ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ 05/28/2020 19:47 | ԼՐԱՀՈՍ

«Կառավարությունն, ըստ էության ձախողել է կարանտինը, իսկ դրանով փաստացի ձախողվեց նաեւ տնտեսությունը, մեր բիզնեսը կանգնեց, բայց արդյունքում չկարողացանք հիվանդության տարածումը կանխել, այսինքն, տնտեսության այդ զոհողությունը լրիվ անիմաստ եղավ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերներին:
Սուրեն Պարսյանի խոսքով, միջազգային փորձը փաստում է, որ երբ պետությունը կարողանում է հաջողել կարանտինը, հետագայում նաեւ կարողանում է տնտեսությունը վերականգնել, բաց Հայաստանի կառավարությունը կրկնակի ձախողում ապրեց՝ վատ մենեջմենտի պատճառով: «Մեր տնտեսությունը, առողջապահական համակարգը չէինք էլ պատրաստել նման ճգնաժամային իրավիճակներին: ՀԻշեցնեմ, օրինակ, Արսեն Թորոսյանը շարունակ հայտարարում էր մասնավոր առողջապահական հիմնարկների զարգացման մասին եւ նախորդ տարիներին էլ գումարներն ուղղվում էին մասնավորներին եւ այս առումով, մենք առողջապահության ոլորտում եւս օլիգարխներ ունենք, որոնք այս ճգնաժամային իրավիճակում շատ չնչին պատասխանատվություն են վերցնում եւ չեն ստանձնում այն պատասխանատվությունը, որը վերցնում են օրինակ պետական հիմնարկությունները»,-բացատրում է մասնագետը, հավելելով, որ փաստացի, ճգնաժամային իրավիճակում կրկին շահեցին մենաշնորհատերերը, օրինակ, բժշկական պարագաներ ներկրողները , որոնք գերշահույթ կուտակեցին:
«Փաստն այն է, որ Հայաստանում կա օլիգարխների կողմից ղեկավարվող դեղատնային ցանց, որոնք նախանշում են գներ ամբողջ տնտեսության համար, ենթադրենք , դիմակը, որը նրանք սահմանում են 250 դրամ, մյուս դեղատների վրա էլ է տարածվում, այսինքն, նախկինից եկող մենաշնորհները, անարդյունավետ կառավարումը այս իրավիճակում ակնհայտ երեւացին»:
Սուրեն Պարսյանի խոսքով, Հայաստանը դեռեւս գտնվում է տնտեսության անկման առաջին ալիքի վրա, որը հաջորդ ամիսներին էլ ավելի է խորանալու, որովհետեւ արտահանվող ապրանքները՝ պղինձն ու մոլիբդենը կորցրել են իրենց գները, տարվա կտրվածքով 1.8 միլիարդ դոլարի հասնող տրանսֆերտները, որոնք նաեւ սպառում են ապահովում, նվազել են, ինչը նշանակում է, որ Հայաստանը զրկվել է եկամուտներից:
«Միայն նրանով, որ խանութները, սրճարանները բացվեցին, չի նշանակում, որ մենք տնտեսական աճ կարող ենք ապահովել, հակառակը կարող է տեղի ունենալ, քանի որ այս իրավիճակում տնտեսվարողները ստիպված են վարձակալության եւ այլ վճարներ վճարել, սակայն իրենց շրջանառությունը անգամ այդ ծախսերը փակելու համար բավարար չէ, իրենք 10 միավոր պետք է ծախսեն, բայց վաստակեն 5 միավոր, ինչը նշանակում է, որ սնանկացման գործընթաց է գնալու: Հունիս ամսին բիզնեսը եւ ֆիզիկական անձինք ստիպված են բանկերին վճարել 2-3 ամսվա գումարներ, քանի որ վարկերի մարումների հետաձգումն ընդամենը 3 ամսով էր»:
Ըստ տնտեսագետի, իր 19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունն, ըստ էության, փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար: «Այդ ծրագրերի արդյունավետությունը շատ փոքր է եւ դրա ապացույցը մարտ-ապրիլ ամիսների նաեւ հետագայում ակնկալվող տնտեսական ցուցանիշներն են, նրանք այդ գումարները ուղղեցին ոչ թե բիզնեսին, այլ բանկերին: Կառավարությունը չստանձնեց պատասխանատվություն տնտեսական քաղաքականության համար, , որոշեց, որ պետությունը չի կարող ռիսկի գնալ եւ սուբսիդավորեց տոկոսադրույքը, բացի այդ, որեւէ վերահսկողություն չկա նաեւ վարկերի ծախսման առումով: Ես վստահեցնում եմ, որ օրինակ գյուղացիական վարկերի մեծ մասը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչ նպատակային է օգտագործվել, դրա հաշվին չենք կարող ակնկալել ոլորտի աճ, որովհետեւ այդ գումարը կամ նախկին պարտքերը մարելուն է ուղղվել կա կենցաղային խնդիրների լուծմանը»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ կառավարությունը նաեւ պատվեր չիջեցրեց գյուղացուն, թե օրինակ, ինչ ցանել:
«Պետությունը գյուղացուն պետք է երաշխիք տա, որ այսինչ ապրանքը կարող է վաճառվել»:
Մասնագետի խոսքով, առանձին երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը, կարողանում են օգտվել ճգնաժամից եւ որոշակի շուկաներ զբաղեցնել, օրինակ, բժշկական սարքավորումների շուկան: «Երբ մեզ մոտ նախանշվեց ճգնաժամը, մեր կառավարությունը ամպագոռգոռ հայտարարություններ արեց, որ մենք պետք է օգտվենք ճգնաժամից , բայց այդ հայտարարությունն անելու հիմքը չուներ, որովհետեւ մեր տնտեսությունն աչքի է ընկնում հանքարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ եւ մենաշնորհներով: Այս իրավիճակում մենք չենք կարող օգտվել ճգնաժամի հնարավորությունից եւ զարգացնենք մեր տնտեսությունը: Սրան գումարվեց նաեւ այն, որ կառավարությունը չունի ծրագրեր ու թիմ, որն ունակ կլինի ճգնաժամային իրավիճակում կառավարել տնտեսությունը»:
Սուրեն Պարսյանի խոսքով, մինչեւ այժմ էլ կառավարության տնտեսական քաղաքականությունը իներցիոն էր՝ ծայրահեղ դրսեւորումներով: «Շարունակվում էր նախորդ իշխանությունից մնացած նեոլիբերալ քաղաքականությունը եւ եթե այս կառավարությունը ուզում է փոխել իրավիճակը, առաջին հերթին պետք է այդ նեոլիբերալ թիմին ու քաղաքականությունը փոխի»,-կարծում է տնտեսագետը:
Անդրադառնալով ակնկալվող տնտեսական ցուցանիշներին, Սուրեն Պարսյանն ասաց՝ սպասելիքները լավատեսական չեն: «Ֆինանսների նախարարությունն արդեն կանխատեսել է -2 տոկոս, սա կարծում եմ շատ լավատեսական կանխատեսում է, բայց այս տարի մեծ տնտեսական ճգնաժամ ենք ունենալու, իմ հաշվարկներով -5.5 տոկոսի շրջանակում տնտեսական անկում կունենանք, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող իշխանությունները գյուղատնտեսության թվերը հին ու բարի մեթոդով կնկարեն, ինչն արդեն սկսել է, իսկ եթե չնկարեն, անկումն ավելի մեծ կլինի»,-նշում է տնտեսագետը՝ հորդորելով կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը եւ որոշումներ չկայացնի ըստ իրավիճակի, ինչպես վարչապետն է ասում: Հակառակ պարագայում, ըստ մասնագետի, կառավարությունը ստիպված է լինելու անընդհատ ավելացնել արտաքին պարտքը, ինչի միտումներն արդեն իսկ նկատելի են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 14:02 «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան
- 04/13/2021 13:43 Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ
- 04/13/2021 12:45 Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 12:29 Լսի'ր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց Թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով. զոհված հրամանատարի եղբայր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները