Թեմաներ
Ուրբաթ 07 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/03/2020   14:25 Դատախազության ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է, համայնքի իրավունքները՝ վերականգնվել 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/03/2020   14:11 Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին 07/03/2020   14:05 Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ 07/03/2020   13:56 «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է․ Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ-ի միջադեպ մասին 07/03/2020   13:44 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/03/2020   13:26 Արթուր Ղազինյանը պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի 07/03/2020   13:19 Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է, մասնակի՛ց եղեք ոլորտի զարգացման միջավայրի ստեղծմանը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ 07/03/2020   12:54 Սպանության փորձ՝ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/03/2020   12:43 Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով դատական նիստում հապցաքննվում է Արսեն Թորոսյանը՝ վկայի կարգավիճակով. Լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել դատարան 07/03/2020   12:38 Քննիչն ընդամենը մեկ մարդու հետ է զրուցել, ընդ որում այդ սուբյեկտը ևս պատասխանատու է աղավաղված տեղեկատվության համար. Ղազինյան 07/03/2020   12:35 Համակարգից օգտվելու դժվարություններից մինչև միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումներ․ 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները 07/03/2020   12:28 Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ. News. am 07/03/2020   12:19 Է՞լ ինչպես լցնել բյուջեն բնակչության հաշվին 07/03/2020   12:16 ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգելու հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/03/2020   11:25 Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին 07/03/2020   11:21 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. Նոր օջախ Ստեփանակերտում 07/03/2020   11:05 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է 07/03/2020   10:51 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 662-ով 07/03/2020   10:48 Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին 07/03/2020   10:39 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ 07/03/2020   10:34 Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների 07/03/2020   10:31 Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան 07/03/2020   10:16 Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան 07/03/2020   10:05 ՀՔԾ-ն մերժել է, պայքարում են ԱԺ-ում․ Արթուր Ղազինյանի դիմումի մերժումն ու պատգամավորների պահանջը. «Ժողովուրդ» 07/03/2020   10:02 Արսեն Թորոսյանը այսօր սենսացիոն ցուցմունք է տալու. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն. «Հրապարակ» 07/03/2020   09:57 Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ . «Իրատես» 07/03/2020   09:54 Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. Իվետա Տոնոյան 07/03/2020   09:52 ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞. «Հրապարակ» 07/03/2020   09:48 Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում. «Իրավունք» 07/03/2020   09:40 Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել». «Ժողովուրդ» 07/03/2020   09:37 Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին. նա առաջին անգամ չէ նրան քայլը դիմում. «Հրապարակ» 07/03/2020   09:34 Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու. «Հրապարակ» 07/03/2020   09:31 Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում. «Ժողովուրդ» 07/03/2020   09:28 Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում. «Փաստ» 07/03/2020   09:25 Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը. «Հրապարակ» 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   09:17 «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին. «Իրավունք» 07/03/2020   09:13 Մենք կապ չունենք». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին. «Հրապարակ» 07/03/2020   01:40 Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը 07/03/2020   00:58 Պետք է կանգնեցնել այս վարակը, քանի այն ավելի չի տարածվել ու վարակել հասարակությունը. Արգիշտի Կիվիրյան 07/02/2020   23:59 Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ 07/02/2020   23:27 Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար). Գագիկ Համբարյան 07/02/2020   23:20 ԱՄՆ Սենատը հակաչինական պատժամիջոցներ է ընդունել Հոնկոնգի պատճառով 07/02/2020   22:35 Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը` Նաիրա Զոհրաբյանին 07/02/2020   22:26 ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
07/01/2020   21:18 «Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   23:14 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/01/2020   19:21 Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին 07/02/2020   08:59 Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ. «Հրապարակ» 07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/01/2020   20:09 ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված 07/01/2020   17:51 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող անձի ինքնությունը պարզվել է 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/02/2020   17:18 «Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/01/2020   21:45 Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   08:56 Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին. «Հրապարակ» 07/01/2020   19:05 Առնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան 07/02/2020   21:59 Մանկապիղծ միլիոնատիրոջ ընկերուհուն ձերբակալել են՝ երեխաների առեւտրի կազմակերպման մեջ մասնակցության համար 07/01/2020   19:58 Եթե Հայկ Եսայանի ընկերությունն Արմենթելը գնի, կդառնա ենթակառուցվածքների տերը. Գրիգոր Սաղյան 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/26/2020   12:13  |  ԼՐԱՀՈՍ

Երևանում հնդիկների  հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու մասին լուրն անմիջապես  հակասական ընդունելության արժանացավ: Ինչո՞ւ հենց Գանդիի արձանը, կամ ինչո՞ւ այստեղ՝ Հայաստանում, արդյո՞ք նա  որևէ կապ կամ աղերս ունի մեր իրականության հետ, հանուն հայ հնդկական բարեկամական հարաբերությունների՞, թե՞ այլ պատճառ էլ կա: Սրանք հնչեցված բազմաթիվ և բազմապիսի հարցերից մի քանիսն էին միայն, որ ծագեցին Գանդիի արձանի տեղադրման լուրից անմիջապես հետո և չեն դադարել ինչ օրս:  Այնուամենայնիվ,  արձանը կանգնեցնելու քննարկումներին  Երևանի ավագանին  դրական լուծում տվեց: Որոշումն ընդունվեց անմիջապես  Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելից հաջորդող օրերին՝ ապրիլի 28-ի ավագանու նիստի ընթացքում:

Երևանի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան  խմբակցության քարտուղար  Հռիփսիմե Առաքելյանի հետ զրույցի ընթացքում մեզ հաջողվեց պարզել հետևյալը՝ Գանդիի արձանի տեղադրման առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից, իսկ նախարարությունն իր հերթին՝ ՀՀ-ում Հնդակասատանի դեսպանատնից՝ Գանդիի ծննդյան 150 ամյակի առիթով: Միաժամանակ  դեսպանատնից հայտնել էին, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև  արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը, իսկ  տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: Ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում  տեղեկացրեց նաև՝  ի սկզբանե Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կողմ է  քվեարկել  արձանի տեղադրման առաջարկին:  Քվեարկությունից հետո բարձրացված աղմուկի ու հրապարակված պատմական փաստերի համադրությունից հետո սակայն  խմբակցության ներսում որոշում են կայացրել վերանայել հարցը. «Գիտեք, մենք պատմաբաններ չենք և կարող ենք ու  իրավունք ունենք տեղյակ չլինել որոշակի իրավիճակներից:  Հատկապես, երբ Գանդիի անձանի տեղադրման առաջարկը ավագանի է գալիս ոչ ավել ոչ պակաս ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից և որակվում է որպես հայ- հնդկական բարեկամական  հարաբերությունների խորհրդանիշ, բնականաբար,  մենք չենք ցանկանա խոչընդոտ հանդիսանալ որևէ երկրի հետ բարեկամական հարբերությունների ամրապնդմանը: Ենթադրվում է, որ ԱԳՆ-ն արդեն պետք է պարզած լիներ բոլոր այն հանգամանքները, որ հասարակության լայն շերտերի դժգոհության ալիքը բարձրացրեցին այս արձանի տեղադրման շուրջ: Այնուամենայնիվ, օրենքը թույլ է տալիս հումանիտար միջանցի հնարավորությունը՝ չեղարկելու  որոշումներ,  և մենք մեր խմբակցության ներսում կվերանայենք  այս հարցը»,-Փաստինֆոի հետ զրույցի ընթացքում ասաց Երևանի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան  խմբակցության քարտուղար  Հռիփսիմե Առաքելյանը:

Գանդին երբեւէ չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը ու համարվել Աթաթուրքի մտերիմ ընկերը

Սովորաբար երկրում որևէ գործչի (պատմական, քաղաքական, հոգևոր կամ մշակութային անձի ) արձան,  հուշարձան կամ քանդակ  տեղադրվում է  ոչ միայն գեղագիտական նկատառումներից ելնելով, այլև առաջին հերթին  ցույց տալու համար տվյալ անձի անցած ճանապահը կամ թողած պատմական հետքը՝ որպես  խորհրդանիշ: Ուրեմն, ի՞նչն է կապում հայերին և հնդիկ հոգևոր առաջնորդին կամ  ի՞նչ պետք է խորհրդանշի Երևանում Մահաթմա Գանդիի տեղադրվելիք արձանը:  Համադրելով պատմական փաստերն ու իրողությունները  փորձենք հասկանալ՝ ո՞վ է եղել Գանդին կամ կարո՞ղ է արդյոք նա հայ հնդկական բարեկամական  հարաբերութունների խորհրդանիշ լինել: Գլխավոր շարժառիթը, թե ինչու հանրության մի զգալի  հատված դեմ արտահայտվեց Երևանում նրա  արձանի տեղադրման  որոշմանն այն էր, որ ինչպես ժամանակակից Հնդկաստանի ազգային կոնգրեսը, այնպես նաև  Գանդին ինքը երբեք  չի ընդունել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացված  հայոց ցեղասպանության փաստը ։ Ավելին՝  նա Հայաստանը համարել է Թուրքիայի անբաժանելի մասը, իսկ Օսմանյան  Թուրքիան՝ Առաջին համաշխարհային պատերազմում  տուժված երկիր:  Մուստաֆա Աթաթուրքի մտերիմ ընկերը, խալիֆաթի շարժման ջատագովն  ու  հայկական հարցի՝ Սևրի պայմանագրի  արդարացի լուծման գլխավոր  խոչընդոտներից մեկը՝   Մահաթմա Գանդին իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում արհամարհել է հայ ազգի գոյության իրավունքը և, փաստորեն, այսպիսով  մերժել հայ դատը: Այսքանով հանդերձ, հարցը՝ ինչպե՞ս կարող է  մեծ խաղաղարար հռչակված Մահաթմա Գանդիի արձանը խորհրդանշել հայ հնդկական բարեկամական հարաբերությունները՝ պատմական տեսանկյունից,  մնում է անհասկանալի և անպատասխան:

Եթե փորձենք Երևանում Գանդիի  արձանի տեղադրման սիմվոլիկ գաղափարը վերլուծել  բացառապես  քաղաքական տեսանկյունից,   ապա կուրվագծվի  հետևյալ պատկերը.  ո՞վ է եղել աշխարհի ամենահայտնի ոչ բռնի պայքարի առաջնորդը՝  թերևս Հնդկաստանի անկախության համար պայքարող Մահաթմա Գանդին: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում   ոչ բռնի պայքարը: Դա քաղաքացիական անհնազանդությունն է կամ ազնիվ և բացահայտ, առանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողություն, քաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների,  քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց: Քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և իշխանության աքիլլեսյան գարշապարի վրա անընդմեջ սեղմելով հասնել իշխանության պաշտոնանկության: Առաջին անգամ քաղաքացիական անհնազանդություն  տերմինը կիրառել է Հենրի Թորոն (1849) Ռալֆ Էմերսոնը: Այն ընկած է կրոնաբարոյական հոսանքի՝ տոլստոյականության հիմքում։ Ոչ բռնի պայքարը առաջին անգամ  քաղաքական նշանակություն է ստացել Մահաթմա Գանդիի շնորհիվ, որը նա  գործնականորեն  կիրառել է Հարավային Աֆրիկայում, հետագայում՝  նաև Հնդկաստանում: Փաստենք,  որ  Հնդկաստանը բրիտանական գաղութարարությունից  ազատագրելու պայքարը  Գանդին  ևս մեկնարկել էր  երկար քայլարշավով,  որի ընթացքում նա ամենուրեք դիմում էր իրեն հանդիպող  ժողովրդին և յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ մարդ միացնում իր երթին։ 2018-ի գարնանը  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ականատես ու մասնակիցը դարձան  Մահաթմա Գանդիի ոչ բռնի պայքարի մոդելով՝ սատյագրահա տեխնոլոգիաների  հաջող կիրառմամբ  կյանքի կոչված ոչ բռնի, թավշյա հեղափոխության իրականացմանը: Հետևաբար,  Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը զուտ քաղաքական տեսանկյունից վերլուծելով  յուրատիպ  հարգանքի տուրք կարելի է համարել՝ թավշյա հեղափոխություն իրականացնողների և ջատագովների անունից՝ Գանդիի հոբելյանական  150-ամյակի առիթով:

 Ովքե՞ր են Գանդիի ջատագովները

Վերջին դրվագը, որ մնում  է պարզաբանել  Գանդիի արձանի տեղադրման այս ողջ պատմության մեջ,  հետևյալն է՝ ովքե՞ր են Գանդիի ջատագովները, ինչպե՞ս են  նրանք փորձում իրականացնել իրենց այս գաղափարը և ինչո՞ւ կամ հանուն ինչի՞  Հայաստանի Հանրապետության սրտում պետք է կանգնեցվի  հայատյաց հնդիկ քաղաքական գործչի   արձանը: Պարզվում է գանդիականության, Գանդիի գաղափարների, նրա ուսմունքների տարածման նպատակով Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2015 թվականից ստեղծվել և  պաշտոնապես գործում է «Գանդի Հայաստան» հիմնադրամը, որն ուղղված է  ոչ միայն  Մահաթմա Գանդիի կյանքի ու գործունեության մասին տեղեկատվության տարածմանը, այլև այդ գործունեության արդիականությունը հաստատող գործընթացներին: Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն է ունեցել ինչպես ազգային և միջազգային շարժումների կողմնակիցների և առաջնորդների հոգեբանության, գործելակերպի, այնպես էլ մարդկանց աշխարհայացքի ու մտածելակերպի վրա:

Տեղեկացնենք, որ «Գանդի Հայաստան» հիմնադրամի  հայկական մասնաճյուղի ներկայացուցիչը  Արսեն Խառատյանն է:  Իր հարցազրույցներից մեկում, խոսելով «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասին, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում  և նպատակ ունի խաղաղության քարոզով  ոտքով քայլելով անցնել  տասը պետություն, Արսեն Խառատյանն ուշագրավ բացահայտումներ է անում:

Ըստ «Գանդի Հայաստան» հիմնադրամի  հայկական մասնաճյուղի ներկայացուցչի՝ Գանդիի 150-ամյակին սկիզբ առած մարդկությանը համախմբելու նպատակով կազմակերպված գլոբալ քայլերթը նախաձեռնվել է դեռևս երկու տարի առաջ. «Մինչհեղափոխական շրջանում գծում էինք այն ուղին, որով քայլերթը պիտի տեղի ունենար, հատկապես՝ Հայաստանում. ովքեր էին մեր գործընկերները, ում հետ էինք աշխատելու: Այն ժամանակից էլ մեր գործընկերներից էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հետ մեր գործընկերները մինչ հեղափոխությունը հանդիպել էին։ Ե՛վ քայլարշավը, և՛ ոչ բռնի մեթոդները, որպես դրական փոփոխությունների հասնելու մեթոդ, քննարկվել էր։ Բայց կարելի է ասել՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մինչ քայլարշավի Հայաստան հասնելը հեղափոխություն ունեցանք»,- պատմում է Արսեն Խառատյանը:

Աշխարհին խաղաղություն քարոզող  «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հայաստանյան այցը  հատուկ առաքելություն են համարում: Ասում են, որ զբոսաշրջիկներ չեն, բայց քայլերթով հայաստանյան հարավային դարպասներից՝ Մեղրիից հասնելու են մինչև Տավուշ, մտնելու են գյուղեր և ավաններ,  ճանապարհին հանդիպած մարդկանց իրենց պատկերացրած  արդարություն և խաղաղություն քարոզն են անելու:  Քայլարշավի մասնակիցներին Հայաստանում ուղեկցում է «Գանդի Հայաստան» հիմնադրամի  հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Արսեն Խառատյանը, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամից սնվող  ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր,  «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը և ուրիշներ: Խաղաղության քարոզիչներն արդեն հասցրել են ԱԺ-ին նվիրել  իրենց հոգևոր հոր՝ Մահաթմա Գանդիի կիսանդրին, իսկ Հայաստանում նախատեսում են մնալ  այնքան, մինչև կմասնակցեն  Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Այսպիսով, ուրվագծվում է նաև  Գանդիի արձանը Հայաստանում տեսնելու ջատագովների նեղ շրջանակը, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունն է, ՀՀ Արտաքին  գործերի նախարարությունը,  խաղաղության անհասկանալի՝  «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ինտերնացիոնալ կազմը, նրանց ուղեկցող և վերջերս թուրքերին ներելու ակտիվ կոչերով հանդես եկող  Արսեն Խառատյանը, նրա  գործընկեր հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի մերձավոր շահառուների ցանկը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ավագանու անդամ հանդիսացող դուստրը և, հավանաբար, սրանց մերձակա շրջապատի անդամները նույնպես:

Ի վերջո կտեղադրվի՞ Մահաթմա Գանդիի արձանը Երևանում,  թե ոչ, կամ թե ի՞նչ ճակատագիր կունենա այդ արձանը  տեղադրվելուց  հետո,  ցույց կտա ժամանակը:

Մնում է հասկանալ և պարզել վերջինը՝  ինչպե՞ս կամ ի՞նչ պատճառաբանությամբ մենք իրավունք կունենանք այսուհետ  մերժելու,  ասենք՝ Գանայի կամ Ուզբեկստանի, Ֆրանսիայի կամ Ուգանդայի, Ռուսաստանի կամ Մեքսիկայի ազգային հերոսների, քաղաքական կամ պատմական այս կամ այն անձի արձանի տեղադրումը մեր Հանրապետության տարածքում, եթե հանկարծ, Աստված չանի,   այդպիսի  խնդրանքով որոշեն  հանդես գալ այդ երկրների դեսպանատները և այդ խնդրանքները որպես առաջարկ ձեռները բռնած  Երևանի ավագանի մտնեն  մեր  նախարարությունները…

Հեղինակ՝ ՆՎԱՐԴ  ՄԱՆՎԵԼՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:31 15/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանյան լիճը մաքրվում է
14:25 12/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ
18:59 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քաղաքացուն մոտ կանգնած կառույցը համայնքն է». կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ
13:44 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ևս 4 փողոցներում գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ
13:39 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ կգործարկվեն
15:46 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում
11:13 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ ծաղիկներ են տնկվելու Երևանում
00:37 14/04/2020  |  ԿորոնավիրուսՌիո Դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանին «հագցրել» են բժշկական խալաթ՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին. Globo
13:23 28/03/2020  |  ԿորոնավիրուսԵրևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն
17:49 26/03/2020  |  ՄեկնաբանությունԵրեւանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ հերթում հեռավորություն պահելու համար

Տեսանյութեր

07/03/2020   12:32 Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում Վահագն Հովակիմյանի ու Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]