Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Իշխանություններն իրենց ձախողումներն ու բացահայտվող պրոբլեմները փորձում են գցել նախորդ իշխանությունների «գրպանը». Արտակ Զաքարյան 06/04/2020   12:18  |  ԼՐԱՀՈՍ

Փաստն այն է, որ այսօր կա Միքայել Միանսյանի կողմից բարձրացված խնդիր, ըստ որի Հայաստանի արտոնություններով, ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որն առաջին հերթին հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Իշխանություններն ու նրանց սպասարկող մի շարք լրատվամիջոցներ, սովորության համաձայն իրենց ձախողումներն ու բացահատվող պրոբլեմները ջանասիրաբար փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա, կամ ինչպես ընդունված է ասել՝ փորձում են գցել նախորդ իշխանությունների «գրպանը»։ Այդպիսի օրինակները շատ են, ու տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում, մի օր էլ իշխանությունները կարող են նախկին իշխանություններին մեղադրել թե՝ «․․․ինչո՞ւ մեզ չէիք զգուշացնում, որ ձախողվում ենք, չէիք տեսնում, որ ոլորտ առ ոլորտ նորանոր պրոբլեմներ ենք ստեղծում»։

Չէի անդրադառնա այս հարցին, եթե թեման զգայուն չլիներ։ Միքայել Մինասյանի հայտնի տեսաուղերձից հետո, հայրենական որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ, միանալով կառավարության անլրջության մարաթոնին, անհույս փորձեր են անում տարբեր մեթոդներով շեղել թեման՝ դրանով իսկ ջրելով իշխանության պատասխանատվությունը։ Մասնավորապես՝ ցանկանում են արդեն հայտնի դարձած Դավիթ Գայստյանին (ում անձամբ ճանաչելու առիթ չեմ ունեցել) կապել Սերժ Սարգսյանի հետ։

Նախ ոչ ոք չի ժխտում, որ նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին, ինչպես Դավիթ Գալստյանի կազմակերպությունը, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ սպառազինություն և ռազմական տեխնիկա են մատակարարել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Դա շատ նորմալ երևույթ է, և դրա համար որևէ մեկը չի մեղադրում նրանց՝ ոչ անցյալի, ոչ էլ ներկա մատակարարումների համար։ 2018թ․ իշխանափոխությունից հետո, Դավիթ Գալստյանը սկսել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ու եթե հիմա նախկին իշխանություններին քննադատողները ինչ-որ պրոբլեմներ են տեսնում նրա գործունեության մեջ, գուցե ավելի ճիշտ կլինի հենց Դավիթ Գալստյանին հարցնեն, թե ի՞նչ պրոբլեմների մեջ է եղել (եթե եղել է) այլ երկրներում իր գործունեության ժամանակ։ Եվ եթե կարծում եք, որ նրա գործունեությունը նախկինում խնդրահարույց է եղել, ապա ինչո՞ւ եք շարունակում համագործակցությունը։

Հատկանշական է, որ իշխանական շրջանակները լուրեր են հրապարակում, թե ինչպե՞ս է Դավիթը Գալստյանը սկսել իր բիզնեսը, ի՞նչ ընկերություններ է հիմնել, ե՞րբ և աշխարհի ո՞ր երկրում, ի՞նչ բիզնեսով է զբաղվել, և նմանատիպ այլ տեղեկություններ։ Իսկ հետևություններն ավելի քան անհեթեթ ու մանկամիտ են ստացվում։ Մասնավորապես երբ փորձում են Դավիթ Գալստյանի տարբեր երկրներում ունեցած բիզնես գործունեությունը կապել Սերժ Սարգսյանի հետ՝ քանի որ այդ տարիներին նա էր նախագահը։ Ռուսները կասեն «железная логика »։

Տեղեկություններ են հրապարակում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ստեղծված փորձագիտական խումը 2012թ մտահոգություն էր հայտնել, որ զենքի մատակարար Ալբանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին չի կարողացել բացատրել, թե ինչպես է զենքը ԱՄԷ փոխարեն հայտնվել Լիբիայում։ Բա Միքայել Մինասյանը ձեզ ի՞նչի մասին էր զգուշացնում։ Չէ, որ նմանատիպ պրոբլեմատիկ վիճակում էլ կարող է հայտնվել նաև Հայաստանը՝ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում։ Միթե՞ հենց դա չէր այդ թեման բարձրացնելու ողջ նպատակը։
Ի դեպ, թեմայով հետաքրքրվողների համար ասեմ, որ ՄԱԿ-ի այդ փաստաթղթերում Հայաստան պետությունը որևէ կերպ առնչություն չունի։
Ես չգիտեմ, կոնկրետ ի՞նչ կապ ունի Դավիթ Գալստյանը իշխանության կողմից քարոզչական դաշտ նետված վերոհիշյալ պատմության հետ, բայց եթե նույնիսկ կապ էլ ունի, ապա ի՞նչ է, բիզնեսմենների միջազգային բիզնեսի համար էլ է՞ Սերժ Սարգսյանը, կամ որևէ այլ պաշտոնյա մեղավոր։ Ու՞ր է կորել բանականությունը, եթե այն երբևէ եղել է։

