ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էլինար Վարդանյան. Եկեք չկեղծենք նաև քննարկումը 06/02/2020 11:35 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրել է.
«Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։ Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բանակարանների գույքահարկը՝ միջինը 10200 դրամ։
Բայց պետք է նույնքան ազնիվ լինել, և ասել, որ իրապես մինչև 10 մլն արժողությամբ բնակարանները շատ քիչ թիվ են կազմում։ Կարծում եմ տեղյակ եք նաև, որ այդպիսի շուկայական արժեքով բնակարան Երևանում հնարավոր չէ գտնել։ Եթե ելնում ենք այն մոտեցումից, որ միջին եկամուտ ունեցող անձինք չպետք է ապրեն լավ թաղամասերում, պետք է անկեղծորեն այդպես էլ ասել։
Ո՞վ է ասում, թե մայրաքաղաքի լավ թաղամասերում, թանկ հատվածներում ապրում են միայն բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստացող մարդիկ։ Ո՞վ է ասում, որ 50 մլն դրամ արժեքով անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն հանցավոր ճանապարհով եկամուտ ունեցողները։ Այդպիսի բնակարան մարդիկ կարող էին ձեռք բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, կարող էին ստանալ որպես ժառանգություն, կամ պարզապես գույքը կարող էր բաժին հասել Խորհրդային Միության շրջանից։
Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (թոշակառուներ, գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Մինչև 50 մլն դրամ արժեք ունեցող գույքի համար մոտ 108000 դրամ գույքահարկ է նախատեսվում։ Հիմա պատկերացրեք կենսական խնդիրները լուծել չկարողացող, սպառած գազի և էլեկտաէներգիայի համար վճարել չկարողացող մարդուն պարտավորեցնում եք տարեկան վճարել 108000 դրամ գույքահարկ։
Հաճախ բերվում է նաև այն հակափաստարկը, թե շատերը կարող են վաճառել իրենց թանկ անշարժ գույքը և գնել ավելի համեստ տուն, ավելի համեստ թաղամասում և ազատվել բարձր գույքահարկից։ Իսկ պատկերացնում եք, թե սա ինչպիսի ցնցում կառաջացնի անշարժ գույքի շուկայում։ Հասկանալի է, չէ, որ պարզապես հնարավոր չի լինելու կատարել քիչ թե շատ նորմալ պայմաններով գործարք։
Քիչ չեն դեպքերը նաև, երբ բնակարանները ձեռք են բերվել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով բոլորովին այլ հաշվարկներով։ Մարդիկ տարիներով աշխատում են, որպեսզի նորմալ թաղամասում նորմալ տուն ձեռք բերեն։ Պատկերացնում եք այդ խավի համար ինչպիսի լրացուցիչ խնդիրներ են ստեղծվելու։ Երբևէ պատկերացրել եք վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը ինչպիսի ծանր բեռ է։
Ի՞նչն է խանգարում գնալ բաց քննարկման, լսել հիմնավորումներ, հակափաստարկներ։
Նոր կարգավորումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ նաև անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի վրա։ Այդ հարցին առաջիկայում կանդրադառնանք մանրամասն վերլուծությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