ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկային բեռի բարձրացումը այս իշխանությունների կողմից իրականացվող հերթական ազգադավ քաղաքականությունն է. Աղեկյան 06/04/2020 15:27 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարկային նոր բեռ է հասունանում։ Կառավարությունը Գույքահարկի թանկացում է պլանավորում, որով առաջարկում է գույքահարկի հաշվարկն իրականացնել ոչ թե ըստ ներկայում եղած կադաստրային արժեքի, այլ՝ շուկայականին մոտ արժեքի, ինչպես նաեւ նախատեսում է վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը, այսինքն՝ մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանները եւս կհարկվեն: Մասնագետներն ահազանգում են՝ այս փոփոխություններն առաջին հերթին հարվածելու են անշարժ գույքի ողջ շուկային, որի ծանր բեռն անմիջապես միջին խավի ուսերին է ծանրանալու։
Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի հետ.
- Ճի՞շտ եք համարում հարկային բեռի բարձրացումն այն պարագայում, երբ կորոնավիրուսային վարակի եռամսյակում քաղաքացիների մոտ եկամուտների կտրուկ կրճատում է տեղի ունեցել։
-Հարկային բեռի բարձրացումը այս իշխանությունների կողմից իրականացվող հերթական ձախողված և ազգադավ քաղաքականության մի մասն եմ համարում։ Չնայած որ նրանք որպես արդարացում ասում են, թե իբր գույքահարկի ավելացումը պետք է լինի տարիներ ընթացքում և աստիճանաբար, բայց մոռանում են մի կարևոր փաստ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիմա չունի նույնիսկ այնքան եկամուտներ, որ կարողանա առօրյա խնդիրները լուծի՝ կոմունալ վճարումներ կատարի և մինիմալ սնունդ գնի։ Պետական աջակցություն, ըստ էության, չկա և քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում որևէ ոլորտում՝ փողոցում, կամ իր աշխատավայրում քաղաքացու հետ կարող են տեղի ունենալ դեպքեր, որոնք կավարտվի մահով և պետությունը, փաստորեն, այս քաղաքացուն չի պաշտպանի նույնիսկ կենսական նշանակության պարզունակ հարցերում։ Օրինակ, նայենք՝ պետությունը գույքահարկի տեսքով հարկային բեռի բարձրացում է նախատեսում, բայց նա նույնիսկ չի աջակցում բազմաբնակարան շենքի այն բնակչին, ում կտուրը, օրինակ, վնաստված է ու անձրևաջրերը լցվում են ոչ միայն իր բնակարան, այլ անցնում նախավերջին հարկը։Երկու հարևանների միջև վեճեր են առաջանում, բայց պետությունն այստեղ չի խառնվում՝ ստեղծելով հավելյալ տարբեր խնդիրներ։ Եվ այսքանից հետո, անամոթաբար, նրանք նոր հարկային բեռ են ավելացնում քաղաքացու ուսերին։ Այսինքն, կոնկրետ ես կարող եմ արձանագրել, որ Նիկոլի իշանությունն ու իր կողմից բերված լակոտակրատիան հատուկ ծրագիր ունեն՝ ժողովրդի վրա ծառացած խնդիրներով ու պարտավորություններով կյանքը բարդացնելու բոլոր հնարավոր պայմաններն ապահովել։ Այն, ինչի մասին իրենք բարձրաձայնում և կոկորդ պատռելով խոստանում էին երկրի իշխանությունը զավթելիս և գողանալիս, հիմա հաջողությամբ մոռացել են։ Հիմա երկրի ինքնահռչակ վարչապետն, ինչպես տեսնում ենք՝ ԱԺ բարձր ամբիոններից, Կառավարության նիստերից ու նաև կենդանի լայվերից հոխորտում է քաղաքացիների վրա ու մեղադրում նրան իր՝ որպես երկրի ղեկը վերցրածի սեփական ձախողումների մեջ։ Կորոնավիրուսային վարակի ողջ ընթացքում մենք տեսանք, որ այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, ի վիճակի չէ հոգալու քաղաքացու հոգսը։ Քաղաքացին մենակ է մնացել ոչ միայն վարակիչ և մահաբեր վիրուսի, այլև դրա