Թեմաներ
Երեքշաբթի 07 / 07 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/07/2020   18:46 Փառք Աստծո՝ մեզ մոտ նման նախադեպ չի ստեղծվել. Վարդևանյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/07/2020   18:31 Արկադի Խաչատրյանն առաջարկում է կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 12 07/07/2020   18:27 Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը 07/07/2020   18:24 Դատախազի կողմից ՀՔԾ վարույթին ենթական գործերն այլ մարմիններին հանձնելը Սահմանադրության խախտում է. փաստաբան 07/07/2020   18:18 Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը. Պաշտպանների իրավունքը չի սահմանափակվի 07/07/2020   18:12 «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ և փամփուշտներ 07/07/2020   18:07 Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում․ հարուցվել է քրեական գործ 07/07/2020   18:03 «Ինչպե՞ս կարող է լողավազանն օնլայն լինել, կամ օնլայն ամուսնանալ հնարավո՞ր է, նույնն էլ թատրոնի դեպքում է». Արթուր Սահակյան 07/07/2020   17:48 Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս 07/07/2020   17:33 Դատախազները պաշտպանում են մի մեղադրանք, որը որևէ աղերս չունի իրավունքի և առհասարակ իրավաբանության հետ. Էրիկ Ալեքսանյան 07/07/2020   17:28 Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3437 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 74548 է 07/07/2020   17:20 Չեմ իջնի ՀՀ գլխավոր դատախազի լեզվաբառապաշարի մակարդակին և չեմ նշի, թե ինչ մանիպուլյատիվ մտքեր կան այս միջնորդության մեջ. Միհրան Պողոսյան 07/07/2020   17:14 Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   17:04 Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ 07/07/2020   16:58 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ 07/07/2020   16:53 Հանրակրթական չափորոշիչների մեջ կան լղոզված կետեր. «Իմ քայլի» պատգամավորին եւս հետաքրքիր է՝ ինչու է նախարարությունն առանց քննարկումների միանգամից նման կտրուկ որոշումների գնում 07/07/2020   16:37 Մեղադրողները պետք է որոշե՞ն՝ ինչ պետք է ասեմ. Կարեն Մեժլումյան 07/07/2020   16:27 «Մի՞թե ազգային անվտանգությունը չի տեսնում, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է հայտնվել մեր երկիրը, որից մենք հնարավոր է այլևս չկարողանանք դուրս գալ». Լարիսա Ալավերդյան 07/07/2020   16:09 Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով 07/07/2020   16:06 ԱԻՆ-ը «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել 07/07/2020   15:58 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/07/2020   15:47 Հուլիսի 8-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ 07/07/2020   15:41 Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը 07/07/2020   15:36 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ քրգործ չի հարուցվել, թեեւ սպառնացողի ինքնությունը հայտնի է 07/07/2020   15:08 Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը 07/07/2020   14:50 Իրավաբանական օգնություն ցուցաբերում են դատախազները՝ իրենց անհիմն դիրքորոշումներով և խոտանված գործ դատարան բերելով. Վիճաբանություն դատարանում 07/07/2020   14:43 Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են 07/07/2020   14:39 Էլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ 07/07/2020   14:31 Երկու ամսից կբացվեն նոր լաբորատորիաներ, օրական 4000 թեստ կարվի 07/07/2020   14:24 «Հրաժարական տվեք ու թող արտահերթ ընտրություններ լինեն և կտեսնեք՝ որքան է կազմում ձեր վստահության տոկոսը». Գևորգ Պետրոսյան 07/07/2020   14:21 Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին 07/07/2020   14:17 Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 07/07/2020   14:12 Դիմակ կրելու պահանջները խախտելու տուգանքը կրկնապատկելու մասին օրինագիծը ԱԺ արտահերթ նիստի օրակարգ չի մտնի 07/07/2020   14:08 Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը 07/07/2020   14:03 Փաստաբաններն առարկեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի գործողությունների դեմ. Պահանջում են կասեցնել գործի վարույթը 07/07/2020   13:58 Արագիլների աղտոտման վերաբերյալ. Շրջակա միջավայրի նախարարություն 07/07/2020   13:55 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում 07/07/2020   13:47 «Նաիրա Զոհրաբյանն իմ ֆավորիտն է». ԲՀԿ պատգամավորը տարածել է իրեն գովող օգտատիրոջ գրառումը 07/07/2020   13:33 «Եթե այլ դեղերի կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք տեղափոխվի հիվանդանոց». Արսեն Թորոսյան 07/07/2020   13:30 Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին 07/07/2020   13:27 «Հանրային սննդի վայրերն ամենամեծ ռիսկայնությունն են պարունակում». Արսեն Թորոսյան 07/07/2020   13:23 Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Ուղիղ 07/07/2020   13:19 Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ-2020» միջոցառման մասնակիցներին 07/07/2020   13:05 «Ռեանիմացիոն» 1 պացիենտի համար միջինը մոտ 1 մլն դրամ է ծախսվում. Արսեն Թորոսյան 07/07/2020   12:57 «Իշխանությունների իրական դեմքը հատիկով սիգարետ վաճառողն է». Հայկ Մամիջանյան 07/07/2020   12:50 «Ժառանգություն».ԿԳՄՍՆ-ի այսպիսի գործելակերպը ՀՀ-ում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման 07/07/2020   12:37 Բուժաշխատողների վարձատրությունը կարող է նվազել. Արսեն Թորոսյան 07/07/2020   12:36 Պարզաբանում՝ Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ
07/06/2020   12:33 Հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են. Մանուկյան 07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/06/2020   11:50 «Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան 07/06/2020   12:46 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/06/2020   16:55 ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նախազգուշացրել են՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ չարտահայտվել. «Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ» 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   11:13 Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան 07/06/2020   20:26 Հայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը

Հնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը 05/26/2020   18:28  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ, կրթվածության ցածր մակարդակ, քաոս պետական և համայնքային կառավարման համակարգերում, քրեածին իրավիճակի վատթարացում)

Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում, որի քաղաքացիներին չթողնեն այլ երկրներ, և ուր չգան այլ երկրների քաղաքացիներ։ Առաջին ազդանշանները, ցավոք, արդեն կան։

Ոչ միայն մեր երկրում, այլև մի շարք այլ պետություններում ևս «քաղաքական կոմայից» դուրս գալուց հետո իշխանություններից պահանջվելու են բացատրություններ՝ ինչո՞ւ հիվանդների այսքան մեծ թվեր, ինչո՞ւ այսքան մահեր, և արդյո՞ք հնարավոր չէր խուսափել այդ զոհերից։

Ամեն ինչ պետք է արվի՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում «առողջապահական թիկունքը» մարտունակ պահելու համար. այստեղ խափանումներ թույլ տալ չի կարելի։ 

Ինչ է պետք անել

Նախապես ներկայացնելով ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները՝ ես ունեմ բացառապես մեկ նպատակ. արդիական լուծումների, գործողությունների ճիշտ համակարգերի մշակման առաջարկներ անել։ Դրանց մի մասը ներկայացրել եմ մարտ-ապրիլ ամիսներին հրապարակված հոդվածներում: Այսօր արդեն իրավիճակը, այո, բավականին բարդ է, բայց ես չեմ ընդունում այն բացարձակ հոռետեսությունը, որը երբեմն հնչում է. լուծումներ կան, և դրանք ամենևին անմատչելի չեն։

1. Պետք է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ։ Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, երկարատև պլանները և կենտրոնանան կարճաժամկետ խնդիրների լուծման վրա՝ համաճարակի կասեցում, առողջապահական համակարգի փրկություն, տնտեսության գահավիժման կասեցում, երկրի պաշտպանունակության-անվտանգության բարձրացում։ Հակաճգնաժամային թիմը պետք է ազատ լինի ֆորմալ առումով իրեն ձևավորած քաղաքական ուժերի հանդեպ պարտավորություններից։ Պետք է իշխի այն գիտակցումը, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որի կործանումը վերաբերելու է բոլորին՝ անկախ նրանց քաղաքական և այլ պատկանելությունից և վերջին ընտրություններին ստացած քվեների քանակից։ Սա հավասարապես վերաբերում է նաև այն գործիչներին, որոնք կարող են ստեղծված պայմաններում փորձել իրենց հեռու պահել և չառնչվել իրողություններին՝ հայկական տարբերակով՝ ինչո՞ւ «անշառ գլուխս» փորձանքի տակ դնեմ:

2. Հակաճգնաժամային թիմը կոչված է լինելու լուծել հետևյալ խումբ խնդիրները.

Երկրում ձևավորել կառուցողական քաղաքական երկխոսություն և խիստ աշխատանքային մթնոլորտ, թուլացնել ներքին լարվածությունը, բացառել ատելությունն ու անհանդուրժողականությունը

Թույլ չտալ հումանիտար աղետ

Նվազագույնի հասցնել Հայաստանի միջազգային մեկուսացումը, երկրի հիմնական գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ապահովել, այդ թվում՝ կարգավորելով գազի սակագնի և հայկական ապրանքների արտահանման հետ կապված հարցերը

Սահմանի երկայնքով թույլ չտալ իրավիճակի լարում, բացառել երկրի անվտանգությանը սպառնացող գործոնների ուժեղացումը

Իրականացնել տնտեսության վերականգնման նպատակային քաղաքականություն՝ ձևավորելով տնտեսական աճի համար նպաստավոր պայմաններ (հատուկ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, գյուղատնտեսությանը և մի շարք այլ խոցելի ուղղություններին)

Կանգնեցնել բնակչության աղքատացման պոտենցիալ աճը՝ նպատակային և հասցեական սոցիալական օժանդակության միջոցով։

Ձևավորել սփյուռքի հետ հարաբերությունների նոր՝ ավելի ընդգրկուն և արդյունավետ հարթակներ և մեխանիզմներ

Նախապատրաստել պետությունը քաղաքական զարգացման հաջորդ փուլին՝ նոր ընտրությունների:

3. Առաջին խումբ խնդիրների համար կարող են պետք գալ հետևյալ լուծումներն ու քայլերը.

3.1 Նոր հակաճգնաժամային գործունեության տրամաբանության մեջ վերակառուցել, վերափոխել կառավարության կառուցվածքը՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ, նախարարությունների առկայությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին և հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությանը։

3.2 Գտնել չեզոք ձևաչափ՝ պետության հովանու տակ, օրինակ՝ Նախագահի, որի շրջանակներում քաղաքական ուժերը կարող են նստել մեկ սեղանի շուրջ և քարտեզագրել հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Նման հանդիպումները կարող են լինել պարբերական, անցնել փակ ձևաչափում՝ ավելի արդյունավետ լինելու համար։ Առաջին իսկ թեման կարող է դառնալ համավարակը:

3.3 Գալ քաղաքական փոխհամաձայնության՝ առ այն, որ Սահմանադրական հանրաքվեն չեղարկվում է, և բոլոր վիճարկելի քաղաքական նախաձեռնությունները սառեցվում են՝ մինչև նոր ընտրությունների անցկացում:

3.4 Չեղարկել երկրում արտակարգ դրության ռեժիմը և հայտարարել «արտակարգ իրավիճակի» ռեժիմ։ Արտակարգ դրության ռեժիմն արդարացված է միայն իրական կոշտ քայլերի դեպքում, օրինակ՝ պարետային ժամի կիրառում և այլն։

3.5 Գործադիր իշխանության համակարգում պետք է ամրապնդվի կատարողական կարգուկանոնը, հաստատվի աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ մշակույթ, ներդրվեն պետական մարմինների և պետծառայողների աշխատանքի գնահատման նոր չափորոշիչներ։

3.6 Աշխատանքի այլ ձևաչափի և որակի է անցնում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ՆԳՆ ձևավորմամբ և նախարարի քաղաքական պատասխանատվությամբ՝ այդ կառույցների աշխատանքի արդյունավետության համար։

4. Ձեռնարկել հրատապ և կոշտ քայլեր՝ վիրուսի տարածումը կասեցնելու ուղղությամբ, կարգի բերել տեստավորման համակարգը։ Կոշտություն՝ ոչ թե բառերի, այլ՝ գործնական քայլերի մակարդակով։ Քաղաքացիները հենց այդ պահերին պետք է զգան և գիտակցեն պետության առկայությունն իրենց կյանքում։ Ճիշտ մատուցման, իրականության և հետևանքների ճիշտ նկարագրման դեպքում քաղաքացիները, վստահ եմ, ըմբռնումով կմոտենան կոշտ քայլերին։

5. Ընդունել բուժաշխատողների անվտանգության և նյութական խրախուսման հատուկ ծրագիր։ Հատուկ ուշադրություն դարձնել վարակված բուժաշխատողների բուժմանը, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան ծառայության վայր։

6. Իրականացնել անկախ աուդիտ՝ գնահատելու համար իրական իրավիճակն այն հաստատություններում, որտեղ մեկուսացվում են պոտենցիալ վարակակիրները, խնդիրների հայտնաբերման դեպքում գտնել նոր, ավելի արդյունավետ ու պարզ մեխանիզմներ՝ տարբեր խմբերի քաղաքացիների ինքնամեկուսացման համար։

7. Անհապաղ սկսել ինտենսիվ քննարկումներ՝ բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ վիրուսի դեմ պայքարում օժանդակության համար։ Դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ անցկացնել մշտական փակ ճեպազրույցներ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Հայաստանին հատկացվող օժանդակությունն առավել օպերատիվ դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ սա արդյունավետ աշխատող մեխանիզմ է, որովհետև 2016-2017թթ. ինքս եմ զբաղված եղել մեր երկրի համար մեկ այլ ոլորտում կարևոր մի խնդիր լուծելու հարցում նմանատիպ օպերատիվ համակարգի ներդրմամբ։

8. Մոբիլիզացնել բոլոր հնարավոր աղբյուրները (միջազգային, ֆինանսական կազմակերպություններ, սփյուռք, գործընկեր պետություններ)՝ հատուկ հիմնադրամի ձևավորման նպատակով, որն օժանդակություն ցույց կտա համաճարակի հետևանքով տուժած տնտեսական ոլորտներին։ Հնարավոր են բանակցություններ որոշ պարտատերերի հետ՝ մեր պետական պարտքի որոշակի դուրսգրման նպատակով։ Այդ եղանակով խնայված միջոցները կուղղվեն տնտեսության վերականգնմանը։

9. Իրականացնել մինչ այժմ ընդունված բոլոր հակաճգնաժամային քայլերի և ծրագրերի աուդիտ՝ դրանց նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու նպատակով, դրանք շարունակելու կամ կասեցնելու համար, ինչպես նաև նախաձեռնել նոր ծրագրեր։

10. Ստեղծված իրավիճակում կրթական համակարգի հանդեպ ուշադրությունն անթույլատրելիորեն թուլացել է։ Այն կարող է հայտնվել քաոսի մեջ, և կրթության որակն էականորեն կարող է ընկնել։ Անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի մեկը գտնել արդյունավետ և գործուն լուծումներ՝ նոր ուսումնական տարին հնարավորինս լիարժեք ձևով սկսելու և շարունակելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է շտապ հանդիպումներ և քննարկումներ ունենալ կրթության ոլորտի մասնագետների, բոլոր խոշոր բուհերի, պրոֆիլային ֆակուլտետների, կրթօջախների ղեկավարների հետ՝ գտնելու այն առավել ընդունելի և անվտանգ եղանակները, որոնք թույլ կտան՝ դասերը կազմակերպել ստացիոնար պայմաններում՝ միաժամանակ պահպանելով առողջապահական նորմերը։ Հեռավար ուսուցումն ընդամենը ժամանակավոր և հարկադրված միջոցառում էր, որի նպատակն էր՝ ժամանակ շահել և նախապատրաստվել ուսման կազմակերպման հետագա՝ ավելի անվտանգ եղանակներին։ Հակառակ պարագայում վնասները, որոնք կհասցվեն դպրոցական և բուհական կրթության ոլորտներին, շատ խորքային կլինեն։

11. Կառավարությունը պետք է խրախուսի և երախտագիտություն ցուցաբերի բոլոր նրանց հանդեպ՝ առանձին անհատներ, կազմակերպություններ, միավորներ, որոնք պատրաստակամ են գտնվել և նյութապես աջակցել են դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին և անձանց։ 

Ամփոփելով վերը գրվածը՝ փորձեմ նկարագրել, թե, իմ պատկերացմամբ, ինչպիսին պետք է լինի հակաճգնաժամային թիմը.

•     Պետք է լինի ամուր, խիստ, պահանջկոտ, բայց ոչ երբեք՝ դաժան

•     Պետք է լինի պրագմատիզմի մարմնացում, բայց ոչ երբեք՝ անտարբերության

•     Պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային

•     Պետք է լինի հույսի թիմ՝ հույսի, որ մեզ կհաջողվի խուսափել պետության դեֆոլտից:

Արմեն Գևորգյան ՀՀ նախկին փոխվարչապետ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:53 23/04/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ
16:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
13:34 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը
13:04 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում
13:19 08/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով երկու միջնորդությունները
17:27 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան
10:02 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը
18:49 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը
19:50 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ.
13:20 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»․ Արմեն Գեւորգյան

Տեսանյութեր

07/07/2020   11:02 Տիգրան Ավինյանը կհեռանա, Արայիկ Հարությունյանը մինչև սեպ­տեմ­բեր կնշանակվի փոխվարչապետ. «Իրատես»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]