ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/04/2020 20:11 | Տնտեսություն

ՊԵԿ նախագահի պաշտոնն այն պաշտոնը չէ, որ կարող է երկար ժամանակ թափուր մնալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին։
Տնտեսագետը գտնում է՝ Պետական եկամուտների կոմիտեն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող օղակ է, պետական բյուջեի մուտքային մասն ապահովող հիմնական օղակը, և եթե այս օղակը տեր չունենա, այն կաշխատի իներցիայով, հետևաբար ցուցանիշներն էլ իներցիոն կլինեն, եթե ոչ ավելի վատ։
Ապրիլ ամսվա կանխատեսումների համաձայն՝ ունենալու ենք -2 տոկոս տնտեսական անկում, սակայն Սուրեն Պարսյանը վստահեցնում է՝ սա լավատեսական կանխատեսում է. հոռետեսական ցուցանիշները դեռ առջևում են. «-2 տոկոս տնտեսական անկման պայմաններում կանխատեսվում է, որ պետբյուջեի հարկային մասը նվազելու է 169 մլրդ դրամով։ Այսինքն հստակ է, որ պետբյուջեի եկամտային մասն այս տարի չի կատարվելու։ Այդ չկատարումը պետք է լրացվի կա՛մ պարտքի ավելացման միջոցով, կա՛մ ծախսերի վերանայման։ Պետությունը պետք է որոշի ծախսերը կրճատել կամ վերաբաշխումներ կատարի, բայց այս կառավարությունը ի դեմս ֆինանսների նախարարության ձախողել է ամբողջ ֆինանսական քաղաքականությունը և շարունակում է այս գործելաոճը։ Սա սխալ մոտեցում է, և եթե հրաժարականներ պետք է լինեն, ապա առաջին հերթին ֆիննախը պետք է հրաժարական տա իր սխալ հարկաբյուջետային քաղաքականության համար»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Վերջինս կարծում է՝ ցանկացած մարդ, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Տնտեսագետի պնդմամբ պետբյուջեով նախատեսված պլանները ոչ ոք չի կարողանալու կատարել, որովհետև դրանք սխալ են և չեն համապատասխանում ճգնաժամային իրավիճակին։
«Եթե ուզում ենք, որ ՊԵԿ-ն աշխատի ու կարողանա այդ ցուցանիշներն ապահովել, ուրեմն պետք է վերանայենք մեր բյուջետային քաղաքականությունը, իսկ դրա պատասխանատուն ֆինանսների նախարարությունն է։ Ճգնաժամի ժամանակ խիստ հարկային վարչարարության իրականացման արդյունքում կարող է տնտեսությունն ավելի շատ տուժի։ Սա էլ է լուրջ խնդիր։ Պետք է հստակ կշռել իրավիճակը։ Անանյանից հետո ով գա,նախանձելի վիճակում չի լինի»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին։ Դավիթ Անանյանը, սակայն, չի նշել հրաժարականի պատճառները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 20:03 Թուրքերը պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Գեւորգյան
- 04/13/2021 19:30 Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- 04/13/2021 18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
- 04/13/2021 18:46 Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 19:43 Փրկարարները հայտնաբերել են Թասիկ գյուղի կորած բնակչի դին
- 04/13/2021 18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները