ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական համայնքը պետք է շատ լուրջ եզրահանգումներ անի. Արա Ղազարյանը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին 05/27/2020 19:56 | ԼՐԱՀՈՍ
«Դա իրավական փաստաթուղթ է, 3 ամիս պետք է սպասել, մինչեւ ուժի մեջ մտնելը, եթե այն մտավ ուժի մեծ, իրավական հարթակներում արդեն հաստատված ճշմարտություն կլինի եւ ամենատարբեր հարթակներում՝ քաղաքական, դիվանագիտական, բնականաբար , այն կօգտագործվի եւ այնտեղ ապացուցված է, որ Ադրբեջանում ոչ միայն կա հայատյաց քաղաքականություն, այլեւ կիրառվում է հայատյաց քաղաքականություն եւ դրա առթիվ որեւէ հետաքննություն չի արվում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՄԻ հարցերով միջազգային փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանորեն կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, որով ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի եւ խտրականության արգելքի խախտումը:
Արա Ղազարյանը բացատրեց ՝ այս որոշման, ինչպես նաեւ Մանվել Սարիբեկյանի գործով որոշման մեջ խոսվում է այն մասին, որ հետաքննությունը բացակայում է, իսկ Գուրգեն Մարգարյանի գործով որոշումը, փաստաբանի խոսքով, մեկ քայլ առաջ է: «Եթե Սարիբեկյանի գործով դատարանը ասաց, որ չի գտնում , որ ՄԻ եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում չկա, բայց այդ մասին խոսել է 2-րդ հոդվածի ներքո, իսկ այստեղ հստակ ասաց, որ 14-րդ հոդվածի խախտում կա: Սա արդեն փաստ է եւ հիմք՝ իրավաբանների համար, վկայակոչելու, որ Ադրբեջանում այդ քաղաքականությունը կա եւ այն ոչ թե տարբեր հասարակական հարթակներում է այլ պետական կառույցներում՝ հանրային կառավարման համակարգում , ինչը շատ լուրջ եզրահանգում է»,-նշեց Արա Ղազարյանը:
Փաստաբանի խոսքով, ՄԻԵԴ-ը փորձեց տարանջատել Սաֆարովին Ադրբեջանի հանրային իշխանություններից, թեեւ դատավորների չհամընկնող կարծիքում հարց է բարձրացվել , որ եթե անգամ նա չի գործել պետության հրահանգով, ապա ինչո՞ւ նրան հերոսացրեցին: «Այստեղ դատարանը պետք է ասեր, որ պետությունն իր վրա է վերցնում նրա կատարած հանցագործությունը, այսինքն, պետք է նույնականացներ, բայց դա չասաց, մյուս կողմից, կարեւորն այն է, որ դատարանն ասաց՝ խտրականություն կա եւ քննության առավ հենց Ալիեւի եւ Ադրբեջանի հանրային մյուս իշխանությունների արարքներն այն իմաստով, որ Սաֆարովի արարքն իրենց քաղաքականության հետ նույնականացվեց եւ նշվեց, որ պետք է արդյունավետ քննություն կատարել»,-բացատրեց փաստաբանը:
Արա Ղազարյանի խոսքով, այն , ինչ կարող է անել Ադրբեջանը այս որոշումից հետո, բողոքարկելն է, այնպես, ինչպես բողոքարկվեց Սարիբեկյանի գործով որոշումը . «Մեծ պալատը կորոշի՝ ընդունել, թե ոչ բողոքը, բայց պետք է նշեմ, որ բողոքարկելու համար շատ նեղ հիմք կա, Ադրբեջանը պետք է ցույց տա, որ բողոքի հիմքում ընդհանուր՝ համաեվրոպական նշանակության խնդիր է դրված եւ այդ խնդիրը սխալ է լուծվել դատարանի սխալ որոշման պատճառով: Տվյալ դեպքում նման հիմք չկա կամ պետք է բողոքը հիմնավորի նրանով, որ ՄԻԵԴ-ը կոպիտ սխալ է թույլ տվել: Այս իմաստով, Ադրբեջանը շատ նեղ, շատ փոքր հնարավորություն ունի: Սա իրավական գործընթացն է, մենք բոլորս առաջնորդվում են այն կանխավարկածով, որ ՄԻԵԴ-ը քաղաքական որոշումներ չի կայացնում, անկախ է, անաչառ է»:
Հարցին, թե որպես պետություն ինչպե՞ս կարող է օգտագործել այս նախադեպային որոշումը ՀՀ-ն ՝ որպես պետություն , Արա Ղազարյանը շեշտեց. «Ես վստահ եմ, որ կարող են օգտագործել, սա իր բնույթով այնպիսի իրավաբանական փաստաթուղթ է, որը միանշանակ, կարելի է օգտագործել: Թե ինչպես, ինչ հարթակներում, դա արդեն դիվանագետների գործն է, բայց այս ամբողջ գործընթացը արվել է հենց 2 ուղղությամբ, առաջինը, որպեսզի հնարավորինս վերականգնվեն քաղաքացիների անհատական իրավունքները եւ մյուսը՝ հանրային նպատակն է: Փաստաբանները, որոնք այդ գործը տանում էին ՄԻԵԴ, միայն անհատական իրավունքներով չէին առաջնորդվում , իրենք առաջնորդվում էին այն մտայնությամբ, որպեսզի ինչ-որ կերպ հակազդեին Ադրբեջանի վարվող հայատյաց քաղաքականությանը»:
Արա Ղազարյանը շեշտեց՝ ՄԻԵԴ որոշումը ոչ միայն հանրային այլեւ համաեվրոպական նշանակություն ունի եւ այն մասին է, որ եթե Եվրոպայի տարածքում կա պետություն, որը որպես հանրային քաղաքականություն ատելությունն է առաջ տանում, ուրեմն, ԵԽ-ի տարածքում կա լուրջ հիվանդություն եւ եվրոպական անվտանգությունը վտանգված է:
«Եվրոպական համայնքը պետք է շատ լուրջ եզրահանգումներ անի: Մենք ունենք կարեւոր փաստաթուղթ, որը ֆիքսեց այդ հիվանդությունը եւ սա նշանակում է, որ սա միայն մեր խնդիրը չէ: Եվրոպան թույլ չի տա, որ իր տարածքում այդպիսի պետություն մնա, ուրեմն, իրենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն, որ այդ հայատյաց քաղաքականությունը, որը անգամ դասագրքերում է քարոզվում, վերացվի: Սա , բնականաբար, քաղաքական հարթակներում քննարկման առարկա է դառնալու»,- ընդգծեց Արա Ղազարյանը՝ շնորհավորելով այն փաստաբաններին, որոնք մեծ ու կարեւոր աշխատանք են կատարել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել