Թեմաներ
Ուրբաթ 07 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/03/2020   14:50 ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է 07/03/2020   14:33 Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը 07/03/2020   14:29 Թորոսյանի ցուցմունքով նոր հանգամանքներ են ի հայտ եկել 07/03/2020   14:25 Դատախազության ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է, համայնքի իրավունքները՝ վերականգնվել 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/03/2020   14:11 Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին 07/03/2020   14:05 Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ 07/03/2020   13:56 «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է․ Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ-ի միջադեպ մասին 07/03/2020   13:44 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/03/2020   13:26 Արթուր Ղազինյանը պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի 07/03/2020   13:19 Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է, մասնակի՛ց եղեք ոլորտի զարգացման միջավայրի ստեղծմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ 07/03/2020   12:54 Սպանության փորձ՝ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/03/2020   12:43 Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով դատական նիստում հապցաքննվում է Արսեն Թորոսյանը՝ վկայի կարգավիճակով. Լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել դատարան 07/03/2020   12:38 Քննիչն ընդամենը մեկ մարդու հետ է զրուցել, ընդ որում այդ սուբյեկտը ևս պատասխանատու է աղավաղված տեղեկատվության համար. Ղազինյան 07/03/2020   12:35 Համակարգից օգտվելու դժվարություններից մինչև միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումներ․ 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները 07/03/2020   12:28 Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ. News. am 07/03/2020   12:19 Է՞լ ինչպես լցնել բյուջեն բնակչության հաշվին 07/03/2020   12:16 ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգելու հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/03/2020   11:25 Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին 07/03/2020   11:21 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. Նոր օջախ Ստեփանակերտում 07/03/2020   11:05 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է 07/03/2020   10:51 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 662-ով 07/03/2020   10:48 Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին 07/03/2020   10:39 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ 07/03/2020   10:34 Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների 07/03/2020   10:31 Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան 07/03/2020   10:16 Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան 07/03/2020   10:05 ՀՔԾ-ն մերժել է, պայքարում են ԱԺ-ում․ Արթուր Ղազինյանի դիմումի մերժումն ու պատգամավորների պահանջը. «Ժողովուրդ» 07/03/2020   10:02 Արսեն Թորոսյանը այսօր սենսացիոն ցուցմունք է տալու. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն. «Հրապարակ» 07/03/2020   09:57 Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ . «Իրատես» 07/03/2020   09:54 Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. Իվետա Տոնոյան 07/03/2020   09:52 ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞. «Հրապարակ» 07/03/2020   09:48 Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում. «Իրավունք» 07/03/2020   09:40 Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել». «Ժողովուրդ» 07/03/2020   09:37 Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին. նա առաջին անգամ չէ նրան քայլը դիմում. «Հրապարակ» 07/03/2020   09:34 Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու. «Հրապարակ» 07/03/2020   09:31 Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում. «Ժողովուրդ» 07/03/2020   09:28 Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում. «Փաստ» 07/03/2020   09:25 Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը. «Հրապարակ» 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   09:17 «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին. «Իրավունք» 07/03/2020   09:13 Մենք կապ չունենք». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին. «Հրապարակ» 07/03/2020   01:40 Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը 07/03/2020   00:58 Պետք է կանգնեցնել այս վարակը, քանի այն ավելի չի տարածվել ու վարակել հասարակությունը. Արգիշտի Կիվիրյան 07/02/2020   23:59 Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ 07/02/2020   23:27 Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար). Գագիկ Համբարյան
07/01/2020   21:18 «Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   23:14 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/01/2020   19:21 Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին 07/02/2020   08:59 Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ. «Հրապարակ» 07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/01/2020   20:09 ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված 07/01/2020   17:51 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող անձի ինքնությունը պարզվել է 07/02/2020   17:18 «Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/01/2020   21:45 Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   08:56 Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին. «Հրապարակ» 07/01/2020   19:05 Առնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/01/2020   19:58 Եթե Հայկ Եսայանի ընկերությունն Արմենթելը գնի, կդառնա ենթակառուցվածքների տերը. Գրիգոր Սաղյան 07/02/2020   21:59 Մանկապիղծ միլիոնատիրոջ ընկերուհուն ձերբակալել են՝ երեխաների առեւտրի կազմակերպման մեջ մասնակցության համար 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես»

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:27  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու:

Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները:

Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ Հայաստանի կառավարությունից պահանջել են և շարունակում են պահանջել թափանցիկություն: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ, որովհետև, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե: Նրանք քաղաքացի են և քաղաքացիական կյանքում արդեն թափանցիկության կանոնների որդեգրումը պետք է մեզ բոլորիս օգնի, որ հետագա կյանքում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ կունենանք և ինչ կարգավիճակում կաշխատենք, այդ թափանցիկությունը դառնա ուղղակի սովորական:

Այնպես որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել:

Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաև այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետև եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։ Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը»:

Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձևավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը պետականամետ մտածելակերպ և դրան համարժեք հանրային վարքագիծ ձևավորելուն միտված բարեփոխում է: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել համատեղ քննարկումները, ինտենսիվ աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ համակարգի արդյունավետ ներդրման և գործարկման փոխհամաձայնեցված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:16 30/05/2020  |  ԿորոնավիրուսՇուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ
18:57 30/05/2020  |  ԿորոնավիրուսԾանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան
18:51 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍԴադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան
15:16 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍՖիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին
21:28 29/05/2020  |  ԿորոնավիրուսՊարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան
20:44 29/05/2020  |  ՔաղաքականԿոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան
19:40 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
19:02 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք գնում ենք այս ճանապարհով, քանի դեռ հնարավոր է. Փաշինյան
19:00 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինը2-3 անգամ բարձրացել են.Փաշինյան
18:36 29/05/2020  |  ԿորոնավիրուսՄեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան

Տեսանյութեր

07/03/2020   12:32 Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում Վահագն Հովակիմյանի ու Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]