Ըստ նախկին իշխանությանը քննադատողների՝ Դավիթ Գալստյանի մասնավոր կազմակերպությունը, որպես չորրորդ մեկ այլ երկրի կազմակերպության դուստր ձեռնարկություն՝ զենքի մատակարարման գործարք է իրականացրել երկու այլ պետությունների ձեռնարկությունների միջև, և արդյունքում իբր զենքը մատակարարել է երրորդ երկիր։ Սա ըստ նախորդ իշխանությունների քննադատների։ Ավելին, քանի որ այդ գործարքում ավիափոխադրողը եղել է հայկական կազմակերպություն, ուրեմն գործող իշխանության մեր քաջարի պաշտպանները ինքնագոհ, հերոսական հետևություններ են անում Սերժ Սարգսյանի և Դավիթ Գալստյանի կապի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ վերոնշյալ թեմաներում Հայաստան պետության անունն անգամ չկա, որևէ պետական կառույցի լիազորությունների օգտագործման տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ազգությամբ հայ բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներում ամենատարբեր բնույթի գործարարությամբ են զբաղվել, այդ թվում գուցէ նաև խնդրահարույց։ Հատկանշական է, որ այդ մարդիկ իրենց տարբեր առաջարկություններով, այդ տաս տարիների ընթացքում եկել են Հայաստան, և նրանցից շատերը երջանիկ առիթ են ունեցել նաև նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը ընդունել է նրանց, մասնակցել է Հայաստանում նրանց հիմնած ձեռնարկությունների բացմանը՝ ուրեմն պետք է իրեն կապել բոլորի բիզնեսների հե՞տ։ Սա ի՞նչ անհեթեթ, մանկամիտ մտածողություն է։

Փաստն այն է, որ այսօր կա Միքայել Միանսյանի կողմից բարձրացված խնդիր, ըստ որի Հայաստանի արտոնություններով, ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որն առաջին հերթին հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին։ Մնացյալը՝ հեքիաթներ են, թե նախկինում ով, ում հետ, որտեղ ինչ հարաբերություններ են ունեցել և այլն։ Եվ որքան էլ գունավոր պատմեք այդ հեքիաթները, միևնույն է դրանք իրականություն չեն դառնալու։ Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչպե՞ս եք բարձրացված խնդիրը հիմնավորված կերպով հերքելու, կամ էլ դրան համարժեք գործողություններ իրականացնելու՝ որպեսզի չտուժի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 01/06/2020  |  ՄեկնաբանությունԱկնհայտ սխալ ճանապարհներով մինչև վերջ գնալը պարտադիր չէ՛. Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
17:25 28/05/2020  |  ՄեկնաբանությունՄաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
14:02 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՊետություն դարձած հայրենիքն այսպես ապականել ու խայտառակ անել՝ նույնիսկ սովորական դիլետանտները չէին կարող. Արտակ Զաքարյան
18:39 22/05/2020  |  Մեկնաբանություն«0»-ից սկսվող անհասկանալի արտաքին քաղաքականության արդյունքում «վթարային վայրեջք» են կատարում հայ-ռուսական հարաբերությունները. Արտակ Զաքարյան
13:45 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱսուլիս, թե՞ փաստերի խեղաթյուրման հարթակ. Արտակ Զաքարյան
19:56 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԹող չթվա, թե ես դեմ եմ ԶՈՒ շարունակական բարեփոխումներին. Արտակ Զաքարյան
15:22 13/05/2020  |  ՄեկնաբանությունԱդրբեջանի դեմ կանգնած Հայկական Բանակի զինծառայողները միացնում են հեռուստացույցը և լսում, որ գլխավոր հրամանատարը նույն Ադրբեջանին անվանում է կառուցողական. Արտակ Զաքարյան
14:56 12/05/2020  |  ՄեկնաբանությունԹավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության եւ գաղափարա-քաղաքական բոմժության. Արտակ Զաքարյան
14:55 04/05/2020  |  ՄեկնաբանությունԶոհրաբ ջան, ախր ափսոս չէր ժամանակդ ու ջանքերդ, որ գործադրեցիր այդ ամորֆ միջավայրում. Արտակ Զաքարյան
12:42 29/04/2020  |  Մեկնաբանություն««Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված». Արտակ Զաքարյան

Արխիվ

[]