ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020 21:28 | Կորոնավիրուս

«Իրավիճակը սարսափելի է, այն պատճառով, որ կանխարգելիչ մեթոդները մեր կառավարությունը սկսեց շատ ուշ, ես բազմիցս ասել եմ՝ արդեն գնացքը գնացել էր եւ կառավարությունը վազում էր գնացքի հետեւից, իսկ այն, ինչ հիմա անում են՝ ուզեն, թե չուզեն, պետք է անեն, այլ ճանապարհ չունեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական իրավիճակին:
Գարիկ Աղաբեկյանի շեշտում է՝ անշուշտ, հասարակությունը պետք է պահի սանիտարական նորմերը եւ կատարի պարետի հրամանները, բայց եւ հավելում, որ դեղատներում վաճառվող դիմակները ոչ թե վիրուսից, այլ բակտերիայից պաշտպանվելու համար են, ինչի մասին գրված է նաեւ դիմակի տուփի վրա եւ , փաստորեն, եթե մենք վիրուսի դեմ ենք պայքարում, ապա սովորական դիմակը դրա դեմ պաշտպանիչ միջոց չէ: Վիրուսից պաշտպանվելու համար հատուկ դիմակներ կան:
«Եթե կառավարությունն ասում է, որ բոլորը պետք է դիմակ կրեն, բանուկ վայրերում մի քանի տեղ կարելի է տեղադրել ապարատներից, որոնք անվճար դիմակ կտրամադրեն բնակչին եւ բնակիչը կարիք չի ունենա գումար ծախսել, առավել եւս, եթե այդ դիմակը 3-4 ժամ կյանք ունի, իսկ այն, որ վարչապետն ասում է, թե կարող եք՝ տանը դիմակ պատրաստել, ուղղակի ծիծաղելի է: Ի՞նչ է, պետք է թաշկինակ վերցնել, պահե՞լ: Մենք խա՞ղ ենք խաղում, թե՞, իսկապես ուզում ենք ժողովրդին հեռու պահել վիրուսից»,-ասաց մասնագետը:
Գարիկ Աղաբեկյանի խոսքով, Հայաստանում դիմակի արտադրությունը , որը, ըստ էության մոտ 20 դրամ է արժենում արտադրողի համար, ուշ սկսվեց, բայց դրանով հանդերձ, կառավարությունը պետբյուջեի միջոցներով կարող է գնել եւ անվճար փողոցներում հատուկ սարքի միջոցով բնակչությանը տրամադրել:
Հարցին, արդյո՞ք հիմա Հայաստանը գտնվում է վարակի տարածման երկրորդ ալիքի փուլում, ինչպես հայտարարում էր վարչապետ Փաշինյանը, Գարիկ Աղաբեկյանը պատասխանեց. «Այս հիվանդությունը չուսումնասիրված է, եւ ասել՝ առաջին ալիք, երկրորդ ալիք, երրորդ ալիք, ուղղակի անհեթեթություն է: Դա վիրուս է, որը կվերանա, երբ ժողովրդի իմուն համակարգը կկարողանա պայքարել դրա դեմ»:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքերի վիճակագրությանը՝ Գարիկ Աղաբաբյանը շեշտեց, որ որոշելու համար, թե հիվանդությունն ինչպես է ախտահարում մարդու օրգանիզմը եւ որն է մահվան պատճառը, պետք է կատարել դիահերձում, առանց որի մահվան պատճառը հնարավոր չէ նշել:
«Այն բանից հետո, երբ այս մասին մամուլով ելույթ ունեցա, իշխանությունը սկսեց ասել, որ մահացածը վիրուսով հիվանդ էր , բայց ուներ նաեւ լրացուցիչ հիվանդություններ: Բնական է, որ լրացուցիչ հիվանդություններ ունեցող մարդու մոտ իր հիվանդությունները պետք է սրվեն եւ մարդը մահանում է շնչառական անբավարարությունից, թոքերի այտուցից. շաքարային դիաբետից, սիրտ-թոքային անբավարարությունից»:
Գարիկ Աղաբեկյանն ասաց, որ ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ եղած տարիներին մահերի թվաքանակը գրանցում էր: Նրա խոսքով, միայն Երեւանում օրական 25-30 մահ էր արձանագրվում : «Կարծեմ երեկ ասացին, որ 15 մարդ է մահացել, այսօր ավելի քիչ: Դիահերձեք մահացածներին: ԱՀԿ-ն պարտադրե՞լ, ասել է որ չհերձե՞ն, մեզ մոտ էլ ենթարկվում են, իսկ Իտալիան եւ Ռուսաստանը արհամարհեցին եւ սկսեցին դիահերձել»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ կորոնավիրուսի խնդիրն, ի վերջո իր ավարտին կհասնի, բայց աշխարհի մակարդակով դեռ խնդիրներ կան:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի ձախողելուն, Գարիկ Աղաբեկյանն ասաց՝ ձախողեցինք, որովհետեւ ուշացրեցինք: «Ես մի քիչ կասկածում եմ, առողջապահության նախարարն ընդհանրապես , բժշկական գիտելիքներ ունի՞, թե ոչ: Իհարկե, նա չգիտեր, թե ինչ է այս հիվանդությունը, բայց դրանով հանդերձ, նա իրավունք չուներ նման կերպ արտահայտվել: Դուք, երևի, հիշում եք, որ լրագրողներին ասաց՝ ձեզ կվարակեմ: Չի կարելի, երբ մարդը կառավարության անդամ է, գոնե մի քիչ պետք է իր խոսքերին ուշադրություն դարձնի, պետք է մտածի նոր խոսի, ոչ թե կարծիք դուրս տա, նոր մտածի»:
Բժշկական բոլոր խնդիրներով, ըստ մասնագետի, պետք է զբաղվի ու կարծիք հայտնի բացառապես առողջապահության նախարարը, մինչդեռ ցանկացած նախարար իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել ու առաջարկներ անել եւ դա է պատճառը, որ ունենք այս իրավիճակը:
Գարիկ Աղաբեկյանը տարակուսելի համարեց նաեւ Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որով նախարարը կասկածի տակ դրեց Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը:
Սա, ըստ մասնագետի, ուղղակի անթույլատրելի է: «Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ իրավիճակ է: Ես, որպես քաղաքացի, իմ հրապարակային հայտարարություններում խնդրել եմ վարչապետին եւ ասել՝ պարոն վարչապետ Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ, երկու տարի անց՝ էլ նա չի պատկերացնում, թե ինչ աթոռի վրա է նստում: Ցավոք, ձայն բարբառո հանապատի: Նախարար ոնց նստած է, այնպես էլ նստած է, ոնց առողջապահության ոլորտը գլորվում է դեպի անդունդը, այն էլ այս ծանր իրավիճակում, այդպես էլ գլորվելու է, մինչեւ այս հարցերը չշտկվեն»,-եզրափակեց մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/18/2021 11:23 Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու նստում հետը հաց ես կիսում. Ֆարմանյան
- 01/18/2021 10:53 Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով. Սուրենյան
- 01/18/2021 10:50 Ականներ են հայտնաբերվում ու ոչնչացվում Մարտակերտի մատույցներում. Մինչև օրս վնասազերծվել է ավելի քան 23,7 հազ. պայթուցիկ առարկա
- 01/18/2021 10:38 Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ.իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
- 01/17/2021 16:15 Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները