ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քեզ հավատացող ժողովուրդը քե՛զ ընտրեց, իսկ դու ձևավորեցիր քո՛ կառավարությունը 06/04/2020 21:10 | Մեկնաբանություն
Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այս ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության՝ օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանատվությունն առերևույթ իր վրայից թոթափողի նման:
Իհարկե, այս հայտարարությունը նրան ոչ մի կերպ չի կարող փրկել, քանի որ իրեն հավատացող ժողովուրդը դեռ կառավարության ձևավորման սկզբնական փուլում էր ահազանգում Փաշինյանի վարած անհաջող կադրային քաղաքականության մասին: Ասել է, թե՝ ժողովուրդն իրեն է ընտրել, այդ ի՛նքն է կադրերին ընտրել: Ընդ որում, նա կարող էր, չէ՞ խորհրդակցելով գիտակների հետ՝ պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել: Նրան տրված էր նաև համաձայնության կառավարություն ձևավորելու հնարավորությունը, բայց ո՛չ, Փաշինյանը գնաց բոլորովին այլ՝ սև ու սպիտակի բաժանելու, հեղափոխական-հակահեղափոխական խաղալու ճանապարհով՝ ասպարեզ բերելով մարդկանց, որոնք կառավարման համակարգում նույնիսկ կրտսեր մասնագետ չէին կարող աշխատել:
Ասենք, ու՞մ կարող է համոզել Փաշինյանը, թե՝ ժողովուրդն իր կամքով Հայկոյին ընտրեց քաղաքապետ: Ժողովուրդը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ասում էր՝ Նիկոլին ենք ընտրում, ինչպես և Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ էր ասում:
Հետաքրքիր է, իսկ Նիկոլի՞ն իր ո՞ր արժանիքների համար էր ընտրում ժողովուրդը: Այսօր այդ նույն ժողովրդի շարքերից շատերը բարձրաձայնում են արդեն, թե ուղղակի նախորդներից ազատվելու համար էր արված ընտրությունը: Այսինքն, ժողովրդական զանգվածները հեղափոխության օրերին մերժում էին Սերժին: Ընդամենը: Եվ դարձյալ Նիկոլն էր, որ ժողովրդին հուշեց իրեն վարչապետ կարգելու մասին: Ինքը դրդեց ժողովրդին՝ եթե ինձ արտոնեք, եթե ինձ լիազորեք՝ այս կարգի եթե-ապաներ շատ էին հնչում հեղափոխության օրերին: Ինքն իր ցանկությունը որպես ժողովրդի ցանկություն ներկայացրեց, նախ՝ ինքն իրեն օծելով որպես ժողովրդի վարչապետ… Ամեն ինչ ժողովրդի աչքի առաջ էր…
Բայց սեփական ժողովրդին, իրեն հավատացողներին մեղադրելու հարցում Փաշինյանն այսօր զուտ հայտարարություններով չի բավարարվում: Հայտարարելով, թե՝ կորոնավարակակիր է, նա հեռավար լծվել է մարդկանց դեմ ալիբիներ հավաքելու գործին՝ ժողովրդի դեմ փաստական և ապացուցողական տվյալներ՝ լուսանկարներ, տեսանյութեր է հավաքում և հեղինակային ստատուսներով տարածում աշխարհով մեկ՝ տեսեք-տեսեք ես չեմ մեղավոր Հայաստանում համաճարակի տարածման և մեծ թվերի համար, այլ՝ ժողովուրդը, որն օրենք ու կանոն չհարգող է: Բնականաբար, այդ ընթացքում բազմիցս նաև ապատեղեկատվություն է տալիս, հետո ջնջում, բացատրում, պարզաբանում: Մի խոսքով, սեփական ժողովրդի դեմ է աշխատում: Այդ ալիբին հենց այնպես չի ապահովում:
Հեղինակ Մ.Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել