Թեմաներ
Երեքշաբթի 08 / 03 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/02/2021   23:57 Էկոկենտրոնը շուտով կանվանվանակոչվի պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով. Գիտնականն այսօր կդառնար 68 տարեկան 08/02/2021   23:23 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 08/02/2021   23:18 Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների՝ ազատությունից զրկվածներին պահելու խցերում. ՄԻՊ 08/02/2021   23:05 Ալենն իր «պողպատե» մանդատը թող Ակնայում թուրքերի դեմ օգտագործի (լուսանկար) 08/02/2021   22:58 Պարզ չէ՞, որ այդ բոլոր պաշտոններն արդեն վարչապետի կողմից ունեցել են իրենց թեկնածուները 08/02/2021   22:39 Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը դարձել է 302 08/02/2021   22:29 Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում 08/02/2021   22:11 ՄԱԿ-ի ԱԽ - ն առայժմ չի պատրաստվում ուսումնասիրել Աֆղանստան խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը 08/02/2021   21:52 Հունաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին տնտեսել էլեկտրաէներգիան՝ 1987 թվականից ի վեր ռեկորդային շոգի պատճառով 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/02/2021   21:14 Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել 08/02/2021   20:59 Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին 08/02/2021   20:48 «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Փաշինյանի գլխավոր խորհրդական 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/02/2021   20:26 «Audi» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը 08/02/2021   20:15 Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և Կութի հայկական դիրքերի ուղղությամբ 08/02/2021   20:10 Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը. Ղազարյան 08/02/2021   20:07 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ 08/02/2021   20:01 Վնասվածքը չի խանգարի հայ ըմբիշ Ալեքսանյանին ելույթ ունենալ Օլիմպիադայի եզրափակչում 08/02/2021   19:58 Թուրքիան կկործանվի Աստծո ուղարկած գեհենական կրակում. Վարդան Ոսկանյան 08/02/2021   19:46 Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը 08/02/2021   19:30 Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ 08/02/2021   19:22 Անթալիայում՝ տուրիստական գոտիներում, աննախադեպ հրդեհները մարել դեռ չի հաջողվում. Զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 864-ի 08/02/2021   19:15 Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են սպառնալ բնակավայրերին (լուսանկարներ) 08/02/2021   19:06 Ես չեմ ուզում որևէ հանձնաժողովի նախագահ լինել.Արսեն Թորոսյան 08/02/2021   19:04 Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, դատախազը հրաժարվել է մեղադրանքից 08/02/2021   18:59 Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը 08/02/2021   18:53 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն 08/02/2021   18:51 Կանաչ լույս Ձեր բիզնեսին․Ամերիաբանկ 08/02/2021   18:46 Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին արձակուրդից հետ է կանչել 08/02/2021   18:43 Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ. ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը 08/02/2021   18:40 Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվում է՝ առանց պաշտպանների, դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը 08/02/2021   18:31 Վալերիկ Քոչարյանն ազատվել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից 08/02/2021   18:28 Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար 08/02/2021   18:23 Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք 08/02/2021   18:18 Forbes-ը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, ուր կարելի է այցելել՝ չնայած կորոնավիրուսին 08/02/2021   18:15 Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան 08/02/2021   18:05 Մխիթար Զաքարյանի պաշտպանը դատարանից պարզաբանում է պահանջել՝ ինչպես է կալանավորման որոշման դեմ բողոքը մակագրվել իրեն 08/02/2021   18:02 Oգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 08/02/2021   17:53 Առուշ Առուշանյանի գործով մակագրումը եղել է ձեռքով, պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել 08/02/2021   17:52 Երևանի ավագանու անդամն ու նրա 87-ամյա պապը մարմնական ծանր վնասվածքներ են ստացել իրենց տանը՝ դիմակավորված երկու անձի կողմից. հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի մի շարք հոդվածներով 08/02/2021   17:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 08/02/2021   17:44 Սահմանային այս լռությունը դեռևս չի նշանակում իրավիճակի հանգուցալուծում, լարվածության ռիսկերը բավականին բարձր են.Տիգրան Աբրահամյան 08/02/2021   17:42 Ստեղծվելու է համակարգ, որով պաշտոնյաներին բերելու ենք լրագրողների մոտ. Ալեն Սիմոնյան 08/02/2021   17:26 ԱԺ-ն 18։30-ին ևս մեկ նիստ կգումարի 08/02/2021   17:23 ԱԺ նախագահի ընտրության քվարկությունն ընդհատվել է 08/02/2021   17:18 ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են 08/02/2021   17:11 ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում. Արայիկ Հարությունյան 08/02/2021   17:05 Պատգամավորը նիստին ներկա չէ, որովհետև կալանավորված է. Աբսուրդ է. Չարչյան 08/02/2021   16:57 Ես ամեն ինչ ունեմ. Քաղաքականություն մտա ապագա սերունդների համար. Արմեն Չարչյան
08/01/2021   19:19 Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ 08/01/2021   17:59 Արմավիրում տղամարդուն ծեծել են՝ ծննդյան նվեր ստանալու համար. ծեծողներից մեկը եղել է նվեր տվող կնոջ ամուսնու հայրը 08/01/2021   15:54 Սպանության փորձ՝ Երևանում. Սախարովի հրապարակի մոտ կրակել են ավտոմեքենայի վրա (լուսանկարներ) 08/01/2021   22:34 Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը 08/01/2021   11:59 Թուրքիայում հայտարարել են, որ Բոդրումում հրդեհը վերահսկողության տակ են վերցրել 08/01/2021   16:32 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է, նրա քույրը տեղափոխվել է հիվանդանոց. 08/01/2021   13:31 Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեյի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով. Ճաղարյան 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/01/2021   21:47 Ռոստովի քիմիական կոմբինատում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 08/01/2021   19:58 Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են լողափերից՝ մոլեգնող հրդեհների պատճառով (տեսանյութ) 08/01/2021   13:53 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում 08/02/2021   11:31 Սա միտինգ չէ, սա խորհրդարան է. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» խմբակցությանը 08/01/2021   09:47 Իշխանական բլեֆ հօգուտ Ալիևի. ՀՀ-ն բացում է դարպասները Թուրքիայի առջև. Արման Աբովյան 08/02/2021   14:50 Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ ՊՆ նախարար,Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար.վարչապետը առաջարկներ է ներկայացրել նախագահին 08/02/2021   14:16 Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել 08/01/2021   21:19 ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի եւ Չինաստանի հրթիռների պատճառով 08/01/2021   14:48 Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Բաթոյան 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/02/2021   10:32 «Հայաստան» դաշինքը խորհրդարան էր եկել շապիկներով, որոնց վրա պատկերված էին Սյունիքի կալանավորված համայնապետերի լուսանկարները 08/01/2021   15:15 Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին. Բադալյան

«Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը 06/03/2020   15:49  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր1» գործով դատավարությունը։ Նիստի մեկնարկից անմիջապես հետո պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց՝ ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետներին և դատաբժշկական կենտրոնի փորձագետներին, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական համալիր փորձաքննությունն իրականացնող փորձագետներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ Փոստանջյանը գտնում է, որ փորձագետների ցուցմունքները գործի քննության համար վճռորոշ նշանակություն ունեն, քանի որ Գագիկ Մկրտչյանի հրազենային վնասվածքից մահվան պատճառը պարզված չէ, իսկ մնացած ապացույցները բավարար չեն Արմեն Բիլյանին մեղադրանք առաջադրելու համար, քանի որ այն հիմնված է վկաների ցուցմունքի վրա, ընդ որում՝ վկաները չեն տեսել Արմեն Բիլյանին՝ Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելիս։ 

Ամբաստանյալ Արմեն Բիլյանը միացավ իր պաշտպանի ներկայացրած միջնորդությանը՝ նշելով, որ Գագիկ Մկրտչյանի մահվան և հրազենային վիրավորման հետ որևէ կապ չունի և իր համար կարևոր է, որ տուժողը և հանրությունը դա իմանա։ Ամբաստանյալ Պավել Մանուկյանն էլ նշեց, որ փորձագիտական նմուշ վերցնելու համար փորձագետները վերցրել են ինքնաձիգի բացած անցքի շրջակա տարածքից, այսինքն՝ աշխարհի ամենանշանավոր փորձագետն անգամ չի կարող պատկերացում կազմել, թե ինչ տրամաչափի ինքնաձիգով է խփած և արդյոք այդտեղից ինքնաձիգ անցել է, թե ոչ։ Մյուս ամբաստանյալները ևս միացան Փոստանջյանի ներկայացրած միջնորդությանը։ Մինչ մեղադրող կողմի դիրքորոշումը լսելը դատավոր Մեսրոպ Մակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պաշտպանական տակտիկան հիմնված է ժխտողականության վրա, այսինքն՝ պաշտպանական կողմը պնդում է, որ Արմեն Բիլյանը հերքում է իր առնչությունը Գագիկ Մկրտչյանի մահվան հետ, նաև հստակեցրեց, որ արդյոք դա նշանակում է, որ պաշտպանը ոչ միայն հերքում է իր առնչությունը Գագիկ Մկրտչյանի սպանության հետ, այլև՝ ցանկանում են բացահայտել սպանություն իրականացնողին։

