ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարունակվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները 05/29/2020 14:37 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը և Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:
Մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնման ենթածրագրերը:
Գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։
Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները․
· Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչև Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև, նաև գետի մաքրում և հենապատերի վերականգնում:
· Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները:
· Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։
· Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:
· Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:
Ներկայումս ընթացքի մեջ են նաև Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքնրի ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։
Ընթացիկ փորձաքննության փուլում են․
· Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի ևս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի և վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների և բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրեը։
Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում․
Ջրվեժ տանող ճանապարհի, ճեմուղու և հարակից ենթակառուցվածքների բարեկարգում
Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգում
Ըմպելասրահի ճեմուղիների բարեկարգում, տեղեկատվական կենտրոնի և առևտրի գոտու ստեղծում
Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանոնորգում և դիտահրապարակի կառուցում
Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում/դյուրացում, հանգստի գոտու ստեղծում
2020 թվականի ընթացքում նախագծման և իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը․
Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի համար ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում
· Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
· Զորաց Քարեր հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
· Դեպի հին Խնձորեսկ քարանձավային քաղաք տանող ճանապարհի բարեկարգում
· Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգում
2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային Բանկի և Հայաստանի կառավարության միջև վերակազմավորման գործընթացի ընթացքում ծրագրի աշխարհագրական ծածկույթը և ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաև նոր բովանդակություն ձևավորելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Ծրագրի իրականացնողը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