գիտությունը և կրթությունը»)՝
Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:
Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին, դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:
Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը:
Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝
 բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.
 ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.
 ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ.
 ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով.
 անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.
 նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:
Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
 կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին.
 նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
 բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը.
 բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը.
 կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան.
 ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ.
 բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավորությունների ընդլայնմանը.
 եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը.
 բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝
 բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
 Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող.
 ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.
 սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.
 գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ.
 ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարևոր են կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը:

Վստահաբար անցել է բավականին երկար ժամանակ Կառավարության կողմից այս սկզբունքների և նպատակների հռչակումից հետո։ Ըստ այդմ՝ առաջանում է տրամաբանական հարց, թե այս ընթացքում ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել գիտակրթական և մշակութային ոլորտներում։ Ըստ այդմ՝ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցապնդմանը՝ յուրաքանչյուր հարցի պատասխանում ներառելով նաև համապատասխան թվական տվյալները։

I. Նախադպրոցական կրթություն
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մանկապարտեզների հասանելիության մակարդակի բարձրացման նպատակով, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել այդ ուղղությամբ (խնդրում ենք պատասխանել առանձին՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի):

II. Դպրոցական կրթություն
1) Որքանո՞վ է ամրապնդվել կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապը.
2) Որքանո՞վ է արդիականացվել կրթության բովանդակությունը.
3) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ.
4) Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ «Տեսչական մարմին») կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ Հանրապետության մարզերում՝ հատկապես սահմանամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է որոշակի խախտումների, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզերում հանրակրթական հաստատությունները համապատասխան որակավորում ունեցող մանկավարժներով ապահովելու և երեխաների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար.
5) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ ներդնելու ուղղությամբ։ Ի՞նչ արդյունք են տվել այդ քայլերը։ Եթե արդյունք չկա, խնդրում ենք պատասխանել, թե ինչու.
6) Տեսչական մարմնի կողմից հանրակրթության ոլորտում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրված օրենսդրական պահանջների հիմնական խախտումները վերաբերում են կադրային նշանակումներին: Նշանակվում են ուսուցիչներ ոչ մրցույթային կարգով, համապատասխան որակավորում կամ բարձրագույն կրթություն չունեցող կադրեր: Մինչ մրցույթի կայանալը՝ ևս նշանակվում են համապատասխան որակավորում չունեցող ուսուցիչներ, իսկ ուսուցչի թափուր տեղի մրցույթի անցկացման կարգում արձանագրվում են այլ խախտումներ:
Օրինակ, համապատասխան որակավորում կամ բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ չունեցող ուսուցիչների նշանակման մասով վիճակագրությունը հետևալն է՝
 2017 թվականին Երևանում թվով 38 դպրոցում՝ 58 խախտում,
 Սյունիքի մարզի թվով 48 դպրոոցում՝ 111 խախտում,
 Արմավիրի մարզի թվով 40 դպրոցում՝ 73 խախտում,
 Գեղարքունիքի մարզի թվով 35 դպրոցում՝ 60 խախտում,
 Շիրակի մարզի թվով 37 դպրոցում՝ 73 խախտում,
 2018 թվականին Կոտայքի մարզի թվով 46 դպրոցում՝ 64 խախտում,
 Վայոց Ձորի մարզի թվով 33 դպրոցում՝ 71 խախտում,
 Արագածոտնի մարզի թվով 31 դպրոցում՝ 46 խախտում:
Համապատասխան որակավորում չունեցող մանկավարժների նշանակման հարցով վիճակագրությունը հետևալն է՝
 2017 թվականին Երևանի թվով 59 դպրոցում՝ 68 խախատում,
 Սյունիքի մարզի թվով 35 դպրոցում՝ 51 խախտում,
 Արմավիրի մարզի թվով 27 դպրոցում՝ 45 խախտում,
 Գեղարքունիքի մարզի թվով 18 դպրոցում՝ 22 խախտում,
 Շիրակի մարզի թվով 33 դպրոցում՝ 44 խախտում,
 2018 թվականին Կոտայքի մարզի թվով 52 դպրոցում՝ 57 խախտում,
 Վայոց Ձորի մարզի թվով 23 դպրոցում՝ 36 խախտում,
 2019 թվականին Արագածոտնի թվով 38 դպրոցում՝ 43 խախտում:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Նախարարությունն իրավիճակը շտկելու ուղղությամբ.
7) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով ապահովելու ուղղությամբ: Ի՞նչ արդյունք են տվել այդ քայլերը։ Եթե արդյունք չկա, խնդրում ենք պատասխանել, թե ինչու.
8) Արդյո՞ք, ըստ Ձեզ, բարեփոխվել է դպրոցական կառավարման համակարգը։ Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել պատասխանի հիմնավորումները։ Եթե ոչ, ապա ո՞րն է պատճառ(ներ)ը.
9) Արդյո՞ք վերանայվել են դպրոցական կրթության չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայվել են արդյո՞ք ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները: Եթե այո, խնդրում ենք ներկայացնել մանրամասները արդյունքները։ Եթե ոչ, խնդրում ենք ներկայացնել պատճառները։

III. Միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն
1) Արդյո՞ք արդիականացվել են միջին մասնագիտական և բուհական կրթության ծրագրերը, որքանո՞վ են դրանք հարմարեցվել տնտեսության և աշխատաշուկայի պահանջներին.
2) Արդյո՞ք առհասարակ համարում եք, որ բարձրացել է միջին մասնագիտական և բարձրագույն ուսուցման մակարդակը։ Եթե այո, ապա խնդրում ենք հիմնավորել։ Եթե ոչ, խնդրում ենք ներկայացնել պատճառները.
3) Այս տարվա հունվարին գյուղատնտեսական քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մասով ստացված որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել դրանց ստեղծման կամ բարեկարգման համար։ Ի՞նչ մոդել է դրվել այս ծրագրի իրագործման հիմքում, որով առաջնորդվելու են այդ դպրոցների կամ քոլեջների աշխատանքները, ի՞նչ առարկաներ են դասավանդվելու, ո՞ր մարզերում են դրանք տեղակայվելու, խնդրում ենք նաև ներկայացնել կառուցման և վերանորոգման ենթակա կառույցների տվյալները.
4) Ինչու՞ մինչ այժմ Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի նոր նախագիծը, որի անհրաժեշտության մասին խոսվել է ամիսներ առաջ։

IV. Արմաթ
Ի սկզբանե ընդգծենք արձանագրված ուշադրության արժանի մի քանի տվյալներ՝ Արմաթ լաբորատորիաների գործունեությունից՝
 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից շուրջ 8 տարի իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրի արդյունավետության «Գրանթ Թորնթոն» միջազգային աուդիտորական կազմակերպության գնահատման դրական եզրակացությունը,
 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ալյանսի կողմից տրված կայուն զարգացման կրթական մրցանակը,
 «Ֆորբս» ամսագրի անդրադարձն Արմաթի գործունեությանը 2020 թվականին,
 Համավարակի ժամանակ՝ արտակարգ իրավիճակի պայմաններում, ինժեներական լաբորատորիաների կենսունակությունը՝ մարտի 01-ից հեռավար եղանակով կրթության շարունակական ու արդյունավետ իրականացումը՝ նկատի ունենալով նախկինում կուտակված փորձը,
 Համավարակի դեմ պայքարի շրջանակներում լաբորատորիաների կողմից բուժաշխատողների համար նախատեսված շուրջ 3.000 դիմավահանների պատրաստումը և անվճար տրամադրումը Հայաստանի բոլոր մարզերի (այդ թվում Արցախի) բուժհաստատություններին,
 Վրաստանի Ախալցխա քաղաքում Արմաթի ուսուցումը, Հնդկաստանում 2 Արմաթ լաբորատորիաների գործունեության մեկնարկը:
2019 թվականի հունիս ամսին Կառավարության նիստում, երբ որոշվում էր 284 Արմաթ լաբորատորիաներ տեղադրելու համար հատկացնել համապատասխան գումար, Դուք, պարոն Հարությունյան, հայտարարեցիք, որ հաջորդ տարի պլանավորվում է Հայաստանի մնացած դպրոցներում ևս ներդնել շուրջ 600 այդպիսի լաբորատորիաներ:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը պատասխանել եք, որ նոր լաբորատորիաների հարցին կարող ենք անդրադառնալ միայն 2021 թվականի բյուջետային քննարկման ժամանակ:
2020 թվականի փետրվարի սկզբին Կառավարության նիստում նոր Արմաթ լաբորատորիաների ներդրման նպատակով 2020 թվականին գումար չնախատեսելու հարցին անդրադարձել է վարչապետը, ում պատասխանել եք, որ կուսումնասիրվի մինչ այժմ ներդրված լաբորատորիաների գործունեության արդյունավետությունը և մյուս դպրոցներում լաբորատորիաների ներդրումը կիրականացվի մրցութային կարգով՝ 2-րդ կիսամյակում:
2020 թվականի մարտի 03-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրել է առաջարկ՝ միջոցներ նախատեսելու 2021-2023 թվականների ՄԺԾԾ-ում՝ 2020 թվականին մինչև 250 լաբորատորիա ներդնելու պահուստային ֆոնդի միջոցներով, իսկ 2021-ին՝ ներդնելու 500 դպրոցներում լաբորատորիաներ՝ նախատեսելով միջոցներ պետական բյուջեում, իսկ արդեն 2022-2023-ին նախատեսել միջոցներ բոլոր լաբորատորիաների բնականոն գործունեության համար: Մինչ օրս որևէ ուսումնասիրություն և քննարկում չի եղել Նախարարության հետ՝ Արմաթ լաբորատորիաների վերաբերյալ։
2020 թվականի մայիսի 23-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դիմել է վարչապետին՝ խնդրելով պահուստային ֆոնդից 641 մլն դրամ միջոցներ նախատեսել 2020 թվականին 200 լաբորատորիա ներդնելու համար, իսկ 2021-ի պետական բյուջեից տրամադրել 1 մլրդ 927 մլն դրամ՝ 500 լաբորատորիա ներդնելու և ավարտելու գործընթացի համար: Դիմումատուն խնդրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակի համար դրամաշնորհը տրամադրել մրցութային կարգով:
Այսպիսով, խնդրում ենք պատասխանել, թե ինչու նշված մրցույթը չի նշանակվել ու չի իրականացվել, ի՞նչու մինչ օրս պատշաճ ուշադրության և ֆինանսնավորման չի արժանացել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը միտված Արմաթ լաբորատորիաների հնարավորությունների ընդլայնման հարցը, որոնք ապացուցել են իրենց մրցունակությունն ու բարձր արդյունավետությունը։

V. Այբ
Այբի վերաբերյալ Ձեր հայտնի ֆեյսբուքյան գրառումից ու այդ մասին այլ հայտարարություններից անցել է 2 տարի։ Մինչ այժմ տեղեկություններ չհաղորդվեցին՝ արդյո՞ք աուդիտը կայացավ, թե՞ ոչ։ Եվ եթե կայացավ, ապա որո՞նք են դրա արդյունքները։
Այնուհետև հայտնեցիք, որ նյութեր են ուղարկվել իրավապահ մարմիններին՝ նույն հարցի կապակցությամբ։ Գլխավոր դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ «Այբ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ Նախարարության կողմից տեղեկատվություն է ներկայացվել գլխավոր դատախազություն, որի կապակցությամբ ձեռնարկվել է ուսումնասիրություն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր չեն նախապատրաստվել և ուսումնասիրության շրջանակներում հիմնադրամը որևէ կարգավիճակ չունի:
Ըստ այդմ, խնդրում ենք պատասխանել, թե ինչի վրա են հիմնվել նախկինում արված Ձեր հայտարարությունները։ Ի՞նչ չարաշահումներ են Ձեր կողմից բացահայտվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում։ Արդյո՞ք հիմնադրամն ու դպրոցը կրել են վնասներ այս պրոցեսների ընթացքում (օրինակ՝ կրճատվել են աշխատատեղեր և այլն)։
Մինչ քննարկվող գործը դատախազություն ներկայացնելը՝ ուսումնասիրության արդյունքները տրամադրվե՞լ են արդյոք Այբի ներկայացուցիչներին, արդյո՞ք նրանց կողմից տրվել են պարզաբանումներ։ Խնդրում ենք մանրամասնել։

VI. Ընդհանուր հարցեր
1) Ինչպե՞ս է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների ոլորտների մեկտեղումը մեկ գերատեսչության ներքո նպաստել այդ ոլորտների զարգացմանը.
