Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   14:01 Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից 07/08/2020   13:57 Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ 07/08/2020   13:52 Որոշ մարդիկ բաց տարածքում կարող են դիմակ չկրել. Պարետը նոր որոշում է կայացրել 07/08/2020   13:46 Փաթեթը լուրջ քննարկման կարիք ունի, ո՞րն էր հրատապ ռեժիմով քննարկելու անհրաժեշտությունը. Արկադի Խաչատրյան 07/08/2020   13:37 Ինչու՞ են այդ հարցաշարերն ընտրողաբար ուղարկվել լրատվամիջոցներին. Անի Սամսոնյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին 07/08/2020   13:34 Դիմակը մինչև մարզեր է հասնում, դառնում է 200 դրամ. Թոշակառուները ամսեկան մեկ դիմակ են գնում. պատգամավոր 07/08/2020   13:23 21 օրից կստորագրեմ մեծ հաճույքով. Արարատ Միրզոյան 07/08/2020   13:18 Հուլիսի 9-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ 07/08/2020   13:00 Չենք վախեցել խոստովանել, որ արդարացված քայլ է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամի պարգեւավճար տալու մասին 07/08/2020   12:41 Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/08/2020   12:04 Հաշվի առնելով նախադեպը, ՄԻԵԴ-ը կսահմանի ՀՀ պարտավորությունը սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում. Գոհար Մելոյան. 07/08/2020   11:58 Ստեփանավան քաղաքում իրավիճակը լարված է. Ոստիկանները քաշքշում են թոշակառուներին 07/08/2020   11:55 ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը 07/08/2020   11:54 Սիսակ Գաբրիելյանը չբացառեց՝ դիմակների տուգանքը բարձրացնելու նախագիծ հնարավոր է կրկին լինի 07/08/2020   11:50 Քրիստիննե Գրիգորյան․ «Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին» 07/08/2020   11:46 Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը 07/08/2020   11:38 Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասն էլ կոնտակտավոր, իսկ հիմա հավաքվել ենք այստեղ ու նախագիծ ենք քննարկում. Գևորգ Գորգիսյանը՝ Սիսակ Գաբրիելյանին 07/08/2020   11:35 Կորոնավիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում 07/08/2020   11:31 Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար 07/08/2020   11:25 ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները 07/08/2020   11:22 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ. Ամենաերիտասարդը 34-ամյա կին է 07/08/2020   11:14 Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է. Աննա Հակոբյան 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   10:55 ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 07/08/2020   10:42 Մխիթար Հայրապետյանը փոխարինում է Վարազդատ Կարապետյանին 07/08/2020   10:38 Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում. Սամվել Մարտիրոսյան 07/08/2020   10:30 Մահվան ելքով ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին 07/08/2020   10:16 «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը. «Հրապարակ» 07/08/2020   10:13 Սկսել եմ ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ. Պիտի գնդակահարեն, թող տանեն գնդակահեն. Նորայր Դավիդյան . «Իրավունք» 07/08/2020   10:08 Մոբիլիզացիան որեւէ արդյունք չի տալիս. «Փաստ» 07/08/2020   10:00 Ավելի քան 20 մլն դրամ ճանապարհային հարկ պակաս է վճարվել․ ինչքան պարտք է կուտակվել. «Ժողովուրդ» 07/08/2020   09:53 Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ» 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/08/2020   09:39 «Յուղոտ պատառներ». Սամվել Ալեքսանյանը առիթը բաց չի թողնում. «Իրավունք» 07/08/2020   09:35 Դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով. «Ժողովուրդ» 07/08/2020   09:27 Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան. «Ժողովուրդ» 07/08/2020   09:22 Չկա մեկը, որ ասի, թե Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի. «Հրապարակ» 07/08/2020   09:20 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք» 07/08/2020   09:12 ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորումի պատճառով նիստը չի կայացել. Ովքեր են մասնակցել. «Հրապարակ» 07/07/2020   23:48 Երևանում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ 07/07/2020   23:28 Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցությունները դադարեցնելու հնարավորության մասին: Նա նեղացած է ԵԱՀԿ Մինսկի խմբից 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/07/2020   23:02 Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով 07/07/2020   22:35 Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի 07/07/2020   22:31 Ռուսաստանում թույլատրել են՝ ուղեւորներին ավիատոմսի փոխարեն վաուչերներ տրամադրել 07/07/2020   22:09 Դուրս է գալիս, որ ոստիկանները իշխանության հարճերն են. Նարեկ Սամսոնյան 07/07/2020   21:55 Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կենտրոնում. Մեդիա Պաշտպան 07/07/2020   21:43 Կապան քաղաքում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք
07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   17:20 Դատարանի որշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց 07/06/2020   16:55 ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նախազգուշացրել են՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ չարտահայտվել. «Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ» 07/06/2020   20:26 Հայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը

Մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան 06/02/2020   17:07  |  Վերլուծություններ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրում է.

«Դեռևս անցյալ տարի ես մի քանի անգամ զգուշացրել եմ գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակով բարձրացման աննպատակահարմարության մասին։ Իմ բոլոր գնահատականները և մտահոգությունները մնում են ուժի մեջ։

Ուզում եմ սկսել այն կետից, որ պետության մեջ շատերն ազատված էին գույքահարկի վճարման պարտականությունից, իսկ շատերի համար հարկը բավականին ցածր էր։ Այս իրավիճակը հասկանում էին թե՛ իշխանությունները, թե՛ տնտեսագետները, թե՛ պրոֆեսիոնալ լրագրողները, թե՛ ընդդիմությունը։ Քաղաքական իշխանությունը հասկանում էր այս հարցում կտրուկ փոփոխությունների հնարավոր կործանարար ազդեցությունը տնտեսական ակտիվության և, ընդհանրապես, երկրում կայուն զարգացման վրա։

Ըստ էության՝ այս պահին Հայաստանում գործում է աշխարհի միակ կառավարությունը, որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում՝ բնակչության համար ուղիղ հարկատեսակն անգամներով բարձրացնելու մասին։ Սա, ամեն ինչից զատ, էական բացասական ազդեցություն է ունենալու անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի վրա։ Այս քայլն իրոք տարօրինակ է։

Բոլոր այն խոսակցությունները, թե կառավարությունը ներդնում է սոցիալական արդարության համակարգ, այն է՝ հարուստները մուծում են ավելի շատ, բացարձակ դատարկախոսություն են, քանի որ այս տարվա հունվարից՝ կառավարության որդեգրած նոր քաղաքականության արդյունքում, գործում է եկամտահարկի գանձման համահարթ տարբերակը, որով կառավարությունն ինքը փաստացիորեն հրաժարվեց մինչ այդ գործող «հարուստները մուծում են ավելի շատ» սկզբունքից։

Նախ` փորձենք հասկանալ, թե ով է մեր երկրում գույքի սեփականատերը։ Քաղաքացին կարող է արժեքավոր գույքի սեփականատեր դառնալ ամենատարբեր հանգամանքներում.

ա. ժառանգության կամ նվիրատվություն

բ. նախկինում գործերը լավ էին, գնել է

գ. օգնել են արտերկրի բարեկամները, ինչը տարածված երևույթ է նաև գործող իշխանությունների ներսում

դ. ընդամենը 15-20 տարի առաջ այդ գույքն արժեր տասնապատիկ անգամ ավելի էժան

ե. Շատերին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից, հաճախ՝ մայրաքաղաքի բավականին թանկ հատվածներում, իսկ այսօր նրանց եկամուտը բավականին ցածր է (թոշակառուներ, մտավորականության ներկայացուցիչներ՝ գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։

Շատ մեծ թվով ընտանիքներ առ այս պահը չեն մուծել գույքահարկ, իսկ հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նույնպես նոր իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել. հետևանքներն ամենևին պարզ չեն։

Ինչ է ստացվում. ընթացիկ եկամուտները, այդ թվում՝ շատ բարձր, հարկվում են հավասարաչափ, իսկ գույքը՝ սոցիալական արդարության սկզբունքով։ Հաճախ լսում եմ այն հակափաստարկը, թե շատերը կարող են վաճառել իրենց թանկ անշարժ գույքը կենտրոնում և տուն գնել ավելի համեստ թաղամասերում, այդպիսով՝ վճարելով ավելի ցածր գույքահարկ։ Այստեղ, բացի աղավաղված բարոյական հարթությունից, կա նաև այլ՝ խիստ էական խնդիր. անշարժ գույքի շուկայի փլուզման և պահանջարկի անկման ֆոնին պարզապես հնարավոր չի լինելու վաճառել և տեղափոխվել, կատարել որևէ՝ քիչ թե շատ նորմալ պայմաններով գործարք։

Ինչպե՞ս կանդրադառնա գույքահարկի բարձրացումը այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիպոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին այլ խաղի կանոններով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է՝ տնտեսության այն ճյուղերի ներկայացուցիչների, որոնց աշխատավարձերը, եկամուտները համեմատաբար բարձր են, և նրանցից շատերն իրենց թույլ են տվել՝ ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած՝ նաև այսպես կոչված թանկ վայրերում։

Մի առիթով ես ասել եմ և հիմա ուզում եմ հիշեցնել, որ գործող կառավարությունը ցանկանում է բարձր հարկեր սահմանել այն գույքի վրա, որի հետ ինքը որևէ կապ չունի. այդ գույքը ստեղծվել է կամ ԽՍՀՄ ընթացքում, կամ՝ 2000-2018թթ. ընթացքում։ Մարդիկ, ըստ էության՝ բոլորը, ձեռք են բերել իրական կարողություն 2000-ականներից սկսած, երբ այն ժամանակվա իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ անշարժ գույքի գինը Հայաստանում սկսեց բարձրանալ։ Դրան զուգահեռ՝ մեծ թափով կառուցվում էին նոր շենքեր։ Աբսուրդը նրանում է, որ «վատ» իշխանությունների օրոք մարդկանց կարողությունը անշարժ գույքի առումով մեծանում էր, իսկ գործող «լավ» իշխանությունների օրոք նրանց բարեկեցությունը նույն ոլորտում նվազելու է։

Գույքահարկի՝ Երևանում գործող դրույքաչափերը՝ բացարձակ թվերով, համեմատելի են Վրաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Հունաստանի և այլ երկրների հետ։ Այս նախագծի ընդունմամբ՝ գույքահարկը Հայաստանում դառնալու է ամենաբարձրը տարածաշրջանում և ամենաբարձրերից մեկը Եվրոպայում՝ հաշվի առնելով մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ և բնակչության իրական եկամուտները։ Որոշ երկրներում ընդհանրապես բացակայում է այդ հարկատեսակը, ինչպես, օրինակ, Հունգարիայում։ Այսպիսով մենք կրկին դառնալու ենք ռեկորդակիր՝ բացասական իմաստով։

Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի՝ առողջապահության ոլորտում։ Ես զգուշացրել եմ և հիմա էլ պնդում եմ նմանատիպ վտանգի առկայության մասին՝ կրթության համակարգում։ Վերջին որոշումների արդյունքում, վստահաբար ասում եմ, մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման։

Վստահ եմ՝ Հայաստանի ցանկացած հաջորդ կառավարություն հրաժարվելու է այս գաղափարից և առաջարկելու է գույքահարկի խնդրի ավելի խելամիտ լուծում, որի հիմքում լինելու են տնտեսական աճի խթանումը և բնակչության գործարար ակտիվության խրախուսումը։

Տարիներ առաջ, լինելով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար և նախագահի աշխատակազմի ղեկավար, անցկացրել եմ բազմաթիվ խորհրդակցություններ՝ գույքահարկի թեմայով, այդ թվում՝ ներկայիս ֆինանսների նախարարի մասնակցությամբ։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա պնդում եմ, որ այս մոտեցման հիմնական փաստարկներն արհեստական են, և բոլոր պոտենցիալ ռիսկերը՝ թերագնահատված։ Ընդհանրապես դժվար է հակազդել ֆինանսների նախարարին, եթե պետության մեջ չկա նպատակային տնտեսական քաղաքականություն և համապատասխան թիմ: Այն ժամանակ հնարավոր եղավ կասեցնել գույքահարկի ագրեսիվ բարձրացման քաղաքականությունը, հիմա կարծես թե չկան այն անհատները, որ կանեին դա։

