Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ քննարկվելու է եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

Հնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը 05/26/2020   18:28  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ, կրթվածության ցածր մակարդակ, քաոս պետական և համայնքային կառավարման համակարգերում, քրեածին իրավիճակի վատթարացում)

Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում, որի քաղաքացիներին չթողնեն այլ երկրներ, և ուր չգան այլ երկրների քաղաքացիներ։ Առաջին ազդանշանները, ցավոք, արդեն կան։

Ոչ միայն մեր երկրում, այլև մի շարք այլ պետություններում ևս «քաղաքական կոմայից» դուրս գալուց հետո իշխանություններից պահանջվելու են բացատրություններ՝ ինչո՞ւ հիվանդների այսքան մեծ թվեր, ինչո՞ւ այսքան մահեր, և արդյո՞ք հնարավոր չէր խուսափել այդ զոհերից։

Ամեն ինչ պետք է արվի՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում «առողջապահական թիկունքը» մարտունակ պահելու համար. այստեղ խափանումներ թույլ տալ չի կարելի։ 

Ինչ է պետք անել

Նախապես ներկայացնելով ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները՝ ես ունեմ բացառապես մեկ նպատակ. արդիական լուծումների, գործողությունների ճիշտ համակարգերի մշակման առաջարկներ անել։ Դրանց մի մասը ներկայացրել եմ մարտ-ապրիլ ամիսներին հրապարակված հոդվածներում: Այսօր արդեն իրավիճակը, այո, բավականին բարդ է, բայց ես չեմ ընդունում այն բացարձակ հոռետեսությունը, որը երբեմն հնչում է. լուծումներ կան, և դրանք ամենևին անմատչելի չեն։

1. Պետք է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ։ Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, երկարատև պլանները և կենտրոնանան կարճաժամկետ խնդիրների լուծման վրա՝ համաճարակի կասեցում, առողջապահական համակարգի փրկություն, տնտեսության գահավիժման կասեցում, երկրի պաշտպանունակության-անվտանգության բարձրացում։ Հակաճգնաժամային թիմը պետք է ազատ լինի ֆորմալ առումով իրեն ձևավորած քաղաքական ուժերի հանդեպ պարտավորություններից։ Պետք է իշխի այն գիտակցումը, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որի կործանումը վերաբերելու է բոլորին՝ անկախ նրանց քաղաքական և այլ պատկանելությունից և վերջին ընտրություններին ստացած քվեների քանակից։ Սա հավասարապես վերաբերում է նաև այն գործիչներին, որոնք կարող են ստեղծված պայմաններում փորձել իրենց հեռու պահել և չառնչվել իրողություններին՝ հայկական տարբերակով՝ ինչո՞ւ «անշառ գլուխս» փորձանքի տակ դնեմ:

2. Հակաճգնաժամային թիմը կոչված է լինելու լուծել հետևյալ խումբ խնդիրները.

Երկրում ձևավորել կառուցողական քաղաքական երկխոսություն և խիստ աշխատանքային մթնոլորտ, թուլացնել ներքին լարվածությունը, բացառել ատելությունն ու անհանդուրժողականությունը

Թույլ չտալ հումանիտար աղետ

Նվազագույնի հասցնել Հայաստանի միջազգային մեկուսացումը, երկրի հիմնական գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ապահովել, այդ թվում՝ կարգավորելով գազի սակագնի և հայկական ապրանքների արտահանման հետ կապված հարցերը

Սահմանի երկայնքով թույլ չտալ իրավիճակի լարում, բացառել երկրի անվտանգությանը սպառնացող գործոնների ուժեղացումը

Իրականացնել տնտեսության վերականգնման նպատակային քաղաքականություն՝ ձևավորելով տնտեսական աճի համար նպաստավոր պայմաններ (հատուկ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, գյուղատնտեսությանը և մի շարք այլ խոցելի ուղղություններին)

Կանգնեցնել բնակչության աղքատացման պոտենցիալ աճը՝ նպատակային և հասցեական սոցիալական օժանդակության միջոցով։

Ձևավորել սփյուռքի հետ հարաբերությունների նոր՝ ավելի ընդգրկուն և արդյունավետ հարթակներ և մեխանիզմներ

Նախապատրաստել պետությունը քաղաքական զարգացման հաջորդ փուլին՝ նոր ընտրությունների:

3. Առաջին խումբ խնդիրների համար կարող են պետք գալ հետևյալ լուծումներն ու քայլերը.

3.1 Նոր հակաճգնաժամային գործունեության տրամաբանության մեջ վերակառուցել, վերափոխել կառավարության կառուցվածքը՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ, նախարարությունների առկայությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին և հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությանը։

3.2 Գտնել չեզոք ձևաչափ՝ պետության հովանու տակ, օրինակ՝ Նախագահի, որի շրջանակներում քաղաքական ուժերը կարող են նստել մեկ սեղանի շուրջ և քարտեզագրել հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Նման հանդիպումները կարող են լինել պարբերական, անցնել փակ ձևաչափում՝ ավելի արդյունավետ լինելու համար։ Առաջին իսկ թեման կարող է դառնալ համավարակը:

3.3 Գալ քաղաքական փոխհամաձայնության՝ առ այն, որ Սահմանադրական հանրաքվեն չեղարկվում է, և բոլոր վիճարկելի քաղաքական նախաձեռնությունները սառեցվում են՝ մինչև նոր ընտրությունների անցկացում:

3.4 Չեղարկել երկրում արտակարգ դրության ռեժիմը և հայտարարել «արտակարգ իրավիճակի» ռեժիմ։ Արտակարգ դրության ռեժիմն արդարացված է միայն իրական կոշտ քայլերի դեպքում, օրինակ՝ պարետային ժամի կիրառում և այլն։

3.5 Գործադիր իշխանության համակարգում պետք է ամրապնդվի կատարողական կարգուկանոնը, հաստատվի աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ մշակույթ, ներդրվեն պետական մարմինների և պետծառայողների աշխատանքի գնահատման նոր չափորոշիչներ։

3.6 Աշխատանքի այլ ձևաչափի և որակի է անցնում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ՆԳՆ ձևավորմամբ և նախարարի քաղաքական պատասխանատվությամբ՝ այդ կառույցների աշխատանքի արդյունավետության համար։

4. Ձեռնարկել հրատապ և կոշտ քայլեր՝ վիրուսի տարածումը կասեցնելու ուղղությամբ, կարգի բերել տեստավորման համակարգը։ Կոշտություն՝ ոչ թե բառերի, այլ՝ գործնական քայլերի մակարդակով։ Քաղաքացիները հենց այդ պահերին պետք է զգան և գիտակցեն պետության առկայությունն իրենց կյանքում։ Ճիշտ մատուցման, իրականության և հետևանքների ճիշտ նկարագրման դեպքում քաղաքացիները, վստահ եմ, ըմբռնումով կմոտենան կոշտ քայլերին։

5. Ընդունել բուժաշխատողների անվտանգության և նյութական խրախուսման հատուկ ծրագիր։ Հատուկ ուշադրություն դարձնել վարակված բուժաշխատողների բուժմանը, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան ծառայության վայր։

6. Իրականացնել անկախ աուդիտ՝ գնահատելու համար իրական իրավիճակն այն հաստատություններում, որտեղ մեկուսացվում են պոտենցիալ վարակակիրները, խնդիրների հայտնաբերման դեպքում գտնել նոր, ավելի արդյունավետ ու պարզ մեխանիզմներ՝ տարբեր խմբերի քաղաքացիների ինքնամեկուսացման համար։

7. Անհապաղ սկսել ինտենսիվ քննարկումներ՝ բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ վիրուսի դեմ պայքարում օժանդակության համար։ Դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ անցկացնել մշտական փակ ճեպազրույցներ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Հայաստանին հատկացվող օժանդակությունն առավել օպերատիվ դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ սա արդյունավետ աշխատող մեխանիզմ է, որովհետև 2016-2017թթ. ինքս եմ զբաղված եղել մեր երկրի համար մեկ այլ ոլորտում կարևոր մի խնդիր լուծելու հարցում նմանատիպ օպերատիվ համակարգի ներդրմամբ։

8. Մոբիլիզացնել բոլոր հնարավոր աղբյուրները (միջազգային, ֆինանսական կազմակերպություններ, սփյուռք, գործընկեր պետություններ)՝ հատուկ հիմնադրամի ձևավորման նպատակով, որն օժանդակություն ցույց կտա համաճարակի հետևանքով տուժած տնտեսական ոլորտներին։ Հնարավոր են բանակցություններ որոշ պարտատերերի հետ՝ մեր պետական պարտքի որոշակի դուրսգրման նպատակով։ Այդ եղանակով խնայված միջոցները կուղղվեն տնտեսության վերականգնմանը։

9. Իրականացնել մինչ այժմ ընդունված բոլոր հակաճգնաժամային քայլերի և ծրագրերի աուդիտ՝ դրանց նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու նպատակով, դրանք շարունակելու կամ կասեցնելու համար, ինչպես նաև նախաձեռնել նոր ծրագրեր։

10. Ստեղծված իրավիճակում կրթական համակարգի հանդեպ ուշադրությունն անթույլատրելիորեն թուլացել է։ Այն կարող է հայտնվել քաոսի մեջ, և կրթության որակն էականորեն կարող է ընկնել։ Անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի մեկը գտնել արդյունավետ և գործուն լուծումներ՝ նոր ուսումնական տարին հնարավորինս լիարժեք ձևով սկսելու և շարունակելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է շտապ հանդիպումներ և քննարկումներ ունենալ կրթության ոլորտի մասնագետների, բոլոր խոշոր բուհերի, պրոֆիլային ֆակուլտետների, կրթօջախների ղեկավարների հետ՝ գտնելու այն առավել ընդունելի և անվտանգ եղանակները, որոնք թույլ կտան՝ դասերը կազմակերպել ստացիոնար պայմաններում՝ միաժամանակ պահպանելով առողջապահական նորմերը։ Հեռավար ուսուցումն ընդամենը ժամանակավոր և հարկադրված միջոցառում էր, որի նպատակն էր՝ ժամանակ շահել և նախապատրաստվել ուսման կազմակերպման հետագա՝ ավելի անվտանգ եղանակներին։ Հակառակ պարագայում վնասները, որոնք կհասցվեն դպրոցական և բուհական կրթության ոլորտներին, շատ խորքային կլինեն։

11. Կառավարությունը պետք է խրախուսի և երախտագիտություն ցուցաբերի բոլոր նրանց հանդեպ՝ առանձին անհատներ, կազմակերպություններ, միավորներ, որոնք պատրաստակամ են գտնվել և նյութապես աջակցել են դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին և անձանց։ 

Ամփոփելով վերը գրվածը՝ փորձեմ նկարագրել, թե, իմ պատկերացմամբ, ինչպիսին պետք է լինի հակաճգնաժամային թիմը.

•     Պետք է լինի ամուր, խիստ, պահանջկոտ, բայց ոչ երբեք՝ դաժան

•     Պետք է լինի պրագմատիզմի մարմնացում, բայց ոչ երբեք՝ անտարբերության

•     Պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային

•     Պետք է լինի հույսի թիմ՝ հույսի, որ մեզ կհաջողվի խուսափել պետության դեֆոլտից:

Արմեն Գևորգյան ՀՀ նախկին փոխվարչապետ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:53 23/04/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ
16:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
13:34 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը
13:04 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում
13:19 08/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով երկու միջնորդությունները
17:27 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան
10:02 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը
18:49 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը
19:50 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ.
13:20 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»․ Արմեն Գեւորգյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]