Թեմաներ
Կիրակի 07 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/04/2020   23:13 Հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին 07/04/2020   23:02 Մոսկվայից ու Վորոնեժից չարտերային չվերթներ տեղի կունենան դեպի Երեւան. տոմսեր կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   17:43 Դատական դեպարտամենը պնդում է՝ առնվազն 2 անգամ ախտահանվում են ԲԴԽ, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը 07/04/2020   17:06 Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/04/2020   16:37 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 07/04/2020   16:24 Կասեցումներ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոներում 07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/04/2020   15:30 Հայաստանում տուրիզմի ոլորտում ակտիվությունը հավասարվել է զրոյի 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020   14:50 «Իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը». Վահագն Վարագյան 07/04/2020   14:31 ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. Ղազինյան 07/04/2020   14:22 Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. Ավինյան 07/04/2020   14:15 Արսեն Թորոսյանը կարծիքով՝ Հայաստանի նման երկրները պետք է մասնակցեն ամերիկյան դեղագործական ընկերությունների փորձարկումներին, որից հետո դեղերը արտադրվեն. 07/04/2020   14:06 Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   14:03 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/04/2020   13:56 Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում.Արմեն Մելիքբեկյան 07/04/2020   13:51 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ 07/04/2020   13:47 Զարուհի Բաթոյանի եկամուտը 2019 թվականին կազմել է 20 մլն 122հազար դրամ 07/04/2020   13:32 Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Արման Աբովյան 07/04/2020   13:19 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ 07/04/2020   13:16 Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 11 միլիոնից ավել մարդ. Worldometers.info 07/04/2020   13:11 Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին դատավճիռը՝ պահանջելով մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով 07/04/2020   13:09 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ 07/04/2020   12:46 Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին 07/04/2020   12:17 Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը 07/04/2020   12:04 Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ 07/04/2020   11:55 Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել 07/04/2020   11:40 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի 07/04/2020   11:26 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/04/2020   11:25 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի 07/04/2020   11:13 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին 07/04/2020   11:04 Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ 07/04/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 580 նոր դեպք է գրանցվել 07/04/2020   10:31 Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում... . Պետրոսյան 07/04/2020   10:24 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 07/04/2020   10:09 Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» 07/04/2020   10:03 Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» . «Հրապարակ» 07/04/2020   09:54 «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի. «Հրապարակ» 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/04/2020   08:42 Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» 07/04/2020   08:39 Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ» 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/04/2020   08:22 Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ» 07/04/2020   08:19 Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել.«Հրապարակ» 07/04/2020   00:15 Գենադի Խազանովը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը 07/03/2020   23:49 Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել
07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/03/2020   17:14 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/03/2020   14:50 ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/03/2020   17:22 Կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ կիրառվում է Պլակվենիլ դեղամիջոցը, որը այլ բարդություններ է առաջացնում. Բժիշկ 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   18:32 Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/03/2020   15:27 Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով. Արամ Անտինյան 07/03/2020   22:58 ԱՄՆ-ում ազատ են արձակել՝ 1000 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծին 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ»

Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   15:30  |  ԼՐԱՀՈՍ

2020 թ. մայիսի 5-ից շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի պաշտոնը թափուր է մնացել։ Օրենքով նախատեսված ժամկետներում, այն է՝ մինչև մայիսի 21-ը, գերատեսչության ղեկավարի թեկնածու չի առաջադրվել՝ խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները։ Ոլորտի ղեկավարումն արդեն տևական ժամանակ համակարգում են նախարարության փոխնախարարներ՝ Վահե Ջիլավյանը, Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը։ 

Բացի այն, որ ստեղծված իրավիճակը Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջների կոպիտ խախտում է, կա մեկ այլ խնդիր ևս՝ պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ կկայացվեն (կամ արդեն կայացվել են) այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալ հետագայում:

Այսպիսով, ինչո՞ւ շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի թեկնածու չի առաջադրվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ։ Անդրադառնալով՝ ո՞րն է առանց ղեկավարի մնացած գերատեսչության ֆենոմոնը հարցին, որը հանգեցրել է օրենքի կոպիտ խախտումների, Նարինե Կիրակոսյանը լավատեսական կանխատեսումներ չի անում. «Կարծում եմ՝ այսպիսով նախարարությանը սպասվում է Մշակույթի և Գյուղատնտեսության նախկին նախարարությունների տխուր ճակատագիրը՝ պարզապես այն կարող է լուծարվել և վերջ։ Որպես երկար տարիներ փորձառությամբ էկո թեմաներ լուսաբանող լրագրող, կարծում եմ, իրավունք ունեմ հայտնելու իմ  կարծիքն այս նախարարության ներկա վիճակի մասին, որն է՝ այսպիսի կարգավիճակով նախարարության կարիք չկա։

Փոխարենը՝ կարող է լինել կամ համակարգված և արդյունավետ աշխատող դեպարտամենտ կամ վարչություն։ Մանավանդ այն կազմով, որը հիմա կա, որտեղ ոչ մի կոմպետենտ մասնագետ համարյա չկա, ուրեմն ինչի՞ համար է այդ հսկա գերատեսչությունը։ Եթե շատ չմանրամասնենք, եկեք պարզապես փաստերով հասկանանք՝ իսկ ովքե՞ր են այս պահին առանց ղեկավարի մնացած այդ գերատեսչության պատասխանատու առաջին դեմքերը։

Բոլոր երեք փոխնախարարները որևիցե կապ բնապահպանության հետ չունեն։ Ինչ - որ չափով ոլորտի հետ կապ ունի միայն փոխնախարար Վարդան Մելիքյանը, որ բնապահպանական ծրագրերում՝ մասնավորապես «Ծառատունկ Հայաստան» ծրագրում աշխատելու որոշակի փորձ ունի։ Իրինա Ղափլանյանը երբևիցե բնապահպանական որևէ կառույցում չի աշխատել և ունի քաղաքագիտության մասնագիտացում, իսկ Վահե Ջիլավյանը պետական համակարգում հայտնի է եղել տնտեսագետի կարգավիճակով։

Եթե քննարկում ենք ոլորտը համակարգող փոխնախարարներին, եկեք նայենք նաև, թե ի՞նչ տվեց գնացած նախարարը բնապահպանության ոլորտին։ Նրա կողմից առաջարկված գրեթե բոլոր դրույթները՝ ընդհանուր հաշվով՝ 111 կետից բաղկացած, իբր արդեն կատարված ծրագրեր, սրանից ոչ մեկը նախարարության կողմից առաջարկված ծրագիր չի եղել, այլ ամենատարբեր ՀԿ-ների կողմից ներկայացված, մասնագիտական առումով անգրագետ, ինչ- որ անհասկանալի, անորոշ բաներ։ Այդ ծրագրերը չունեն ո՛չ պլան, ո՛չ քաղաքականություն, այնինչ դա պետք է լիներ նախարարության թիվ մեկ գործառույթը՝ ունենալ գործունեության հստակ մշակված պլան։ Ինչի՞ մասին է խոսքն այսքանից հետո... »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Նարինե Կիրակոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում, երբ գերատեսչությունը փաստացի ղեկավար չունի, չեն կարող օրինազանց որոշումներ ընդունվել կամ ապօրինի գործողություններ կատարվել, որոնք հետագայում ծանր հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն ոլորտի, այլև կառավարման ողջ համակարգի վրա, Նարինե Կիրակոսյանը նկատում է. «Եթե զերծ մնանք ընդհանրացնող գնահատական կամ տեսակետ հայտնելուց, եկեք քննարկենք փաստացի օրինակ։ Բոլորովին վերջերս Շրջակա միջավայրի նախարարությունը կորոնավիրուսի հետ կապված սոցիալական բեռը թեթեևացնելու համար Կառավարությանը 15-րդ հակաճգնաժամային ծրագիրն են առաջարկել, որ նախատեսում է ընդհանուր հաշվարկով 200. մլն դրամի սահմաններում ուռենիների տնկում։

Ի՞նչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում։ Նախ` հստակեցնենք, որ խոսքը ոչ թե տնկիների, այլ կտրոնների, այսինքն՝ ծառերից կտրված ճյուղերի մասին է։ Ես տեսա նաև իրենց կողմից տարածված տեսանյութը՝ թե ինչպես է իրականացվում այդ ծառատունկը։ Իրականում դա ոչ թե ծառատունկ էր, այլ մեղմ ասած՝ ծիծաղելի տեսարան, էլ չխոսենք այն մասին, որ դա կատարվում է արդեն այն ժամանակ, երբ ծառերը տերևակալած են, այսինքն՝ բոլորովին ոչ նախատեսված ժամանակին։

Այսինքն՝ ֆիքսենք, որ սա արդեն ուշացված գործողություն էր՝ ի սկզբանե։ Հիմա փորձենք հասկանալ ինչո՞ւ հենց ուռենիներ։ Իրենք մեկնաբանում են, որ ուռենիները տնկվում են տեղանքի առվակների կամ գետակների ջուրը պահպանելու, ՀԵԿ-երի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, այսինքն՝ խոնավության պահպանման համար, այնինչ հենց ուռենին իր արմատային համակարգով իրեն հարակից տարածքի ողջ ջրային պաշարները կլանելու հակում ունի։ Հենց այդ պատճառով է, որ ուռենիները հիմնականում տնկվում են ճահճուտային տարածքներում, որպեսզի կլանելով ճահիճների ջուրը՝ ցամաքացնեն դրանք։ Հիմա, երբ նայում ենք, թե որտեղ են այս նախագծի հեղինակներն իրականացնել իրենց այսպես ասած՝ ծառատունկը, հստակ տեսնում ենք, որ այդ տարածքներում առհասարակ ջրային պաշարներ չկան, օրինակ` ասենք՝ Սելիմի լեռնանցքում, կամ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում։ Շրջակա միջավայրի նախարարության այս ծրագրի պատասխանատուները հայտարարել են, որ արդեն իսկ 1 մլն. ուռենի են տնկել։

Հարց է ծագում՝ եթե դուք ծրագիրը նոր եք ներկայացրել՝ մոտավորապես 15 -20 օր առաջ, այդ ե՞րբ հասցրիք այդքան ուռենիներ տնկել։ Ուրեմն, դուք ունեցել եք արդեն տնկած ուռենիներ, հակառակ դեպքում՝ փաստացի տալոններով ներկայացրեք՝ որքա՞ն մարդ է աշխատել այդ ծրագրում, ամեն մի աշխատակից որքա՞ն ուռենու կտրոն է տնկել՝ կոնկրետ մատնանշած տարածքներում և արդյո՞ք դուք փաստաթղթերով ֆիքսված և օրենքի սահմաններում նախատեսված միջոցներով վճարե՞լ եք այդ մարդկանց։ Հետևաբար, երբ ամբողջովին համադրում ես՝ օրինակ այս ծրագրի բոլոր կետերը, մնում է միայն մի հետևության գալ՝ այս ծրագրում և՛ մասնագիտական անգրագիտության, և՛ բացարձակ կոռուպցիոն ռիսկեր կան։

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia ներկայացրած ծրագրի, նախատեսվում էր 6 մարզում 2 մլն ուռենի տնկելու համար մոտ 1000 նոր աշխատատեղ բացել, որից յուրաքանչյուրն օրական կարող էր մինչև 10 հազար դրամ վաստակել։ Կատարող կազմակերպություններից նշված էին ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անունները։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու, որը մինչ օրս ներկայացված չէ։ Սա փաստացի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջների կոպիտ խախտում է, որի արդյունքում ստեղծված իրավիճակը, նաև հետևանքները մնում են առկախ։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:20 29/05/2020  |  ՄամուլԶտումներ՝ նաեւ շրջակա միջավայրի նախարարությունում. «Փաստ»
14:29 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍ8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված ծրագիրը
15:33 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍՕդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է
13:07 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում ՇՄՆ Անտառային կոմիտեում
13:31 10/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ շրջակա միջավայրի նախարարությունում
10:41 08/04/2020  |  ՄեկնաբանությունԷս նախագիծը չբերեք խորհրդարան Սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը․ Նաիրա Զոհրաբյան
13:52 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍՇրջակա միջավայրի նախարարի տեղակալը քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրներ
13:48 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՇրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր
14:03 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքից ազատվել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի տնօրենը

Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]