Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   15:11 ՍԴ նախկին անդամների իրավունքն է դիմել ՄԻԵԴ․ Արարատ Միրզոյան 07/08/2020   15:05 Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը 07/08/2020   14:59 «Բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն ». Նարեկ Սամսոնյան 07/08/2020   14:57 Մասնակի վերահսկողության ճանապարհը մարմնավաճառության ոլորտում անընդունելի է. Արմեն Պետրոսյան 07/08/2020   14:50 Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով 07/08/2020   14:46 «Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն». Հրանտ Մելիք - Շահնազարյան 07/08/2020   14:40 Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել քաղաքացիներին քաշքշելու միջադեպի մասին 07/08/2020   14:33 Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատման դեպքը թաքցնելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   14:27 Դիմակ չկրելու համար տուգանքի չափերը բարձրացնելու օրինագիծը կարող է նորից դրվել շրջանառության մեջ 07/08/2020   14:21 Տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել, որովհետև չենք հասցրել այս կատեգորիայի անձանց պատժից ազատել. փոխնախարար 07/08/2020   14:19 Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է 07/08/2020   14:01 Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից 07/08/2020   13:57 Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ 07/08/2020   13:52 Որոշ մարդիկ բաց տարածքում կարող են դիմակ չկրել. Պարետը նոր որոշում է կայացրել 07/08/2020   13:46 Փաթեթը լուրջ քննարկման կարիք ունի, ո՞րն էր հրատապ ռեժիմով քննարկելու անհրաժեշտությունը. Արկադի Խաչատրյան 07/08/2020   13:37 Ինչու՞ են այդ հարցաշարերն ընտրողաբար ուղարկվել լրատվամիջոցներին. Անի Սամսոնյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին 07/08/2020   13:34 Դիմակը մինչև մարզեր է հասնում, դառնում է 200 դրամ. Թոշակառուները ամսեկան մեկ դիմակ են գնում. պատգամավոր 07/08/2020   13:23 21 օրից կստորագրեմ մեծ հաճույքով. Արարատ Միրզոյան 07/08/2020   13:18 Հուլիսի 9-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ 07/08/2020   13:00 Չենք վախեցել խոստովանել, որ արդարացված քայլ է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամի պարգեւավճար տալու մասին 07/08/2020   12:41 Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/08/2020   12:04 Հաշվի առնելով նախադեպը, ՄԻԵԴ-ը կսահմանի ՀՀ պարտավորությունը սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում. Գոհար Մելոյան. 07/08/2020   11:58 Ստեփանավան քաղաքում իրավիճակը լարված է. Ոստիկանները քաշքշում են թոշակառուներին 07/08/2020   11:55 ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը 07/08/2020   11:54 Սիսակ Գաբրիելյանը չբացառեց՝ դիմակների տուգանքը բարձրացնելու նախագիծ հնարավոր է կրկին լինի 07/08/2020   11:50 Քրիստիննե Գրիգորյան․ «Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին» 07/08/2020   11:46 Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը 07/08/2020   11:38 Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասն էլ կոնտակտավոր, իսկ հիմա հավաքվել ենք այստեղ ու նախագիծ ենք քննարկում. Գևորգ Գորգիսյանը՝ Սիսակ Գաբրիելյանին 07/08/2020   11:35 Կորոնավիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում 07/08/2020   11:31 Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար 07/08/2020   11:25 ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները 07/08/2020   11:22 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ. Ամենաերիտասարդը 34-ամյա կին է 07/08/2020   11:14 Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է. Աննա Հակոբյան 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   10:55 ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 07/08/2020   10:42 Մխիթար Հայրապետյանը փոխարինում է Վարազդատ Կարապետյանին 07/08/2020   10:38 Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում. Սամվել Մարտիրոսյան 07/08/2020   10:30 Մահվան ելքով ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին 07/08/2020   10:16 «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը. «Հրապարակ» 07/08/2020   10:13 Սկսել եմ ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ. Պիտի գնդակահարեն, թող տանեն գնդակահեն. Նորայր Դավիդյան . «Իրավունք» 07/08/2020   10:08 Մոբիլիզացիան որեւէ արդյունք չի տալիս. «Փաստ» 07/08/2020   10:00 Ավելի քան 20 մլն դրամ ճանապարհային հարկ պակաս է վճարվել․ ինչքան պարտք է կուտակվել. «Ժողովուրդ» 07/08/2020   09:53 Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ» 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/08/2020   09:39 «Յուղոտ պատառներ». Սամվել Ալեքսանյանը առիթը բաց չի թողնում. «Իրավունք» 07/08/2020   09:35 Դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով. «Ժողովուրդ» 07/08/2020   09:27 Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան. «Ժողովուրդ» 07/08/2020   09:22 Չկա մեկը, որ ասի, թե Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի. «Հրապարակ»
07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   17:20 Դատարանի որշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց 07/06/2020   16:55 ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նախազգուշացրել են՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ չարտահայտվել. «Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ» 07/06/2020   20:26 Հայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը

Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   18:00  |  Քաղաքական

 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ «Հայրենիք» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։

Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ

«Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք

 Համագումարի հարգելի պատվիրակներ, գործընկերներ,

Մենք բոլորս, ինչպես և համայն հայության գերակշիռ մասը, մեծ հույսեր ունեինք և ոգևորությամբ  ընդունեցինք թավշյա հեղափոխությունը: Մենք ոչ միայն ընդունեցինք, այլև մեզնից շատերն իրենց փորձն ու ունակությունները, եռանդն ու էնտուզիազմը ներդրեցին հեղափոխության ընթացքում հայտարարված նպատակները կյանքի կոչելու գործին։

Դրանով մենք փորձում էինք նոր որակ, իմաստ և, ամենակարևորը, բովանդակություն հաղորդել գործընթացներին՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում:

 Ես իմ ողջ գիտակից կյանքում աշխատել եմ այլ ոլորտում, ծառայել եմ իմ պետությանը, և երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր կդառնամ որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորեմ որևէ կուսակցություն։

Բայց կյանքը մեծ անակնկալներ անելու հատկություն ունի, և ստացվեց այնպես, որ ես որոշում կայացրեցի` զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։

Հենց սկզբից ուզում եմ պատասխանել այն հարցերին, որոնք, կարծում եմ, հետաքրքրում են ձեզ և մեր հասարակությանը. ո՞րն է քաղաքականություն մտնելու իմ մոտիվացիան և ի՞նչն է ինձ դրդել դրան։

Ասեմ մեկ բառով. պատասխանատվությունը։

Ցանկացած բարդ իրավիճակում իմ պատասխանատվության զգացումը մշտապես հաղթել է։ Այսօր ես ունեմ պատասխանատվություն պետության, հասարակության, ապագա սերունդների հանդեպ։

Ես հանգիստ խղճով և պարզ ճակատով կարող եմ պնդել, որ արել եմ ամենը, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը։ Իհարկե սա չի նշանակում, որ չեն եղել բացթողումներ, սակայն  կարող եմ վստահորեն հայտարարել, որ թույլ չեմ տվել գաղափարների խեղաթյուրում կամ շեղում՝ ընտրված ճանապարհից: Ես շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով, ձերբազատվելով ժամանակավոր, երբեմն՝ պատահական, ուղեկիցներից:

Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել  քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ։

 

Ո՞վ ենք մենք և ուր ենք գնում

Իմ պատկերացումները հետևյալն են․ Մենք առաջարկում ենք ծրագիր և գործելաոճ, որի հիմքում են.

·       Պատասխանատվությունն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի

·       Ազնվությունն՝ ընդդեմ ստի և մանիպուլյացիայի

·       Կարգապահությունն՝  ընդդեմ ամենաթողության

·       Միասնականությունն՝ ընդդեմ պառակտման

·       Համակարգն՝ ընդդեմ քաոսի

·       Կայունությունն՝ ընդդեմ անորոշության

·       Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի

·       Պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի

Անթույլատրելի եմ համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը: Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սեւի եւ սպիտակի:

Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:

Մեզ պետք են  իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան  ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար:

Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։

Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր:

Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ:

Հարգելի կուսակիցներ,

Այժմ խոսենք, թե ինչ գաղափարական հիմքի վրա ենք մենք գործելու։

«Հայրենիք» կուսակցությունը կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դնելու է ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:          

«Հայրենիք» կուսակցությունը ասպարեզ է գալիս մեր քաղաքացիների անվտանգության ապահովման, նրանց բարօրության ու առաջադիմության, նրանց իղձերի իրականացման համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ։ Մեր քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները։

Ինչպես արդեն նշեցի՝ մենք մեր գործունեության հիմքում դնում ենք  ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:

Մեր ազգային ավանդույթները ամուր են, առողջ են և  համամարդկային։

Ինձ համար անընդունելի է նաև քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը։ Արհեստական հակադրումը՝ ազգային և համամարդկային արժեքների։ Դա կեղծ հակադրություն է ու հաճախ ստեղծում է նոր թշնամի ճակատներ մեր հանրության ներսում։

Մենք հետ չենք մնալու համաշխարհային առաջընթացից և զարգացումներից, միաժամանակ պահպանելու ենք մեր ազգային արժեքները։

Այս պահին ընդհանուր գծերով կներկայացնեմ իմ հիմնական մոտեցումներից մի քանիսը, որոնք կարելի է բնորոշել որպես ազգային շահի հետապնդում։

1. Անվտանգության ապահովում։

Անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու։ Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը և ներկայիս իրողությունները, Արցախյան հակամարտությունը, միջազգային ընդհանուր լարվածությունը, որի թելերը շատ հաճախ անցնում են նաև մեր Հայրենիքով, ասածիս ապացույցներն են։

 Նման սրությամբ անվտանգության խնդիր ունենալը պետությունների համար, այդ թվում՝ Հայաստանի, ոչ թե անլուծելի բեռ է, այլ՝ իրողություն, որի պայմաններում պետության պատասխանատուները պետք է աշխատեն օր ու գիշեր։

Մեր  նպատակը հենց դա է։

·       Խաղաղությունը աշխատանք է,

·       պատերազմին պատրաստ լինելը աշխատանք է,

·       պատերազմին դիմակայելը աշխատանք է։

·       Հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք՝ բազմաթիվ ուղղություններով։

Հարգելի գործընկերներ,

Մեր անվտանգության խնդիրներից առանցքայինը արցախյան հարցն է, ուստի մոտեցումներս կներկայացնեմ ավելի ծավալուն։

· Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով:

· Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի,  փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը։

 Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը:

Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ:

Խոնարհվելով այս տարիների ընթացքում իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած հերոսների և նրանց հարազատների առաջ՝ վստահեցնում եմ. դուք իզուր չեք տվել ձեր ամենաթանկը: Դա արվել է հանուն մեր ազգային ինքնության, Արցախի անկախության, հանուն Արցախի ազատության:

  Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։ Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ՝ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա:

Շատ կարևոր եմ համարում սփյուռքի հետ նոր, ավելի կենսունակ միասնական համակարգի ստեղծումը։ Այդ հարաբերությունները, իմ համոզմամբ, ունեն որակական վերանայման անհրաժեշտություն։

Մենք պետք է գնանք բազմամիլիոնանոց միասնական հայկական աշխարհի ձևավորման ճանապարհով, որի առանցքում պետք է  լինեն հայկական երկու պետությունները՝ Հայաստանը և Արցախը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պատմությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Մենք պարտավոր ենք ձևակերպել ընդհանուր արժեքներ, ընդհանուր նպատակներ։ Այս ամենը՝ ոչ թե լոզունգների ու կենացների մակարդակով, այլ՝ գործնական քայլերի։

Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը  պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին։ Առաջիկայում այս ուղերձով պատրաստվում եմ քննարկումներ ունենալ Արցախի նոր իշխանությունների, պետական և քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքական ուժերի, սփյուռքի ազդեցիկ շրջանակների և հոգևոր այրերի հետ։

Հայաստանի Հանրապետությունն իր հարևան պետություններից ընդամենը երկուսի հետ է, որ ունի գործընկերայինին մոտ հարաբերություններ, այնինչ ակնհայտ է, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն փայլուն։ Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է։

Մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում մեր միջազգային գործընկերների հետ։

 Աշխատանք՝ բոլոր մակարդակներում։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում։

·Մենք պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։

·Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։

· Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր։

· Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի։

 Հարգելի գործընկերներ,

Վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն։

Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին.

· որոշումների տարերայնություն,

·գործողությունների հախուռնություն,

· առաջնայինը երկրորդայինից չտարբերելը։

Ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։ Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։

Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին։

Ես առաջիկայում տարբեր առիթներով հանրության դատին կներկայացնեմ ձևակերպված մոտեցումներ մեր Հայրենիքի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։

Ունեմ հստակ պատկերացումներ, թե որտեղ ենք գտնվում, ուր պետք է հասնենք և ինչ միջոցներով՝ թե՛ արդարադատության, թե՛ կրթության-գիտության-մշակույթի, թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում։

Համոզված եմ, որ որպես Քրիստոնեությունը առաջինն ընդունած պետություն՝ մենք պարտավոր ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Հայոց պատմության բոլոր ժամանակներում մեր եկեղեցին եղել է անսասան ինստիտուցիոնալ մարմին, որի ավանդը հայի ինքնության պահպանության գործում անգնահատելի է։ Համոզված եմ, որ Եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո։

Եվ, իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում  է գրագետ ու օպերատիվ կառավարում։

Ամփոփելով ելույթս՝ նշեմ. որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար։

Մենք հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։

Մեկ անգամ ևս ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, վստահեցնել, որ ես կես ճանապարհից հետ կանգնող չեմ։ Հայաստանում որևէ մեկին չեմ համարում թշնամի և հակված եմ լայն կոնսոլիդացիայի, համատեղ աշխատանքի՝ բոլոր կարող ուժերի և անհատների հետ։

 

Հայաստանը պետք է զարգանա և հզորանա։

Մենք կարող ենք ու հենց մենք էլ դա անելու ենք։

 

           

           

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:48 30/05/2020  |  Քաղաքական«Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները
10:26 26/05/2020  |  ՄամուլՄերժված ուժերի ռեվանշի փո՞րձ, թե՞ սյունեցիների բարկության դրսեւորում․ Կապանի դեպքերի հետքերով. «Ժողովուրդ»
19:47 25/05/2020  |  ՔաղաքականՎարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան
20:24 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՊարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու եւ բնակարան վերադառնալու ժամանակը. Արսեն Բաբայան
15:45 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները. Վանեցյան
12:53 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյան. Վեթինգ չանելու պատճառն իշխանության ապաշնորհ և անգրագետ լինելն է
10:22 23/05/2020  |  ՄամուլԳործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, երկիրը քաոսային վիճակում է․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
16:31 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական կարգի ցանկացած խախտում ինձ համար անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Hraparak.am
14:06 21/05/2020  |  ՄեկնաբանությունԱռողջապահության նախարարի Ձեր թեկնածուն՝ Վստրեչի Ապեր, Փուչիկ Կարեն. Թորոսյան
11:08 21/05/2020  |  ՄեկնաբանությունԱղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Վանեցյան

Տեսանյութեր

07/08/2020   11:40 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]