ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 06/01/2020 15:11 | ԼՐԱՀՈՍ
Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ողջ ընտանիքի հետ միասին կորոնավիրուսի վարակակիր են դարձել, պարզվում է ո՛չ կառավարության աշխատակազմում, ո՛չ Առողջապահության նախարարությունում նպատակահարմար չեն համարում վարչապետի նեղ կոնտակտային շրջանակին մասսայական թեստավորման ենթարկել եւ սա այն դեպքում, երբ հայտարարվում է, որ նա վարակվել է խորհրդակցության ժամանակ։
Վարչապետի կեցավայրում մեկուսացած, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին պատմում է, թե ինչպես է դա տեղի ունեցել և հավանաբար դրա պատճառը, ըստ նրա, առանց պաշտպանիչ միջոցների՝ տվյալ դեպքում առանց ձեռնոցների ջրի բաժակներին կպած աշխատակիցն է։
«Խոհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը, իհարկե նկատողություն արեցի ու առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն մարդը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, հաշվի առնելով նաև հանրապետության ողջ տարածքում կիրառության մեջ մտած հակահամաճարակաբանական միջոցառումներն ու խստացումները, ենթադրվում էր, որ կառավարության աշխատակազմում, այնուհետև նրա հետ կոնտակտավորների շրջանակն անհապաղ թեստավորման կենթարկվի, պարզելու համար որքա՞ն տարածված է վարակն ու ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել տվյալ իրավիճակում։ Պարզելու համար՝ թեստավորման և հակահամաճարակաբանական ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել կառավարության աշխատակազմում, «Փաստինֆոն» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Վարչապետի կորոնավիրուսով վարակվածության փաստից հետո, սակայն պարզվում է կառավարության աշխատակազմի վարակվածության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական տվյալ։ Այս մասին հայտնում է Մանե Գևորգյանն ու ավելացնում՝ կառավարության աշխատակազմում այս պահին ամբողջական թեստավորում անցկացնելու անհրաժեշտություն նույնպես չկա։
Նույնն է հաստատում նաև Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը և հավելում՝ մասսայական թեստավորման մասին այս պահին խոսք չկա, որովհետև այդպիսի ցուցում չկա։
Ո՞վ է արդյո՞ք վարակակիր աշխատակիցը և արդյոք նա ինքը այլ վարակների աղբյուր չի հանդիսացել և թե ի՞նչ պատճառաբանությամբ մասսայական թեստավորման չեն ենթարկվում վարչապետի նեղ կոնտակտային շրջանակը՝ կառավարության աշխատակազմում, մեզ պարզել չհաջողվեց։ Այս իրավիճակում, սակայն, առնվազն անհասկանալի է դառնում վիրուսի կանխարգելմանն ուղղված մասսայական խստացված միջոցառումների տարածումը հանրապետության ողջ տարածքում, ընդհուպ մինչև տեղորոշման վերաբերյալ ընդունված և խիստ հակասական վերաբերմունքի արժանացած օրենքը, երբ արդեն իսկ վիրուսի օջախ հանդիսացող կառավարության աշխատակազմում դրա ահրաժեշտությունը չի տեսնում ո՛չ առողջապահության նախարարությունը, ո՛չ կառավարության աշխատակազմը։
Մնում է ենթադրել միայն՝ իսկ հավաստի՚ են արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ հիվանդացության լուրերը։
Թերևս այս հարցը չծագեր, եթե այդ մասին չհայտարարեր ինքը՝ վարչապետ Փաշինյանը եւ ով է ստում՝ Փաշինյանը, որ ջուր մատուցող աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, թե իր մամուլի քարտուղարը, որ կառավարությունում այլ վարակակիրներ չկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