Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   00:27 Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան. «Երկիր մեդիա» 10/22/2020   00:18 Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ․ ՀՀ ԱԳՆ 10/22/2020   00:09 ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   23:43 Հազարավոր կյանքեր փրկվել են բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   23:07 Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ 10/21/2020   22:45 Հայաստան համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus». Հայկակ Արշամյան 10/21/2020   22:33 Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման. Միքայել Մելքումյան 10/21/2020   22:25 ԼՂ-ում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չմիջամտի. ՀՀ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին 10/21/2020   22:16 Վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   21:55 Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան 10/21/2020   21:52 Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում 10/21/2020   21:40 «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը 10/21/2020   21:27 Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ 10/21/2020   21:12 Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում վերահաստատել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը 10/21/2020   21:07 Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են. Ռոբերտ Քոչարյան 10/21/2020   20:58 Այս հրաշք-հրաշք տղան` Արենը, ևս էլ չկա. Նաիրա Զոհրաբյան 10/21/2020   20:47 Իրանը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հաստատել Ուկրաինային Boeing-ի կործանման մեջ կասկածվողների ձերբակալությունը 10/21/2020   20:27 Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ 10/21/2020   19:49 Ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ 6459 զինծառայող 10/21/2020   19:45 Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում. Մարուքյան 10/21/2020   19:43 ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020   19:37 Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից 10/21/2020   19:26 ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել անհապաղ հրադադարի հաստատմանը.Արցախի ԱԳՆ 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   19:15 Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր 10/21/2020   19:01 ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները և համագործակցության կոչ արել 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   18:51 Ահաբեկիչները մեծ վտանգ են նաեւ Ալիեւի համար.նրանք կարող են մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը. Արտակարգ և լիազոր դեսպան 10/21/2020   18:07 Օպերատիվ շտաբ ստեղծելու օրակարգ չկա. Մանե Գեւորգյան 10/21/2020   17:57 Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք 10/21/2020   17:53 Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ 10/21/2020   17:51 Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ. քաղաքագետ 10/21/2020   17:47 Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ 10/21/2020   17:41 Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումը թե բնական է, թե անխուսափելի. Լիլիթ Գալստյան 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/21/2020   17:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ 10/21/2020   17:31 Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ.ԱԳՆ 10/21/2020   17:18 Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա 10/21/2020   17:16 Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա արգելքն ուժի մեջ մտնի դեկտեմբերի 31-ից 10/21/2020   17:08 Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   17:01 Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին. Արցախի նախագահ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/21/2020   16:27 Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար 10/21/2020   16:21 ՊԵԿ. 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը 10/21/2020   16:13 Դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   16:09 Հետադարձ չի կարող լինել, Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան. ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանո
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   21:01 Պուտինը եւ Մակրոնը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման շահագրգռվածությունը 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն

Բոլոր ջանքերի եւ ռեսուրսների համախմբման պահը. Վահե Հովհաննիսյան 06/04/2020   13:36  |  Վերլուծություններ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ԱԱԾ տնօրենին ու Ամենայն հայոց կաթողիկոսին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստերեւ.

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին

Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլեւս չեն բավարարում։ 

Կառավարությունը եւ կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազգային  հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։ Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաեւ մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները եւ խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։

Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին եւ հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։

Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, Սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց Սահմանադրությունը որեւէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարեւորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձեւակերպեք կառավարության առաջ եւ պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը եւ ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված եւ ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու եւ, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։ 

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարեւոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որեւէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ եւ վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսեւորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։ Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարեւոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարեւորագույն քայլերով՝  ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ եւ հասցեական մեծացմամբ եւ այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաեւ պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաեւ իշխանության խոսքը՝ որպես արժեք, եւ այն այսօր այլեւս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում եւ ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարեւոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու եւ դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու եւ իրավիճակը փրկելու խնդրին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:55 22/05/2020  |  ՎերլուծություններՀայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ
14:22 15/05/2020  |  ՎերլուծություններԻնչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ»
15:38 12/05/2020  |  ՎերլուծություններԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել
17:36 09/05/2020  |  ՎերլուծություններՆրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը
13:15 11/02/2020  |  ՎերլուծություններՀանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան
12:39 04/02/2020  |  ՎերլուծություններՀայաստանյան ժամանակ
12:13 08/01/2020  |  ՎերլուծություններՍխալի համակարգը
15:10 13/12/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան
11:47 26/11/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը
13:35 06/11/2019  |  ՎերլուծություններԴեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում

Տեսանյութեր

10/21/2020   18:04 Պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում բոլորի համար մեծ-մեծ ժենգյալով հաց եմ թխելու

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]