Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության»
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ

Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   17:08  |  Քրեական խրոնիկոն

Տարեց կնոջ սպանության գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, տուժող կողմը քննիչի գործողություններում առերեւույթ պաշտոնեական հանցագործության հատկանիշներ է արձանագրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ արարքի որակումը թողնելով իրավապահ մարմիններին։

«Քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը հարուցում է քրեական գործ։ Եթե քննիչը հիմքի և առիթի բացակայության պարագայում հարուցում է քրեական գործ, ապա մենք գտնում ենք, որ քննիչի գործողություններում առկա է պաշտոնեական հանցագործության հատկանիշներ »- ասաց նա՝ հավելելով, որ ավելի վաղ եւս վիճարկել են քննիչի գործողությունների իրավաչափությունը, բացարկ հայտնել քննիչին, բայց դատախազի կողմից դրանք մերժվել են։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։

Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում,ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։ Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունից պարզ է դարձել, որ բնակարանից հափշտակվել են ոսկյա զարդեր և կանխիկ գումար եւ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տուժող կողմը համաձայն չէ գողության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և հետագայում գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշման հետ և գտնում է, որ դա արվել է Մաշադյանի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

«Քննիչը գտնում է, որ այդուհանդերձ Գարիկ Մաշադյանի ցուցմունքն արժանահավատ է, նա ոչինչ չի հափշտակել, թե նույն ժամանակահատվածում այլ անձ է մուտք գործել Ցողիկ Բադիկյանի բնակարան, կատարել գողություն և անհայտ անձի կողմից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մասով քրեական գործից մաս է անջատում առանձին վարույթում, դրանով քրեական գործի վարույթը կասեցնում, իսկ Գարիկ Մաշադյանի մասով քրեական գործն ուղարկում դատարան»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում տեսել են անօրինականություններ, բայց անգամ այդ անօրինությունները քողարկված են եղել, իսկ այն, ինչ արվել է այս քրեական գործով, արվել է՝ տուժողների կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելով, նրանց նկատմամբ ցինիկ և հանդուգն վերաբերմունք ցուցաբերելով։

«Պատկերացնու՞մ եք քննիչն ինչ է ասում։ Նրա ասելով՝ այդ նույն ժամանակահատվածում Ցողիկ Բադիկյանը սպանված վիճակում ընկած է եղել հատակին, անհայտ անձը մուտք է գործել բնակարան և կատարել է ոսկյա զարդերի և կանխիկ գումարի հափշտակությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ սպանության դեպքից երկու օր անց, արձանագրության համաձայն՝ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել Գարիկ Մաշադյանը և հայտնել, որ ինքն է կատարել սպանությունը, սակայն՝ կենցաղային դրդապատճառներով, ավազակային հարձակման նպատակով մուտք չի գործել այդ բնակարան, որևէ իր կամ կանխիկ գումար չի հափշտակել։ Հիմք ընդունելով Մաշադյանի այդ ցուցմունքը՝ միանգամից նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

«Որևէ այլ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, հիմք է եղել միայն իր ցուցմունքը»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ է տվել հետաքննության մարմնին՝ պարզելու թե արդյո՞ք Գարիկ Մաշադյանի ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, արժանահավատ է, թե ոչ, տուժողի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, սակայն մշտապես ստացել է պատասխաններ, որ դեռևս աշխատանքները շարունակվում են, որևէ բան հայտնել չեն կարող, այսինքն՝ Գարիկ Մաշադյանի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ քննիչը որևէ տեղեկատվություն չի ստացել հետաքննության մարմնից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Գարիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է, դատախազ Հարություն Մաշադյանի հարազատ հորեղբայրը, բացի այդ՝ հանդիսանում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ որդին, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը։

«Այլ կերպ, քան ազգակցական կապերով բացատրել քննիչի վարքագիծը, չեմ կարող։ Չեմ ասում, որ այդ անձանց կողմից անմիջականորեն ուղղորդում է եղել, բայց նաև պետք չէ, որ այս գործով ուղղորդում լիներ։ Պատկերացրեք քննիչի հոգեվիճակը, երբ ինքը գիտի, թե ինչ անձի վերաբերյալ է քրեական գործ քննում և ով է այդ գործով մեղադրյալը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննիչն արդեն իսկ կաշկանդված է անձի ազգակցական կապերով և ամեն ինչ արել է նրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նրա ազգականներին հաճո լինելու համար։

Գործով տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Խչեյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործում առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են՝ մեղադրյալի կողմից առանձնակի դաժանությամբ տուժողին սպանելու հանգամանքների մասին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձագիտական եզրակացության տվյալների համաձայն՝ հիմնավորվում է, որ տուժողի մարմնին առկա է երեք տասնյակից ավելի վնասվածքներ, որոնք տեղակայված են՝ կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջաններում։

«Տուժող կողմի պնդմամբ՝ Գարիկ Մաշադյանն իմացել է, որ նրանք ունեցել են ոսկյա զարդեր և գումար և առկա վնասվածքների բնույթը և քանակը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել պայքար՝ տուժողի և մեղադրյալի միջև, մեղադրյալը նրան տանջանքների է ենթարկել ՝ ոսկյա զարդերի և գումարի տեղն իմանալու համար, ինչին ի վերջո հասել է, որովհետև գիտենք, որ ոսկյա զարդերը և գումարը բնակարանից հափշտակված են եղել»,- ասաց Խչեյանը։

Նրա խոսքով՝ պայքարի մասին է վկայում նաև դեպքի վայրի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցները, որի դատագենետիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերվել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը, ինչը փաստաբանի պնդմամբ, վկայում է այն մասին, որ Գարիկ Մաշադյանը եղել է պոլիէթիլենային ձեռնոցներով և պայքարի արդյունքում այն կա՛մ վայր է ընկել, կա՛մ հանել է՝ բնակարանից գույքը, մասնավորապես՝ ոսկյա զարդերը և դրամական միջոցները հափշտակելուց հետո։ Խչեյանը նշեց, որ նման պայմաններում առկա է առանձնակի դաժանության սպանություն և փաստաբանների համար զարմանալի է, որ նախաքննական մարմինն այն չի որակել որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:45 27/05/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը
11:38 26/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱբովյան քաղաքի բնակիչ ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով
13:58 19/05/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորում Նիվայից կրակել ու սպանել են երկու տղամարդու, ապա՝ այրել մեքենան
17:05 18/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱրարատ քաղաքի 27-ամյա բնակիչը կալանավորվել է՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով
14:09 18/05/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
19:09 15/05/2020  |  Քրեական խրոնիկոն29-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է
09:24 13/05/2020  |  ՄամուլՀայտնի է, թե ինչու են սպանել «Սովրանո»-ի մենեջերին. «աղջկա հաշիվ» է եղել․ «Ժողովուրդ»
17:31 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՓեսային մեղադրանք է առաջադրվել՝ զոքանչին սպանելու համար
17:07 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են Արմավիրում կատարված քնած երիտասարդի սպանության դեպքը
16:24 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱնպատասխան սերը՝ սպանության դրդապատճառ. Արմավիրում 29-ամյա երիտասարդի սպանության հետքերով

Արխիվ

[]