Մակյանի ճշգրտող հարցին, թե ինչ նշանակություն ունի փորձագիտական եզրակացությունը պաշտպանական կողմի համար, այն դեպքում, երբ Բիլյանը հերքում է իր առնչությունը Գագիկ Մկրտչյանի մահվան հետ, ինչին ի պատասխան Փոստանջյանն ասաց, որ կեղծիք է եղել և շահագրգռված են, որ ցանկացած սպանություն բացահայտվի։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ժամանակագրական հերթականությամբ անդրադարձավ միջնորդությանը, ուշադրությունը սևեռելով այն հանգամանքին, որ միշտ էլ փորձաքննություններ իրականացվել են քրեական գործերով և պաշտպանի պնդումը, որ փորձաքննություններն աննախադեպ են, իրականությանը չեն համապատասխանում։ Պետրոսյանը նշեց, որ շուրջ ութ ամիս այս քրեական գործով տեղի է ունեցել նյութերի ծանոթացում և չի եղել գեթ մեկ միջնորդություն՝ փորձաքննության եզրակացության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով դատաձգաբանի և հետքաբանի ուսումնասիրություններին՝ Պետրոսյանը նշեց, որ հագուստի վերաբերյալ ուսումնաիրությունները ցույց են տվել, որ բոլոր վնասվածքներն ունեն մեկ ուղղություն և պատճառվել են մեկ կրակոցի արդյունքում։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, Պետրոսյանը նշեց, որ այն վնասվածքները, որոնք հագուստի հետ առնչություն չունեն, հնարավոր է, որ առաջացել են մեկ կամ երկու կրակոցից։ Պետրոսյանը գտնում է, որ փորձագիտական եզրակացության լրիվության և դրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալը՝ պաշտպանի ներկայացրած կոնտեքստում, իրավաչափ չէ։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանն արձանագրեց, որ պաշտպանի կողմից բարձրաձայնված հարցերը բավարար լուսաբանվել է փորձագիտական եզրակացություններում, իսկ պաշտպանի ներկայացրած փաստարկները՝ դրանց հակասականության և անհասկանելիության վերաբերյալ, դատարանը համարեց առարկայազուրկ և ոչ փաստարկված։ Դատարանը փաստեց, որ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը պատճառաբանված և հիմնավորված չէ և չկան հիմքեր՝ այն բավարարելու համար։ Բացի այդ՝ Մեսրոպ Մակյանը մեջբերեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը և նշեց, որ փորձագետների կողմից ներկայացված տվյալները չեն կարող փոխարինվել նրանց կողմից տրված եզրակացությանը։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:

Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։

Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 20/05/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռեր1» գործով դատական նիստը հետաձգվել է. Ամբաստանյալները չէին ներկայացել նիստին
16:12 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և նրա «Հեղափոխության պահապանները»
16:56 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայելի» ակումբի նկատմամբ կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված գործը կարճվել է. Նիկոլը, նրա պահապանները և անպատժելիությունը
21:38 05/04/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան
19:09 04/04/2020  |  ԿորոնավիրուսԶգուշացում Գործող Իշխանավորին
13:14 19/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդի գրավման ժամանակ հերթապահ մասի ուղղությամբ, դռան վրա կրակահերթ արձակած անձինք եղել են Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը. Տուժած ոստիկան
15:02 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդի գրավման ժամանակ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած ոստիկանի մահվան շուրջ ցուցմունք են տվել բժիշկները
12:38 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր 1» գործով դատարան են ներկայացել Գագիկ Մկրտչյանին վիրահատող բժիշկները
15:16 05/02/2020  |  Դատական ռեպորտաժներԴատարանը կդիմի ՀՔԾ՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիվանդությունների պատմագիրը ստանալու համար
14:01 05/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊավել Մանուկյանը պահանջում է քննության առարկա դարձնել իրեն վնասազերծելու դրվագը

Արխիվ

[]