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ ժամանակին, դարձյալ Ֆիննախի նախաձեռնությամբ, մտցվեց այսպես կոչված «շքեղության հարկ»՝ թանկ ավտոմեքենաների համար։ Ես այդ ժամանակ առաջարկում էի՝ բարձրացնել գույքահարկը՝ գերթանկ մեքենաների համար։ Բայց մտցվեց ակցիզային հարկ, որը բերեց ներկրվող մեքենաներից բյուջե մտնող մուտքերի կտրուկ անկմանը. խոսքը տասնյակ միլիարդների մասին է։ Այդ գաղափարից ստիպված եղան հրաժարվել։ Այսօրվա մոտեցման անարդարությունը նրանում է, որ եթե մեքենան կարելի է չգնել՝ ժամանակի իքս հատվածում, ապա անշարժ գույքն արդեն գոյություն ունի, և բազմաթիվ սեփականատերերի համար, այդ թվում՝ սփյուռքից, սա դառնալու է իրական գլխացավանք։ Չի կարելի կտրուկ և ոչ խելամիտ կերպով փոխել առանձին ոլորտներում կենսագործունեության՝ տասնամյակների ընթացքում ձևավորված կանոնները, փոխարենը՝ շատ հեշտ է դրանք փլուզել ամիսների ընթացքում։

Արդյունքում.

– Անհասկանալի է, թե ինչպիսի ֆինանսական արդյունքներ են ակնկալվում այս որոշումից. այդպես էլ չեն հնչում լիարժեք թվեր

– Անհասկանալի են մնում բյուջետային պոտենցիալ կանոնները. գույքահարկի բարձրացման և ակնկալվող մուտքերի ավելացման պարագայում արդյո՞ք պետությունը շարունակելու է նույն չափերով դոտացիա տրամադրել համայնքներին։ 2017-2018 թթ. այս գաղափարի հեղինակներն առաջարկում էին՝ կրճատել դոտացիաները և խնայված գումարը թողնել բյուջեում։ Սա էլ հենց հանդիսանում էր այդ գաղափարի դեմ հիմնական հակափաստարկը դեռ այն ժամանակ։ Սա արդար չէ համայնքների հանդեպ, քանի որ համայնքի հնարավորություններն, այսպիսով` որևէ կերպ չեն ավելանալու։

– Ինչպիսի՞ն են լինելու տնտեսական հետևանքները, բացի անորոշ «սոցիալական արդարություն» ձևակերպումից։ Օրինակ՝ ինչպե՞ս կանդրադառնա գույքահարկի բարձրացումը ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ և այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Որքանո՞վ գույքահարկի նոր դրույքաչափերը կանդրադառնան ծառայությունների գների, այդ թվում՝ տների և տարածքների վարձակալության և տնտեսության այլ ոլորտների վրա։ Քանի՞ բիզնես և աշխատատեղ կփակվի, քանի՞սը կբացվի (վերջինի վրա խիստ կասկածում եմ)։

Ի դեպ, մենք բոլորս կենտրոնացել ենք ֆիզիկական անձանց կողմից վճարվելիք գույքահարկի վրա և պատշաճ ուշադրություն չենք դարձնում արտադրական շենք-շինությունների հարցին։ Ես մինչ այս պահը չեմ տեսել որևէ գնահատական և հաշվարկ՝ այն մասին, թե ինչպես կազդի գույքահարկի բարձրացումը տնտեսական ակտիվության վրա, ինչպես կխթանի ներդրումները երկրում ընդհանրապես և ներդրումներն արտադրական ոլորտում՝ մասնավորապես։ Որքանո՞վ կնպաստի նման մոտեցումը արտադրության մեջ առավել արդյունավետ գնագոյացմանը։ Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ նոր լրացուցիչ հարկային ծախսերը բիզնեսների համար զուգընթաց են նոր ձևավորվող ռիսկերին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ Ընդ որում՝ այդ սակագներն առաջին հերթին բարձրանալու են արտադրող սպառողների համար։

Կա՞ արդյոք լիարժեք գիտակցում այն բանի, որ շատերի համար գույքահարկը բարձրանալու է հինգից տասնհինգ անգամ, հատկապես՝ մայրաքաղաքի կենտրոնում և այլ «թանկ» վայրերում։ Արդյո՞ք մարդիկ պատրաստ են վճարել նման գումարներ։ Նրանցից շատերը ստիպված են լինելու վիճարկել այս թվերը դատարանում, ինչը լրիվ հասկանալի է։ Փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարարի պաշտոնում աշխատելու տարիներին ինձնից և իմ թիմից պահանջվեց մոտ վեց տարվա հետևողական աշխատանք՝ տեղական հարկերի հավաքագրումները 80-85 տոկոսի հասցնելու համար, այն էլ՝ նվազագույն դրույքաչափերի պարագայում։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչ ծավալ է կազմելու հավաքագրումը արդեն բարձր դրույքաչափերի պարագայում։ Արդար պետությունը չի կարող և չունի իրավունք՝ նման կտրուկ ձևով փոխելու խաղի կանոնները։ Մտածե՞լ եք արդյոք, թե որքանով դա կնպաստի պետության և քաղաքացու միջև փոխվստահության ձևավորմանը։

Նախագծի կողմնակիցները որպես կարևոր փաստարկ նշում են եվրոպական որոշ զարգացած պետություններում գործող բարձր դրույքաչափերը՝ առավել թանկ բնակավայրերում գտնվող գույքի վրա։ Զարմանալիորեն՝ նման փաստարկ բերողները հաշվի չեն առնում Հայաստանի՝ որպես հետխորհրդային երկրի առանձնահատկությունը, որտեղ բնակչությունը քաղաքում բաշխվում էր սոցիալական բազմազանության սկզբունքով, ինչն ամենևին վատ մոդել չէ սոցիալական պետության սկզբունքներով առաջնորդվող երկրի համար։ Մեզ համար շատ ավելի ճիշտ է թողնել, որպեսզի ավելի դանդաղ, բնականորեն, շուկայի և քաղաքի նոր մշակութաբանության ձևավորման արդյունքում կազմավորվի քաղաքի բնակչության լանդշաֆտը, քան՝ կտրուկ ֆինանսական գործիքներով միջամտել և թելադրել բնակֆոնդի «վերաբաշխում», ստիպել մարդկանց՝ փոխել իրենց նախընտրությունները, այդպիսով՝ վերջնականապես փոխելով քաղաքի կենտրոնի բնակչության քարտեզը։

Ցանկացած օրենքի կիրառում պետք է հաշվի առնի միջազգային փորձը, բայց առավել՝ տվյալ երկրի առանձնահատկությունները։ Իսկ այս շրջանում ընդունվող և կիրառման պատրաստվող ցանկացած օրենք պետք է հաշվի առնի ոչ միայն երկրի և տնտեսության առանձնահատկություններն ընդհանրապես, այլև այն տնտեսական ծանր իրավիճակը, որում հանրապետությունը հայտնվելու է համավարակի պատճառով, և որի նշաններն արդեն երևում են, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայում։ Կարելի է անգամ ավելի արմատական գտնվել և ասել, որ այս շրջանում հրատապ կարգով պետք է քննարկվեն և ընդունվեն միայն այն օրենքները և կարգավորումները, որոնք կթեթևացնեն տնտեսական վիճակը և կմեղմեն ճգնաժամի հետևանքները։

Եվ, վերջապես, այս օրենքը խիստ վիճահարույց կարող է լինել սահմանադրականության տեսանկյունից։ Ես չեմ ուզում այս պահին հրապարակայնացնել դրա վերաբերյալ իմ դիտարկումները, թողնելով դա իրավաբաններին, բայց պատրաստ եմ հետագայում ներկայացնել դրանք, երբ օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկում ծավալվի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:28 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը
13:53 23/04/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ
16:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
13:34 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը
13:04 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում
13:19 08/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով երկու միջնորդությունները
17:27 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան
10:02 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը
18:49 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը
19:50 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ.

Տեսանյութեր

07/08/2020   11:40 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]