Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am- 05/25/2020   15:46  |  ԼՐԱՀՈՍ

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուքում, որի արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Այս հրապարակմամբ կամփոփենք մինչ այս կատարված աշխատանքները։

Հայտնի է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։

Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։

Մեթոդաբանություն. Կեղծ օգտահաշիվների մշտադիտարկումն իրականացվել է իշխանության կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերը առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում։ Ուսումնասիրության առարկա է դարձել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։

Մշտադիտարկումը իշխանության առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերն առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում իրականացվել է հետևյալ սկզբունքով. պատահականության սկզբունքով ընտրվել է ֆեյսբուքյան որևէ գրառում՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ֆեյքերի հայտնի բանակն աշխատում է տվյալ անձի համար։ Ընտրված գրառման հավանումներից կամ մեկնաբանություններից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (100-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է տվյալ անձի համար։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը մշտադիտարկման է ենթարկվել ավելի ինտենսիվ կերպով. ուսումնասիրության առարկա են դարձել վերջինիս գրառումները, Ֆեյսբուքով հեռարձակվող ասուլիսները, տեսանյութերը, տարբեր լրատվական հարթակների հրապարակումները, որոնցից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (50-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է բոլոր այդ հարթակներում։

Այսինքն՝ դուրս բերված կեղծ օգտահաշիվները այդ անձանց համար աշխատող ֆեյքերի բանակի ամբողջական ցուցակը չէ, այլ մի փոքրիկ մասը միայն՝ դրանց գոյությունը փաստելու համար։

AntiFake.am-ի կողմից առանձնացվել են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Գոյություն ունեն նաև օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Իրական էջի տպավորություն թողնող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Այսպիսով՝ մշտադիտարկման արդյունքում դուրս են բերվել ավելի քան 1600 կեղծ օգտահաշիվներ. թիվը, ինչպես արդեն նշեցինք, սիմվոլիկ է, քանի որ դա ֆեյքերի բանակի մի փոքր մասն է միայն։

AntiFake.am-ը ուսումնասիրել է նաև, թե որքանով են համընկնում տարբեր անձանց համար աշխատող և մեր կողմից դուրս բերված ֆեյսբուքյան կեղծ էջերը և պարզել, որ դրանց համընկնումը, դուրս բերված բոլոր ցուցակները համադրելով, ընդամենը 4.9% է։

Իշխանական գործիչներ և իշխանության թեզերն առաջ տանող պաշտոնյաներ, որոնց ֆեյսբուքյան էջերը մշտադիտարկվել են

Արդեն իսկ հրապարակել ենք իշխանությունների կողմից ուղղորդվող, նրանց պաշտպանող, կեղծ օրակարգեր ստեղծող, Ֆեյսբուքում մանիպուլյացիաներ անող ֆեյքերի բանակի և դրանց ղեկավարների մասին տեղեկություններ։ Անդրադարձել ենք վարչապետի տիկին Աննա Հակոբյանին (218 ֆեյք), Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (42 ֆեյք), Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին (200 ֆեյք. Մաս 1, Մաս 2), Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին (132 ֆեյք), Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին (100 ֆեյք), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին (100 ֆեյք), Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին (118 ֆեյք), Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին (141 ֆեյք) «սատարող» ֆեյքերին։

Ֆեյքերի բանակի «առյուծի բաժինը», սակայն, սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: AntiFake.am-ը հրապարակել է շուրջ 1000 կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանում են, «սրտիկում են» և տարածում են Նիկոլ Փաշինյանի հրապարակումները և ուղիղ եթերները։

Ինչ գործառույթներ են իրականացնում ֆեյքերը

Կեղծ օգտահաշիվների գործողությունները նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանի և իշխանական մյուս գործիչների շուրջ հանրային բարձր աջակցության շղարշ ստեղծել սոցիալական տիրույթում, ինչպես նաև արհեստական ձևով պահպանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում ունեցած ռեյտինգը։ Նյութը հավանելուց (like) բացի` ֆեյքերը նաև մեկնաբանություններ են թողնում, ինչն արվում է մի քանի հիմնական ուղղություններով.

- դրանց գերակշիռ մեծամասնությունն իրենց աջակցությունն ու սերն են հայտնում իրենց սիրելի վարչապետին,

- հայհոյում և վիրավորում են այն իրական օգտատերերին, որոնք քննադատական մեկնաբանություններ են թողնում,

- հայհոյանքներ են գրում նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին,

- վիրավորում, հայհոյում և անիծում են հարցեր տվող լրագրողներին,

- հրահանգավորված հարձակվում են Փաշինյանի ընդդիմախոսների, ինչպես նաև բողոքի ցույցեր իրականացնող քաղաքացիների վրա:

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

Հիմա խոսենք կոնկրետ օրինակներով.

Նիկոլ Փաշինյանը դեռևս նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր. «Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»:

Ի պատասխան այս հայտարարության՝ AntiFake.am-ը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ սատարող 140 կեղծ օգտահաշիվների ցուցակը:

Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր իր բանաստեղծությունները, հրապարակման առաջին րոպեներից հայտնվում էին դրանք «սրտիկող» ֆեյքերը: Մենք առանձնացրել էինք Արմավիրի մարզում վարչապետին ողջունած քաղաքացիներին նվիրված բանաստեղծությանն արձագանքած անհաշվելի թվով ֆեյքերից ընդամենը 50-ը, որոնք շտապել էին «սրտիկել» և «գնահատել» վարչապետի հանճարը:

Կեղծ օգտահաշիվները նաև «ներկա են լինում» վարչապետի մամուլի ասուլիսներին, կիսում նրա հայտարարությունները: Օրինակ, կապանյան ասուլիսի ուղիղ եթերի ընթացքում նրան մեկնաբանություններով «օգնում էին» 90 կեղծ օգտահաշիվներ, ևս 190 ֆեյք էլ «սրտիկում էին» ուղիղ եթեր հեռարձակված տեսանյութը։

Եվս 116 կեղծ օգտահաշիվներ էլ հավանել և մեկնաբանություններ էին գրել Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարի մարտի 16-ին Մատենադարում անցկացված մամուլի ասուլիսի՝ ֆեյսբուքյան էջով հեռարձակվող ուղիղ եթերի ներքո։

Բացի վերը նշված գործառույթներից` ֆեյքերի առաջ դրված է նաև նպատակ. իշխանությունը ձևավորում է կեղծ օրակարգ, որը պաշտպանում են կեղծ օգտահաշիվները և ներքաշում իրական օգտատերերին:

Օրինակ, կառավարության դիմաց կազմակերպվել էր հերթական բողոքի ակցիան, որի մասնակիցները զոհված զինծառայողների մայրերն էին, ովքեր կառավարությունից պահանջում էին իրենց 30 մլն դրամ հատկացնել որպես փոխհատուցում, ինչպես կառավարությունը փոխհատուցում էր տվել  Մարտի 1-ի  զոհերի ընտանիքներին: Այդ նպատակով նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։

Ակցիայի ընթացքում զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր նրա ֆեյսբուքյան էջում։ Ուղիղ հեռարձակման ամբողջ ընթացքում հրապարակման ներքո վարչապետի աջակիցների կողմից արվել է շուրջ 2500 մեկնաբանություն: 

Մեկնաբանությունները արվում էին թե՛ կեղծ, թե՛ իրական օգտատերերի կողմից, որոնք ունեն նույն բովանդակությունը, այն է՝ պաշտպանել վարչապետին և վարկաբեկել զոհված զինվորների մայրերին: Մեկնաբանությունների մեծ մասը պարունակում էին հայհոյանքներ և վիրավորական բառեր` ուղղված կանանց։ Հիմնական թեզը, որը շրջանառվում էր մեկնաբանություններում, այն էր, որ այս կանայք նախկինների օրոք «չեն պայքարել», եղել են նրանց «հպատակը» և նրանցից գումար չեն պահանջել, լռել են, քանի որ վախեցել են, իսկ հիմա խոսում են և գումար պահանջում, ներկայումս «աշխատում են» նախկինների համար և այդպիսով «վաճառում» իրենց երեխաների արյունը, իսկ ստեղծված իրավիճակում վարչապետը «անմեղ է», և պետք է նրան «հանգիստ թողնել»: Մենք ներկայացրել էինք 2500-ից ավելի մեկնաբանություններից մի փոքր մասը՝ ավելի քան 40 իրական և կեղծ օգտահաշիվներ, որոնք, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, հայհոյանքներ և վիրավորանքներ էին գրել սևազգեստ մայրերի հասցեին:

Բացի այդ, բոլորին հայտնի է Նիկոլ Փաշինյանի ընդգծված բացասական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, ինչի մասին նա բարձրաձայնեց վերջերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում։ Այս հարցում նույնպես դեռ իր պաշտոնավարման սկզբից օգնության են եկել ֆեյքերը։ Մենք ներկայացրել ենք 85 ֆեյքերի ցուցակ, որոնք սպառնում և վիրավորում են լրագրողներին՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Ֆեյքերի բանակը ներգրավվել էր նաև հանրաքվեի քարոզարշավին. առանձնացրել էինք 38 կեղծ օգտահաշիվներ Պետրոս Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ներքո տեղ գտած մեկնաբանություններից, որոնք գովաբանում էին Նիկոլ Փաշինյանին և հանդես գալիս «Այո»-յի դիրքերից, ևս 27 կեղծ օգտահաշիվներ դուրս էինք բերել Պետրոս Ղազարյանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ  հարցազրույցի ներքո տեղ գտած մեկնաբանություններից, որոնք վիրավորում և հայհոյում էին Ռուբեն Մելիքյանին։

Իշխանական ֆեյքերը մասնակից են դառնում նաև ազգամիջյան խնդիրների հարուցմանը. այդպիսի մի ուսումնասիրություն էինք արել նախորդ տարի ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի գրառման ներքո բարձրացած փոթորիկի հետքերով, որի արդյունքում այդտեղ ի հայտ եկան իշխանության համար աշխատող կեղծ օգտահաշիվները։ 

Իշխանության կողմից թիրախավորված անձանցից էլ ֆեյքերի վիրավորանքների և սպառնալիքների թիրախում էին հայտնվել Շուշան Պետրոսյանն ու Վիտալի Բալասանյանը։

Այսպիսով՝ մինչ այս պահը մեր մոնիթորինգի արդյունքում հայտնաբերել ենք ավելի քան 1600 ակնհայտ ֆեյք օգտահաշիվներ, որոնք Ֆեյսբուքում աշխատում են իշխանության տարբեր ներկայացուցիչների օգտին, որոնց գերակշիռ մասը, սակայն, սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ
12:32 25/05/2020  |  ՔաղաքականՓաշինյանն է այն «սոսինձը», որը միասնական է պահում ապագաղափարական սկզբունքներով միավորված «Իմ քայլը» խմբակցությունը. Նրա հրաժարականից հետո համակարգը կոլապսի առաջ կկանգնի. քաղտեխնոլոգ
10:58 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
10:09 25/05/2020  |  ՄեկնաբանությունԱվտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով. Փաշինյան
00:02 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍEղբա՛յր, եթե ակնհայտորեն կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բա դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա. Սամվել Ֆարմանյան
23:34 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում. Նարեկ Մալյան
23:21 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵս ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում. Բաց նամակ ինֆեկցիոնում բուժվող հիվանդի կողմից
22:16 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍԹփերի տակ նկարներ, կորոնավիրուս, ձերբակալություններ. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի աշխատանքի մասին
21:02 24/05/2020  |  ԿորոնավիրուսԻրավիճակը բարդանում է. Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Փաշինյան
20:24 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՊարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու եւ բնակարան վերադառնալու ժամանակը. Արսեն Բաբայան

Արխիվ

[]