Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   17:08  |  Քրեական խրոնիկոն

Տարեց կնոջ սպանության գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, տուժող կողմը քննիչի գործողություններում առերեւույթ պաշտոնեական հանցագործության հատկանիշներ է արձանագրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ արարքի որակումը թողնելով իրավապահ մարմիններին։

«Քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը հարուցում է քրեական գործ։ Եթե քննիչը հիմքի և առիթի բացակայության պարագայում հարուցում է քրեական գործ, ապա մենք գտնում ենք, որ քննիչի գործողություններում առկա է պաշտոնեական հանցագործության հատկանիշներ »- ասաց նա՝ հավելելով, որ ավելի վաղ եւս վիճարկել են քննիչի գործողությունների իրավաչափությունը, բացարկ հայտնել քննիչին, բայց դատախազի կողմից դրանք մերժվել են։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։

Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում,ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։ Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունից պարզ է դարձել, որ բնակարանից հափշտակվել են ոսկյա զարդեր և կանխիկ գումար եւ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տուժող կողմը համաձայն չէ գողության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և հետագայում գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշման հետ և գտնում է, որ դա արվել է Մաշադյանի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

«Քննիչը գտնում է, որ այդուհանդերձ Գարիկ Մաշադյանի ցուցմունքն արժանահավատ է, նա ոչինչ չի հափշտակել, թե նույն ժամանակահատվածում այլ անձ է մուտք գործել Ցողիկ Բադիկյանի բնակարան, կատարել գողություն և անհայտ անձի կողմից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մասով քրեական գործից մաս է անջատում առանձին վարույթում, դրանով քրեական գործի վարույթը կասեցնում, իսկ Գարիկ Մաշադյանի մասով քրեական գործն ուղարկում դատարան»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում տեսել են անօրինականություններ, բայց անգամ այդ անօրինությունները քողարկված են եղել, իսկ այն, ինչ արվել է այս քրեական գործով, արվել է՝ տուժողների կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելով, նրանց նկատմամբ ցինիկ և հանդուգն վերաբերմունք ցուցաբերելով։

«Պատկերացնու՞մ եք քննիչն ինչ է ասում։ Նրա ասելով՝ այդ նույն ժամանակահատվածում Ցողիկ Բադիկյանը սպանված վիճակում ընկած է եղել հատակին, անհայտ անձը մուտք է գործել բնակարան և կատարել է ոսկյա զարդերի և կանխիկ գումարի հափշտակությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ սպանության դեպքից երկու օր անց, արձանագրության համաձայն՝ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել Գարիկ Մաշադյանը և հայտնել, որ ինքն է կատարել սպանությունը, սակայն՝ կենցաղային դրդապատճառներով, ավազակային հարձակման նպատակով մուտք չի գործել այդ բնակարան, որևէ իր կամ կանխիկ գումար չի հափշտակել։ Հիմք ընդունելով Մաշադյանի այդ ցուցմունքը՝ միանգամից նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

«Որևէ այլ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, հիմք է եղել միայն իր ցուցմունքը»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ է տվել հետաքննության մարմնին՝ պարզելու թե արդյո՞ք Գարիկ Մաշադյանի ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, արժանահավատ է, թե ոչ, տուժողի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, սակայն մշտապես ստացել է պատասխաններ, որ դեռևս աշխատանքները շարունակվում են, որևէ բան հայտնել չեն կարող, այսինքն՝ Գարիկ Մաշադյանի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ քննիչը որևէ տեղեկատվություն չի ստացել հետաքննության մարմնից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Գարիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է, դատախազ Հարություն Մաշադյանի հարազատ հորեղբայրը, բացի այդ՝ հանդիսանում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ որդին, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը։

«Այլ կերպ, քան ազգակցական կապերով բացատրել քննիչի վարքագիծը, չեմ կարող։ Չեմ ասում, որ այդ անձանց կողմից անմիջականորեն ուղղորդում է եղել, բայց նաև պետք չէ, որ այս գործով ուղղորդում լիներ։ Պատկերացրեք քննիչի հոգեվիճակը, երբ ինքը գիտի, թե ինչ անձի վերաբերյալ է քրեական գործ քննում և ով է այդ գործով մեղադրյալը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննիչն արդեն իսկ կաշկանդված է անձի ազգակցական կապերով և ամեն ինչ արել է նրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նրա ազգականներին հաճո լինելու համար։

Գործով տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Խչեյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործում առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են՝ մեղադրյալի կողմից առանձնակի դաժանությամբ տուժողին սպանելու հանգամանքների մասին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձագիտական եզրակացության տվյալների համաձայն՝ հիմնավորվում է, որ տուժողի մարմնին առկա է երեք տասնյակից ավելի վնասվածքներ, որոնք տեղակայված են՝ կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջաններում։

«Տուժող կողմի պնդմամբ՝ Գարիկ Մաշադյանն իմացել է, որ նրանք ունեցել են ոսկյա զարդեր և գումար և առկա վնասվածքների բնույթը և քանակը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել պայքար՝ տուժողի և մեղադրյալի միջև, մեղադրյալը նրան տանջանքների է ենթարկել ՝ ոսկյա զարդերի և գումարի տեղն իմանալու համար, ինչին ի վերջո հասել է, որովհետև գիտենք, որ ոսկյա զարդերը և գումարը բնակարանից հափշտակված են եղել»,- ասաց Խչեյանը։

Նրա խոսքով՝ պայքարի մասին է վկայում նաև դեպքի վայրի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցները, որի դատագենետիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերվել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը, ինչը փաստաբանի պնդմամբ, վկայում է այն մասին, որ Գարիկ Մաշադյանը եղել է պոլիէթիլենային ձեռնոցներով և պայքարի արդյունքում այն կա՛մ վայր է ընկել, կա՛մ հանել է՝ բնակարանից գույքը, մասնավորապես՝ ոսկյա զարդերը և դրամական միջոցները հափշտակելուց հետո։ Խչեյանը նշեց, որ նման պայմաններում առկա է առանձնակի դաժանության սպանություն և փաստաբանների համար զարմանալի է, որ նախաքննական մարմինն այն չի որակել որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:45 27/05/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը
11:38 26/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱբովյան քաղաքի բնակիչ ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով
13:58 19/05/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորում Նիվայից կրակել ու սպանել են երկու տղամարդու, ապա՝ այրել մեքենան
17:05 18/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱրարատ քաղաքի 27-ամյա բնակիչը կալանավորվել է՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով
14:09 18/05/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
19:09 15/05/2020  |  Քրեական խրոնիկոն29-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է
09:24 13/05/2020  |  ՄամուլՀայտնի է, թե ինչու են սպանել «Սովրանո»-ի մենեջերին. «աղջկա հաշիվ» է եղել․ «Ժողովուրդ»
17:31 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՓեսային մեղադրանք է առաջադրվել՝ զոքանչին սպանելու համար
17:07 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են Արմավիրում կատարված քնած երիտասարդի սպանության դեպքը
16:24 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱնպատասխան սերը՝ սպանության դրդապատճառ. Արմավիրում 29-ամյա երիտասարդի սպանության հետքերով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]