Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   13:37 Ինչու՞ են այդ հարցաշարերն ընտրողաբար ուղարկվել լրատվամիջոցներին. Անի Սամսոնյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին 07/08/2020   13:34 Դիմակը մինչև մարզեր է հասնում, դառնում է 200 դրամ. Թոշակառուները ամսեկան մեկ դիմակ են գնում. պատգամավոր 07/08/2020   13:23 21 օրից կստորագրեմ մեծ հաճույքով. Արարատ Միրզոյան 07/08/2020   13:18 Հուլիսի 9-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ 07/08/2020   13:00 Չենք վախեցել խոստովանել, որ արդարացված քայլ է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամի պարգեւավճար տալու մասին 07/08/2020   12:41 Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/08/2020   12:04 Հաշվի առնելով նախադեպը, ՄԻԵԴ-ը կսահմանի ՀՀ պարտավորությունը սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում. Գոհար Մելոյան. 07/08/2020   11:58 Ստեփանավան քաղաքում իրավիճակը լարված է. Ոստիկանները քաշքշում են թոշակառուներին 07/08/2020   11:55 ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը 07/08/2020   11:54 Սիսակ Գաբրիելյանը չբացառեց՝ դիմակների տուգանքը բարձրացնելու նախագիծ հնարավոր է կրկին լինի 07/08/2020   11:50 Քրիստիննե Գրիգորյան․ «Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին» 07/08/2020   11:46 Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը 07/08/2020   11:38 Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասն էլ կոնտակտավոր, իսկ հիմա հավաքվել ենք այստեղ ու նախագիծ ենք քննարկում. Գևորգ Գորգիսյանը՝ Սիսակ Գաբրիելյանին 07/08/2020   11:35 Կորոնավիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում 07/08/2020   11:31 Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար 07/08/2020   11:25 ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները 07/08/2020   11:22 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ. Ամենաերիտասարդը 34-ամյա կին է 07/08/2020   11:14 Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է. Աննա Հակոբյան 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   10:55 ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 07/08/2020   10:42 Մխիթար Հայրապետյանը փոխարինում է Վարազդատ Կարապետյանին 07/08/2020   10:38 Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում. Սամվել Մարտիրոսյան 07/08/2020   10:30 Մահվան ելքով ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին 07/08/2020   10:16 «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը. «Հրապարակ» 07/08/2020   10:13 Սկսել եմ ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ. Պիտի գնդակահարեն, թող տանեն գնդակահեն. Նորայր Դավիդյան . «Իրավունք» 07/08/2020   10:08 Մոբիլիզացիան որեւէ արդյունք չի տալիս. «Փաստ» 07/08/2020   10:00 Ավելի քան 20 մլն դրամ ճանապարհային հարկ պակաս է վճարվել․ ինչքան պարտք է կուտակվել. «Ժողովուրդ» 07/08/2020   09:53 Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ» 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/08/2020   09:39 «Յուղոտ պատառներ». Սամվել Ալեքսանյանը առիթը բաց չի թողնում. «Իրավունք» 07/08/2020   09:35 Դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով. «Ժողովուրդ» 07/08/2020   09:27 Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան. «Ժողովուրդ» 07/08/2020   09:22 Չկա մեկը, որ ասի, թե Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի. «Հրապարակ» 07/08/2020   09:20 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք» 07/08/2020   09:12 ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորումի պատճառով նիստը չի կայացել. Ովքեր են մասնակցել. «Հրապարակ» 07/07/2020   23:48 Երևանում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ 07/07/2020   23:28 Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցությունները դադարեցնելու հնարավորության մասին: Նա նեղացած է ԵԱՀԿ Մինսկի խմբից 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/07/2020   23:02 Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով 07/07/2020   22:35 Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի 07/07/2020   22:31 Ռուսաստանում թույլատրել են՝ ուղեւորներին ավիատոմսի փոխարեն վաուչերներ տրամադրել 07/07/2020   22:09 Դուրս է գալիս, որ ոստիկանները իշխանության հարճերն են. Նարեկ Սամսոնյան 07/07/2020   21:55 Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կենտրոնում. Մեդիա Պաշտպան 07/07/2020   21:43 Կապան քաղաքում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք 07/07/2020   21:26 Մեկնարկել են Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները 07/07/2020   21:12 Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած 07/07/2020   20:53 ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սեւ ծով 07/07/2020   20:39 Ադրբեջանի ժողովուրդ, բացատրիր քո նախագահին, որ հղի տղամարդը՝ խղճուկ տեսարան է. Արմեն Աշոտյան
07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   16:55 ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նախազգուշացրել են՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ չարտահայտվել. «Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ» 07/06/2020   17:20 Դատարանի որշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/06/2020   14:06 «Օրենքով գող» Արսեն Երեւանսկու ու նրա փաստաբանի գաղտնալսված զրույցը ենթակա է ոչնչացման

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am- 05/25/2020   15:46  |  ԼՐԱՀՈՍ

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուքում, որի արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Այս հրապարակմամբ կամփոփենք մինչ այս կատարված աշխատանքները։

Հայտնի է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։

Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։

Մեթոդաբանություն. Կեղծ օգտահաշիվների մշտադիտարկումն իրականացվել է իշխանության կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերը առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում։ Ուսումնասիրության առարկա է դարձել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։

Մշտադիտարկումը իշխանության առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերն առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում իրականացվել է հետևյալ սկզբունքով. պատահականության սկզբունքով ընտրվել է ֆեյսբուքյան որևէ գրառում՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ֆեյքերի հայտնի բանակն աշխատում է տվյալ անձի համար։ Ընտրված գրառման հավանումներից կամ մեկնաբանություններից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (100-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է տվյալ անձի համար։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը մշտադիտարկման է ենթարկվել ավելի ինտենսիվ կերպով. ուսումնասիրության առարկա են դարձել վերջինիս գրառումները, Ֆեյսբուքով հեռարձակվող ասուլիսները, տեսանյութերը, տարբեր լրատվական հարթակների հրապարակումները, որոնցից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (50-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է բոլոր այդ հարթակներում։

Այսինքն՝ դուրս բերված կեղծ օգտահաշիվները այդ անձանց համար աշխատող ֆեյքերի բանակի ամբողջական ցուցակը չէ, այլ մի փոքրիկ մասը միայն՝ դրանց գոյությունը փաստելու համար։

AntiFake.am-ի կողմից առանձնացվել են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Գոյություն ունեն նաև օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Իրական էջի տպավորություն թողնող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Այսպիսով՝ մշտադիտարկման արդյունքում դուրս են բերվել ավելի քան 1600 կեղծ օգտահաշիվներ. թիվը, ինչպես արդեն նշեցինք, սիմվոլիկ է, քանի որ դա ֆեյքերի բանակի մի փոքր մասն է միայն։

AntiFake.am-ը ուսումնասիրել է նաև, թե որքանով են համընկնում տարբեր անձանց համար աշխատող և մեր կողմից դուրս բերված ֆեյսբուքյան կեղծ էջերը և պարզել, որ դրանց համընկնումը, դուրս բերված բոլոր ցուցակները համադրելով, ընդամենը 4.9% է։

Իշխանական գործիչներ և իշխանության թեզերն առաջ տանող պաշտոնյաներ, որոնց ֆեյսբուքյան էջերը մշտադիտարկվել են

Արդեն իսկ հրապարակել ենք իշխանությունների կողմից ուղղորդվող, նրանց պաշտպանող, կեղծ օրակարգեր ստեղծող, Ֆեյսբուքում մանիպուլյացիաներ անող ֆեյքերի բանակի և դրանց ղեկավարների մասին տեղեկություններ։ Անդրադարձել ենք վարչապետի տիկին Աննա Հակոբյանին (218 ֆեյք), Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (42 ֆեյք), Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին (200 ֆեյք. Մաս 1, Մաս 2), Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին (132 ֆեյք), Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին (100 ֆեյք), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին (100 ֆեյք), Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին (118 ֆեյք), Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին (141 ֆեյք) «սատարող» ֆեյքերին։

Ֆեյքերի բանակի «առյուծի բաժինը», սակայն, սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: AntiFake.am-ը հրապարակել է շուրջ 1000 կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանում են, «սրտիկում են» և տարածում են Նիկոլ Փաշինյանի հրապարակումները և ուղիղ եթերները։

Ինչ գործառույթներ են իրականացնում ֆեյքերը

Կեղծ օգտահաշիվների գործողությունները նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանի և իշխանական մյուս գործիչների շուրջ հանրային բարձր աջակցության շղարշ ստեղծել սոցիալական տիրույթում, ինչպես նաև արհեստական ձևով պահպանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում ունեցած ռեյտինգը։ Նյութը հավանելուց (like) բացի` ֆեյքերը նաև մեկնաբանություններ են թողնում, ինչն արվում է մի քանի հիմնական ուղղություններով.