2) Ի՞նչ փուլում է գտնվում կրթության ոլորտի ռազմավարության մշակումը.
3) 2018-2020 թվականն ընկած ժամանակահատվածում արդյո՞ք վերանայվել է դպրոցներին, միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրամադրվող բյուջետային հատկացումների կարգը։ Եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ ուղղությամբ։ Խնդրում ենք պատասխանել նշելով նաև, թե որքան էր կազմում Հանրապետության դպրոցներում դասավանդող ուսուցիչների առկա (լրացված և չլրացված) հաստինքերի թիվը՝ 2018 թվականի մայիսի 01-ի և 2020 մայիսի 01-ի դրությամբ, որքան է կազմել 2018 թվականի համեմատ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը՝ բացարձակ թվով և տոկոսային հարաբերությամբ, քանի ուսուցչի աշխատավարձ է բարձրացվել՝ առանձնացնելով ըստ մարզերի և մայրաքաղաքի, առանձին տվյալներով ներկայացնելով սահմանապահ և սահմանամերձ համայնքերի վերաբերյալ տեղեկատվությունը.
4) Դպրոցների, ուսումնարանների, այլ կրթական հաստատությունների, Նախարարության ենթակայության ներքո գտնվող հաստատությունների տնօրենների նշանակման համար քանի՞ նոր մրցույթ է անցկացվել 2018 թվականի մայիս 01-ից 2020 թվականի հունիսի 01-ն ընկած ժամանակահատվածում.
5) Անցկացված մրցույթներից քանի՞սն են եղել արտահերթ և ի՞նչ պատճառով։ Խնդրում ենք պատասխանել ըստ յուրաքանչյուր դեպքի՝ առանձին և հնարավորինս մանրամասն՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական պահանջները.
6) Քանի՞ նման հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, ում պաշտոնավարման ժամկետը գերազանցում է 6 ամիսը։ Ի՞նչն է խոչընդոտել համապատասխան պաշտոններում նշանակումների համար համապատասխան մրցույթների անցկացմանը.
7) 2019 թվականին լուծարվեց «Կրթության ազգային իստիտուտ» ՓԲ ընկերությունը։ Ըստ Նախարարության պարզաբանման՝ «Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից, որպես կրթական ծրագրերի և ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց»: Դրա փոխարեն՝ պետք է ստեղծվեր շահույթ չհետապնդող հիմնադրամ , որի վերջնական ձևավորման մասին տեղեկություններ չկան։ Ի՞նչ կառույց է ստեղծվել նշյալ ինստիտուտի փոխարեն, ի՞նչ փուլում է ուսուցիչների վերապատրաստման հարցի լուծումը.
8) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտասահմանում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հնարավորության ընձեռման ուղղությամբ.
9) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դասավանդողների՝ ներառական կրթության ոլորտում վերապատրաստման ուղղությամբ.
10) 2019 թվականին Նախարարությունն սկսել է hանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ Այդ գործընթացի նպատակն է՝ բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին, իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն ։ 15 ոլորտային աշխատանքային խմբում ներգրավվել է շուրջ 70 մասնագետ՝ ուսումնասիրելու համար միջազգային փորձը։ Ի՞նչ շոշափելի արդյունքներ է գրանցել Նախարարությունը հանրակրթության բովանդակության վերանայման ուղղությամբ.
- Հայտնի է նաև, որ հանրակրթության բովանդակության վերանայման աշխատանքները ֆինանսավորվում են ԵՄ դրամաշնորհով, սակայն չի պահպանվել ծախսերի թափանցիկությունը։ Որքա՞ն ներդրում է իրականցրել ԵՄ-ը և ի՞նչ ծախսեր են կատարվել։ Խնդրում ենք ներկայացնել նշյալ աշխատանքների մանրամասները.
