ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար 06/05/2020 18:46 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:
Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը:
Նշված գործընթացին զուգահեռ Նազիկ Ամիրյանը 2003թ. մարտի 12-ին իր մտերիմի անվամբ հիմնադրել է փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերություն, որից հետո վերջինս որպես ֆիզիկական անձ մասնակցել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված աճուրդին և աճուրդի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով, շուկայականից էականորեն ցածր գնով գնահատված՝ 8.318.880 ՀՀ դրամով, ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 9263,32 քմ տարածքով արդյունաբերական արտադրամասը: Այնուհետև, 2003թ. դեկտեմբերի 16-ին իրեն փաստացի պատկանող ընկերության և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջև կնքված պայմանագրով, Նազիկ Ամիրյանը նույն եղանակով՝ 547.500 ՀՀ դրամով ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 86 անվանում անշարժ և շարժական գույքերը: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:
Այդ եղանակով Նազիկ Ամիրյանը վերը նշված առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքը դուրս է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության ֆոնդից և ներդրել փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում, որից հետո 2004թ. մայիսի 4-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով 220.020.000 ՀՀ դրամով վաճառել է նշված ՍՊ ընկերությունը:
Նազիկ Ամիրյանի՝ վերոնշյալ գործողությունների արդյունքում ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ՝ իրականում 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքի օտարումը ընկերությունից իրականացվել է ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով, փաստացի տարբերությունը կազմող միջոցները ստացվել են դրա 80% բաժնեմասի սեփականատեր Նազիկ Ամիրյանի անձնական ֆոնդում, այլ ոչ թե ընկերությունում, որի հետևանքով ընկերությունը դատարանի 29.12.2003թ. վճռով ճանաչվել է անվճարունակ, իսկ ընկերությանն ու ընկերության պարտատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 213.103.620 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել