Թեմաներ
Երկուշաբթի 07 / 13 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/13/2020   12:11 ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ է հրավիրել 07/13/2020   12:07 Երեք կուսակցությունների աշխատանքային խումբը ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը 07/13/2020   12:04 Խոր Վիրապ վանական համալիրի մոտից բերման է ենթարկվել 15 անձ. ՎԵՏՕ 07/13/2020   11:59 Արտաշատի ոստիկանության մոտ իրավիճակը լարված է 07/13/2020   11:56 Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի 07/13/2020   11:53 «Տապալողների» իրավական բեսպրեձելը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան 07/13/2020   11:47 Wizz Air Abu Dhabi-ն Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի 07/13/2020   11:44 Ադրբեջանագետը զգուշացնում է զինծառայողների հարազատներին 07/13/2020   11:41 650 հիվանդի վիճակ գնահատվում է ծանր, որոնցից 43-ը միացվել են թոքերի արհեսատական օդափոխության սարքերին. Թորոսյան 07/13/2020   11:39 Երեկվանից մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ. ԱԳ նախարար 07/13/2020   11:35 Հակառակորդի հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով՝ պատճառելով զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան 07/13/2020   11:33 Կորոնավիրուսից մահացած 8 անցանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, իսկ ամենատարեցը՝ 83-ամյա տղամարդ 07/13/2020   11:26 Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեակավորությունը կրելու է տարածաշրջանի ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը. Փաշինյան 07/13/2020   11:08 Հայկական կողմից կորուստներ չկան. ՊՆ 07/13/2020   11:02 Խոր վիրապում բերման են ենթարկվել լրագրողներ, խմբագիրներ. Անահիտ Սարգսյան 07/13/2020   10:58 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 182-ով 07/13/2020   10:57 Երևանի ավագանու ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը. Սարհատ Պետրոսյան 07/13/2020   10:52 Մեր հերոս զինվորներն ու մեր սահմանապահ գյուղերի հերոս բնակիչները դժվար գիշեր են անցկացրել, բայց տվել են ցավոտ պատասխան հակառակորդին.Գայանե Աբրահամյան 07/13/2020   10:44 Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՀՀ ՊՆ 07/13/2020   10:42 Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ. «Հայրենքի» կուսակցությունը հայտարարություն է տարածել 07/13/2020   10:26 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ.ԱԳՆ 07/13/2020   10:21 Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան 07/13/2020   10:17 Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ 07/13/2020   10:13 Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները. ԱԳՆ խոսնակ 07/13/2020   10:11 Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ. Նաիրա Զոհրաբյան 07/13/2020   10:04 «Աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   10:04 Այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը.Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   09:59 Առավոտյան հակառակորդը շարունակել է հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ մամուլի խոսնակ 07/13/2020   03:18 Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք են դառնալու. Վահրամ Պողոսյան 07/13/2020   03:06 Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերի միջոցով ներկայացնում են իրավիճակը 07/13/2020   02:39 Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ. Շուշան Ստեփանյան 07/13/2020   02:31 «Եւ մեր անունն է՝ հայկական բանակ». Նիկոլ Փաշինյանը Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել 07/13/2020   02:17 Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում. Շուշան Ստեփանյան 07/13/2020   01:56 Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից. Լիլիթ Մակունց 07/13/2020   01:46 Պատասխան վրեժխնդրության փորձեր արվելու են, բայց ետքայլի տեղ չկա. Ստյոպա Սաֆարյան 07/13/2020   01:38 Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել. Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին. Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   01:22 Կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. Շուշան Ստեփանյան 07/13/2020   00:58 Գեներալ Խաչատուրովը մի քանի ժամում թուրքի 3 հարձակում հետ շպրտեց. Նարեկ Մալյան 07/13/2020   00:42 Գնդակոծությունն իրականացվում է Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, առկա է բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ. Արման Թաթոյան 07/13/2020   00:39 Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ Վահրամ Պողոսյան 07/13/2020   00:26 ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Տիգրան Կարապետյանը Տավուշի մարզում են 07/13/2020   00:16 Հայաստանա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումը սպասելի էին. Աշոտյան 07/12/2020   23:56 Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան 07/12/2020   23:09 Ադրբեջանական կողմը սկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակել 82 մմ ականանետերից, տանկից 07/12/2020   23:03 Ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց. Արշավիր Ղարամյան 07/12/2020   22:41 Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհի մասին 07/12/2020   22:10 Ինչո՞ւ են լռում բժիշկները. Գևորգ Պետրոսյանը՝ դիմակների վնասակարության մասին 07/12/2020   21:39 ՀՀ ԶՈւ-երը խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. լուսանկար 07/12/2020   20:59 Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել. Երվանդ Վարոսյան 07/12/2020   20:50 Ամերիկացի բժիշկը կորոնավիրուսի երրորդ ալիք է կանխատեսել
07/12/2020   18:04 «Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկերը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասին 07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան 07/12/2020   23:09 Ադրբեջանական կողմը սկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակել 82 մմ ականանետերից, տանկից 07/13/2020   00:58 Գեներալ Խաչատուրովը մի քանի ժամում թուրքի 3 հարձակում հետ շպրտեց. Նարեկ Մալյան 07/13/2020   03:18 Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք են դառնալու. Վահրամ Պողոսյան 07/13/2020   03:06 Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերի միջոցով ներկայացնում են իրավիճակը 07/12/2020   23:03 Ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց. Արշավիր Ղարամյան 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/12/2020   19:05 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սպանվածների և վիրավորների թվի մասին 07/13/2020   00:16 Հայաստանա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումը սպասելի էին. Աշոտյան 07/13/2020   10:04 «Աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան 07/11/2020   13:02 ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/12/2020   20:01 Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան 07/12/2020   22:41 Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհի մասին 07/12/2020   23:56 Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան 07/13/2020   00:26 ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Տիգրան Կարապետյանը Տավուշի մարզում են 07/12/2020   00:43 Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում. Գեւորգ Գեւորգյան 07/12/2020   22:10 Ինչո՞ւ են լռում բժիշկները. Գևորգ Պետրոսյանը՝ դիմակների վնասակարության մասին 07/12/2020   13:09 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները

Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/28/2020   16:41  |  ԼՐԱՀՈՍ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը:

Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ:  

Այսպես.

1. «Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ:

Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝  ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում:

Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։

Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»: 

Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն:

Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուշմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը:

Այս առումով նշենք, որ.

2. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»:

Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք.

«Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը»,  ինչպես նաև.

«Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:

Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»:

Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝

27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին:

Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: 

3. Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ  տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի:

4. Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով:

Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:31 28/05/2020  |  ԿորոնավիրուսՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը
11:29 25/05/2020  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց պաշտպանի բողոքը
18:48 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանին հարկադրաբար հիվանդանոցից դուրս գրելու ոդիսականը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
17:18 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ պաշտպանի բողոքի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
14:07 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին
21:32 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանին ԲԿ-ն դուրս չէր գրել, բայց ՔԿԾ աշխատակիցները փորձում են նրան տանել քրեակատարողական հիմնարկ. փաստաբան (լուսանկար)
21:28 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ
19:07 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանն այս պահին «Աստղիկ» ԲԿ-ում է. ՔԿԾ
13:52 03/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱհազանգում ենք տասնյակ մարդկանց ճնշման և ահաբեկության մասին. Փաստաբանական խումբ
21:47 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԽաչատրյանների գրասենյակներում ու բնակարաններում խուզարկություններն սկսվել են 4 ժամ առաջ. ոչինչ չի հայտնաբերվել

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]