Թեմաներ
Հինգշաբթի 07 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   22:17 «Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար». Գոհար Մելոյանը՝ Հրայր Թովմասյանի խոսքերից մեջբերում 07/08/2020   22:00 Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են.Հակոբ Արշակյան 07/08/2020   21:48 Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել.Երեմ Սարգսյան 07/08/2020   21:40 «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա 07/08/2020   21:27 Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՃՈ հայտարարություն 07/08/2020   21:05 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին 07/08/2020   21:00 Հոսանքի տատանման հետևանքով Յուքոմի ֆիքսված և շարժական կապը կաթվածահար է եղել 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:07 Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ 07/08/2020   20:01 Իտալական մաֆիան խրվել է պարտքերի մեջ 07/08/2020   19:44 Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է 07/08/2020   19:37 Ալիևի վերջին ելույթն իր մեջ շանտաժի էլեմենտ է պարունակում. Մակունց 07/08/2020   19:12 Արցախ մուտք գործելու պայմաններն ավելի կխստացվեն. ԱՀ պարետի նոր որոշում 07/08/2020   19:03 ՔՏՀԱ տեսչական մարմինն Արագածոտնի մարզի ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   18:46 Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/08/2020   18:38 Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները 07/08/2020   18:23 Բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու. Լիլիթ Մակունցը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ 07/08/2020   18:20 «Իմ քայլը» խմբակցությունում այս պահի դրությամբ նոր վարակակիր չկա. Մակունց 07/08/2020   18:15 Էդգար Սողոմոնյանին խցում ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք ստանալու համար.«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ 07/08/2020   18:10 Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել. Tert.am 07/08/2020   18:06 Հայաստանում նույնպես մինչև այս համավարակը կորոնավիրուսով որևէ մեկը չի զբաղվել. Լիլիթ Մակունց 07/08/2020   18:03 Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է 07/08/2020   17:59 Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ 07/08/2020   17:56 Քաղաքի ծայրամասային հատվածներում, հատկապես բակերում նորից դիմակ չկրելու խնդիր է առաջանում. Մակունց 07/08/2020   17:45 Իրանը չի փոխհատուցի Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանիքներին 07/08/2020   17:42 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա 07/08/2020   17:38 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային 07/08/2020   17:32 ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ 07/08/2020   17:26 Արման Բաբաջանյանն ամենաքիչ քվե ստացած պատգամավորն է, որը ԼՀԿ-ի մանդատն օգտագործում է այլ կուսակցություն ստեղծելու համար 07/08/2020   17:18 Պետք է անպայման տեղեկացնեն ազատությունից զրկելու պատճառը, ռեժիմը. Մելիքյան 07/08/2020   16:58 Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել. Նարեկ Սամսոնյան 07/08/2020   16:53 ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին 07/08/2020   16:48 Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան անհանգստացած է ու հանդիպում է ակնկալում պարետի հետ 07/08/2020   16:41 «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը չի վերականգնվի 07/08/2020   16:37 Մեկ-մեկ ընկնում են թավիշը դիմակ դարձրածների դիմակները 07/08/2020   16:27 Նարեկ Սամսոնյանին բերման է ենթարկվել դիմակն իջեցրած ծխելու համար 07/08/2020   16:20 Քրեական գործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   16:14 Այստեղ որոշակի հնարավոր միտումներ ու սադրանքներ եմ տեսնում. ԱԺ պատգամավոր 07/08/2020   16:07 Սահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ 07/08/2020   16:00 ԿԸՀ-ն քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերադարձնելու հարցը 07/08/2020   15:50 Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում 07/08/2020   15:45 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում
07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/07/2020   09:59 Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին. «Հրապարակ» 07/07/2020   17:04 Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ 07/07/2020   09:06 Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա. «Իրատես» 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան

Ովքե՞ր և ինչպե՞ս են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում Հայաստան․ tert.am 05/26/2020   10:39  |  Մամուլ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներով՝  2020թ. Հայաստանում ադամանդագործությունն աննախադեպ զարթոնք է ապրել․ 2020թ. հունվար–մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ, 2019թ. նույն ժամանակահատվածում 67․900 կարատ, 2018թ.՝  62․624 կարատ։ Ստացվում է, որ 2020թ. Հայաստանում արտադրվել է մոտ 2 անգամ ավելի շատ ադամանդ, քան նախորդ տարիներին։ Այս մասին գրում է tert.am-ը՝ հիշեցնելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակումները։

Մ․Մինասյանը մայիսի 15-ին պատմել էր Հայաստանում մեծ թափ հավաքող ադամանդագործության ոլորտի մասին՝ նշելով, որ 2020թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է ավելի քան 20 մլրդ դրամի ադամանդ և ոսկի։

Սխեման, ըստ Միքայել Մինասյանի, հետևյալն է. Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ադամանդներ են ներմուծվում Հայաստան, դրանք այստեղ դառնում են «հայկական» և հայկական քվոտաներով հնդկական ադամանդներն արտահանվում են տարբեր երկրներ։

Նախորդ տարիների համեմատ ադամանդագործության կրկնապատկման պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս ցուցանիշի աճին զուգահեռ Հայաստանում ո՛չ ադամանդագործության ոլորտում աշխատողների թիվը, ոչ էլ Հայաստան ներկրվող ալմաստի՝  ադամանդի հումքի ծավալները չեն աճել։

«2019թ. դեկտեմբերին ՀՀ-ում գործող 10 ադամանդագործական կազմակերպություն է եղել։ Ընկերությունների արդյունաբերա-արտադրական անձնակազմի թիվը դեռևս թարմացված չէ, սակայն 2018թ. պաշտոնական տվյալներով՝ բոլոր ընկերություններում միասին աշխատել է 522 մարդ։ 2020թ. առաջին եռամսյակում, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարված վճարումների, ՀՀ ադամանդագործական բոլոր կազմակերպություններում առավելագույնը 480 աշխատող է եղել։ Փաստացի ստացվում է, որ նույն քանակի աշխատողները մեկ տարվա ընթացքում արտադրել են 2 անգամ ավելի շատ ադամանդ։ Ինչպե՞ս։ Փորձենք հասկանալ՝ 480 աշխատողը կարո՞ղ է 3 ամսում մշակել 118․476 կարատ ադամանդ»։

Ըստ tert.am-ի՝ մեկ անդամանդ մշակողի միջին արտադրողականությունը,  մասնագետների հաշվարկով, 1 ամսում կարող է լինել 28 կարատ ալմաստի հումքի կամ 12․9 կարատ ադամանդի մշակումը։

«Ստացվում է՝ նույնիսկ ոչ ամբողջական 118․000 կարատ ադամանդ մշակելու համար Հայաստանում պետք է լիներ 1400 աշխատող, սակայն, ինչպես տեսանք, ՀՀ-ում գործող ադամանդագործական բոլոր կազմակերպությունները միասին ունեն ընդամենը 480 աշխատող, այսինքն՝ մոտ 3 անգամ քիչ։

Բացի դա, այս տարվա առաջին եռամսյակում արտադրված 118․476 կարատ ադամանդի գերակշիռ մասը՝ մոտ 53.000 կարատ, արտադրվել է այս տարվա փետրվար ամսին։ Սակայն որքան էլ զարմանալի լինի, ԱՎԾ-ի՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման վերաբերյալ տվյալներում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճ արձանագրված չէ, այսինքն՝ դեպի Հայաստան ադամանդի հումքի՝ ալմաստի ներկրման աճ չի գրանցվել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանում արտադրվել լրացուցիչ մոտ 50․000 կարատ չմշակված ադամանդ, երբ ալմաստի հանքավայրեր Հայաստանում չկան։ Ստացվում է՝ այն ներմուծվել է, սակայն այդ մասին պաշտոնական փաստաթղթերում տվյալներ չկան», գրում է կայքը, նշելով՝  սա անուղղակի վկայություն է, որ ներմուծված ադամանդի այն քանակը, որի մասին հայտնել էր Միքայել Մինասյանը, պարզապես չի մաքսազերծվել։

«Սարսափելի խայտառակություն է երկրի համար։ Տեղի է ունեցել առանց մաքսազերծման անօրինական ներմուծում։ Այս շրջանառությունը, այսպես կոչված, այս բիզնեսը արդեն կրիմինալի արահետներ է մտնում։ Եվ բնականաբար, բարձր ղեկավարությունը պետք է իրազեկ լինի։ Ժողովրդական խոսք կա, կարմիր կովն իր կաշին չի փոխում, հիմա նույն ձևով թալանի պրոցեսը շարունակվում է։ Ես կասեի ավելի ցցուն է դարձել՝ պարգևավճարներ բաժանելը, տներ են կառուցում, մեքենաներ են առնում, գործուղումներ են գնում՝ ահավոր գումարներ ծախսելով»,- ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ևս կարծում է, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները թույլ չեն տալիս ունենալ այն ծավալի մշակված արտադրանք, որը ներկայացված է պաշտոնական վիճակագրությունում․ «Մի քանի ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ այդ արտադրանքը չի եղել Հայաստանում։ Քանի որ Հնդկաստանում աշխատուժն էժան է և նույն գործը կարելի է էժան կազմակերպել Հնդկաստանում, ենթադրում եմ, որ մարդիկ մեզ հատկացված՝ հայկական քվոտայով ստացված հումքը և հայկական քվոտայով վերադարձվելիք ապրանքը իրականում մշակվում են Հնդկաստանում, բայց որպեսզի խնդիրներ չառաջանան, փաթեթավորում են հայկական արտադրանքի տակ»,- նշել է նա։

Հայաստանում ադամանդի վերամշակման կրկնակի աճն, ըստ աղբյուրի, համընկել է 2019թ. դեկտեմբերին «Էյ.Դի.Էմ. դայմոնդս» ադամանդի գործարանի բացման հետ։ Ընկերությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2015թ.-ից, սակայն  զբաղվել է միայն վաճառքով։ «Էյ.Դի.Էմ. դայմոնդսը» հիմնել են Բաղիկյան եղբայրները, բայց առավել հետաքրքիր է գործարանի բացմանը պաշտոնյաների և գործարարների ներկայությունը՝ Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան և այլք:

«Ադամանդագործությունն առաջիկա 10 տարում ֆանտաստիկ զարգանալու է ՀՀ-ում։ 2020թ. առաջին, երկրորդ եռամսյակից հետո կարելի է մտածել 2-րդ, 3-րդ հարթակները ստեղծելու մասին»,- գործարանի բացմանը հայտարարել էր Խաչատուր Սուքիասյանը։

«Հայաստանում գործող ադամանդագործական ընկերություններից մեկի սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ–ում գործող 9 ընկերությունները բիզնես առումով այնքան էլ լավ վիճակում չեն, ի տարբերություն «Էյ․Դի․Էմ․դայմոնդս» ընկերության։

Նրա խոսքերն ապացուցում է այն հանգամանքը, որ «Էյ․Դի Էմ․դայմոնդս» ընկերությունը ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ի դեպ, այս ցանկում ադամանդագործության ոլորտից տեղ է գտել միայն «Էյ․Դի․Էմ․դայմոնդսը»։

2020թ. առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 52 մլն 930 հազար հարկ՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդ հորիզոնականը։

Ընկերություններից մեկի սեփականատիրոջ խոսքով՝ այսօր շարունակում են գործել ադամանդագործական այն ընկերությունները, որոնք ստեղծվել են շուրջ 2 տասնամյակ առաջ, երբ աշխարհում ադամանդագործության ոլորտում Հնդակստանը դեռ գերիշխող չէր։

«Շատ զարմանալի էր, որ Հայաստանում այդ մասշտաբի ադամանդագործական ընկերություն կարող էր հիմնվել, որովհետև մեր շուկան այնքան էլ լավ վիճակում չէ: Մենք պարտվում ենք մրցակցության մեջ օրինակ հենց նույն Հնդկաստանին, որտեղ 2-3 անգամ էժան է աշխատուժը: Այն ընկերությունները, որոնք Հայաստանում հիմա գործում են, բացվել են 20-30 տարի առաջ, երբ հնդիկները համաշխարհային շուկան չէին գրավել և հիմա աշխատելը մեզ համար անհամեմատ բարդ է: Բացի դա մենք չունենք այն տեխնոլոգիաները, ինչ հնդիկներն ունեն և շատ դանդաղ ու դժվար ենք մշակում ամենափոքր կարատները, որոնք էլ հիմնականում պահանջարկն ունեն Ռուսաստանում»,- ասել է ընկերության սեփականատերը։

Ըստ ադամանդագործական մեկ այլ ընկերության գործադիր տնօրենի, որը ևս չցանկացավ իր անունը հնչեցնել՝ ՀՀ–ում ադամանդագործների աշխատավարձերն սկսում են 100․000 դրամից։

Նշենք, որ «Էյ․Դի․Էմ․ դայմոնդսի» ղեկավարներից Արտակ Բաղիկյանը հայտարարել էր, որ իր ընկերության աշխատողը կարող է 500․000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ։

«Կողքից կարող է թվալ, որ սա շատ եկամտաբեր բիզնես է, բայց փաստն այն է, որ մեր ոլորտի շահութաբերության մակարդակը 2-5 տոկոս է ընդամենը։ «Էյ. Դի. Էմ. դայմոնդսի» հայտարարած աշխատավարձերը, աշխատակազմը առանց այդ էլ հայկական թանկ մշակումը դարձնում են շատ-շատ թանկ։ Այս պարագայում չես կարող օրինական ճանապարհով մրցունակ լինել։ Ու պարզ է չէ նաև, որ համապատասխան գյուղացին չի ուզենա մեզ մոտ 100-150.000 դրամ աշխատավարձ ստանալ ու կգնա «Էյ. Դի. Էմում» աշխատելու»,- նշել է ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Կայքը փորձել է պարզել՝ ինչո՞ւ են ադամանդները մաքսանենգ ճանապարհով բերվում Հայաստան․

«Հայաստանում վերամշակվող ադամանդը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։ Եվ քանի որ երկու երկրները ԵԱՏՄ անդամ են, միասնական մաքսային տարածքում ԵԱՏՄ երկրից ալմաստի ներկրումը, մեկ այլ ԵԱՏՄ անդամ երկրում դրա մշակումը և կրկին ԵԱՏՄ տարածք արտահանումը կատարվում է առանց հարկերի։

«Սխեման հետևյալն է։ Եթե հնդիկները որոշեին Հնդկաստանից ուղիղ Ռուսաստան ադամանդ արտահանել, այդտեղ առաջանալու էր 15 տոկոսի չափով հարկ, որը չի առաջանում, երբ ԵԱՏՄ երկիր Հայաստանն է արտահանում Ռուսաստան: Այս սխեմայով այդ հարկն է փաստացի շրջանցվում: Այս սխեմայով Ռուսաստան արտահանելուց հնդիկները կրկնակի օգուտ են ունենում ու բավական մեծ գումար էլ մնում է այս սխեման գծողին: Ստացվում է, որ «Էյ. Դի. Էմ.» ընկերությունը ստանում է մեծ տոկոս այն ադամանդից, որն ինքը չի արտադրել և այդ պատճառով է, որ կարողանում է այդքան մեծ թիմ պահել՝ բարձր աշխատավարձերով։ Կրկնում եմ, այս սխեմայի ամբողջ նպատակը հարկերից խուսափելն է, փաստացի գումար են գողանում Ռուսաստանից»,- ասել է ընկերության սեփականատերը։

Համաձայն ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի՝ երրորդ երկրներից ներմուծվող մշակված ալմաստի և ադամանդի ներկրման դեպքում պետք է վճարել տվյալ ապրանքի մաքսային արժեքի 15 տոկոսի չափով մաքսատուրք և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, որը վաճառքի ժամանակ ենթակա է վերադարձի։ Քանի որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ երկիր է, համաձայն ԵԱՏՄ կանոնադրության՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակը ադամանդ և ալմաստ ներկրելու և արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվում, ուստի Հայաստանով մաքսանենգ ճանապարհով հնդկական ադամանդը Ռուսաստան արտահանելու դեպքում նշված 15 տոկոս հարկը շրջանցվում է։

«Աշխարհը գնում է ոլորտի մաքսիմալ թափանցիկության, որովհետև օրինակ տաս տարի առաջ նույն ռուսական շուկան լի էր աֆրիկյան ադամանդներով, որոնք ոչ մի փաստաթուղթ չունեին:  Հիմա արդեն ադամանդների փաստաթղթերում գրում են ոչ միայն թե որտեղից է գնված, այլ նաև թե ով է եղել այն մարդը, որը մշակել է ու երբ է մշակել: Սա խիստ ու կարգավորված շուկա է, ու միջազգային խիստ վերահսկողության պատճառով խաբեությունները շատ քիչ են։ Եթե հայ-հնդկական այս սխեման բացահայտվի, չեմ պատկեացնում, թե գործարար համբավի ինչ ռիսկ կունենանք»,- նշել է ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/08/2020   21:11 ՄԻԵԴ որոշումը ՍԴ դատավորների վերականգնման հիմք կարող է դառնալ. ՄԻԵԴ-ի հարցերով փորձագետ

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]