Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Համավարակային աղետի եւ պատասխանատվության մասին. Ավետիք Չալաբյան 06/01/2020   10:39  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին, կառավարության կատարած սխալներին ու աղետից խուսափելու տարբերակներ է առաջարկել:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Չորս շաբաթ առաջ, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարեց կարանտինային միջոցառումների մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ դա վաղաժամկետ է, և մեր պայմաններում բերելու է վարակի տարածման կտրուկ արագացմանը։ Այն պահին, պաշտոնապես Հայաստանում կար դեռևս 2500 վարակակիր, և առողջապահական համակարգը դեռ կարողանում էր սպասարկել նրանց։ Հիմա, երբ վարակակիրների թիվը գերազանցել է 9000-ը, հիվանդանոցներում արդեն մահճակալները չեն հերիքում, մահացությունը սարսափելի տեմպերով աճում է, ժամանակն է մի պահ կանգ առնել, փորձել հասկանալ, թե ինչն է անցած ամսվա ընթացքում սխալ արվել, և ինչ տարբերակներ ունենք՝ խուսափելու համատարած աղետից։

Անցած շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և մոտենում է «իտալական» սցենարին, թեև իրեն հատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում և սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Սակայն արդյո՞ք դիմակ կրելը բավարար էր, որպեսզի մենք կանխեինք վարակի սրընթաց տարածումը, և կամ առանձին վերցված քաղաքացին միշտ հնարավորություն ու՞ներ սոցիալական հեռավորություն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։

Կից գրաֆիկը ցույց է տալիս, որ դեռևս երեք շաբաթ առաջ, համաճարակային իրավիճակը Հայաստանում, թեև արդեն բարվոք չէր, սակայն դեռ վերահսկելի էր, և մահացությունը գտնվում էր մեր հարևան երկրների միջինի մակարդակում։ Ամսվա վերջին սակայն, համավարակի սրընթաց տարածման հետևանքով, այն արդեն կտրուկ աճել է, և այս պահին մահացությունը Հայաստանում ցավոք աշխարհում ամենաբարձրերից է։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ, մասնավորապես՝

Ա) Հայաստանում բացարձակ անբավարար է թեստավորումը՝ օրինակ, մեկ միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում մինչ այժմ կատարված է 19 հազար թեստ, որից 16%-ը՝ դրական արդյունքով, այն դեպքում երբ հարևան Ադրբեջանում կատարված է 29 հազար թեստ, և միայն 1,8%-ից ՝ դրական արդյունքով: Սա հսկայական տարբերություն է, և ցույց է տալիս, որ Կառավարությունը ձախողել է թեստավորման կազմակերպումը։ Դա էլ հանգեցրել է նրան, որ վարակը մեզ մոտ վաղ շրջանում չի ախտորոշվում և շարունակում է անարգել տարածվել, մինչև ակնհայտ ախտանիշների ի հայտ գալը։ Նույնիսկ այս դեպքում, առողջապահական հաստատությունները վերջերս հաճախ հրաժարվում են թեստավորել մարդկանց, քանի որ այլևս բավարար կարողություն չունեն: Առողջապահության նախարարը պետք է ի վերջո պատասխան տա, թե ինչու՞, ունենալով երեք ամիս ժամանակ, մինչ այժմ ձախողել է թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքի ծավալումը, ինչու՞ բավարար քանակությամբ թեստեր չի գնել մեր գործընկեր երկրներից, և ինչու՞ է այս ամենը վերջին օրերին արդեն մատնվել է բացարձակ ինքնահոսի։

Բ) Վարակի փոխանցման հիմնական տեղերից մեկը հանրային տրանսպորտն է։ Ոչ մի դիմակ չի օգնի այնտեղ, որտեղ մարդիկ իրար ֆիզիկապես մոտ են գտնվում, և որտեղ օդի մեջ օրվա ընթացքում կուտակվում է վիրուսների մեծ քանակություն։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա հիմվելով է պարետատունը թույլ տվել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ներկա պայմաններում, մարդիկ պետք է տեղաշարժվեին միայն անձնական մեքենաներով և տաքսիներով, իսկ Կառավարությունը, մինչև համավարակի մարելը, պետք է մեխանիզմ գտներ գործատուների հետ միասին՝ փոխհատուցելու նրանց լրացուցիչ ծախսերը, առավել ևս, որ դրանք աստղաբաշխական չեն, և բազմաթիվ տաքսիների լրացուցիչ աշխատանքով կապահովեին։ Ժլատը կրկնակի է վճարում, և Կառավարության ձգտումը՝ ամեն ինչում խնայել, բերել է նրան, որ մենք արդեն մարդկանց կյանքերի գնով են վճարում։ Ընդ որում, որպես կանոն, այստեղ տուժում են հասարակության առավել խոցելի խավերը, որոնք բավարար միջոցներ չունեն սեփական ավտոմեքենաներով կամ տաքսիներով տեղաշարժվելու համար, և որոնց Կառավարությունը պետք է առաջին հերթին նեցուկ լիներ այս ծանր օրերին։

Գ) Վարակի տարածման մյուս մեծ աղբյուրը մի շարք օլիգարխների սեփականության տակ գտնվող տարբեր խոշոր ֆաբրիկաներ են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են անխուսափելիորեն առաջանում, և որտեղ ձեռք առնված միջոցառումները բացահայտ անբավարար են եղել։ Իմ համեստ կարծիքով, այս ֆաբրիկաներում, դիմակով թե առանց դիմակ, հնարավոր չի ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ, եթե մարդկանց կուտակումը կտրուկ չնվազեցվի։ Դա նշանակում է, որ կամ նրանք պետք է աշխատեն մի քանի հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրում երեք-չորս անգամ քիչ մարդ է ներգրավված, կամ էլ մասնակի կրճատեն արտադրության ծավալները։ Դրան գումարած, կան ամբողջ աշխարհում արդեն փորձարկված բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել մարդկանց անմիջական շփումները արտադրության մեջ։ Պարետատունը պետք է դրանց ստանդարտները պարտադրեր ձեռնարկություններին, և խստությամբ հետևեր դրանց կատարմանը, ոչ թե անիմաստ զբաղվեր հեռախոսազանգերի միջոցով տեղորոշմամբ՝ մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում դա այլևս որևէ արդյունք չէր կարող տալ։

Դ) Վերջապես, ծառայությունների ոլորտում սպասարկման մի շարք տեսակներ անխուսափելիորեն կապված են մարդկային շփման հետ։ Մինչև համաճարակային վիճակի կայունացումը, դրանց աշխատանքը չէր կարելի վերսկսել, իսկ հիմա նորից պետք է կասեցնել, իսկ այդ ոլորտների աշխատողներին էլ խելամիտ փոխհատուցում տրամադրել աշխատանքը դադարեցնելու դիմաց։ Նաև, բնակչության շրջանում պետք է ընդլայնել բացատրական աշխատանքը, հերքելու այն անհեթեթ պնդումները, որ կորոնովիրուսը ֆիքցիա է, սովորական գրիպ է, և այլն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացում վախճանված մեր ավելի քան 50 քաղաքացիների կորուստը բավական է, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք համավարակին։

Կարելի է մի շարք այլ քայլեր ավելացնել, սակայն այսօր սահմանափակվելով այսքանով, ցանկանում եմ հիշեցնել՝ մենք արդեն անցել ենք այն կրիտիկական շեմը, երբ վարակվածների թիվը գերազանցել է առողջապահական համակարգի կարողությունները, և եթե չկասեցնենք վարակի տարածման տեմպերը, ապա իսկապես կբախվենք համատարած աղետի՝ հարյուրավոր նոր զոհերի, երկրի միջազգային մեկուսացման, խորը տնտեսական անկման, և գուցե նաև, արտաքին ագրեսիայի։ Միջոցների մասին վերը ասել եմ, պարետատունը պետք է սկսի դրանք (և ոչ միայն) կտրուկ և առանց հապաղման կիրառել։ Կարծում եմ, որ առնվազն պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն՝ նրանք այս ընթացքում ցույց են տվել ճգնաժամային կառավարման գործում իրենց անկարողությունը, սակայն մեծ հաշվով, սա Կառավարության ընդհանուր ձախողումն է, և ի վերջո պետք է հենց այն հավաքական պատասխանվություն ստանձնի մեր քաղաքացիների կորսված կյանքերի համար։

Մինչև այդ, յուրաքանչյուրիդ կոչ եմ անում չթուլացնել ձեր զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:04 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը. Ավետիք Չալաբյան
10:25 25/05/2020  |  ՄեկնաբանությունԻշխանափոխության տեսլականը. Չալաբյան
10:40 22/05/2020  |  ՄեկնաբանությունԵթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան
11:40 18/05/2020  |  ՄեկնաբանությունԻշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից. Ավետիք Չալաբյան
13:10 11/05/2020  |  ՄեկնաբանությունԱվետիք Չալաբյան. «Նոր» արտաքին քաղաքականության պերճանքը և թշվառությունը
11:21 05/05/2020  |  ՄեկնաբանությունՄենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է. Չալաբյան
10:22 01/05/2020  |  ՄեկնաբանությունԿանխել կառավարվող քաոսը. Ավետիք Չալաբյան
09:53 01/05/2020  |  ՄեկնաբանությունԿանխել կառավարվող քաոսը․ Ավետիք Չալաբյան
10:33 29/04/2020  |  ՄեկնաբանությունՀուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան
10:26 28/04/2020  |  ՄեկնաբանությունԻ վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը. Չալաբյան

Արխիվ

[]