ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախ՝ երեխաներին պաշտպանեք շներից, հետո՝ շներին մարդկանցից 06/01/2020 20:52 | ԼՐԱՀՈՍ
«Մեծերի համար երեխայի լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ բոլոր դեպքերում»՝ այսօր, հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ցավոք, այդ բոլոր դեպքերի մասին տոնական այս օրը հայտարարություններ արվում են ամենաբարձր մակարդակներով, սակայն տոնից անդին ի շահ և ի նպաստ երեխաների ընդունված բազմաթիվ ՀՀ օրենքների, որոշումների, իրավական ակտերի, նաև՝ միջազգային կոնվենցիաների ստորագրման և վավերացման համատեքստում ենք հայտնաբերում, որ տվյալ փաստաթղթերը, մեղմ ասած, խութեր ու խոռոչներ ունի, որ տողատակերում հնարավոր է՝ ոչ թե ի շահ, այլ՝ ի վնաս երեխայի լինի:
Մեր երեխաների վրա մենք դողում ենք, երեխաները մեր անպարագիծ սերն են, սակայն որքան էլ սիրով ու գորովանքով շրջապատված, այնուհանդերձ, մեր իրականության մեջ էլ երեխաները հաճախ՝ կամա թե ակամա ենթարկվում են բռնության:
Թարմ դեպքը բոլորիս աչքի առաջ է, որ ահազանգեցին բոլոր լրատվամիջոցները՝ օրերս Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող շների ոհմակը հարձակվել է երկուսուկես տարեկան երեխայի վրա և նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից էլ՝ մայրաքաղաք։ Տեղեկությունը հաստատել է նաև «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենը, նշելով, որ իրենք առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, բայց քանի որ երեխան պարանոցի շրջանում կծած վերքեր է ունեցել ու նեղ մասնագիտական օգնության կարիք է եղել, նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հիմա, արդյո՞ք սա առաջին դեպքն է: Իհարկե, ոչ: Արդյո՞ք այս վտանգն ամեն օր, հատկապես երեկոյան ժամերին կախված չէ յուրաքանչյուր երեխայի վրա: Ընդ որում, նաև՝ Երևանում, և նույնիսկ՝ քաղաքի կենտրոնում: Ոհմակով թափառող շների բազմիցս կարելի է տեսել և՛ Երևանի արվարձաններում, և՛ քաղաքի կենտրոնում, ինչը փաստում է, որ քաղաքային իշխանությունն այս համատեքստում պարապուրդի է մատնված և իրեն վերապահված գործառույթները չի իրականացնում: Ի դեպ, երկու շաբաթ առաջ էլ Արտաշատում էր շունը հարձակվել է 72֊ամյա մի կնոջ վրա, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և բազմաթիվ կարեր տվել: ՈՒշագրավ է, որ երբ Արտաշատի բնակիչները դիմել էին մարզպետին՝ առկա խնդիրը լուծելու համար, վերջինս, հայտարարել էր, թե շներին հատկացնելու գումար չկա:
Նման դեպքերը մեր շուրջը, մեր հանրապետության տարբեր հատվածներում բազմաթիվ են, սակայն, այս համատեքստում ամենախոցելին ծերերն ու երեխաներն են: Հետաքրքիր է՝ կա՞ հանրապետության մասշտաբով շների հարձակումներին ենթարկված մարդկանց, առանձնաբար, կատաղած կենդանիների հարձակումներից տուժած երեխաների մասին վիճակագրություն: Եթե կա և անուշադրության է մատնվում, ապա դա լուրջ մտահոգվելու առիթ է տալիս:
Ներկա իշխանությունը երեխաների ֆիզիկական պաշտպանության առումով ակնհայտ, ներհայաստանյան լուծելիքը՝ փողոցային շների խնդիրը թողած՝ լծվեց և Լանսարոտի կոնվենցիան ափալ-թափալ վավերացրեց: Երկրի նախագահն ասում է՝ ընդունել ենք, սակայն չի թաքցնում իր մտահոգություններն այս առումով: Կոնվենցիայի վավերացումը նա համարել է միայն գործընթացի սկիզբը, որին պետք է հաջորդեն հանրային քննարկումներ՝ անհրաժեշտ օրենքների ընդունման հետ կապված, և այդ օրենքները, հաշվի առնելով մեր ազգային արժեքները, պետք է սահմանեն անհրաժեշտ կարգավորումներ: Բնականաբար, հարց է ծագում, անհրաժեշտ հանրային քննարկումները և ազգային արժեքներին համահունչ կարգավորումները ինչու՞ են հաջորդում, այլ ոչ թե՝ նախորդում նման դեպքերում: Եվ ո՞րն էր շտապողականության պատճառը, ի վերջո, կոնվենցիայով պայմանավորված՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» մտածելուց առաջ նախ՝ պիտի մտածել երեխաների ֆիզիկական ապահովության, անվտանգության և պաշտպանվածության հարցերի մասին, որոնց թվում է ագրեսիվ կենդանիներից երեխաներին պաշտպանելը:
Բայց եկեք, տեսեք, որ Ազգային ժողովը շների խոշտանգումները քրեականացնող օրենսդրական փոփոխությամբ հանդես եկավ՝ չմտածելով այդ օրենսդրությանը հասնելու համար՝ նախ՝ պետք էր մարդկանց, երեխաներին խոշտանգումներից զերծ պահելու օրենսդրություն և աշխատակարգ ստեղծել: Մինչդեռ հիմա, շները ավելի պաշտպանված են, քան երեխաները: Քանի որ որևէ մարզպետ կարող է տեղից ելնի ու հայտարարի, թե՝ մարզը գումար չունի հատկացնելու շների վնասազերծմանը: Իսկ «Թափառող կենդանիների վնասազերծում» ՀՈԱԿ-ը, որի գործառույթը թափառող շներին ստերջացնելն է, իսկ եթե կենդանին արգեսիվ է, իրենք պիտի մարդասիրական ճանապարհով՝ քնեցնելու միջոցով կենդանուն ոչնչացնեն, ուղղակի անգործության է մատնվեծ: Ամեն դեպքում, նրանց աշխատանքը ոչ մի կերպ չի երևում:
Եվ այսպես, երեխաները, որոնց պաշտպանության համար պետությունը թվացյալ ամեն բան անում է, ոհմակներով թափառող շների դեմ հանդիման անպաշտպան են: Ասել է՝ մենք ընդունում և վավերացնում ենք օրենքներ՝ վաղօրոք դրանց համար հող չնախապատրաստելով: Նման դեպքերի համար են ասում, թե՝ աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում:
Իհարկե, մենք կողմ ենք ԱԺ ընդունած օրենքին, ըստ որի՝ որ քրեորեն պետք է պատժվեն թափառող կենդանիների վրա ձեռք բարձրացնողները, բայց անկեղծ լինենք, օրենքն ընդունելիս՝ հաշվի առնվե՞լ է թափառող կենդանիներին ապաստանով ապահովելու հարցը։ Թերևս, ոչ, ինչը մեր քաղաքացիներին իրավացիորեն առիթ է տալիս բարձրաձայնելու , որ խնդրո առարկա օրենքով շունն ավելի պաշտպանված է, քան՝ մարդը, երեխաները։
Իսկ ի՞նչ է անում «Թափառող կենդանիների վնասազերծում» ՀՈԱԿ-ը: Ըստ պաշտոնական ՖԲ էջի, ՀՈԱԿ-ը չի կատարում շներին որևէ կացարանում խնամքի տակ առնելու գործառույթ:
ՀՈԱԿ-ը փողոցում թափառող կենդանիներին տեղափոխում է կլինիկա, կատարում նախնական զննում, ստերջացում, համարակալում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ, այնուհետև շները վերադարձվում են նույն տարածք, որտեղից տեղափոխվել էին կլինիկա։
Իսկ ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը: Պարզվում է՝ ոչինչ:
Այսինքն, Ազգային Ժողովն ընդունում է օրենքներ, որոնք ի շահ ՀՀ քաղաքացու չեն, ի շահ երեխաների չեն: Պոպուլիզմի դաշտում են: Շատ մեղմ ասած:
Հեղինակ՝ Մ.Մինասյան
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել