ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/26/2020 12:13 | ԼՐԱՀՈՍ
Երևանում հնդիկների հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու մասին լուրն անմիջապես հակասական ընդունելության արժանացավ: Ինչո՞ւ հենց Գանդիի արձանը, կամ ինչո՞ւ այստեղ՝ Հայաստանում, արդյո՞ք նա որևէ կապ կամ աղերս ունի մեր իրականության հետ, հանուն հայ հնդկական բարեկամական հարաբերությունների՞, թե՞ այլ պատճառ էլ կա: Սրանք հնչեցված բազմաթիվ և բազմապիսի հարցերից մի քանիսն էին միայն, որ ծագեցին Գանդիի արձանի տեղադրման լուրից անմիջապես հետո և չեն դադարել ինչ օրս: Այնուամենայնիվ, արձանը կանգնեցնելու քննարկումներին Երևանի ավագանին դրական լուծում տվեց: Որոշումն ընդունվեց անմիջապես Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելից հաջորդող օրերին՝ ապրիլի 28-ի ավագանու նիստի ընթացքում:
Երևանի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի հետ զրույցի ընթացքում մեզ հաջողվեց պարզել հետևյալը՝ Գանդիի արձանի տեղադրման առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից, իսկ նախարարությունն իր հերթին՝ ՀՀ-ում Հնդակասատանի դեսպանատնից՝ Գանդիի ծննդյան 150 ամյակի առիթով: Միաժամանակ դեսպանատնից հայտնել էին, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը, իսկ տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: Ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաև՝ ի սկզբանե Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկել արձանի տեղադրման առաջարկին: Քվեարկությունից հետո բարձրացված աղմուկի ու հրապարակված պատմական փաստերի համադրությունից հետո սակայն խմբակցության ներսում որոշում են կայացրել վերանայել հարցը. «Գիտեք, մենք պատմաբաններ չենք և կարող ենք ու իրավունք ունենք տեղյակ չլինել որոշակի իրավիճակներից: Հատկապես, երբ Գանդիի անձանի տեղադրման առաջարկը ավագանի է գալիս ոչ ավել ոչ պակաս ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից և որակվում է որպես հայ- հնդկական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ, բնականաբար, մենք չենք ցանկանա խոչընդոտ հանդիսանալ որևէ երկրի հետ բարեկամական հարբերությունների ամրապնդմանը: Ենթադրվում է, որ ԱԳՆ-ն արդեն պետք է պարզած լիներ բոլոր այն հանգամանքները, որ հասարակության լայն շերտերի դժգոհության ալիքը բարձրացրեցին այս արձանի տեղադրման շուրջ: Այնուամենայնիվ, օրենքը թույլ է տալիս հումանիտար միջանցի հնարավորությունը՝ չեղարկելու որոշումներ, և մենք մեր խմբակցության ներսում կվերանայենք այս հարցը»,-Փաստինֆոի հետ զրույցի ընթացքում ասաց Երևանի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:
Գանդին երբեւէ չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը ու համարվել Աթաթուրքի մտերիմ ընկերը
Սովորաբար երկրում որևէ գործչի (պատմական, քաղաքական, հոգևոր կամ մշակութային անձի ) արձան, հուշարձան կամ քանդակ տեղադրվում է ոչ միայն գեղագիտական նկատառումներից ելնելով, այլև առաջին հերթին ցույց տալու համար տվյալ անձի անցած ճանապահը կամ թողած պատմական հետքը՝ որպես խորհրդանիշ: Ուրեմն, ի՞նչն է կապում հայերին և հնդիկ հոգևոր առաջնորդին կամ ի՞նչ պետք է խորհրդանշի Երևանում Մահաթմա Գանդիի տեղադրվելիք արձանը: Համադրելով պատմական փաստերն ու իրողությունները փորձենք հասկանալ՝ ո՞վ է եղել Գանդին կամ կարո՞ղ է արդյոք նա հայ հնդկական բարեկամական հարաբերութունների խորհրդանիշ լինել: Գլխավոր շարժառիթը, թե ինչու հանրության մի զգալի հատված դեմ արտահայտվեց Երևանում նրա արձանի տեղադրման որոշմանն այն էր, որ ինչպես ժամանակակից Հնդկաստանի ազգային կոնգրեսը, այնպես նաև Գանդին ինքը երբեք չի ընդունել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության փաստը ։ Ավելին՝ նա Հայաստանը համարել է Թուրքիայի անբաժանելի մասը, իսկ Օսմանյան Թուրքիան՝ Առաջին համաշխարհային պատերազմում տուժված երկիր: Մուստաֆա Աթաթուրքի մտերիմ ընկերը, խալիֆաթի շարժման ջատագովն ու հայկական հարցի՝ Սևրի պայմանագրի արդարացի լուծման գլխավոր խոչընդոտներից մեկը՝ Մահաթմա Գանդին իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում արհամարհել է հայ ազգի գոյության իրավունքը և, փաստորեն, այսպիսով մերժել հայ դատը: Այսքանով հանդերձ, հարցը՝ ինչպե՞ս կարող է մեծ խաղաղարար հռչակված Մահաթմա Գանդիի արձանը խորհրդանշել հայ հնդկական բարեկամական հարաբերությունները՝ պատմական տեսանկյունից, մնում է անհասկանալի և անպատասխան:
Եթե փորձենք Երևանում Գանդիի արձանի տեղադրման սիմվոլիկ գաղափարը վերլուծել բացառապես քաղաքական տեսանկյունից, ապա կուրվագծվի հետևյալ պատկերը. ո՞վ է եղել աշխարհի ամենահայտնի ոչ բռնի պայքարի առաջնորդը՝ թերևս Հնդկաստանի անկախության համար պայքարող Մահաթմա Գանդին: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ոչ բռնի պայքարը: Դա քաղաքացիական անհնազանդությունն է կամ ազնիվ և բացահայտ, առանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողություն, քաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների, քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց: Քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և իշխանության աքիլլեսյան գարշապարի վրա անընդմեջ սեղմելով հասնել իշխանության պաշտոնանկության: Առաջին անգամ քաղաքացիական անհնազանդություն տերմինը կիրառել է Հենրի Թորոն (1849) Ռալֆ Էմերսոնը: Այն ընկած է կրոնաբարոյական հոսանքի՝ տոլստոյականության հիմքում։ Ոչ բռնի պայքարը առաջին անգամ քաղաքական նշանակություն է ստացել Մահաթմա Գանդիի շնորհիվ, որը նա գործնականորեն կիրառել է Հարավային Աֆրիկայում, հետագայում՝ նաև Հնդկաստանում: Փաստենք, որ Հնդկաստանը բրիտանական գաղութարարությունից ազատագրելու պայքարը Գանդին ևս մեկնարկել էր երկար քայլարշավով, որի ընթացքում նա ամենուրեք դիմում էր իրեն հանդիպող ժողովրդին և յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ մարդ միացնում իր երթին։ 2018-ի գարնանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ականատես ու մասնակիցը դարձան Մահաթմա Գանդիի ոչ բռնի պայքարի մոդելով՝ սատյագրահա տեխնոլոգիաների հաջող կիրառմամբ կյանքի կոչված ոչ բռնի, թավշյա հեղափոխության իրականացմանը: Հետևաբար, Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը զուտ քաղաքական տեսանկյունից վերլուծելով յուրատիպ հարգանքի տուրք կարելի է համարել՝ թավշյա հեղափոխություն իրականացնողների և ջատագովների անունից՝ Գանդիի հոբելյանական 150-ամյակի առիթով:
Ովքե՞ր են Գանդիի ջատագովները
Վերջին դրվագը, որ մնում է պարզաբանել Գանդիի արձանի տեղադրման այս ողջ պատմության մեջ, հետևյալն է՝ ովքե՞ր են Գանդիի ջատագովները, ինչպե՞ս են նրանք փորձում իրականացնել իրենց այս գաղափարը և ինչո՞ւ կամ հանուն ինչի՞ Հայաստանի Հանրապետության սրտում պետք է կանգնեցվի հայատյաց հնդիկ քաղաքական գործչի արձանը: Պարզվում է գանդիականության, Գանդիի գաղափարների, նրա ուսմունքների տարածման նպատակով Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2015 թվականից ստեղծվել և պաշտոնապես գործում է «Գանդի Հայաստան» հիմնադրամը, որն ուղղված է ոչ միայն Մահաթմա Գանդիի կյանքի ու գործունեության մասին տեղեկատվության տարածմանը, այլև այդ գործունեության արդիականությունը հաստատող գործընթացներին: Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն է ունեցել ինչպես ազգային և միջազգային շարժումների կողմնակիցների և առաջնորդների հոգեբանության, գործելակերպի, այնպես էլ մարդկանց աշխարհայացքի ու մտածելակերպի վրա:
Տեղեկացնենք, որ «Գանդի Հայաստան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչը Արսեն Խառատյանն է: Իր հարցազրույցներից մեկում, խոսելով «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասին, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում և նպատակ ունի խաղաղության քարոզով ոտքով քայլելով անցնել տասը պետություն, Արսեն Խառատյանն ուշագրավ բացահայտումներ է անում:
Ըստ «Գանդի Հայաստան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցչի՝ Գանդիի 150-ամյակին սկիզբ առած մարդկությանը համախմբելու նպատակով կազմակերպված գլոբալ քայլերթը նախաձեռնվել է դեռևս երկու տարի առաջ. «Մինչհեղափոխական շրջանում գծում էինք այն ուղին, որով քայլերթը պիտի տեղի ունենար, հատկապես՝ Հայաստանում. ովքեր էին մեր գործընկերները, ում հետ էինք աշխատելու: Այն ժամանակից էլ մեր գործընկերներից էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հետ մեր գործընկերները մինչ հեղափոխությունը հանդիպել էին։ Ե՛վ քայլարշավը, և՛ ոչ բռնի մեթոդները, որպես դրական փոփոխությունների հասնելու մեթոդ, քննարկվել էր։ Բայց կարելի է ասել՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մինչ քայլարշավի Հայաստան հասնելը հեղափոխություն ունեցանք»,- պատմում է Արսեն Խառատյանը:
Աշխարհին խաղաղություն քարոզող «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հայաստանյան այցը հատուկ առաքելություն են համարում: Ասում են, որ զբոսաշրջիկներ չեն, բայց քայլերթով հայաստանյան հարավային դարպասներից՝ Մեղրիից հասնելու են մինչև Տավուշ, մտնելու են գյուղեր և ավաններ, ճանապարհին հանդիպած մարդկանց իրենց պատկերացրած արդարություն և խաղաղություն քարոզն են անելու: Քայլարշավի մասնակիցներին Հայաստանում ուղեկցում է «Գանդի Հայաստան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Արսեն Խառատյանը, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր, «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը և ուրիշներ: Խաղաղության քարոզիչներն արդեն հասցրել են ԱԺ-ին նվիրել իրենց հոգևոր հոր՝ Մահաթմա Գանդիի կիսանդրին, իսկ Հայաստանում նախատեսում են մնալ այնքան, մինչև կմասնակցեն Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Այսպիսով, ուրվագծվում է նաև Գանդիի արձանը Հայաստանում տեսնելու ջատագովների նեղ շրջանակը, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունն է, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, խաղաղության անհասկանալի՝ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ինտերնացիոնալ կազմը, նրանց ուղեկցող և վերջերս թուրքերին ներելու ակտիվ կոչերով հանդես եկող Արսեն Խառատյանը, նրա գործընկեր հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի մերձավոր շահառուների ցանկը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ավագանու անդամ հանդիսացող դուստրը և, հավանաբար, սրանց մերձակա շրջապատի անդամները նույնպես:
Ի վերջո կտեղադրվի՞ Մահաթմա Գանդիի արձանը Երևանում, թե ոչ, կամ թե ի՞նչ ճակատագիր կունենա այդ արձանը տեղադրվելուց հետո, ցույց կտա ժամանակը:
Մնում է հասկանալ և պարզել վերջինը՝ ինչպե՞ս կամ ի՞նչ պատճառաբանությամբ մենք իրավունք կունենանք այսուհետ մերժելու, ասենք՝ Գանայի կամ Ուզբեկստանի, Ֆրանսիայի կամ Ուգանդայի, Ռուսաստանի կամ Մեքսիկայի ազգային հերոսների, քաղաքական կամ պատմական այս կամ այն անձի արձանի տեղադրումը մեր Հանրապետության տարածքում, եթե հանկարծ, Աստված չանի, այդպիսի խնդրանքով որոշեն հանդես գալ այդ երկրների դեսպանատները և այդ խնդրանքները որպես առաջարկ ձեռները բռնած Երևանի ավագանի մտնեն մեր նախարարությունները…
Հեղինակ՝ ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