Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com

19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ 05/28/2020   19:47  |  ԼՐԱՀՈՍ

«Կառավարությունն, ըստ էության ձախողել է կարանտինը, իսկ դրանով փաստացի ձախողվեց նաեւ տնտեսությունը, մեր բիզնեսը կանգնեց, բայց արդյունքում չկարողացանք հիվանդության տարածումը կանխել, այսինքն, տնտեսության այդ զոհողությունը լրիվ անիմաստ եղավ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերներին:

Սուրեն Պարսյանի խոսքով, միջազգային փորձը փաստում է, որ երբ պետությունը կարողանում է հաջողել կարանտինը, հետագայում նաեւ կարողանում է տնտեսությունը վերականգնել, բաց Հայաստանի կառավարությունը կրկնակի ձախողում ապրեց՝ վատ մենեջմենտի պատճառով: «Մեր տնտեսությունը, առողջապահական համակարգը չէինք էլ պատրաստել նման ճգնաժամային իրավիճակներին: ՀԻշեցնեմ, օրինակ, Արսեն Թորոսյանը շարունակ հայտարարում էր մասնավոր առողջապահական հիմնարկների զարգացման մասին եւ նախորդ տարիներին էլ գումարներն ուղղվում էին մասնավորներին եւ այս առումով, մենք առողջապահության ոլորտում եւս օլիգարխներ ունենք, որոնք այս ճգնաժամային իրավիճակում շատ չնչին պատասխանատվություն են վերցնում եւ չեն ստանձնում այն պատասխանատվությունը, որը վերցնում են օրինակ պետական հիմնարկությունները»,-բացատրում է մասնագետը, հավելելով, որ փաստացի, ճգնաժամային իրավիճակում կրկին շահեցին մենաշնորհատերերը, օրինակ, բժշկական պարագաներ ներկրողները , որոնք գերշահույթ կուտակեցին:

«Փաստն այն է, որ Հայաստանում կա օլիգարխների կողմից ղեկավարվող դեղատնային ցանց, որոնք նախանշում են գներ ամբողջ տնտեսության համար, ենթադրենք , դիմակը, որը նրանք սահմանում են 250 դրամ, մյուս դեղատների վրա էլ է տարածվում, այսինքն, նախկինից եկող մենաշնորհները, անարդյունավետ կառավարումը այս իրավիճակում ակնհայտ երեւացին»:

Սուրեն Պարսյանի խոսքով, Հայաստանը դեռեւս գտնվում է տնտեսության անկման առաջին ալիքի վրա, որը հաջորդ ամիսներին էլ ավելի է խորանալու, որովհետեւ արտահանվող ապրանքները՝ պղինձն ու մոլիբդենը կորցրել են իրենց գները, տարվա կտրվածքով 1.8 միլիարդ դոլարի հասնող տրանսֆերտները, որոնք նաեւ սպառում են ապահովում, նվազել են, ինչը նշանակում է, որ Հայաստանը զրկվել է եկամուտներից:

«Միայն նրանով, որ խանութները, սրճարանները բացվեցին, չի նշանակում, որ մենք տնտեսական աճ կարող ենք ապահովել, հակառակը կարող է տեղի ունենալ, քանի որ այս իրավիճակում տնտեսվարողները ստիպված են վարձակալության եւ այլ վճարներ վճարել, սակայն իրենց շրջանառությունը անգամ այդ ծախսերը փակելու համար բավարար չէ, իրենք 10 միավոր պետք է ծախսեն, բայց վաստակեն 5 միավոր, ինչը նշանակում է, որ սնանկացման գործընթաց է գնալու: Հունիս ամսին բիզնեսը եւ ֆիզիկական անձինք ստիպված են բանկերին վճարել 2-3 ամսվա գումարներ, քանի որ վարկերի մարումների հետաձգումն ընդամենը 3 ամսով էր»:

Ըստ տնտեսագետի, իր 19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունն, ըստ էության, փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար: «Այդ ծրագրերի արդյունավետությունը շատ փոքր է եւ դրա ապացույցը մարտ-ապրիլ ամիսների նաեւ հետագայում ակնկալվող տնտեսական ցուցանիշներն են, նրանք այդ գումարները ուղղեցին ոչ թե բիզնեսին, այլ բանկերին: Կառավարությունը չստանձնեց պատասխանատվություն տնտեսական քաղաքականության համար, , որոշեց, որ պետությունը չի կարող ռիսկի գնալ եւ սուբսիդավորեց տոկոսադրույքը, բացի այդ, որեւէ վերահսկողություն չկա նաեւ վարկերի ծախսման առումով: Ես վստահեցնում եմ, որ օրինակ գյուղացիական վարկերի մեծ մասը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչ նպատակային է օգտագործվել, դրա հաշվին չենք կարող ակնկալել ոլորտի աճ, որովհետեւ այդ գումարը կամ նախկին պարտքերը մարելուն է ուղղվել կա կենցաղային խնդիրների լուծմանը»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ կառավարությունը նաեւ պատվեր չիջեցրեց գյուղացուն, թե օրինակ, ինչ ցանել:

«Պետությունը գյուղացուն պետք է երաշխիք տա, որ այսինչ ապրանքը կարող է վաճառվել»:

Մասնագետի խոսքով, առանձին երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը, կարողանում են օգտվել ճգնաժամից եւ որոշակի շուկաներ զբաղեցնել, օրինակ, բժշկական սարքավորումների շուկան: «Երբ մեզ մոտ նախանշվեց ճգնաժամը, մեր կառավարությունը ամպագոռգոռ հայտարարություններ արեց, որ մենք պետք է օգտվենք ճգնաժամից , բայց այդ հայտարարությունն անելու հիմքը չուներ, որովհետեւ մեր տնտեսությունն աչքի է ընկնում հանքարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ եւ մենաշնորհներով: Այս իրավիճակում մենք չենք կարող օգտվել ճգնաժամի հնարավորությունից եւ զարգացնենք մեր տնտեսությունը: Սրան գումարվեց նաեւ այն, որ կառավարությունը չունի ծրագրեր ու թիմ, որն ունակ կլինի ճգնաժամային իրավիճակում կառավարել տնտեսությունը»:

Սուրեն Պարսյանի խոսքով, մինչեւ այժմ էլ կառավարության տնտեսական քաղաքականությունը իներցիոն էր՝ ծայրահեղ դրսեւորումներով: «Շարունակվում էր նախորդ իշխանությունից մնացած նեոլիբերալ քաղաքականությունը եւ եթե այս կառավարությունը ուզում է փոխել իրավիճակը, առաջին հերթին պետք է այդ նեոլիբերալ թիմին ու քաղաքականությունը փոխի»,-կարծում է տնտեսագետը:

Անդրադառնալով ակնկալվող տնտեսական ցուցանիշներին, Սուրեն Պարսյանն ասաց՝ սպասելիքները լավատեսական չեն: «Ֆինանսների նախարարությունն արդեն կանխատեսել է -2 տոկոս, սա կարծում եմ շատ լավատեսական կանխատեսում է, բայց այս տարի մեծ տնտեսական ճգնաժամ ենք ունենալու, իմ հաշվարկներով -5.5 տոկոսի շրջանակում տնտեսական անկում կունենանք, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող իշխանությունները գյուղատնտեսության թվերը հին ու բարի մեթոդով կնկարեն, ինչն արդեն սկսել է, իսկ եթե չնկարեն, անկումն ավելի մեծ կլինի»,-նշում է տնտեսագետը՝ հորդորելով կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը եւ որոշումներ չկայացնի ըստ իրավիճակի, ինչպես վարչապետն է ասում: Հակառակ պարագայում, ըստ մասնագետի, կառավարությունը ստիպված է լինելու անընդհատ ավելացնել արտաքին պարտքը, ինչի միտումներն արդեն իսկ նկատելի են:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 28/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի վարակակիրներից 316-ի վիճակը ծանր է, 53-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
18:24 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍ2000 քաղաքացու նկատմամբ վարչական իրվախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել
15:08 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր
14:57 28/05/2020  |  ԿորոնավիրուսՄեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ մարզպետարան
14:31 28/05/2020  |  ԿորոնավիրուսՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը
14:18 28/05/2020  |  ԿորոնավիրուսԻնչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ
14:12 28/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
14:07 28/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել դատարանի Վեդիի նստավայրում և վճռաբեկ դատարանում
13:41 28/05/2020  |  ԿորոնավիրուսԼոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ
13:18 28/05/2020  |  Կորոնավիրուս«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ

Արխիվ

[]