Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ովքե՞ր և ինչպե՞ս են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում Հայաստան․ tert.am 05/26/2020   10:39  |  Մամուլ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներով՝  2020թ. Հայաստանում ադամանդագործությունն աննախադեպ զարթոնք է ապրել․ 2020թ. հունվար–մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ, 2019թ. նույն ժամանակահատվածում 67․900 կարատ, 2018թ.՝  62․624 կարատ։ Ստացվում է, որ 2020թ. Հայաստանում արտադրվել է մոտ 2 անգամ ավելի շատ ադամանդ, քան նախորդ տարիներին։ Այս մասին գրում է tert.am-ը՝ հիշեցնելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակումները։

Մ․Մինասյանը մայիսի 15-ին պատմել էր Հայաստանում մեծ թափ հավաքող ադամանդագործության ոլորտի մասին՝ նշելով, որ 2020թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է ավելի քան 20 մլրդ դրամի ադամանդ և ոսկի։

Սխեման, ըստ Միքայել Մինասյանի, հետևյալն է. Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ադամանդներ են ներմուծվում Հայաստան, դրանք այստեղ դառնում են «հայկական» և հայկական քվոտաներով հնդկական ադամանդներն արտահանվում են տարբեր երկրներ։

Նախորդ տարիների համեմատ ադամանդագործության կրկնապատկման պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս ցուցանիշի աճին զուգահեռ Հայաստանում ո՛չ ադամանդագործության ոլորտում աշխատողների թիվը, ոչ էլ Հայաստան ներկրվող ալմաստի՝  ադամանդի հումքի ծավալները չեն աճել։

«2019թ. դեկտեմբերին ՀՀ-ում գործող 10 ադամանդագործական կազմակերպություն է եղել։ Ընկերությունների արդյունաբերա-արտադրական անձնակազմի թիվը դեռևս թարմացված չէ, սակայն 2018թ. պաշտոնական տվյալներով՝ բոլոր ընկերություններում միասին աշխատել է 522 մարդ։ 2020թ. առաջին եռամսյակում, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարված վճարումների, ՀՀ ադամանդագործական բոլոր կազմակերպություններում առավելագույնը 480 աշխատող է եղել։ Փաստացի ստացվում է, որ նույն քանակի աշխատողները մեկ տարվա ընթացքում արտադրել են 2 անգամ ավելի շատ ադամանդ։ Ինչպե՞ս։ Փորձենք հասկանալ՝ 480 աշխատողը կարո՞ղ է 3 ամսում մշակել 118․476 կարատ ադամանդ»։

Ըստ tert.am-ի՝ մեկ անդամանդ մշակողի միջին արտադրողականությունը,  մասնագետների հաշվարկով, 1 ամսում կարող է լինել 28 կարատ ալմաստի հումքի կամ 12․9 կարատ ադամանդի մշակումը։

«Ստացվում է՝ նույնիսկ ոչ ամբողջական 118․000 կարատ ադամանդ մշակելու համար Հայաստանում պետք է լիներ 1400 աշխատող, սակայն, ինչպես տեսանք, ՀՀ-ում գործող ադամանդագործական բոլոր կազմակերպությունները միասին ունեն ընդամենը 480 աշխատող, այսինքն՝ մոտ 3 անգամ քիչ։

Բացի դա, այս տարվա առաջին եռամսյակում արտադրված 118․476 կարատ ադամանդի գերակշիռ մասը՝ մոտ 53.000 կարատ, արտադրվել է այս տարվա փետրվար ամսին։ Սակայն որքան էլ զարմանալի լինի, ԱՎԾ-ի՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման վերաբերյալ տվյալներում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճ արձանագրված չէ, այսինքն՝ դեպի Հայաստան ադամանդի հումքի՝ ալմաստի ներկրման աճ չի գրանցվել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանում արտադրվել լրացուցիչ մոտ 50․000 կարատ չմշակված ադամանդ, երբ ալմաստի հանքավայրեր Հայաստանում չկան։ Ստացվում է՝ այն ներմուծվել է, սակայն այդ մասին պաշտոնական փաստաթղթերում տվյալներ չկան», գրում է կայքը, նշելով՝  սա անուղղակի վկայություն է, որ ներմուծված ադամանդի այն քանակը, որի մասին հայտնել էր Միքայել Մինասյանը, պարզապես չի մաքսազերծվել։

«Սարսափելի խայտառակություն է երկրի համար։ Տեղի է ունեցել առանց մաքսազերծման անօրինական ներմուծում։ Այս շրջանառությունը, այսպես կոչված, այս բիզնեսը արդեն կրիմինալի արահետներ է մտնում։ Եվ բնականաբար, բարձր ղեկավարությունը պետք է իրազեկ լինի։ Ժողովրդական խոսք կա, կարմիր կովն իր կաշին չի փոխում, հիմա նույն ձևով թալանի պրոցեսը շարունակվում է։ Ես կասեի ավելի ցցուն է դարձել՝ պարգևավճարներ բաժանելը, տներ են կառուցում, մեքենաներ են առնում, գործուղումներ են գնում՝ ահավոր գումարներ ծախսելով»,- ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ևս կարծում է, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները թույլ չեն տալիս ունենալ այն ծավալի մշակված արտադրանք, որը ներկայացված է պաշտոնական վիճակագրությունում․ «Մի քանի ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ այդ արտադրանքը չի եղել Հայաստանում։ Քանի որ Հնդկաստանում աշխատուժն էժան է և նույն գործը կարելի է էժան կազմակերպել Հնդկաստանում, ենթադրում եմ, որ մարդիկ մեզ հատկացված՝ հայկական քվոտայով ստացված հումքը և հայկական քվոտայով վերադարձվելիք ապրանքը իրականում մշակվում են Հնդկաստանում, բայց որպեսզի խնդիրներ չառաջանան, փաթեթավորում են հայկական արտադրանքի տակ»,- նշել է նա։

Հայաստանում ադամանդի վերամշակման կրկնակի աճն, ըստ աղբյուրի, համընկել է 2019թ. դեկտեմբերին «Էյ.Դի.Էմ. դայմոնդս» ադամանդի գործարանի բացման հետ։ Ընկերությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2015թ.-ից, սակայն  զբաղվել է միայն վաճառքով։ «Էյ.Դի.Էմ. դայմոնդսը» հիմնել են Բաղիկյան եղբայրները, բայց առավել հետաքրքիր է գործարանի բացմանը պաշտոնյաների և գործարարների ներկայությունը՝ Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան և այլք:

«Ադամանդագործությունն առաջիկա 10 տարում ֆանտաստիկ զարգանալու է ՀՀ-ում։ 2020թ. առաջին, երկրորդ եռամսյակից հետո կարելի է մտածել 2-րդ, 3-րդ հարթակները ստեղծելու մասին»,- գործարանի բացմանը հայտարարել էր Խաչատուր Սուքիասյանը։

«Հայաստանում գործող ադամանդագործական ընկերություններից մեկի սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ–ում գործող 9 ընկերությունները բիզնես առումով այնքան էլ լավ վիճակում չեն, ի տարբերություն «Էյ․Դի․Էմ․դայմոնդս» ընկերության։

Նրա խոսքերն ապացուցում է այն հանգամանքը, որ «Էյ․Դի Էմ․դայմոնդս» ընկերությունը ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ի դեպ, այս ցանկում ադամանդագործության ոլորտից տեղ է գտել միայն «Էյ․Դի․Էմ․դայմոնդսը»։

2020թ. առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 52 մլն 930 հազար հարկ՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդ հորիզոնականը։

Ընկերություններից մեկի սեփականատիրոջ խոսքով՝ այսօր շարունակում են գործել ադամանդագործական այն ընկերությունները, որոնք ստեղծվել են շուրջ 2 տասնամյակ առաջ, երբ աշխարհում ադամանդագործության ոլորտում Հնդակստանը դեռ գերիշխող չէր։

«Շատ զարմանալի էր, որ Հայաստանում այդ մասշտաբի ադամանդագործական ընկերություն կարող էր հիմնվել, որովհետև մեր շուկան այնքան էլ լավ վիճակում չէ: Մենք պարտվում ենք մրցակցության մեջ օրինակ հենց նույն Հնդկաստանին, որտեղ 2-3 անգամ էժան է աշխատուժը: Այն ընկերությունները, որոնք Հայաստանում հիմա գործում են, բացվել են 20-30 տարի առաջ, երբ հնդիկները համաշխարհային շուկան չէին գրավել և հիմա աշխատելը մեզ համար անհամեմատ բարդ է: Բացի դա մենք չունենք այն տեխնոլոգիաները, ինչ հնդիկներն ունեն և շատ դանդաղ ու դժվար ենք մշակում ամենափոքր կարատները, որոնք էլ հիմնականում պահանջարկն ունեն Ռուսաստանում»,- ասել է ընկերության սեփականատերը։

Ըստ ադամանդագործական մեկ այլ ընկերության գործադիր տնօրենի, որը ևս չցանկացավ իր անունը հնչեցնել՝ ՀՀ–ում ադամանդագործների աշխատավարձերն սկսում են 100․000 դրամից։

Նշենք, որ «Էյ․Դի․Էմ․ դայմոնդսի» ղեկավարներից Արտակ Բաղիկյանը հայտարարել էր, որ իր ընկերության աշխատողը կարող է 500․000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ։

«Կողքից կարող է թվալ, որ սա շատ եկամտաբեր բիզնես է, բայց փաստն այն է, որ մեր ոլորտի շահութաբերության մակարդակը 2-5 տոկոս է ընդամենը։ «Էյ. Դի. Էմ. դայմոնդսի» հայտարարած աշխատավարձերը, աշխատակազմը առանց այդ էլ հայկական թանկ մշակումը դարձնում են շատ-շատ թանկ։ Այս պարագայում չես կարող օրինական ճանապարհով մրցունակ լինել։ Ու պարզ է չէ նաև, որ համապատասխան գյուղացին չի ուզենա մեզ մոտ 100-150.000 դրամ աշխատավարձ ստանալ ու կգնա «Էյ. Դի. Էմում» աշխատելու»,- նշել է ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Կայքը փորձել է պարզել՝ ինչո՞ւ են ադամանդները մաքսանենգ ճանապարհով բերվում Հայաստան․

«Հայաստանում վերամշակվող ադամանդը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։ Եվ քանի որ երկու երկրները ԵԱՏՄ անդամ են, միասնական մաքսային տարածքում ԵԱՏՄ երկրից ալմաստի ներկրումը, մեկ այլ ԵԱՏՄ անդամ երկրում դրա մշակումը և կրկին ԵԱՏՄ տարածք արտահանումը կատարվում է առանց հարկերի։

«Սխեման հետևյալն է։ Եթե հնդիկները որոշեին Հնդկաստանից ուղիղ Ռուսաստան ադամանդ արտահանել, այդտեղ առաջանալու էր 15 տոկոսի չափով հարկ, որը չի առաջանում, երբ ԵԱՏՄ երկիր Հայաստանն է արտահանում Ռուսաստան: Այս սխեմայով այդ հարկն է փաստացի շրջանցվում: Այս սխեմայով Ռուսաստան արտահանելուց հնդիկները կրկնակի օգուտ են ունենում ու բավական մեծ գումար էլ մնում է այս սխեման գծողին: Ստացվում է, որ «Էյ. Դի. Էմ.» ընկերությունը ստանում է մեծ տոկոս այն ադամանդից, որն ինքը չի արտադրել և այդ պատճառով է, որ կարողանում է այդքան մեծ թիմ պահել՝ բարձր աշխատավարձերով։ Կրկնում եմ, այս սխեմայի ամբողջ նպատակը հարկերից խուսափելն է, փաստացի գումար են գողանում Ռուսաստանից»,- ասել է ընկերության սեփականատերը։

Համաձայն ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի՝ երրորդ երկրներից ներմուծվող մշակված ալմաստի և ադամանդի ներկրման դեպքում պետք է վճարել տվյալ ապրանքի մաքսային արժեքի 15 տոկոսի չափով մաքսատուրք և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, որը վաճառքի ժամանակ ենթակա է վերադարձի։ Քանի որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ երկիր է, համաձայն ԵԱՏՄ կանոնադրության՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակը ադամանդ և ալմաստ ներկրելու և արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվում, ուստի Հայաստանով մաքսանենգ ճանապարհով հնդկական ադամանդը Ռուսաստան արտահանելու դեպքում նշված 15 տոկոս հարկը շրջանցվում է։

«Աշխարհը գնում է ոլորտի մաքսիմալ թափանցիկության, որովհետև օրինակ տաս տարի առաջ նույն ռուսական շուկան լի էր աֆրիկյան ադամանդներով, որոնք ոչ մի փաստաթուղթ չունեին:  Հիմա արդեն ադամանդների փաստաթղթերում գրում են ոչ միայն թե որտեղից է գնված, այլ նաև թե ով է եղել այն մարդը, որը մշակել է ու երբ է մշակել: Սա խիստ ու կարգավորված շուկա է, ու միջազգային խիստ վերահսկողության պատճառով խաբեությունները շատ քիչ են։ Եթե հայ-հնդկական այս սխեման բացահայտվի, չեմ պատկեացնում, թե գործարար համբավի ինչ ռիսկ կունենանք»,- նշել է ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]