Թեմաներ
Երկուշաբթի 07 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/06/2020   14:57 «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնից տարհանվել է 350 քաղաքացի 07/06/2020   14:36 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/06/2020   14:19 ԱԻՆ-ը «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի մասին ահազանգ է ստացել 07/06/2020   14:16 «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես». Դավիթ Խաժակյան 07/06/2020   14:06 «Օրենքով գող» Արսեն Երեւանսկու ու նրա փաստաբանի գաղտնալսված զրույցը ենթակա է ոչնչացման 07/06/2020   14:00 Իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից. Արման Աբովյան 07/06/2020   13:55 Թե բա՝ «կրենք». ես ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում. Ռուբեն Մելիքյան 07/06/2020   13:47 Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. Զարուհի Բաթոյան 07/06/2020   13:00 Սարգիս Արմենյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 07/06/2020   12:46 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի 07/06/2020   12:36 Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը 07/06/2020   12:33 Հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են. Մանուկյան 07/06/2020   12:28 Փաշինյանը գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները. Իշխանյան 07/06/2020   12:23 Մոսկվայից դեպի Երեւան հուլիսի 8-ի չվերթի մասին. տոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի է 07/06/2020   12:12 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին 07/06/2020   11:56 Երեւանում հայտնվել են կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում. Փաշինյանը լուսանկար է հրապարակել 07/06/2020   11:50 «Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան 07/06/2020   11:41 Դավիթ Գրիգորյանի գործով դատախազության բողոքը մակագրվել է Սևակ Համբարձումյանին 07/06/2020   11:39 Հայաստանյան հրատարակչությունները համացանցում տարածում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներ 07/06/2020   11:31 Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է 07/06/2020   11:20 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-ից 6-ը 07/06/2020   11:13 Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան 07/06/2020   10:56 Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն. Ղազինյան 07/06/2020   10:51 Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ. Ամենաերիտասարդը 64-ամյա տղամարդ է 07/06/2020   10:46 «Չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին». Արմեն Ամիրյանը այսօր կդիմի դատախազություն 07/06/2020   10:44 Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից. Արա Զոհրաբյան 07/06/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսի 330 նոր դեպք է գրանցվել 07/06/2020   10:28 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ 07/06/2020   10:22 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 07/06/2020   10:19 Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/06/2020   00:24 Հայտարարություն` ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների հետ կապված 07/05/2020   23:21 Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացման 34 նոր դեպք. մարզպետ 07/05/2020   23:03 Վաղը տեղի կունենա ամենամեծ քննությունը․ մաթեմատիկա առարկայից հայտագրվել է շուրջ 5 400 դիմորդ 07/05/2020   22:52 55-ամյա կնոջը մեղադրում են ռեստորանում օպերլիազորին ծեծելու մեջ 07/05/2020   22:22 Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք 07/05/2020   22:11 Մահացել է ՀՀ ԳԱԱ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյանը 07/05/2020   21:45 ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/05/2020   21:12 Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ. Տիգրան Ավինյան 07/05/2020   20:55 Լոռիում ամուսինը ծեծել է կնոջը, աթոռով հարվածել և կծել մեջքը, սակայն դատարանում կինը հաշտվել է՝ ամսուսինների հաշտության հիմքով 07/05/2020   20:45 Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Տելեգինի հետ ապահարզանի պատճառով 07/05/2020   20:12 Ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր. ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն 07/05/2020   19:38 ՃՏՊ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին․ կան տուժածներ 07/05/2020   19:22 Շարունակել են մշտադիտարկումները Գեղարքունիքի մարզում. ՇՎՏՄ 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/05/2020   18:43 Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում 07/05/2020   18:29 Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ 07/05/2020   17:57 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար
07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/05/2020   13:56 Ազգային եկեղեցուն տրվել է կրոնական կազմակերպության կարգավիճակ, որը գրանցվել է 1998թ.` երկու անձի կողմից, սա հակապատմական փաստ է. Ա. Ղամբարյան 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/05/2020   12:40 Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արխիվացվել և ոչնչացվել է, այն չի կարող վերաբացվել. փաստաբան 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/05/2020   17:12 ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/05/2020   16:04 Փաստորեն Դըմփ-Դըմփ-Հուն՝ Էրդողանն էր կազմակերպել. հոգեբան 07/05/2020   11:01 Հայաստանում վարակակիրների թիվն ավելացել է 706-ով, 8 մարդ մահացել է 07/06/2020   12:33 Հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են. Մանուկյան 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/05/2020   13:38 Լավ ես անում, դու գնա ՄԵԼ ֆիլմ ֆինանսավորի, մինչև տեսնենք ինչ ա լինում. Աղասի Միքայելյան 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/06/2020   12:46 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի 07/04/2020   17:06 Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ 07/05/2020   16:42 ԲԴԽ-ն չի փորձել դատավոր Վահագն Մելիքյանից ճշտել ԱԱԾ-ի կողմից նրա նկատմամբ ճնշումներ գործադրվելու մասին տեղեկությունը ու շտապել է հերքել 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/05/2020   22:52 55-ամյա կնոջը մեղադրում են ռեստորանում օպերլիազորին ծեծելու մեջ

Նախագահ Սարգսյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին 05/29/2020   10:50  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, ով բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Մինչ բուն թեմային անցնելը նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին՝ կրկին կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները: «Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է,-ասել է նախագահը: -Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաև իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ և ավելին»:

Նախագահն իր շնորհակալական խոսքն է ուղղել նաև բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։

Ծանոթանալով Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ տիկին Բախշյանի մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ նշել է, որ ինքը ևս մտահոգություններ ունի:

Անդրադառնալով իր կողմից կոնվենցիան ստորագրել-չստորագրելու հարցին՝ նախագահը ներկայացրել է իրավական գործընթացը՝ նշելով, որ Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո Հանրապետության նախագահը ստանում է ոչ թե կոնվենցիան, այլ կոնվենցիայի վավերացման մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը և ունի խիստ սահմանափակ իրավասություններ. առաջինը՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե համարում, որ Սահմանադրության հետ կա հակասություն։ Սակայն, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտնել է, որ հակասություն չկա, նախագահին մնում է երկրորդ տարբերակը՝ ստորագրել։ Նախագահի կողմից չստորագրելու դեպքում, այն մի քանի օրվա ընթացքում ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից և մտնում ուժի մեջ:

«Կոնվենցիային կարող եք նայել որպես միջազգային օրենք կամ սկզբունքների հայտարարագիր։ Սակայն այն ստորագրած 47 երկրներից յուրաքանչյուրը կոնվենցիան ընդունելիս որոշ կետեր բացառելու իրավունք ունի։ Մեր դեպքում մեր Ազգային ժողովը չի բացառել որոշակի կետեր, հետևաբար՝ կոնվենցիան այնպիսին է, ինչպիսին որ կա։ Կոնվենցիան ընդունելուց հետո, ցանկացած երկիր այն ընդունում է որպես սկզբունք։ Սակայն սկզբունքից մինչև կիրառում հսկա ճանապարհ կա,-պարզաբանել է նախագահը: -Ինձ հետարքրում է, թե սրանից 10 ամիս, 10 տարի հետո ի՞նչ է լինելու։ Կիսում եմ բոլորի անհանգստությունը։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ունենալու ենք, ինչպես նախկինում, որոշ դեպքերում, այսպես ասած զգացական արտահայտություններ, կոչեր և մի քանի օր հետո մոռանալու ենք՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ քննարկումների։ Սա իսկապես մեր ողջ ժողովրդի ուշադրության կարիքն ունի։ Խոսքը վերաբերում է մեր երեխաներին, նրանց առողջությանը, պաշտպանությանը, կրթությանը։ Ես ոչ միայն կիսում եմ Ձեր անհանգստությունը, այլ կարող եմ ասել, որ իմ անհանգստությունն ավելի մեծ է»։

Նախագահը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիայի կիրառության տարբեր ձևեր են ընտրում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ձևով մեկնաբանել սկզբուքները և իր ձևով կիրառել։ Կան երկրներ, որոնք փորձնական կիրառում են մի քանի դպրոցում, կան երկրներ, որոնք այդ գործընթացներում ներգրավում են ծնողներին, կան երկրներ, որոնք կրթությունն սկսում են տարբեր տարիքից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ինչքան էլ համամարդկային սկզբունքները նույնն են, գոյություն ունեն ազգային, մշակութային առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր երկիր հաշվի է առանում կոնվենցիան կիրառելու ընթացքում:

Կոնվենցիայի վավերացումը նախագահը համարել է միայն գործընթացի սկիզբը, որին պետք է հաջորդեն հանրային քննարկումներ՝ անհրաժեշտ օրենքների ընդունման հետ կապված, և այդ օրենքները, հաշվի առնելով մեր ազգային արժեքները, պետք է սահմանեն անհրաժեշտ կարգավորումներ՝ տալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

«Կան սկզբունքային մի քանի հարցեր: Նախ և առաջ այն հարցերը, որոնք վերաբերում են բռնությանը, դրա վերացմանը,-ասել է Հանրապետության նախագահը: -Դա զգայուն խնդիր է: Մեր մշակույթն այնպիսին է, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են թաքցնել: Բայց նույնիսկ, եթե չեն թաքցնում, եթե երեխան բռնության է ենթարկվել, որը մեծ դժբախտություն է, ապա շատ զգույշ պետք է լինենք ամբողջ ընթացքում: Եթե այդ բռնության արդյունքում որոշակի իրավական գործընթաց է սկսվում, պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանվեն, որ երեխային հավելյալ սթրեսի չենթարկեն: Հետևաբար, բռնությունը բացառելուց զատ, պետք են օրենքներ, կանոններ, մեխանիզմներ, որ երեխան չվերապրի այդ ամենը: Ուրեմն, բռնության հետ կապված էլ հսկայական խնդիրներ ունենք, որ դեռ պետք է լուծենք»:

Նախագահն առանձնացրել է կրթության ոլորտի այն կարևոր սկզբունքները, որոնք պետք է սահմանվեն ապագայում. «Առաջինը՝ ո՞վ է դասավանդում: Գաղտնիք չէ, որ երբեմն նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկաներ: Ուսուցիչը պետք է ներկայացնի հենց այն արժեքները, որ մենք ուզում ենք, որ ներկայացվեն: Եթե ուսուցիչն այդ արժեքները չի ներկայացնում, ապա ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ:

Երկրորդ հարցը՝ ի՞նչ ենք դասավանդելու: Սա շատ էական է, ուստի մենք կարիք ունենք օրենքների, համապատասխան դասագրքերի, ծրագրերի, որպեսզի դասավանդող ուսուցիչներին ևս վերապատրաստեն: Դա մի օրում չի լինելու. դա հսկայական աշխատանք է: Հակառակ դեպքում, դու չես կարող թույլ տալ, որ որևէ մեկը, նույնիսկ ամենաբարձրակարգը, դպրոց մտնի, եթե որոշակի ստանդարտներ չկան:

Եվ, շատ էական է, թե ինչպես ենք դասավանդելու: Ընդ որում, այդ դասավանդումը շատ հաճախ պետք է անհատական լինի: Ուսուցման գործընթացը հսկայական աշխատանքի կարիք ունի: Շատ կարևոր է ծնողների դերը և նրանց կարծիքը: Կոնվենցիայում հստակ գրված է ծնողների դերի մասին, և ծնողներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Կան երկրներ, որոնք որոշել են, որ ուսուցման լավագույն ձևը ծնողների ներգրավմամբ է:

Եվ, վերջապես, կրթությունը պետք է լինի անհատական՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի, նրա ընտանիքի առանձնահատկությունները, քանի որ կարող ենք այդ երեխային և՛ վնասել, և՛ օգնել:

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ այս բոլորի մասին ո՛չ հանրային քննարկում ենք ունեցել, ո՛չ կոնկրետ առաջարկություններ են եղել, որոշ քաղաքական գործիչներ արտահայտել են դրական կարծիքներ, բայց այդ բոլորը պետք է համակարգվի, դառնա օրենք, ուսումնական ծրագիր»:

Վերոնշյալ կարևորագույն հարցերի պատասխանը տալու համար նախագահը կարևորել է հանրային քննարկումների իրականացումը ու շահագրգիռ բոլոր շրջանակների ու անհատների կողմից խնդրի նկատմամբ մշտական ուշադրությունը:

«Իմ ամբողջ անհանգստությունն այն է, որ մեր ամբողջ էներգիան չգնա միայն ձայնին, և այլևս էներգիա չմնա, որ երեխաներին կրթենք և պաշտպանենք, որ մշակենք անհրաժեշտ կարգավորումները,-նշել է նախագահը: -Եթե մարդիկ ասում են, որ որևէ այլ երկրում, որտեղ այս կոնվենցիան ընդունելու են, իրենց ազգային արժեքների վրա չեն հիմնելու, սխալվում են: Նախ և առաջ պետք է սահմանենք մեր ազգային, ընտանեկան արժեքները: Եվ հետո ասենք, շատ լավ, 21-րդ դարում այս արժեքներն ինչ-որ ձևով կփոփոխվեն, կվերաիմաստավորվեն: Մենք տարբերվում ենք այլ երկրներից»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է տիկին Բախշյանին, ինչպես նաև բոլոր անհատներին, կազմակերպություններին, որոնք անհանգիստ են, սկսել հանրային քննարկումից: «Իրական ճանապարհն այսօր այս խնդրի վերջը չէ: Մեր շատ հայրենակիցներ մտածում են, որ այսօր վերջն է, ստորագրվեց, և վերջ: Այսօր այս գործընթացի սկիզբն է՝ ցույց տալու, թե մեզանից ովքեր են իսկապես անհանգստացած մեր երեխաների կրթությամբ և նրանց պաշտպանությամբ,-ընդգծել է նա: -Ամեն մի օրենքի համար մենք պետք է պահանջենք, որ լինի հանրային քննարկում՝ բաց, մասնակցային, և այստեղ ես Ձեր համախոհն եմ: Անկախ նրանից ես նախագահ լինեմ, թե ոչ, ես Ձեր համախոհն եմ և հետևելու եմ: Ձեր, այսինքն՝ մեր ազգի համախոհն եմ: Որևէ մեկն իրավունք չունի թեթև վերաբերվելու այս գործընթացին: Մենք ունենք արժեքներ, որոնք ամեն գնով պետք է պահպանենք»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:46 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյան
16:34 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան
15:44 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ
13:39 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀամոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը ևս. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին
13:29 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները
12:54 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալն այն գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը. նախագահ Արմեն Սարգսյան
11:17 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը
18:23 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ
16:50 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին
16:48 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]