Թեմաներ
Ուրբաթ 07 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/09/2020   23:46 Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը 07/09/2020   23:30 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   22:49 Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ Հայկական բնապահպանական ճակատ 07/09/2020   22:39 Օպերայի շենքում կայծեր են նկատվել. Ժամանել են հրշեջ մեքենաներ 07/09/2020   22:23 Եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու է լուրջ հակազդեցություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանի նախագծերի փաթեթի վերաբերյալ 07/09/2020   22:12 Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը 07/09/2020   21:59 Չինաստանը նշել Է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման երեք քայլերը 07/09/2020   21:40 Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար 07/09/2020   21:23 Չեմ կարծում, որ դատարանին կկարողանաք ապացուցել, որ անմեղսունակ եք. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ ուսանողներին՝ ուսման վարձի վճարները պարտադրելու մասին 07/09/2020   21:11 Երևանի Անտառային փողոցում հուլիսի 11-ից կկատարվի երթևեկության փոփոխություն 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   20:28 Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   20:06 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով 07/09/2020   19:55 Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է. Արման Սաղաթելյանը՝ ՍԴ վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքի մասին 07/09/2020   19:49 «Երբ թատրոններ փակելու որոշումները կլինեն, ես կկանգնեմ ու կհայտարարեմ այդ մասին, կամ դիմում կգրեմ, դուրս կգամ». Արա Խզմալյան 07/09/2020   19:30 Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ 07/09/2020   19:29 ԲԴԽ-ն կատարեց իր սահմանադրական առաքելությունը. Վարդևանյան 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   19:06 Հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով. Արման Խաչատրյան 07/09/2020   19:02 Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ 07/09/2020   18:46 Եթե քրեական գործն ունի այնպիսի ճեղքվածք, որ անիմաստ է դարձնում հետագա քննությունը, այս փուլում պետք է դադարեցվի. Վարդևանյան 07/09/2020   18:35 Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 07/09/2020   18:24 Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում. ՀՔԾ 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/09/2020   18:05 Թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին 07/09/2020   17:59 Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից. Վերաքննիչ դատարանը բավարարել է Մանուկյանին կալանավորելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը 07/09/2020   17:52 «Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը»․ Ռոբերտ Հայրապետյան 07/09/2020   17:50 Թող հրապարակեն, բոլորս էլ տեսնենք՝ ՄԻԵԴ-ի հարցերին ինչ պատասխաններ էին տվել. Վարդևանյան 07/09/2020   17:38 Դատարանը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը 07/09/2020   17:35 Յուքոմ-ի վերականգնման աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին 07/09/2020   17:31 Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ 07/09/2020   17:24 Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների 07/09/2020   17:21 «Իմ անձի դեմ կենտրանացած այս արշավը խոսում են այն մասին, որ ես երևի ամենահանրահայտ հայն եմ». Նաիրա Զոհրաբյան 07/09/2020   17:15 Միջանկյալ միջոցի կիրառումը մերժելու մեջ արտառոց ոչինչ չկա.դա որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա. Գալստյան 07/09/2020   17:04 «Անհամբեր սպասում ենք Աշոտին». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել (ֆոտո) 07/09/2020   16:56 Մենք՝ դատավորներս, փորձում ենք այդ հանրային ճնշումներից կամ աջակցությունից զերծ մնալ. Պապոյան 07/09/2020   16:53 Ամենավատ վիճակում գտնվում են մեղադրողները. Լուսինե Սահակյան 07/09/2020   16:44 «Ես համարում եմ, որ Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է». Անի Սամսոնյան 07/09/2020   16:15 «Ես ուզում եմ ապրել այս Հայաստանում». Ալեն Սիմոնյան 07/09/2020   16:12 «Հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա». Ալեն Սիմոնյան 07/09/2020   16:11 Բարեվարքության ինստիտուտը գործողության մեջ՝ Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցությամբ 07/09/2020   16:06 Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. Փաշինյան 07/09/2020   15:56 Հայտնաբերվել է ընդհանուր 375 գրամ մարիխուանա 07/09/2020   15:52 Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 07/09/2020   15:32 «Մեղադրող կողմն այսօր նորարական մոտեցում էր որդեգրել». Արա Բաբլոյանի պաշտպան 07/09/2020   15:28 Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ 07/09/2020   15:20 «Համավարակը սեպտեմբերին դեռ հաղթահարած չենք լինելու». Անի Սամսոնյան
07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ

Իշխանափոխության տեսլականը. Չալաբյան 05/25/2020   10:25  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում իշխանափոխության մասին. «Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, և իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ և գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս հոդվածից հետո հանրության մեջ սկսեցին բազմաթիվ տեսություններ տարածվել պատրաստվող «պալատական հեղաշրջման» մասին, մի շարք այլ գործիչներ էլ սկսեցին արտահայտվել իշխանափոխության թեմայով, ու թեև այս առաջարկությունը իրականում ավելի շատ իշխանության վրա հոգեբանական գրոհի տարր էր հանդիսանում, քան իրական քաղաքական գործողություն, առկա ճգնաժամային իրավիճակում այն անխուսափելիորեն բերել է բազմաթիվ ենթադրությունների և քննարկումների, և ես կուզենայի այդ կապակցությամբ ստորև շարադրել Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները։

Մեր կուսակցությունը իր հռչակման օրից հանդես է եկել գործող իշխանությանը սկզբունքային ընդդիմության դիրքերից, համարելով, որ այն տեսլականը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրությանը, և ստացել նրա վստահության մանդատը 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին, որքան էլ առաջին հայացքից գրավիչ, իրականում խաբուսիկ է, և չի համապատասխանում մեր երկարաժամկետ ազգային շահերին։ Դա սակայն հեշտ չէր բացատրել հասարակության այն զգալի մասին, որը մինչ այժմ սևեռված լինելով նախորդ իշխանությունների օրոք տարածված կոռուպցիայի վրա, և հավատալով «թալանը» հետ բերելու միջոցով համատարած բարեկեցության հասնելու Փաշինյանի խոստումներին, ուշադրությունից բաց էր թողնում այն պարզ իրողությունները, որ Հայաստանը բոլոր դեպքերում սահմանափակ ռեսուրսային բազայով, համեմատաբար թույլ զարգացած արդյունաբերությամբ, փոքր և նվազող բնակչությամբ, արտաքին մեծ կախվածությամբ, երկու կողմից շրջափակված, և նույնիսկ իր բուն գոյությանը սպառնալիքներ ունեցող երկիր է, որի համար կոռուպցիան թեև իրական մարտահրավեր է, բայց բնավ ոչ միակը։

Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելը պահանջում են ազգային լավագույն կառավարչական և մտավոր ռեսուրսների համախմբում և տասնամյակների համակարգված աշխատանք՝ բազմաթիվ ճակատներով։ Նախորդ իշխանության օրոք դա ևս բավարար տեղի չէր ունենում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրավիճակը էլ ավելի է վատացել, քանի որ նա, նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, թուլացրել է պետության ինստիտուցիոնալ կառույցները, փչացրել է հարաբերությունները հայկական իրականության մեջ գործող բազմաթիվ կարող ուժերի հետ, և ֆորմալ ունենալով բացարձակ իշխանություն, փաստացի իրեն իսկ զրկել է երկիրը կառավարելու հիմնական լծակներից։

Որպես հետևանք, «Իմ քայլ»-ի իշխանության գալուց հետո անցած մեկ և կես տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թեև արձանագրել է որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես, հարկային մուտքերի ավելացման ուղղությամբ, վերջին շրջանում հայտնվել է ավելի և ավելի սրվող ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, և կորցնում է երկիրը արդյունավետ կառավարելու ընդունակությունը։ Դա արտացոլվում է մի շարք առանցքային խնդիրներում, որոնք այլևս անհնար է թաքցնել հասարակությունից՝

Ա) արտաքին քաղաքական հարաբերությունների վատթարացում մի շարք գերակա ուղղություններում, և Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշումների անթաքույց ուժեղացում տարբեր միջազգային հարթակներում,

Բ) հայկական ավանդական արժեհամակարգի և ընտանիքի նկատմամբ ուղղորդված գրոհ՝ դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱԺ իշխող մեծամասնությունը,

Գ) հասարակության ներսում ատելության, հանցավորության և քաղաքական բռնության աճ, որոնք վերջին շրջանում առավել սուր բնույթ են ստանում, ներառյալ տառացիորեն երեկ Սյունիքում,

Դ) համավարակի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում Հայաստանում համավարակի ահագնացող տարածումը զուգորդվում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի հետ,

Ե) այս ամենի ֆոնին, պետական համակարգի և իրավապահ մարմինների շարունակվող կազմալուծում, որակյալ մասնագետների արտահոսք բազմաթիվ ոլորտներից (քաղավիացիա, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, և այլն), և դրան հետևող ակնհայտ ձախողումներ։

Ցանկացած այլ զարգացած երկրում, այս խնդրներից մեկն էլ բավական կլիներ՝ կառավարության հրաժարականի համար։ Սակայն մինչև վերջերս, գործող կառավարությունը Հայաստանում անձեռնամխելի կարգավիճակ ուներ, նրան նույնիսկ քննադատել չէր կարելի։ Քննադատողները ակնթարթորեն «ժողովրդի թշնամու» կարգավիճակ էին ստանում, ինչպես ստալինյան ժամանակներում, իսկ բոլոր առկա խնդիրներում մեղավոր կարող էր լինել ով ասես, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն իրավիճակը սկսվում է փոխվել, և շատերը սկսում են հասկանալ, որ ի վերջո, Կառավարությունը պատասխանատու է երկիրը արդյունավետ կառավարելու համար, ընտրողները դրա համար են նրան ընտրել, ոչ թե ամեն քայլափոխին թշնամիներ որոնելու, նրանց «ասֆալտին փռելու», բայց արդյունքում իրական գործերը ձախողելու համար։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, որում իշխանափոխությունը Հայաստանում աստիճանաբար դառնում է օրակարգային խնդիր, թեև բոլորովին էլ ոչ այն սցենարով, որն առաջարկում էր Միքայել Մինասյանը։

Իրականությունը այն է, որ թեև ֆորմալ իմաստով «Իմ քայլը» հանդիսանում է ԱԺ իշխող մեծամասնություն և իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած այլ վարչապետի թեկնածություն առաջարկել, մեկ և կես տարի առաջ ընտրողների մեծամասնությունը ընտրել են ոչ թե այդ տարասեռ և հավաքական քաղաքական կենսագրությունից զուրկ կառույցը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, և հենց նրանից են ակնկալում երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը։ Ուստի եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կարողանում արագ շրջադարձ կատարել և հաղթահարել ահագնացող ճգնաժամը, վարչապետը ոչ միայն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի և հրաժարական տա (ինչպես նախկինում բազմիցս խոստացել է), այլև նաև որոշակի անցումային փուլից հետո պետք է նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն, և մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ազատ կամարտահայտության միջոցով նոր իշխանություններ ձևավորելու։

Եթե դա արվի խելամիտ ժամկետներում, նույն Նիկոլ Փաշինյանը շանս կունենա պահպանել իր անկում ապրող վարկանիշի գոնե մի մասը, և իր թիմով վերադառնալ ԱԺ՝ կամ որպես ընդդիմություն, գամ գուցե նույնիսկ ինչ որ մի տարբերակում՝ նոր կառավարող կոալիցիայի մաս, և սա կլինի նորմալ ժողովրադավարական զարգացում՝ առանց պալատական հեղաշրջումների և դրան հաջորդող քրոնիկ անկայունության։ Այլապես, շարունակելով համառել և վատնել իր վարկանիշը և մեր բոլորի սուղ ռեսուրսները, նույն Նիկոլ Փաշինյանը ի վերջո կարող է կանգնել «մերժվելու» վտանգի առաջ, իսկ նրա առաջնորդած ուժը՝ քաղաքական թատերաբեմից ընդհանրապես վերանա, ինչպես դա արդեն տեղի է ունեցել մի շարք այլ, մեկ առաջնորդի շուրջ ստեղծված կառույցների հետ։

Այս պայմաններում արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նաև արդեն հիմա պետք է սկսի համախմբվել, և արդյունքում հանրությանը ներկայանա 2-3 խոշոր գաղափարական միավորներով։ Դա հնարավորություն կտա հեռանկարում ավելի խելամիտ և տարբերակված ընտրություն կատարել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, ձևավորել ներկայացուցչական և հավասարակշռված խորհրդարան, և նրա մեջ ներկայացված ուժերից էլ՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, ձևավորել ազգային համաձայնության օրակարգ, դրանով կայուն հեռանկար տալ հասարակությանը և պետական կառույցներին, և ձեռնամուխ լինել երկրի անվտանգության և զարգացման հիմնական խնդիրների լուծմանը։

Մենք, որպես նորաստեղծ, բայց արագ զարգացող ազգային առաջադիմական քաղաքական ուժ, ևս պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել այդպիսի համախմբման գործընթացներին, համագործակցել ազգային գաղափարախոսությամբ և ժողովրդավարական նկարագրով այլ կարող ուժերի հետ, և մեր առավելագույն ջանքերը ներդնել՝ հասարակությանը տալու իրական և որակյալ ընտրություն։ Բոլոր դեպքերում, մենք ապագա իշխանափոխությունը պատկերացնում ենք միայն սահմանադրական և ժողովրդավարական ճանապարհով, միայն դա հնարավորություն կտա բոլորիս այս ճգնաժամից հնարավորինս անկորուստ դուրս գալ»։
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:40 22/05/2020  |  ՄեկնաբանությունԵթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան
11:40 18/05/2020  |  ՄեկնաբանությունԻշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից. Ավետիք Չալաբյան
13:10 11/05/2020  |  ՄեկնաբանությունԱվետիք Չալաբյան. «Նոր» արտաքին քաղաքականության պերճանքը և թշվառությունը
11:21 05/05/2020  |  ՄեկնաբանությունՄենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է. Չալաբյան
10:22 01/05/2020  |  ՄեկնաբանությունԿանխել կառավարվող քաոսը. Ավետիք Չալաբյան
09:53 01/05/2020  |  ՄեկնաբանությունԿանխել կառավարվող քաոսը․ Ավետիք Չալաբյան
10:33 29/04/2020  |  ՄեկնաբանությունՀուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան
10:26 28/04/2020  |  ՄեկնաբանությունԻ վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը. Չալաբյան
15:26 15/04/2020  |  ՄեկնաբանությունԻրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը կարծես լավ չեք գիտակցում. Չալաբյան
10:19 14/04/2020  |  ՄեկնաբանությունԿառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են․ Չալաբյան

Տեսանյութեր

07/09/2020   11:14 Իշխանության ներսում լուրջ «ռազբորկաներ» են ընթացել հանգստյան օրերին. «Փաստ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]