արդյունքում առաջացած տնտեսական կոլապսի առաջ և սա այն պարագայում, երբ նա ավելի քան երկու ամիս աշխատանք չի ունեցել։ Կառավարությունը նրան փակել է տանը և ասել՝ գնա նստի տանը, բայց պարտաճանաչ կերպով վճարի կոմունալներն ու բանկային վարկերը, հաց կեր և կերակրի ընտանիքիդ անդամներին, դիմակ և ձեռնոցներ գնիր ու ժամը մեկ փոխիր, ինչպես նաև ալկոգել օգտագործիր։ Որևէ բան խախտելու դեպքում էլ քեզ կտուգանենք, եթե հանկարծ տուգանքդ չվճարես մենք դատական հայցերի հարկադիր կատարման միջոցով կրկնապատիկը կգանձենք։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացուն հասցնեն ծայրաստիճան հուսահատության և ստացվում է, որ քաղաքացին ազգադավ ծրագիր իրականության մեջ է ապրում։
-Մենք քննարկեցինք գույքահարկի մասին օրենքում փոփոպությունների ազդեցությունը քաղաքացու վրա, իսկ ինչպե՞ս կարող է այն ազդել տնտեսական համակարգի կամ տնտեսվարողների գործունեության վրա, որովհետև մասնագիտական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գույքահարկի բարձրացումը շղթայական էֆեկտով հարվածելու է անշարժ գույքի ողջ շուկային՝ շինարարական բիզնեսներին, վարձով տրվող տներին ու տարածքներին, իսկ սա էլ իր հերթին անմիջապես՝ ռեստորանային ու սրճաարանյին բիզնեսներին։
-Ամբողջովին համամիտ եմ հնչեցված վերլուծության բոլոր կետերի հետ և այս ցուցակին պետք է ավելացնել նաև հյուրանոցային բիզնեսի ոլորտը նույնպես։ Ստացվում է, որ տնտեսությունը զարգացնելու և ներդրումներ ապահովելու փոխարեն համատարած փակվում են արդեն իսկ կայացած և գործող բիզնեսի ոլորտները։ Հարկային բեռով և մաքսատուրքերի ավելացումներով այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ տնտեսվարողներն այլևս չկարողանան բիզնես իրականացնել, ինչը իսկապես կոլապսի կհանգեցնի երկրի տնտեսական համակարգը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի բնակչության այն հատվածը, որ կարողանում էր ինչ - որ չափով փոքրիշատե գումար վաստակել և գործատեղով ապահովել որոշակի թվով մարդկանց սահուն կերպով տապալվի։ Մեր ազգաբնակչությունը մնում է ծայրաստիճան աղքատ և, եթե մի մասն այս իրավիճակի հետ չհամակերպվի, կհեռանա երկրից։
Այսինքն, զարկ է տրվում արտագաղթին։ Փոխարենը մենք տեսնում ենք, որ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Հայաստան ներգաղթած Հնդկաստանի քաղաքացիները, մուսուլման ազգերն ու ստորին կաստաների ներկայացուցիչները կարողանան այստեղ և՛ բիզնես ծավալել, և՛ նպաստավոր ապրելու աշխատանքային պայմաններ ունենան։ Ամեն ինչից վեր՝ այն, որ տնտեսությունն է քայքայվում, աշխատատեղերն են փակցվում, արտագաղթի հեռանկարն է ահագնանում, այսինքն այս մարդը հավելյալ ամեն ինչ անում է, որպեսզի մեր թշնամու ծրագիրն իրականանա։
Այս բուրգի վերևում ես միայն մի իրականություն եմ տեսնում՝ Նիկոլին կամ Իլհամ Ալիևն է վճարում, կամ նրա կողմից միջնորդավորված որոշակի ուժ։ Եվ, քանի որ ինքը որևէ սրբություն չունեցող անձնավորություն է, նա ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտանիքի, ո՛չ զավակի զգացողություն չունի, հակառակ պարագայում սրբապիղծ կոնվենցիաները թաքուն ու գաղտնի չէին վավերացվի,ընդ որում՝ հանրային կարծիքն ընդգծված ձևով անտեսելով, ուրեմն, այս մարդը բացառապես բոլոր ոլորտներում հատուկ ծրագիր է իրականացնում՝ իրականություն դարձնելով մեր ազգադավ թշնամու վաղեմի նպատակը։
Հեղինակ ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