11) 2017-2018 թվականներին իրավական ակտերի նախագծերի «E-draft» հարթակում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից մշակված «Կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր» նախագիծը, սակայն այն չի հաստատվել։ Ինչու՞ նախագիծը մինչ այժմ չի ընդունվել։ Արդյո՞ք մշակվել է կրթության ոլորտում այլընտրանքային հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր, որը կլինի թիրախային, ինչպես նաև չափելի ու գնահատելի՝ արդյունավետության տեսանկյունից.
12) Ձեր պաշտոնը ստանձնելուց հետո առ այսօր հանրակրթական հաստատություններում և բուհերում անօրինական դրամահավաքների և կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քանի՞ ահազանգ է ստացել գերատեսչությունը և քանի՞ քրեական գործ է հարուցվել այդ փաստերի առթիվ.
13) Արդյո՞ք ընդլայնվել է բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը, բարձրացվել է կառավարման արդյունավետությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Այս իմաստով կառավարման խորհուրդները պիտի ենթարկվեին հայեցակարգային փոփոխությունների, որը կբացառեր նաև հովանավորչությունը։ Սակայն կարճ ժամանակահատվածում դպրոցների և բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ։ Դուք բազմիցս դեմ եք արտահայտվել կրթական կառույցների կուսակցականացմանը, սակայն այսօր մենք ականատես ենք լինում հակառակ որոշումների կայացմանը։ Ինչո՞վ է պայմանավորված այս նպատակով բարեփոխումներ իրականացնելու հապաղումը.
14) Քանի՞ նախակրթարան, տարրական դպրոց, հիմնական դպրոց, ավագ դպրոց է բացվել Հանրապետությունում: Խնդրում ենք պատասխանել ըստ մարզերի և մայրաքաղաքի.
15) Քանի՞ նմանատիպ հաստատության համար է կառուցվել նոր շենք, քանի՞սն է վերանորոգվել 2018-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Խնդրում ենք պատասխանել ըստ մարզերի և մայրաքաղաքի.
16) Ինչու՞ վերաձևավորվեց ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Արդյո՞ք դա որևէ կապ ուներ հավատարմագրման վերջին գործընթացների հետ։ Ո՞ր բուհերն են հաջորդ փուլում հավատարմագրվելու։ Որո՞նք են կանխատեսումները.
17) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում համընդհանուր ներառական կրթությանն անցնելու ուղղությամբ: Ի՞նչ արդյունք են տվել այդ քայլերը.
18) Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ներկայացվել են խնդիրներ, որոնք վերաբերում են հանրակրթական հաստատություններ ընդունելության կարգին։ Առաջարկվել է վերանայել կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը և հաստատել ընդունելության հստակ և միասնական ընթացակարգեր։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս դաշտի կարգավորման և խնդիրների լուծման ուղղությամբ.
19) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 12-ի ՍԴՈ-1419 որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող բավարար որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը (1-ին մասի 26.13-րդ կետ)։ Օրենքն ուժի մեջ է մտել, սակայն ենթաօրենսդրական ակտը դեռևս ընդունված չէ։ Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ առ այսօր խնդիրը լուծում չի ստացել.
20) 2016-2017 թվականներին հանրակրթությունից դուրս է մնացել 260 երեխա, 2017-2018 թվականներին՝ 274, իսկ 2018-2019 թվականներին՝ 367 երեխա։ Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ տրված՝ իրենց կրթության իրավունքից չօգտվող երեխաների թվի վիճակագրական այս աճը.
21) Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու քննության անցկացման կարգը մինչև այսօր չի արդարացրել իրեն՝ հաշվի առնելով բազմաթիվ դժգոհությունները և գործընթացի նկատմամբ անվստահությունը։ Մասնավորապես բողոքները վերաբերում են քննության գրավոր և բանավոր ընթացակարգերում դիմողների նկատմամբ հայեցողական մոտեցումների և խտրականության դրսևորմանը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու քննության անցկացման կարգի փոփոխման ուղղությամբ.
22) ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համատեղ իրականացված «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտում» փորձնական ծրագրի ավարտից ու դրա հաջողությունից հետո նախատեսվում էր, որ համակարգը կներդրվի և կգործի ամբողջ Հանրապետությունում։ 2017 թվականին մշակվել և առ այսօր իրավական ակտերի նախագծերի «E-draft» հարթակում է գտնվում «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Մինչ այժմ այն չի ընդունվել։ Ինչո՞վ է բացատրվում այդ նախագծի ընդունման հապաղումը և ի՞նչ փուլում են գտնվում ՄԱԿ-ի այս ծրագրի ներդրման աշխատանքները.
23) Որքանո՞վ են հայրենադարձները ինտեգրվել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին։ Արդյո՞ք Նախարարությունը մշակել է հատուկ քաղաքականություն՝ հայրենադարձ աշակերտների և ուսանողների արագ ինտեգրման համար։ Խնդրում ենք ներկայացնել մանրամասները.
24) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտերկրից (այդ թվում՝ հայկական սփյուռքից) արվեստագետներին այստեղ ուսուցման պրոցեսում ներգրավելու համար։ Ի՞նչ արդյունքներ ունենք արձանագրված.
25) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել սփյուռքի գիտական ներուժը ներպետական գիտական համակարգում ներգրավելու ուղղությամբ:

VII. Հեռավար ուսուցում
1) Սույն թվականի մարտ ամսից արտակարգ դրության ռեժիմի հաստատման պայմաններում հանրակրթական հաստատություններն անցում կատարեցին հեռավար ուսուցման։ Հայտնի, է որ Հանրապետության ողջ տարածքով տեղեկատվական տեխնոլոգիաները հասանելի են ոչ բոլորին, և սա բացառում է բազմաթիվ երեխաների հեռավար կրթական գործընթացում ներառելու հնարավորությունը։ Ավելին, ինքներդ նշել եք, որ բավականին զգալի թվով աշակերտներ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հեռավար դասընթացներին։ Արդյո՞ք կատարել եք ուսումնասիրություններ, թե այս ընթացքում քանի երեխա և քանի ուսուցիչ է դուրս մնացել հեռավար դասապրոցեսից։ Քանի՞ երեխա է Նախարարությունից ստացել համակարգիչներ՝ որպես աջակցություն.
2) Ինչպե՞ս եք գնահատում առցանց կրթության արդյունավետությունը կրթության գործընթացին մասնակցության և կրթության բովանդակության տեսանկյունից՝ հաշվի առնելով ենթակառուցվածքի և համապատասխան համակարգի, նաև բովանդակային մշակումների բացակայությունը։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ՝ առաջիկա ուսումնական տարվան ընդառաջ։ Ինչպիսի՞ կանխատեսումներ ունի Նախարարությունը կրթության որակի անկման վերաբերյալ.
3) Արդյո՞ք ունեք մեխանիզմ գնահատելու հեռավար ուսուցման արդյունավետությունը, եթե այո, արդյո՞ք արդեն որևէ կերպ իրականցվել է այդ գնահատումը, որո՞նք են այդ չափանիշները և ինչպիսի՞ արդյունքներ կան.
4) Հեռավար ուսուցման գործընթացում երեխաներին չգնահատելու Ձեր որոշումը նվազեցրեց աշակերտների մասնակցությունը դասերին և ձախողեց հեռավար ուսուցման շարունակականությունը։ Ինչպե՞ս եք պատրաստվում շտկել իրավիճակը։

VIII. ԵՊՀ ռեկտոր և հոգաբարձուների խորհուրդ
1) Ի՞նչն է պատճառը, որ շուրջ 2 տարի է, ինչ Երևանի պետական համալսարանը չունի ռեկտոր։ Ի՞նչ է Նախարարությունը ծրագրում մայր բուհի ղեկավարի մասով ձեռնարկել.
2) Համալսարանի հոգաբարձուների խորհրդի պաշտոնավարման ժամկետը ևս լրացել է։ Ե՞րբ է ծրագրվում նոր խորհուրդ կազմավորել։

IX. Գրագողություն
Գրագողության վերաբերյալ Ձեր կողմից ժամանակին հայտարարվել էր հետևյալը. «Ցանկացած փաստի դեպքում հետևանքները լինելու են, ռեկտորի պաշտոնում ցանկացած ոք կլքի իր պաշտոնը»։ Մեկ այլ հարցազրույցում նշում եք. «Գրագողությունն անընդունելի է։ Եվ գրագողը չի կարող լինել հայաստանյան որևէ բուհի ռեկտոր։ (…) Ցանկացած ոք, ռեկտորի պաշտոնում ով կլինի, եթե նրա մոտ նման դեպքեր հայտնաբերվեն, կլքի այդ պաշտոնը»։ ԲՈԿ-ի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ հայտնաբերված արտագրության հաստատված դեպքերն արդյո՞ք Ձեր՝ նախկինում արված հայտարարության համատեքստում չպետք է դառնային տիկին Գալոյանի հրաժարականի պատճառը, ով, ի միջի այլոց, փետրվարից Կառավարության 2005 թվականի 224-Ն որոշման 1-ին հավելվածի 11.3-րդ կետի խախտմամբ՝ դեռ շարունակում է պաշտոնավարել։ Եվ եթե նա մինչ այժմ պաշտոնավարում է այդ պաշտոնում, ապա խնդրում ենք պատասխանել՝ արդյո՞ք Դուք այս մասով որևէ քայլ չձեռնարկելով հետ չեք կանգնում Ձեր իսկ հռչակած սկզբունքներից։

X. Մշակույթ
1) Մշակույթի ոլորտում զգալիորեն աճել է ֆինանասավորումը (թանգարաններ և ցուցասրահներ՝ 655 մլն, 792 մլն՝ այլ մշակութային կազմակերպություններ): Արդյո՞ք իրականացվել են ծրագրված բոլոր միջոցառումները և տվել են սպասված արդյունքը։ Խնդրում ենք մանրամասնել՝ ըստ ծրագրերի և ֆինանսավորման.
2) Ինչու՞ է Ազգային կինոկենտրոնի տնօրենի ԺՊ Շուշանիկ Միրզախանյանը շարունակում պաշտոնավարել մինչ օրս՝ արդեն 3-րդ տարին, այն դեպքում, երբ Կառավարության 2005 թվականի 224-Ն որոշման 1-ին հավելվածի 11.3-րդ կետի համաձայն՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև 6 ամիս ժամկետով.
3) Քանի՞ ֆիլմ է նկարահանվել նախորդ 2 տարիների ընթացքում, ի՞նչ միջազգային փառատոների են մասնակցել պետական հատկացումներ ստացած կինոգործիչները, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ի՞նչ միջազգային համագործակցություններ են հիմնվել։ Ի՞նչ ճանաչելիություն է ձեռքբերել Հայաստանը միջազգային կինոհանրության մոտ վերջին 2 տարիների ընթացքում, ինչի՞ շնորհիվ։ Ի՞նչ նորամուծություններ է արել կինոկենտրոնը 2018-2020 թվականներին, արդյո՞ք այն բավարար համագործակցային է ոլորտի բոլոր գործիչների համար։ Ինչու՞ է կինոկենտրոնը թերակատարել ծախսերը և մոտավորապես 50 մլն դրամ վերադարձրել պետական բյուջե.
4) Խնդրում ենք պատասխանել, թե 2018-2019 թվականներին պետական բյուջեից Հայաստանի ազգային կինոկենտրոնին որքան գումար է հատկացվել, քանի ֆիլմերի ֆինանսավորման մրցույթ է տեղի ունեցել, արտադրված և ավարտված լիամետրաժ խաղարկային քանի ֆիլմ է նկարահանվել, արտադրությունն սկսած և չավարտված լիամետրաժ խաղարկային քանի ֆիլմ կա այս պահին, ինչու՞ դրանք չեն ավարտվել, արդյո՞ք դրանք տեսանելի ապագայում կավարտվեն, խնդրում ենք հիմնավորել.
5) Խնդրում ենք ներկայացնել մանրամասներ, թե 2019 թվականին ինչ հանգամանքներում, ինչ պայմաններով է 55 մլն դրամ փոխանցվել ուզբեկ ռեժիսորի «Սուսերով պարը» ռուսական ֆիլմի արտադրությանը։ Նշված գումարը տվյալ ֆիլմի ստեղծման ո՞ր փուլի համար է տրամադրվել.
6) Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Նախարարությունը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար նշանակելու ուղղությամբ.
7) Քանի՞ հուշարձան է վերանորոգվել Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ի՞նչ միջոցներով.
8) Ի՞նչ սկզբունքով և չափանիշներով են ընտրվում հուշարձանների վերականգնման աշխատանք իրականացնող սուբյեկտները։ Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ հուշարձանը վերականգնվելու փոխարեն, այն փչացվել է՝ կորցնելով նախնական տեսքն ու մշակութային արժեքը։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել բոլոր դեպքերը, դրանց մանրամասները, այդ թվում՝ իրավական հետևանքները.
9) Ի՞նչ նպատակ ունի Նախարարությանը ենթակա Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը Նախարարության կազմում գործող վարչության վերակազմակերպելու որոշումը։ Արդյո՞ք այս մասով ուսումնասիրվել է հարուստ մշակութային ժառանգություն ունեցող այլ պետությունների փորձը։ Արդյո՞ք քննարկվել է մշակութային ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների պահպանության ոլորտում կայացած և անկախ գերատեսչություն ունենալու հնարավորությունը.
10) Ի՞նչ է արվել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հանրապետության մարզերում ապահովելու ուղղությամբ։ Ի՞նչ արդյունքներ կան.
11) Ի՞նչ է արվել կրթության և մշակույթի կապը խթանելու համար.
12) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հեռուստատեսային եթերը հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից մաքրելու ուղղությամբ, ինչպես որ դա ծրագրվել է Կառավարության կողմից: Այդ մասով կա՞ն արդյոք դրական արդյունքներ։

XI. Նախարարություն
1) Քանի՞ փոխնախարար է փոխվել Նախարարությունում 2018 մայիս 01-ից 2020 մայիսի 01-ն ընկած ժամանակահատվածում։ Խնդրում ենք ներկայացնել յուրաքանչյուր փոխնախարարի ազատման պատճառները.
2) Նախարարության և համակարգում գործող կառույցների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և մարզերի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժնումներում առկա են բողոքներ առ այն, որ Նախարարը համագործակցային հարաբերություններ և ներդաշնակ հաղորդակցում չի ապահովում՝ կրթական խնդիրների լուծման և այդ կառույցների իրավասությունների իրականացման համատեքստում։ Արդյո՞ք այս բողոքները համապատասխանում են իրականությանը։ Արդյո՞ք Ձեր կողմից ձեռնարկվում են քայլեր՝ այս ոլորտում բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցային և կառուցողական հարաբերություններ ապահովելու ուղղությամբ.
3) Որքա՞ն է կազմել Նախարարությունում ստացված պարգևավճարների չափը 2018, 2019 և 2020 թվականներին (առանձին)։ Խնդրում ենք նշել ըստ նախարարի, փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, վարչության պետի, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, ինչպես նաև նշել Նախարարությունում միջին աշխատավարձի չափը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին.
4) Նախկին կրթության և գիտության, մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորման արդյունքում՝ աշխատակիցների և հաստիքների թվի ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել.
5) Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկատվությունը, որ Նախարարությունն ապագայում կրկին կենթարկվի կառուցվածքային փոփոխությունների, մասնավորապես՝ որոշ ոլորտներ կբաժանվեն ըստ առանձին գերատեսչությունների։ Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել պատճառները և մանրամասները։

Շնորհակալություն համագործակցության համար։

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:28 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. Գորգիսյան
12:54 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյդ հակաճգնաժամային ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել, բայց հիմա 280 մլն դոլար ենք վերցնում ԱՄՀ-ից. Մարուքյան
09:11 05/06/2020  |  ՄամուլԷդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում. «Հրապարակ»
19:05 04/06/2020  |  Քրեական խրոնիկոնՊատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
15:19 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան
15:05 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍՉկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենանք. Մարուքյան
14:56 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող տոտալ կարանտին լինի, բայց մարդկանց փող չտան, որ ապրեն. Մարուքյան
12:59 03/06/2020  |  ՄեկնաբանությունԷդմոն Մարուքյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԲ նախագահի հետ
01:51 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան
15:00 30/05/2020  |  Քրեական խրոնիկոնԷդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]