ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անգամ կորոնավիրուսը չլիներ, ժողովուրդ-իշխանություն փոխադարձ հիասթափվելու ընթացքը պետք է գար . Արծրուն Պեպանյան 06/02/2020 11:55 | ԼՐԱՀՈՍ
«Մենք գործ ունենք գլոբալ խնդրի հետ, ճիշտ նկատեցիք, որ երկու տարի առաջ ժողովուրդը պանծացնում էր իշխանություններին, իշխանություններն էլ գովասանքի խոսքեր էին հղում ժողովրդի հասցեին եւ փոխադարձ ջերմեռանդություն էր, բայց երկու տարի հետո արդեն հակառակն է՝ ժողովուրդը իշխանություններին է վատաբանում ամենավերջին բառերով, իշխանությունն էլ՝ թե առաջին դեմքը, թե թիմը, ոչ այնքան հաճելի որոշ արտահայտություններ են անում, օրինակ ֆեոդալական մտածողություն ունեն եւ այլն»,-«Փասստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի մեղքը կառավարությունն, ի դեմս վարչապետի, փորձում է բարդել ժողովրդի վրա՝ շարունակ նշելով, թե հակահամաճարակային կանոնները լավ չեն պահպանվում, այն դեպքում, երբ այդ նույն ժողովուրդն է Փաշինյանին իշխանության բերել եւ փաստորեն, մինչեւ երկրում խնդիրների ի հայտ գալը, վարչապետի ընկալմամբ, ժողովուրդը բարձր քաղաքացիական գիտակցություն ուներ ու իր քայլն արել էր:
Արծրուն Պեպանյանի խոսքով, սա լուրջ խնդիր է եւ առաջին անգամը չէ, որ դրսեւորվում է: «Այդ երեւույթը ես նկատել էի դեռ 1997 թվականին, որ սկզբից ժողովուրդն է սկսում տրտնջալ իշխանություններից, որ խաբեցին, խոստումները չեն կատարում, հատկապես, որ 1991-ին մի անասելի ոգեւորություն կար Արցախյան շարժման հետ կապված»,-ասաց քաղաքագետը, հավելելով, որ ինքն անձամբ եղել է իշխանության մեջ՝ 1993-97 թվականներին եւ իրականությանը նայել է նաեւ իշխանության աչքերով:
«Ես նկատել եմ, թե ինչպես իշխանությունները, նույն Տեր-Պետրոսյանի ժամանակ, աստիճանաբար սկսում են իրենք էլ իրենց հերթին հիասթափվել ժողովրդին: Ես ներկա եմ եղել, երբ հավաքվել են նախագահով, վարչապետով, պետության համար կարեւոր խնդիր են փորձել լուծել, որոշում են կայացրել, այդ որոշումը գնացել է կառավարությունից նախարարություն, հետո մարզպետարան, հետո իջնում է քաղաքներ , գյուղեր, հազար մարդ է մտնում որոշման կատարման ընթացքի մեջ ու աղավաղվում է: Ամեն մի կառույց իր խեղաթյուրման աստիճանի չափ խեղաթյուրում է եւ որոշումը, որը պետք է դրական արդյունք տար, չի տալիս»:
Ըստ Պեպանյանի, իշխանավորներն այս երեւույթը տեսնելով, սկսում են հիասթափվել ժողովրդից եւ նույնը տեղի է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց վերջիններս այդ մասին բացահայտ չէին խոսում:
«Հիշո՞ւմ եք Արսինե Խանջյանը 2018թ ապրիլին բացահայտեց իր եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցից մի դրվագ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ վատ էր արտահայտվել հայ ժողովրդի մասին: Դա ապացույց էր այն բանի, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ էր հիասթափված ժողովրդից: Հիմա եկել են նորերը, պարզ է, որ իրենք էլ հույսեր են տվել ժողովրդին եւ կուզենային լավ բան անել եւ իրենք գտնում են, որ հիմնական անհաջողությունները ժողովրդից է գալիս ու սկսում են հիասթափվել, իսկ երբ սկսում են ժողովրդից հիասթափվել, կարող է մի պահ գա, որ ասեն՝ ձեզ չի հասնում: Մենք 4 իշխանություն ենք ունեցել եւ բոլորն էլ եկել են այն մտքին, որ այս ժողովրդին չի հասնում այն չարչարանքը, որն իրենք թափում են պետությունը կառավարելու համար, իսկ երբ հասնում է դրան, իր համար մեկ է՝ կհիվանդանաս, թե ոչ»,-բացատրում է Արծրուն Պեպանյանը:
Ըստ քաղաքագետի խոսքը իշխանական ֆրուստրացիայի մասին է եւ մինչեւ կորոնավիրուսի փուլը արդեն իսկ նկատելի էր , որ նոր իշխանությունն սկսում էր չսիրել ժողովրդին:
Նրա դիտարկմամբ՝ մասնավորապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում սկզբնական փուլում իշխանությունն անուշադիր էր ու լավ չէր պատկերացնում իրավիճակը, բայց հետո համապատասխան կոչերով հանդես եկավ, մինչդեռ ժողովուրդը համարժեք պահվածք չդրսեւորեց:
«Դուք ինքներդ,երբ անընդհատ ասեիք՝ դիմակ կրեք, դիմակ կրեք ու տեսնեիք, որ չեն կրում, չէի՞ք ասի, ձեր հերն էլ անիծած: Հիմա, նախկին իշխանությունները բարձրաձայն սա չէին ասում, այս նորերը , որ անփորձ են, իսկ առաջին դեմքն էլ իմպուլսիվ է, կարող է ասել, հետո զգա, որ սխալ արեց, ասում են այն, ինչ գալիս է իրենց ուղեղին: Մենք այս խնդիրը ունենք, հաջորդ իշխանությունն էլ գա, այս կրկնակի ֆրուստրացիան շարունակվելու է, մինչեւ մենք չհասկանանք սրա արմատները»,կարծում է Արծրուն Պեպանյանը:
Դիտարկմանը, որ ժողովուրդը մոլորության մեջ է հայտնվել հենց իշխանությունների անհեռատես հայտարարությունների պատճառով, Արծրուն Պեպանյանն արձագանքեց. «Այո, այդ անփորձությունն էլ կա, դա էլ է գալիս գումարվում, բայց եթե անգամ կորոնավիրուսը չլիներ, էլի փոխադարձաբար հիասթափվելու ընթացքը պետք է գար եւ էլի նույնն է լինելու: Արդեն 4-րդ անգամ մեր իշխանությունն ու ժողովուրդը թշնամանում են: Այսօր ժողովուրդը երկու մասի է բաժանվել՝ նիկոլապաշտներ եւ հականիկոլականներ, այսինքն, էլի գնում ենք նույն արահետով, մինչդեռ պետք է ի վերջո խորքային պատճառները հասկանալ, թե ինչո՞ւ արդեն 4-րդ անգամ մենք նույն պրոբլեմն ենք ունենում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