Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Բոլոր ջանքերի եւ ռեսուրսների համախմբման պահը. Վահե Հովհաննիսյան 06/04/2020   13:36  |  Վերլուծություններ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ԱԱԾ տնօրենին ու Ամենայն հայոց կաթողիկոսին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստերեւ.

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին

Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլեւս չեն բավարարում։ 

Կառավարությունը եւ կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազգային  հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։ Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաեւ մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները եւ խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։

Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին եւ հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։

Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, Սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց Սահմանադրությունը որեւէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարեւորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձեւակերպեք կառավարության առաջ եւ պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը եւ ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված եւ ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու եւ, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։ 

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարեւոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որեւէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ եւ վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսեւորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։ Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարեւոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարեւորագույն քայլերով՝  ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ եւ հասցեական մեծացմամբ եւ այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաեւ պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաեւ իշխանության խոսքը՝ որպես արժեք, եւ այն այսօր այլեւս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում եւ ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարեւոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու եւ դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու եւ իրավիճակը փրկելու խնդրին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:55 22/05/2020  |  ՎերլուծություններՀայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ
14:22 15/05/2020  |  ՎերլուծություններԻնչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ»
15:38 12/05/2020  |  ՎերլուծություններԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել
17:36 09/05/2020  |  ՎերլուծություններՆրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը
13:15 11/02/2020  |  ՎերլուծություններՀանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան
12:39 04/02/2020  |  ՎերլուծություններՀայաստանյան ժամանակ
12:13 08/01/2020  |  ՎերլուծություններՍխալի համակարգը
15:10 13/12/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան
11:47 26/11/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը
13:35 06/11/2019  |  ՎերլուծություններԴեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]