- դրանց գերակշիռ մեծամասնությունն իրենց աջակցությունն ու սերն են հայտնում իրենց սիրելի վարչապետին,

- հայհոյում և վիրավորում են այն իրական օգտատերերին, որոնք քննադատական մեկնաբանություններ են թողնում,

- հայհոյանքներ են գրում նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին,

- վիրավորում, հայհոյում և անիծում են հարցեր տվող լրագրողներին,

- հրահանգավորված հարձակվում են Փաշինյանի ընդդիմախոսների, ինչպես նաև բողոքի ցույցեր իրականացնող քաղաքացիների վրա:

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

Հիմա խոսենք կոնկրետ օրինակներով.

Նիկոլ Փաշինյանը դեռևս նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր. «Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»:

Ի պատասխան այս հայտարարության՝ AntiFake.am-ը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ սատարող 140 կեղծ օգտահաշիվների ցուցակը:

Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր իր բանաստեղծությունները, հրապարակման առաջին րոպեներից հայտնվում էին դրանք «սրտիկող» ֆեյքերը: Մենք առանձնացրել էինք Արմավիրի մարզում վարչապետին ողջունած քաղաքացիներին նվիրված բանաստեղծությանն արձագանքած անհաշվելի թվով ֆեյքերից ընդամենը 50-ը, որոնք շտապել էին «սրտիկել» և «գնահատել» վարչապետի հանճարը:

Կեղծ օգտահաշիվները նաև «ներկա են լինում» վարչապետի մամուլի ասուլիսներին, կիսում նրա հայտարարությունները: Օրինակ, կապանյան ասուլիսի ուղիղ եթերի ընթացքում նրան մեկնաբանություններով «օգնում էին» 90 կեղծ օգտահաշիվներ, ևս 190 ֆեյք էլ «սրտիկում էին» ուղիղ եթեր հեռարձակված տեսանյութը։

Եվս 116 կեղծ օգտահաշիվներ էլ հավանել և մեկնաբանություններ էին գրել Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարի մարտի 16-ին Մատենադարում անցկացված մամուլի ասուլիսի՝ ֆեյսբուքյան էջով հեռարձակվող ուղիղ եթերի ներքո։

Բացի վերը նշված գործառույթներից` ֆեյքերի առաջ դրված է նաև նպատակ. իշխանությունը ձևավորում է կեղծ օրակարգ, որը պաշտպանում են կեղծ օգտահաշիվները և ներքաշում իրական օգտատերերին:

Օրինակ, կառավարության դիմաց կազմակերպվել էր հերթական բողոքի ակցիան, որի մասնակիցները զոհված զինծառայողների մայրերն էին, ովքեր կառավարությունից պահանջում էին իրենց 30 մլն դրամ հատկացնել որպես փոխհատուցում, ինչպես կառավարությունը փոխհատուցում էր տվել  Մարտի 1-ի  զոհերի ընտանիքներին: Այդ նպատակով նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։

Ակցիայի ընթացքում զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր նրա ֆեյսբուքյան էջում։ Ուղիղ հեռարձակման ամբողջ ընթացքում հրապարակման ներքո վարչապետի աջակիցների կողմից արվել է շուրջ 2500 մեկնաբանություն: 

Մեկնաբանությունները արվում էին թե՛ կեղծ, թե՛ իրական օգտատերերի կողմից, որոնք ունեն նույն բովանդակությունը, այն է՝ պաշտպանել վարչապետին և վարկաբեկել զոհված զինվորների մայրերին: Մեկնաբանությունների մեծ մասը պարունակում էին հայհոյանքներ և վիրավորական բառեր` ուղղված կանանց։ Հիմնական թեզը, որը շրջանառվում էր մեկնաբանություններում, այն էր, որ այս կանայք նախկինների օրոք «չեն պայքարել», եղել են նրանց «հպատակը» և նրանցից գումար չեն պահանջել, լռել են, քանի որ վախեցել են, իսկ հիմա խոսում են և գումար պահանջում, ներկայումս «աշխատում են» նախկինների համար և այդպիսով «վաճառում» իրենց երեխաների արյունը, իսկ ստեղծված իրավիճակում վարչապետը «անմեղ է», և պետք է նրան «հանգիստ թողնել»: Մենք ներկայացրել էինք 2500-ից ավելի մեկնաբանություններից մի փոքր մասը՝ ավելի քան 40 իրական և կեղծ օգտահաշիվներ, որոնք, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, հայհոյանքներ և վիրավորանքներ էին գրել սևազգեստ մայրերի հասցեին:

Բացի այդ, բոլորին հայտնի է Նիկոլ Փաշինյանի ընդգծված բացասական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, ինչի մասին նա բարձրաձայնեց վերջերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում։ Այս հարցում նույնպես դեռ իր պաշտոնավարման սկզբից օգնության են եկել ֆեյքերը։ Մենք ներկայացրել ենք 85 ֆեյքերի ցուցակ, որոնք սպառնում և վիրավորում են լրագրողներին՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Ֆեյքերի բանակը ներգրավվել էր նաև հանրաքվեի քարոզարշավին. առանձնացրել էինք 38 կեղծ օգտահաշիվներ Պետրոս Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ներքո տեղ գտած մեկնաբանություններից, որոնք գովաբանում էին Նիկոլ Փաշինյանին և հանդես գալիս «Այո»-յի դիրքերից, ևս 27 կեղծ օգտահաշիվներ դուրս էինք բերել Պետրոս Ղազարյանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ  հարցազրույցի ներքո տեղ գտած մեկնաբանություններից, որոնք վիրավորում և հայհոյում էին Ռուբեն Մելիքյանին։

Իշխանական ֆեյքերը մասնակից են դառնում նաև ազգամիջյան խնդիրների հարուցմանը. այդպիսի մի ուսումնասիրություն էինք արել նախորդ տարի ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի գրառման ներքո բարձրացած փոթորիկի հետքերով, որի արդյունքում այդտեղ ի հայտ եկան իշխանության համար աշխատող կեղծ օգտահաշիվները։ 

Իշխանության կողմից թիրախավորված անձանցից էլ ֆեյքերի վիրավորանքների և սպառնալիքների թիրախում էին հայտնվել Շուշան Պետրոսյանն ու Վիտալի Բալասանյանը։

Այսպիսով՝ մինչ այս պահը մեր մոնիթորինգի արդյունքում հայտնաբերել ենք ավելի քան 1600 ակնհայտ ֆեյք օգտահաշիվներ, որոնք Ֆեյսբուքում աշխատում են իշխանության տարբեր ներկայացուցիչների օգտին, որոնց գերակշիռ մասը, սակայն, սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ
12:32 25/05/2020  |  ՔաղաքականՓաշինյանն է այն «սոսինձը», որը միասնական է պահում ապագաղափարական սկզբունքներով միավորված «Իմ քայլը» խմբակցությունը. Նրա հրաժարականից հետո համակարգը կոլապսի առաջ կկանգնի. քաղտեխնոլոգ
10:58 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
10:09 25/05/2020  |  ՄեկնաբանությունԱվտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով. Փաշինյան
00:02 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍEղբա՛յր, եթե ակնհայտորեն կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բա դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա. Սամվել Ֆարմանյան
23:34 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում. Նարեկ Մալյան
23:21 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵս ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում. Բաց նամակ ինֆեկցիոնում բուժվող հիվանդի կողմից
22:16 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍԹփերի տակ նկարներ, կորոնավիրուս, ձերբակալություններ. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի աշխատանքի մասին
21:02 24/05/2020  |  ԿորոնավիրուսԻրավիճակը բարդանում է. Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Փաշինյան
20:24 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՊարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու եւ բնակարան վերադառնալու ժամանակը. Արսեն Բաբայան

Տեսանյութեր

07/08/2020   11:40 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]