Թեմաներ
Հինգշաբթի 07 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/02/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 593 նոր դեպք է գրանցվել 07/02/2020   10:51 Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը 07/02/2020   10:47 Բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford»-ն ու «Toyota Camry»-ին 07/02/2020   10:33 Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու առիթ կար, բայց պատճառ չկար. Աղասի Ենոքյան 07/02/2020   10:26 Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային կանխարգելիչ վերանորոգմանը 07/02/2020   10:18 Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ. Նաիրա Զոհրաբյան 07/02/2020   10:01 Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք 07/02/2020   10:00 Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Վահան Իշխանյան 07/02/2020   09:36 Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են. «Ժողովուրդ» 07/02/2020   09:32 Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը. «Ժողովուրդ» 07/02/2020   09:27 «Տա Աստված, կորոնավիրուսը հաղթի». Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել. «Փաստ» 07/02/2020   09:23 Իրավապահ համակարգում տարակուսած են, չգիտեն ինչպես վարվել ընդդիմադիր եռյակի ներկայացրած հաղորդման հետ . «Ժողովուրդ» 07/02/2020   09:16 Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան. «Հրապարակ» 07/02/2020   09:11 Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել. «Հրապարակ» 07/02/2020   09:07 Գագիկ Ծառուկյանի մոտ թոքաբորբի նշաններ կան. «Հրապարակ» 07/02/2020   09:04 Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է. «Փաստ» 07/02/2020   08:59 Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ. «Հրապարակ» 07/02/2020   08:56 Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին. «Հրապարակ» 07/02/2020   08:53 «Դեռ ժամանակը չէ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին. «Փաստ» 07/02/2020   08:48 Ովքեր են Դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրված դատախազները. ուշագրավ անուններ. «Ժողովուրդ» 07/02/2020   00:12 Խանդոտ շունը հոշոտել է նորածին երկվորյակներին 07/01/2020   23:48 Հնդկաստանում կորոնավիրուսի զոհերի մարմինները փոսի մեջ են գցել (տեսանյութ) 07/01/2020   23:32 Պետրոս Ղազարյանի հարցազրույցը միակողմանի էր. Մեդիա պաշտպան 07/01/2020   23:14 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) 07/01/2020   23:01 Երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում դիմակ չկրելուն 07/01/2020   22:40 Ֆրանսիան հրաժարվել Է Լիբիայում ռազմական գործողությունից՝ Թուրքիայի հետ վեճից հետո 07/01/2020   22:25 Մեկնարկել է Օղակաձև այգու բարեկարգման աշխատանքը.Քաղաքապետի խոսնակ 07/01/2020   22:12 Տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը 07/01/2020   21:50 Ամուլսարի հանգուցալուծումն այլեւս չի կարելի հետաձգել․ Վահագն Վարագյան 07/01/2020   21:45 Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 07/01/2020   21:18 «Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   20:57 Կեղծ ահազանգ ռումբի վերաբերյալ. ԱԻՆ 07/01/2020   20:52 Դատախազությունը կարող էր հետ վերցնել վերաքննիչ բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել.պաշտպան 07/01/2020   20:35 Շարունակելու եմ հանրության սեփականությունը դարձնել անձանց հիմնարար իրավունքները խախտող ցանկացած ապօրինության փաստ. Ամրամ Մակինյան 07/01/2020   20:22 Ավետ Ադոնցը մասնակցեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը 07/01/2020   20:16 Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով կան ձերբակալվածներ 07/01/2020   20:09 ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված 07/01/2020   19:58 Եթե Հայկ Եսայանի ընկերությունն Արմենթելը գնի, կդառնա ենթակառուցվածքների տերը. Գրիգոր Սաղյան 07/01/2020   19:35 ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ 07/01/2020   19:21 Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին 07/01/2020   19:17 «Նախկին հանցավոր ռեժիմի» տարիներին «ընդդիմադիր» թերթի սեփականատեր լինելը բավականին լուրջ կոռուպցիոն հնարավորություններ է բացել. Եսայան 07/01/2020   19:07 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 07/01/2020   19:05 Առնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան 07/01/2020   19:01 Ամեն օր ունենում ենք մինի կամ մաքսի ճգնաժամեր. Փաշինյան 07/01/2020   18:49 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 07/01/2020   18:45 Կարտադրվի այնքան թեստ, որը կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը. Արսեն Առաքելյան 07/01/2020   18:37 Վաղվանից մեկնարկում են միասնական քննությունները. ԿԳՄՍ նախարարը հորդորեց քննական կենտրոնների մոտ կուտակումներ թույլ չտալ 07/01/2020   18:30 Տասը հազար թեստեր հասան Հայաստան 07/01/2020   18:27 Դիմակ չկրելու համար տուգանվել է 2166 քաղաքացի. Փաշինյան 07/01/2020   18:25 Նախորդ տարվա հունիսի համեմատ մահացությունը 30 տոկոսով աճել է. Փաշինյան
06/30/2020   14:18 «Վարկային արձակուրդ ենք պահանջում». ոստիկանությունը քաղաքացիներին փռեց ասֆալտին 07/01/2020   21:18 «Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 06/30/2020   14:14 «Մեր բոլոր պահանջները կատարվել են». Շիրակ Բունիաթյանը՝ Ամուլսարի տարածքից 07/01/2020   23:14 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) 07/01/2020   14:13 Դատախազությունը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին. գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացվել 07/01/2020   19:21 Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին 06/30/2020   18:29 Գործը կհասնի Ալեքսանդր Եսայանի՞ն. ԱԱԾ-ի ենթադրյալ բացահայտումների ժամանակ IU Networks ընկերությունը ղեկավարել է հենց նա 06/30/2020   23:55 Այսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը. Արսեն Բաբայան 07/01/2020   10:10 Արա Նիկոլ, եթե մազաչափ հեղինակություն ունես, հել հայտարարի էս ատելության մթնոլորտը կանխելու մասին. Գևորգ Պետրոսյան 07/01/2020   17:51 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող անձի ինքնությունը պարզվել է 07/01/2020   20:09 ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված 07/02/2020   08:59 Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ. «Հրապարակ» 06/30/2020   11:53 ՍԴ֊ի աշխատանքները տապալված են. նիստերը հետաձգվում են՝ քվորումի բացակայության հիմքով 06/30/2020   20:15 Նախագահը, ըստ Սահմանադրության, չունի՝ օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար ԱԺ վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք 07/01/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է գրանցվել 07/01/2020   21:45 Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 06/30/2020   21:40 ՀՀ նախագահը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները 07/01/2020   11:53 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին 07/01/2020   19:05 Առնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան 06/30/2020   16:20 Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը համապատասխանում է ՍԴ դատավորի պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան

Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   18:09  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին:

Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է զոհերի պաշտպանության համար:

Հայաստանն ավելի քան 20 տարի անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ այդ ընթացքում նաև բազմաթիվ կոնվենցիաների միջոցով ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այս կարևորագույն կազմակերպության և դրա 47 անդամ պետությունների համար ընդհանուր արժեքները՝ միաժամանակ, ներդաշնակորեն հավատարիմ մնալով իր ազգային արժեհամակարգին և պահպանելով այն:

Այդ արժեհամակարգում ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, և դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:

Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաև Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:

Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին: Առավել շահեկան կլիներ, իհարկե, եթե Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվեր հենց այդ խոստումներին համահունչ, նախապես մշակված հստակ, որոշակի և կանխատեսելի հայեցակարգ ներկայացնելով:

Հասարակության մտահոգությունները փարատելու և հենց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները լավագույնս կատարելու նպատակով է, որ իրավասու մարմինները պետք է մանրամասն և մասնագիտորեն ուսումնասիրեն ու վերլուծեն Կոնվենցիայի կիրառման միջոցներն ու հնարավոր հետևանքները, Հայաստանի առողջապահական, սոցիալական, իրավապահ համակարգերի կարողություններն ու հնարավորությունները և մշակեն Կոնվենցիայով նախատեսվող օրենսդրական և գործնական միջոցառումների իրականացման հստակ ծրագիր:

Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների և սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ և հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները մշակելիս խստորեն պետք է պահպանվեն երեխաների կրթության և դաստիարակության հարցում ընտանիքի/ծնողների առաջնային դերակատարման և պատասխանատվության սկզբունքը, պետական մարմինների, կրթական հաստատությունների կողմից նրանց հետ համագործակցելու և համաձայնեցված գործելու անվերապահ պայմանը:

Ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ պետք է իրականացվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված «վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում», և «..անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին»:

Հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի ստորագրման հարցում Հանրապետության նախագահի դիրքորոշումը շատ հստակ է՝ Կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու որոշման առկայության պայմաններում հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ Հանրապետության նախագահի ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:

Այս առումով Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորությունը, նշելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են, մեր երկրի ապագան, և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում արտահայտվում է մեր երկրի նկատմամբ մեր սերը, հարգանքը և հոգատարությունը:

Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա Կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը:

Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, այդ թվում նաև՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է:

Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:

Հանրապետության նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ և պատասխանատու կատարման գործընթացը և խստորեն հետևել դրան՝ ելնելով ընտանիքի և երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին:


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:58 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին
10:50 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին
14:46 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյան
16:34 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան
15:44 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ
13:39 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀամոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը ևս. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին
13:29 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները
12:54 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալն այն գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը. նախագահ Արմեն Սարգսյան
11:17 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը
18:23 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ

Տեսանյութեր

07/01/2020   18:23 ՈՒՂԻՂ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]